Օրվա լրահոսը
«Մեր գերիները շարունակում են մնալ Բաքվում, դա ամոթալի գործընթաց է Բաքվի համար։ ԵՄ միջնորդական ձևաչափը հիմա չի գործում»․ Պարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց․ «Բաքվի հռետորաբանությունն այդքան էլ զարմացնող ուղերձներ չի հղում․ դրանք վտանգավոր են»։
Վաղարշապատ-Արմավիր ճանապարհը փակած և «դրիֆթ» արած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ»
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով. 2025թ․ հունվարը 2024թ․ հունվարի համեմատությամբ
2025թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 2025թ․ հունվարը 2024թ․ հունվարի համեմատությամբ 📈Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով, 📉Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -10.4%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 12․6%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 9․9%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 11․6%–ով, 📉Արտահանման ծավալը կրճատվել է -49.2%–ով, 📉Ներմուծման ծավալը կրճատվել է -33․5%–ով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար». համաժողովի նպատակն էր երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ
«Ապառաժ». Փետրվարի 25-ին կայացել է «Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ» խորագրով համաժողովը: ՀԲԸՄ ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների
Խուդաթյանը և Լամբերտը անդրադարձել են Ասիական զարգացման բանկի հետ բազմաոլորտ համագործակցությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան
«Ուղիղ եթերի ժամանակ արգելված արարքների կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին»
2-րդ ընթերցմամբ ընդունվեց տեսալսողական մեդիայի օրենքում փոփոխությունների նախագիծը
«Թէկուզ տկար». Ընդունելով հանդերձ թէ միջազգային դատական գործընթացները բացթողումներ եւ վտանգներ կը պարունակեն, ՀՀ իշխանութիւնները իրաւունք չունին այդ միջոցներէն հրաժարելու. Գէորգ Յակոբճեան. «Ապառաժ»
Միջազգային դատարանները տկար գործիքներ են արդարութիւն վերականգնելու եւ պետութիւնները պատասխանատուութեան ենթարկելու համար «Ապառաժ». Մինչ այս պահը, իրապաշտ ըլլալու համար, միջազգային դատարանները տկար գործիքներ են արդարութիւն վերականգնելու եւ պետութիւնները պատասխանատուութեան ենթարկելու համար: Տկար է անոնց ազդեցութիւնը, որովհետեւ, տեղական դատարաններու նման, միջազգային դատարաններու վճիռները գործադրելու կայացած իրաւական լծակներ ու միջոցներ չկան: Այսինքն, նոյնիսկ եթէ միջազգային կամ տարածաշրջանային
Դատարանում ձեռքով շարժումներ անելու համար Ռոբերտ Քոչարյանը նկատողություն ստացավ
Անադեկվատության խնդիր եմ այստեղ տեսնում, ժողովուրդ ջան. Ռոբերտ Քոչարյան
«Խաղաղություն» տենչացող Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը. Տաթևիկ Հայրապետյան
Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրություն։
ՀՀ-ն լուրջ ժողովրդավարական դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումները ընդդիմության նկատմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Լևոն Քոչարյանը հայտարարեց․ «Կոչ ենք անում ԵՄ-ին առաջ անցնել հռետորիկայից և արագ միջոցներ ձեռնարկել՝ թիրախավորված պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ հանուն միջազգային իրավունքի համապատասխանության»։
Ռումինիայի դեսպանը միացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի Խաչիկ գյուղի հատվածում
ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում, տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգից։ «Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- նշվում է գրառման մեջ։
Գերմանիան թուրքական արտադրության «Dubai» շոկոլադներում ալերգիայի հարուցիչ է հայտնաբերել
Ermenihaber. Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ: Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է: Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ
Պատրաստ ենք օգնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատվի.
