Օրվա լրահոսը
Փաշինյանը ճիշտ կանի, եթե անհապաղ sms ուղարկի ոստիկանապետին` «քաղաքական անհեռատեսության համար». «ՉԻ»
Մեզ միայն դա էր պակաս՝ որ ՆԳ նախարարությունից ամեն համբալ իրա գեղի կալկուլյատորով սխալ հանի Ավինյանին։
Նոր Սահմանադրության դեմ քվեարկելը Փաշինյանից ազատվելու լավագույն միջոցն է
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից: Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր
Հունաստանում ՀՀ դեսպանը Դորա Բակոյանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Դորա Բակոյանիի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին, ներկայացրել է այս ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային
Պատրաստ է արդյո՞ք Եվրոպան ստանձնել Ուկրաինայի անվտանգության և վերականգնման պատասխանատվությունը. «Ամերիկայի ձայն»
Փորձագետները քննարկում են Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման և երկիրը վերականգնելու հարցերում համապատասխան ռազմական, քաղաքական և տնտեսական օգնության տրամադրման ԵՄ-ի ներուժի հարցը Ողջ աշխարհում շարունակվող բանակցությունների ֆոնին՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիներ գտնելու համար, հակամարտող կողմերը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը կրկին փոխանակվեցին անօդաչուների հարվածներով։ Ռուսաստանը նաև թեւավոր հրթիռներ է կիրառել Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ժամանակ և
«Նայեք նախարարների աչքերի մեջ։ Այդ մարդկանց ազնվությանը չեք հավատո՞ւմ». Արտակ Քյուրումյան
2024թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» 16,260,855,668 դրամ գումարով 46 պայմանագիր է կնքել։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակա՞րգ»։ «Գնումների մասին» ՀՀ օրենքն այդպիսի ընթացակարգ չի նախատեսում։ «Գնումների մասին» օրենքի հոդված 18-ի առաջին մասի համաձայն գնում կատարելու ընթացակարգերն են․ (1) էլեկտրոնային աճուրդը, (2) մրցույթը, (3) գնանշման հարցումը և (4) մեկ անձից գնումը։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցեր
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցեր։ Գյումրիի և Փարաքարի թիմերի ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, պատասխանել թիմակիցների հարցերին։ Կարևորվել է կուսակցության որդեգրած քաղաքականությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, որոնք էական ազդեցություն ունեն նաև համապետական ընտրությունների համատեքստում։
Հայաստանում կլիմայի տաքացման ծայրահեղ դրսևորումները․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերլուծությունը
Կլիմայի գլոբալ տաքացումը ազդում է Հայաստանի վրա, բայց ինչպե՞ս է այն ազդել ծայրահեղ շոգ և ցուրտ եղանակների կրկնելիության վրա։ Այս հարցն են ուսումնասիրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայության աշխատակիցները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական թագավորական օդերևութաբանական ասոցիացիայի «International Journal of Climatology» գիտական ամսագրում։ ՀՀ 40 օդերևութաբանական կայանների վերջին հինգ տասնամյակներում գրանցած տվյալների համաձայն
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև
Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Որպես օրինակ կարող ենք առանձնացնել Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի արբանյակային լուսանկարներում երևացող (նկ. 1) բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է (նկ. 2)։ Թաղուտ գյուղի տների վնասումը
Իսակովի պողոտայում բախվել են թիվ 75 երթուղին և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները․ կան վիրավորներ․ shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
ՔՊ-ականները քննարկել են Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները
Փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում Կուսակցության նախընտրական ցուցակները։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան – Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին:
Ամեն ինչ անվերադարձ կորած չէ. Արթուր Խաչատրյան
Ամեն ինչ անվերադարձ չէ կորած, թեև Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ տպավորությունը ստեղծի: Փաշինյանը գաղափարախոսություն չունի. նա է ասել, որ իզմերի չի հավատում: Նրա այդ հայտարարության միակ նպատակը ժողովրդի վրա Ալիևի պահանջը վաճառելն է: Քանի որ միջանցք բառի սահմանումը չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Փաշինյանն ու Ալիևը փոխշահավետ հանցավոր համաձայնության են եկել: Չվերահսկվող
Միրզոյանը նշել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Սլավիկ Գալստյանը հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն կուբացի Լուիս Օրտա Սանչեսին
Սլավիկ Գալստյանը PWL-8 լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, որին զիջել էր Փարիզ 2024-ում բրոնզե մեդալի համար պայքարում:
Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվի դատարանում այսօր վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը, որը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ, հայտնում են լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ նա այդ ճարահատյալ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Բաքվի դատարանում մարդու ու դատավարական իրավունքների խախտումների դեմ։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվող խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր եւս Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին
Հրամանատարական առաջնորդություն և ռազմավարական մտածողություն. Աննա Վարդապետյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական
Ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ նրա ուշագրավ հայտարարությունը
Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մասնակցելու է մարտի 30-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին ու այն որակում է․ «Ոչ թե պայքար հանուն քաղաքապետի, այլ թուրքահպատակներին Հայաստանից վռնդելու», օրերս ուշագրավ, գյումրեցիների համար ինչ-որ տեղ զարմանալի հայտարարություն արեց կոալիցիա կազմելու մասին։ Վարդան Ղուկասյանը, որն այդ նույն քաղաքապետի աթոռի համար 2008 թվականին թեժ ու անզիջում
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ խոսնակ
«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Վարույթ իրականացնողը չի հայտնում, թե Ղազարյանի կոնկրետ ո՞ր արտահայտություններն են եղել քրեական գործ հարուցելու հիմքը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ 2025թ. փետրվարի 21 հանրային գործիչ Էդգար Ղազարյանը և նրա փաստաբանները հայտնել են Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդման մասին։ Ըստ փաստաբանների՝ մեղսագրվող արարքի հիմքում են դրվել Ղազարյանի հրապարակային ելույթները Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։ 2025թ. փետրվարի 23-ին դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և
Պատգամավոր Գառնիկ Դանիելյան. «Դատախազը նիստի չի ներկայանում, որովհետեւ բժիշկը իրեն առողջ ապրելակերպ վարել է նշանակել»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ինքը վերջին մի քանի օրը Հայաստանի Հանրապետությունում չէր եղել: «Այս օրերին այցով եղել եմ Իրանում: Մի քանի կարեւոր հանդիպումներ ենք ունեցել հայ համայնքի հետ: Տպավորություններս շատ բարձր են: Հայաստան գալով տեղեկացա, որ դատարանում քննվում է Էդգար Ղազարյանի գործը: Ծանոթանալով մանրամասներին՝ ինձ համար ավելի քան
«Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի»
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի
Անընդհատ ընդհատում եք, անցնենք առաջ, ո՞ւր անցնենք առաջ, էդ ո՞ւր եք շտապում դուք. Սեյրան Օհանյան
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է ինչ-որ մեղադրանք, Հայաստանի Հանրապետությունում երբևէ գոյություն չունեցած հոդվածով, այ սա է ֆունդամենտալ խնդիրը: Հիմա դատարանն ի՞նչ գործողություն պետք է անի, եթե բերել են մեղադրանք, որի մեջ մարդուն մեղադրել են 548-րդ հոդվածով ինչ-որ արարք կատարելու համար, այն դեպքում, երբ նման հոդված գոյություն չունի: Դատարանը չի կարող ասել` դե լավ ընդունել եք, ուրեմն
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասով փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ. Դեսպան Վասիլիս Մարագոս
Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը. ընդունվել է համատեղ հայտարարություն ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 25-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը: Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղիով զարգանալու ճանապարհը: Ալեն Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: «Անցնող տարիների
Նախկինում երբեւէ չեմ տեսել մի իրավիճակ, երբ դատարանը փորձի կանոնակարգել մարդկանց միմիկաները. Վարդեւանյան
Փորձ է արվում այս գործն ինչ- որ կերպ վերակենդանացնել, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու, իրավական ընթացակարգերի առկա չլինելու, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն անտեսելով. փաստաբանc
Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված
«Առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել․ ո՞րն է ձեր ամուսնության կարգավիճակը ՌԴ-ի հետ»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը՝ Պարույր Հովհաննիսյանին
Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեր մոտեցումը պետք է պրագմատիկ լինի այս դժվար աշխարհում, որ կարողանանք մեր ազգային շահը պաշտպանել։ Իրականում ՀՀ-ն Եվրոպայի մասն է, և ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել»։
Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է մրցանակի
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Թանգարանի վարպետներ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ


















































