Օրվա լրահոսը
Պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձացմանը. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի 37 գործարարների ներկայացնող «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ պետական գործիքակազմի կիրառմամբ ու ներդրումների իրականացմամբ Գորիսում զբոսաշրջության ոլորտի վերականգնման և կայուն զարգացման վերաբերյալ։ Նախարարը շեշտել է, որ պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձացմանը․
Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան. Էրդողանի գլխավոր խորհրդական
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան»։ «Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Եվ ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն
Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու: Ճանապարհների ապաշրջափակումը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Հայաստանով անցնող ապաշրջափակվող ճանապարհները վերահսկվելու են Հայաստանի Հանրապետության կողմից:
Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ. «Ամերիկայի ձայն»
Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն
Պուտին․ Մոսկվան համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ուկրաինայի՝ մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին … Գիտե՞ք, ամերիկյան-ուկրաինական հանդիպումը Սաուդյան Արաբիայում արտաքինից, հնարավոր է, թվա, թե դա Ուկրաինայի կողմից որոշում ընդունելու քայլ է ամերիկյան ճնշման ներքո։ Ի դեպ,
Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան գրում է. «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։ ◾️ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ
Ադրբեջանի ԱԳՆ․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։ Ընդգծելով, որ այս փաստը Բաքվին «գոհունակություն է պատճառում»՝ ադրբեջանական կողմը կրկնել է նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ «Մեկ անգամ ևս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է,
ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր: ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն:
«Բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչո՞ւ եք կտրում…». Վահագն Ալեքսանյան
«Ադրբեջանին ռուսական վերահսկողությամբ միջանցք տալու երդվյալ ջատագովներին սպասարկող լրատվականները մեկը մյուսին հերթ չտալով վերնագիր են տալիս, – «Վարչապետն ասել է՝ ճանապարհ ենք տալու Ադրբեջանին»։ Այ ձյուն գա ձեր՝ հազար երկրի գործակալ փայատերերի գլխներին, բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչո՞ւ եք կտրում, հասկանում եմ, որ ձեր շեֆերը Հայաստանի ինքնիշխանություն ու Հայաստանի իրավազորություն բառերից խրոնիկ
Վահան Քերոբյան. «Այսօրվա եւ բոլոր օրերի բոլոր ապացույցները նրա մասին են, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, ես էլ որեւէ մասնակցություն չեմ ունեցել մրցույթի պրոցեսին»
էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները աշխատել են պետական շահերի համար եւ ես էլ որեւէ մասնակցություն չեմ ունեցել մրցույթի պրոցեսին
Ընդգծվել է այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։ Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին:
Առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, առանձին սուբյեկտ դառնալու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
Բայց այս խոսակցության բերումով ձեր ասածը շատ դիպուկ էր, հատկապես 10-ին խփեց. Փաշինյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին
Ռուբեն Վարդանյանն անգամ բանտից իր հացադուլով մեծ համախմբում է ստեղծել. Հովհաննես Իշխանյան
Հուսով եմ՝ Փաշինյանենք իմ ասածները նախանձով չեն ընդունի եւ չեն դիմի Ալիեւին, որ մեր գերիներին ավելի շատ խոշտանգեն
Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ Է.Դ.-ն,
Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է՝ ադրբեջանական կողմը մտածել է, որ տեքստը ձեռնտու է իրեն. Նիկոլ Փաշինյան
Դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք եւ կայացրել ենք որոշում
«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դառնա ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր
Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։ Հետևաբար, կասկածները ցրելու և երաշխիքները ամրացնելու համար՝ կցանկանայի, որ ՀՀ իշխանությունը առաջիկա օրերին աներ հետևյալ
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։ Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է հայ պատանդների հանդեպ իրականացվող շինծու դատավարությունը, նրանց հանդեպ կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները, կոչ է անում միջազգային քրեական դատարանին՝ հետաքննելու արցախցիների բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը,
«Ռոման Բաղդասարյանին ինչո՞ւ չեք բռնել եւ գործ հարուցել, ինչո՞ւ չեք բռնել բոլոր էն իշխանական մարդկանց, ովքեր մեզ են հայհոյում»․ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին
