Օրվա լրահոսը

Ձևավորվում է «Արթուն ենք» հանրային շարժում, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը

Մենք ընդդիմադիր հայացքներ ունեցող սովորական մարդիկ ենք, ովքեր կատեգորիկ անհամաձայն են այս իշխանությունների գործունեության հետ և պատրաստ են օգտագործել ամեն հնարավորություն՝ այս իշխանություններից ժամ առաջ ազատվելու համար: Վերջին յոթ տարիներին մենք աջակցել և մասնակցել ենք այդ նպատակով բոլոր հնարավոր շարժումներին, ցույցերին, հանրահավաքներին, ընտրություններին, ստորագրահավաքներին, պանելային քննարկումներին, հրապարակային և դահլիճային բոլոր միջոցառումներին, սակայն՝ անարդյունք: Մեզ ձերբակալել

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ

«Ոստիկանության պետն ասաց՝ ես բոլոր սրբություններովս եմ երդվում, եթե դու պրիզնատ գաս, քեզ ստեղից չոր կհանեմ»․ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն արցախցի երիտասարդի

«Ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքան բանը չէր լինի, իրենք պատասխան պիտի տան»,- հայտարարեց Տիգրան Ուլուբաբյանը։

«Հենց ռեգիոնում  իրավիճակը սկսում է լարվել, մարդամեկը միանգամից աղմուկ աղաղակը գցում է, շնչակտուր վրա-վրա անիմաստ նախադասություններ գրում ֆեյսբուքով». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց ռեգիոնում  իրավիճակը սկսում է լարվել, մարդամեկը միանգամից աղմուկ աղաղակը գցում է, շնչակտուր վրա-վրա անիմաստ նախադասություններ գրում ֆեյսբուքով, իսկ, երբ ամեն բան հանդարտվում է, հեծանիվ քշելն ու փոդքասթները կան ու կան… Այ էս ձև ինքնախոսություններով, ֆեյսբուքից դուրս չգալով, շոուներով երկիրը մեկ անգամ աղետի հասցրեց,

Մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուս․ ի՞նչ ունեցվածք ունի ԴԱԿ-ի թեկնածուն

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի մեջ նշել է, որ չի աշխատում, 6 շարժական գույք է ներկայացրել։ Դրանցից երկուսը մարդատար ավտոմեքենաներ են՝ «Wolkswagen Vento 1.8» և «OPEL VECTRA» մակնիշների, 1994 և 1996 թվականների արտադրության, երկուսը բեռնատար են՝ Ford Tranzit» և

Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։ Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Աշտարակի վրա ներկայացվել է նաև նովրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։

Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված հարցեր

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել  համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև

Գյումրու քաղաքապետի՝ ամենահամեստ ունեցվածքով թեկնածուն․ ի՞նչ է հայտարարագրել «Ապրելու երկիրը» ներկայացնող Կարեն Մալխասյանը

Ի տարբերություն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուների, որոնք բավական ճոխ ունեցվածք, թանկարժեք զարդեր ու խոշոր չափի դրամական միջոցներ են հայտարարագրել, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագիրն աչքի է ընկնում իր համեստությամբ։ Նա ո՛չ թանկարժեք գույք ունի, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ եկամուտներ, ընդամենը մեկ

Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիր

19.03.2025թ. Երևան. Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Team-ը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի

Մի քանի արտադրամասեր, մեծ եկամուտ․ ի՞նչ ունեցվածք ունի «Մայր Հայաստան» դաշինքի գործարար թեկնածուն

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, որը գործարար է՝ «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է, «Կումայրի գրուպ», ինչպես նաև «Էկոնովա» ՍՊԸ-ների հիմնադիրն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բավական բարձր եկամուտներ է ներկայացրել։ «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից իր եկամուտը՝ աշխատավարձը կազմում է 2 մլն․ 400 հազար դրամ, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից որպես շահաբաժին՝

«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է: Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին: Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. -Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլի Դաշնային Հանրապետություն: Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը:

«Թող երաժշտութիւնը խօսի, որպէսզի մարդկային կարեկցանքի ու հանդուրժողականութեան զգացումը յաղթէ, եւ բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց օճախները». Դեսպան Աթաբէկեան

