Օրվա լրահոսը
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պատվիրակության անդամները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 2023 թ.-ին ՀՀ-ում ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի շրջանակներում մարտի 10-13-ը ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի թիմը այցելել է Հայաստան: Այցի շրջանակներում քննարկվել են ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով առկա հանձնառությունների
Համացանցում բազմաթիվ վիրավորանքներ եւ հայհոյանքներ կան, բայց որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել. «Իմնեմնիմի»-ի գործ
Վազգեն Սաղաթելյանն էլ իր խոսքում ասաց, որ անգամ հանրային ընկալման մեջ այս գործը հանրային անդորրի խաթարման գործ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքի հետեւանքով առաջացած գործ է՝ հիշեցնելով, որ այդ հոդվածն էլ ապաքրեականացված է։ Դատական քննարկումը, ըստ Վազգեն Սաղաթելյանի, հետեւյալն էր՝ վիրավորելու համար, արժե՞ մարդկանց կալանավորել, թե՝ ոչ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց․ ՆԳՆ-ն և «Հայաստանի խուլերի միավորում»-ը հուշագիր են ստորագրել
Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության Հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր
Շարունակություն ունենալու դեպքում՝ լավարկումների անհրաժեշտություն կա. Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Plug and Play-ի իրականացրած ծրագրի մասնակիցներին, լսել նրանց առաջարկությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մարտի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԲՏԱՆ և «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից իրականացված ծրագրի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Բարսելոնայում տեղի ունեցած Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ կարճ մտքերի փոխանակությունից հետո, որին իրենց պրոդուկտներն էին ներկայացրել նաև ծրագրում ընդգրկված ստարտափներից մի
ԻԿՕՄՕՍ-ի եվրոպական խմբի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պահպանության հարցը
Ս․թ․ մարտի 7-ին տեղի ունեցավ Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) Եվրոպական խմբի ազգային կոմիտեների առցանց հանդիպումը։ Այն կազմակերպվել էր ս.թ. մայիսի 24-26-ը Վիեննայում կայանալիք ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպական խմբի տարեկան հանդիպման օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակից երկրների շարքում էին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և ԻԿՕՄՕՍ/Ադրբեջանի ազգային կոմիտեների ներկայացուցիչները։ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի առաջարկությամբ Հանդիպման օրակարգում քննարկվող հարցերից էր Ադրբեջանի
Թուրքական 10 լրատվամիջոցների մասնակցությամբ մեդիատուրի նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։ Մեդիատուրի
«ԱՀ լուծարման փաստաթուղթն իրավական ուժ չունի»․ Դավիթ Մելքումյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը վստահեցրեց․ «Եթե իրավական տեսանկյունից վերցնենք, ցանկացած լուծարման գործընթաց ունի հատուկ ընթացակարգ։ Եթե դա տեղի չի ունենում, այդ փաստաթուղթն իրավական հիմք չի կարող հանդիսանալ»։
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանն ընդունում է խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները
Նարեկ Մկրտչյան. Շատ դեպքերում կանայք առավել խոցելի են նաև շրջակա միջավայրի փոփոխություններով պայմանավորված
2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը
Արմեն Սիմոնյանի և դեսպան Իմանբաևի հանդիպմանը քննարկվել է նաև Ղազախստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Սիմոնյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը։ Կողմերը
Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ. Արմեն Աշոտյան
Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք
«Մարդիկ միայն ձեր անունը գիտեն, դրա համար էլ մի զարմացեք, որ թերթերում միայն ձեր անունն են տալիս». Իրավաբանը՝ վարչապետին
«էդ մարդը ինձ չպետք է գրեր, որովհետեւ, երբ վարչապետն է այդ թեմայով զբաղվում, վատ կառավարման հետեւանք է». Փաշինյան
Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան
Չմոռանանք, որ Բաքուն նաև միջանցք, 350.000 ադրբեջանցիների վերադարձ և «զինվորական հանցագործներին» արտահանձնում է պահանջում
ԵՄ գործադիրն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը․ Գասպար Կարապետյան
Բանաձևը նաև հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննության կոչ է անում
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Ալբերտ Ղուլյանը
ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ ս․թ․ մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։ Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ․ մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների
«Առնվազն մեկի մասին տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկուսն էլ հոգեկան կայունության խնդիրներ ունեն»․ Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերի մասին
Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք միանշանակ ասել, որ նրանք ազդեցության տակ են գտնվել ադրբեջանական ծառայությունների կողմից։
«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ավելի շատ դագաղներ ընդունելու». Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը՝ ադրբեջանագետի մեկնաբանությամբ
«Երբ ունես նման կանխատեսելի ու վտանգավոր հակառակորդ, բայց ոչ մի իրական քայլ չես անում զսպելու, նշանակում է կամ կատարյալ տգետ ես, կամ անթաքույց կոլաբորանտ». Տաթևիկ Հայրապետյան
Ռուբեն Վարդանյանը դադարեցրեց հացադուլը
Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում՝ պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:
Դավիթ Մանուկյանը Բաքվում խոսել է Արևմտյան Հայաստանի մասին
«Փաստինֆո». Այսօր՝ մարտի 13-ին Բաքվի զինվորական դատարանում շարունակվող շինծու դատավարության ժամանակ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը խոստել է «Շուշի առանձնակի գումարտակի ու նրա հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մասին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մանուկյանը հաստատել է, որ գումարտակի հրամանատարը եղել է Ժիրայր Սեֆիլյանը։ Դավիթ Մանուկյանն, ըստ աղբյուրի, ասել է, որ տեղյակ չէ, որ
Քննարկվել է տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ ՊՆ-ի և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու հիմնական ուղղությունները: ՀՀ ՊՆ
«Շվեյցարիան պիտի ևս մեկ անգամ ապացուցի, որ հաշտ չէ 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ»․ Գեղամ Ստեփանյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց՝ եթե Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատում բանաձևն ընդունվեց, այն օրենքի ուժ է ստանալու։
Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է
Ըստ նրա՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Նոր Սահմանադրության գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ զրո. Փաշինյան
Կառավարության գործը առաջարկելն է, տարբեր քարոզչություններ կլինեն, մարդիկ կորոշեն: Սահմանադրության ընտրություններին մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա, դա բացառված բան է
Աշխարհի մէջ պատերազմներու սաստկացման առջև պէտք է առաւել քան երբևէ ականջալուր ըլլանք Ձեր կոչերուն յանուն արդարութեան, ժողովուրդներու միջև հաշտութեան. Վահագն Խաչատուրեանի նամակը Հռոմի Պապին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի շնորհաւորական նամակն՝ ուղղուած Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանչիսկոսին Vatican News. Այսօր կը յիշատակուի Ֆրանչիսկոս Պապին Քահանայապետ ընտրութեան 12րդ տարեդարձը որուն առիթով աշխարհի ամէն վայրերէն բարեմաղթական պատգամներ ուղղուեցան ըլլայ շնորհաւորելու տարեդարձը եւ ըլլայ ու մանաւանդ շուտափոյթ առողջութիւն հայցելու Սրբազան Քահանայապետին։ Մաղթանքներու շարքին էր նաեւ ՀՀ նախագահ Տիար Վահագն Խաչատուրեանի շնորհաւորական նամակը որուն
Եվրոպական խորհրդարանն ընդունեց հայ պատանդների ազատ արձակումը պահանջող բանաձեւը. 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ
Ի թիվս այլ արձանագրումների՝ առաջարկվող բանաձեւում դատապարտվում է «Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները» եւ պահանջում «նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։
Միջազգային կազմակերպություններին լրացուցիչ զեկույցներ ենք ներկայացրել Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին։ Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և
«Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի դրական որոշման դեպքում՝ ամռանը Շվեյցարիայում Արցախի հարցով լսումներ կանցկացվեն»․ Գագիկ Բաղունց
Ըստ Գագիկ Բաղունցի՝ շուտ կամ ուշ կստեղծվի մի իրավիճակ, որ կիրականանա մեր երազանքը՝ հավաքական վերադարձ մեր պատմական հայրենիք, և թույլ չենք տա, որ Արցախը վերջնականապես հայաթափվի։
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Մանրամասն՝ ավելի ուշ:
Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը
Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության բարձացում:
Մի նշույլ նկատեցինք Եվրոպական խորհրդարանի կողմից, բայց պատժամիջոցներ պիտի սկսեն կիրառել․ Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյանը հույս ունի, որ տարբեր պետություններ կսկսեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։


















