Վազգեն Սաղաթելյանն էլ համաձայնեց, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է իրականացվում, քանի որ եթե ընդունենք, որ հանրային հասանելիություն ունեցող վայրում հայհոյանքը բարձրաձայնելը խուլիգանություն է, ապա ՀՀ-ում գործող ռեփերների մեծ մասը պետք է «Արմավիր» ՔԿ-ում գտնվեին։ Նա հայտարարեց, որ միլիոնավոր դիտումներ ունեցող երգեր են հնչում, թե ծնունդների, թե այլ խնջույքների ժամանակ․ «Արմավիր ՔԿ-ում ես ոչ մի ռեփերի չեմ հանդիպել»։
«Հայաստանի իշխանավորներն այն մարդիկ են, որ եթե լավ փող տան, ամեն ինչ էլ կծախեն, գործարքների հարց է»․ Անդրիաս Ղուկասյան
«Հայաստանի իշխանությունը մոլորակի ամենագաղտնի կազմակերպությունն է։ Մենք միշտ հետո ենք իմանում իրենց մտադրությունների, պլանների մասին։ Եվ հիմա դժվար է հասկանալ՝ իրենց մոտ ինչ է կատարվում»։
Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 5-11-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․) ◾️ Վանաձոր քաղաքում՝
Կրոնի և գիտության միջև բացարձակապես հակասություններ չկան, այլ ճիշտ հակառակը, նրանք մեկը մյուսին լրացնում են և ամբողջականացնում
Երբ ասում ենք որևէ ճշմարիտ գիտության աղբյուրը Աստված է, այս համոզումը ինչո՞վ կարող է խանգարել գիտության զարգացմանը։ Ոչնչով։ Սակայն կարող են լինել գիտնականներ, ովքեր կասեն՝ ի՞նչ Աստված, իսկ ո՞վ ասաց, որ Աստված գոյություն ունի ընդհանրապես և այլն, հավանաբար բոլորս էլ շատ ենք լսել նման արտահայտություններ, որոնց ճշմարտացիությունը մոտավորապես հավասար է նրան, եթե ասենք հարգարժան Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը արմատական ընդդիմություն են։
5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ 2023 թվականի
«Իրականում շնորհակալ եմ ձեր Սարիկին»․ Սամվել Բալասանյանի քրոջ դստեր հումորային գրառումը
Շնորհակալություն գեղեցկության սրահի գովազդը ապահովելու համար: Հաշվում եմ, թե այս գովազդային արշավը ինչ կարժենար: Իրականում շնորհակալ եմ #ձերսարիկին»։
Գենդերային հավասարությունը միայն քաղաքականության նպատակ չէ. այն կայուն և ներառական զարգացման նախապայման է. Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Հայաստանը վերջերս հայտ է ներկայացրել է և ընտրվել 2026 թ․ COP17 Կենսաբազմազանության համաժողովը հյուրընկալող երկիր։
Եվրոպական խորհրդարանը պահանջում է ռազմագերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը. Ամբողջական բանաձեւի թարգմանությունը
ԵԽ-ն խորապես մտահոգված է, որ Բաքվի իշխանությունները հրամայել են փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակները՝ դրանով իսկ խոչընդոտելով հայ բանտարկյալներին աջակցելու եւ նրանց մարդասիրական վիճակը վերահսկելու այդ մարմինների հնարավորությունը։ Կոչ է անում իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը.
Անշարժ գույքի հարկման հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որովհետև դրանով ստիպում ենք, որ համայնքը զարգանա. Փաշինյան
Կխթանվի Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ընթացիկ տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն
«Փաշինյանն այդ թղթի կտորով քարոզարշավ կսկսի եւ կասի՝ ես խոստացել էի խաղաղություն, ահա ձեզ խաղաղություն»․ Արթուր Խաչատրյան
Նա հիշեցրեց, որ երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին, մեկը հայցերի հետքաշման պահանջն էր միջազգային ատյաններից։ Եվ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը ահազանգ էր, որ Հայաստանն այդ հարցում նույնպես զիջել է։ Երկրորդ չհամաձայնեցված պահանջը շփման գծում երրորդ երկրների՝ Եվրամիության դիտորդների ներկայությունն էր։
Իսրայէլ հրթիռակոծեց Դամասկոսի արեւմտեան Տումար շրջանը, ուր կը բնակին նաեւ հայ ընտանիքներ
«Գանձասար». Քիչ առաջ, Իսրայէլ հրթիռակոծեց Դամասկոսի արեւմտեան Տումար շրջանը, ուր կը բնակին նաեւ հայ ընտանիքներ։ Մինչեւ այս պահը արձանագրուած են վիրաւորներ եւ նիւթական վնասներ։
Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Վան» Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան – «Նոա» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա) Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա,
Արթուր Մարտիրոսյան. «Իրենք կարող են անգամ հատուցում պահանջել, կարող են ասել, որ իրենց տարածքում զինված ջոկատներ են գործել, որոնք Հայաստանից են ուղարկվել»
Պարզ է, որ ինչ վերաբերվում է Արցախին, այն առնվազն դիտվում էր որպես վիճելի տարածք, ինչը նշանակում էր, որ այլ մոտեցումներ պետք է լինեն, էլ չենք խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի եւ այլնի մասին: Իսկ այդ ամենից Փաշինյանը հրաժարվեց…Նրան հիմա կարող են հարցնել՝ ձեր անձնագրերն ինչ էին անում մեր տարածքում, ձեր դրամն ինչ էր անում մեր տարածքում, այս ամենի մասին պետք էր մտածել
















