Լիբանանի մէջ Ֆրանսախօսութեան միամսեակի ծիրին մէջ Հայաստանի, Պելճիքայի, Քանատայի եւ Զուիցերիոյ դեսպանատուներու եւ Ֆրանսախօսութեան միջազգային կազմակերպութեան Միջին Արեւելքի գրասենեակի միացեալ նախաձեռնութեամբ Պէյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Լիբանանի ազգային սիմֆոնիք նուագախումբի «Ֆրանսախօսութեան ներդաշնակութիւնը» խորագիրով դասական երաժշտութեան համերգը: Ձեռնարկին բացման խօսքը կատարեց Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր ու արտակարգ դեսպան Վահագն Աթաբէկեան, որ ըսաւ. «Երբ

Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Կարեւոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։ Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու

«ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը եւս 2018թ. եւ մայիսի 1-ի, եւ մայիսի 8-ի նիստում «կողմ» է քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»

Սա՝ քաղաքականությունից դուրս․ հետաքրքիր է՝ աստվածավախ քրիստոնյայի համար որքանո՞վ է նորմալ հատկապես Մեծ Պահքի օրերին սուտ վկայություններ անելն ու զրպարտություններ շաղ տալը»,-ասում է Արման Գալոյանը։

Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան

Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի՝ վերջում ստանում ես այն՝ ինչ ունես:

Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ. հաստատվել է ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար

Մանուշյանական շաբաթը, հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է. Դանիել Դանիելյան

Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է.

Նոր Նորքում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Շենգավիթում՝ մարտի 12-ին, 14-ին և 17-ին, ◾️ Արաբկիրում՝ մարտի 13-ին, 16-ին և 18-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ մարտի 13-ին ✅

Եվս 20 համայնքներում կիրականացվի կլիմայական ռիսկի խորքային գնահատում, համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես

Արթիկում բախվել շտապօգնության մեքենան և «Օպելը». 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մարտի 19-ին, ժամը 8․22-ին Արթիկի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել շտապօգնության մեքենան և «Օպելը»։ Ըստ նախանական տեղեկությունների՝ վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» ԲԿ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Ճպուռն ու մրջյունը» բալետը վերջին տարիների Երևանի օպերային թատրոնի իսկապես բեղմնավոր գործունեության նոր հաստատումն ու հերթական հավաստումն է

Բեմադրող բալետմայստերն ու լիբրետոյի հեղինակը վերափոխել է դարերի ընթացքում տաղանդավոր գրողների կողմից մշակված, փայլուն հայկական փոխադրմամբ, հայտնի ու իմաստուն առակի վերջաբանը

Արմեն Սիմոնյանը և դեսպան Սոբհանին քննարկել են բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու կամ չեղարկելու հարցեր

✅ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ ✅ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ ✅ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու

«Էրդողանը ասես զգալով վտանգը որոշեց ասպարեզից հեռացնել իր գլխավոր հակառակորդին»

Թուրքիային սպասում են նոր ցնցումներ։ Բողոքի ցույցերը կարող են կաթվածահար անել քաղաքները, իսկ լիրան կշարունակի ընկնել՝ խորացնելով տասնամյակներ շարունակվող ճգնաժամը:

Դատարանից վերադարձված կալանավորված անձը գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

Լռութիւնն ու յոյսը խորհրդանշող հայկական «Սիկմա» ֆիլմի ցուցադրութիւնը Վատիկանի մէջ

Vatican News. Ուրբաթ` 14 Մարտի կէսօրէն ետքը, Յոյսին նուիրուած Յոբելենական Սուրբ տարուան ծիրէն ներս, Առաքելական Մատենադարանի Սիքսթինեան սրահի մէջ տեղի ունեցաւ «Բաց խօսքեր. Յոբելենական բառապաշար մեր ժամանակի համար» բնաբանով մշակութային ծրագրի ութը համաժողովներէն երրորդը` որ նուիրուած էր Լռութեան նիւթին եւ որուն ծիրէն ներս ցուցադրուեցաւ Հայազգի ռեժիսոր Արամ Մանուկեանի «ՍԻԿՄԱ» կարճամետրաժը, ի ներկայութեան հեղինակին, արժանացաւ նաեւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031