Աշխատանքային այցով Թեհրան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: «Մենք պատրաստ ենք օգնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատվի», – ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարարը: Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Լավրովին
«Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններով ցանկանում են թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»․ Արման Եղոյան
Նա նշեց, որ «խաղաղության համաձայնագրի» նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, 2-ը համաձայնեցված չեն, եւ դրանցից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Փաշինյանն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
«Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու համար կպահանջվի 5-7 կամ 10 տարի»․ Նիլս Ուշակովս
«Եթե Հայաստանում որեւիցե մեկը կկարծի, կամ որեւիցե մեկը ժողովրդին կասի, որ սա մի 2 տարվա գործ է, այո, դա միգուցե շփոթմունք կլինի ակնկալիքների առումով»։
Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին. Արարատ Միրզոյան
Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան
Ցավալի է, որ մեր ԱԳՆ-ը չի կարողանում պաշտպանել իր դիվանագետներին. Հովհաննես Իշխանյան
Մեր Արտաքին գործերի նախարարությունը կարող էր, չէ՞, գոնե ասել՝ մեզ համար անընդունելի է , որ Հայաստանի դիվանագետներին վիրավորում են, բայց նույնիսկ այս նախադասությունը ասելը Հայաստանում վախենալու է դարձել:
Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 156 – Ա որոշմամբ Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: ՀՀ արդարադատության նախարարություն
«Այս երկու ամսվա ընթացքում արդեն երեւում է, որ այն գաղափարը, որ փորձել են կյանքի կոչել, չի իրականացել». մասնագետները խոսում են հարկային նոր պայմանների մասին
Առանց այդ էլ վերջին մի քանի տարիներին դարձել էինք բավականին թանկ: Նախկինում գրավչություն ունեցող գաստրո տուրիզմի բաղադրիչը, որը կար մեր երկրում, հիմա դարձել է բավականին թանկ, եւ մեր գները դարձել են Ռուսաստանի՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի ու եվրոպական գներին հավասար գներ:
ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին. Արտակ Զաքարյան
Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։
«ՌԴ-ում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով»»
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Կոլյայի Խաչատրյանը 2024 թվականի հուլիսի 17-ի գիշերը, լույս 18-ի ժամը 00։10-ին, Մոսկվա քաղաքում բերման է ենթարկվել ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից և նույն օրը թիվ 2402450016000096 քրեական գործով ձերբակալվել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հյուսիս-արևելյան ադմինիստրատիվ օկրուգի քննչական մարմնի կողմից՝ կասկածանքով, որ նա պատվիրել է իր դստեր նախկին
Գյումրիում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա: ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները տարբեր չափորոշիչներով են հաշվվում և համեմատելի չեն. պարզաբանում է ՆԳՆ-ն
Պարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․ – Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի
Թող ասեր՝ սխալ եք կառավարում, ամեն ինչ, բայց ոչ՝ նիկոլական վիժվածք կամ ուրիշ բառեր. ԱԺ պատգամավոր
Իմ անձն են վիրավորել, իմ տարիքը, ինձ որոշակի պիտակավորել են, ուրեմն թող պատասխան տան օրենքի առջեւ. ԱԺ պատգամավոր
Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շինուհայրի խաչմերուկից Շինուհայր գյուղ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով
«Ուսուցիչներին բացատրվել են հեծանիվի նյուանսները, խրախուսում ենք, որ իրենք հեծանիվ վարելը երեխաների համար դարձնեն առօրյայի մաս»․ Ժաննա Անդրեասյան
Հարցին, եթե հաջորդ վարչապետը «պարաշյուտի» սիրահար լինի եւ ոչ թե հեծանիվի, դպրոցներում դա կտարածե՞ն, Ժաննա Անդրեասյանը պատասխանել է․․․
Ոսկե պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը. Աղասի Թավադյան
Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է: Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականին երկրի արտահանումը հասել է 13.1 միլիարդ դոլարի՝ ավելի քան քառապատկելով 2021 թվականի 3.0 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն
Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի կարողանում իրապես գործադրել CEPA-ի դրույթները, այլև օգտագործում է այն բացառապես Արևմուտքին մանիպուլացնելու համար. Արմեն Հովասափյան
Փաշինյանն ակնհայտորեն հայտնվել է աշխարհաքաղաքական մանևրների փակուղում։ Նրա վերջին քայլերը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը, Մյունխենում Օլաֆ Շոլցի հետ հանդիպումը, Վաշինգտոնում Էմանուել Մակրոնի «խայտառակ իրավիճակը», ցույց են տալիս, որ նա խաղադրույք է կատարել միանգամից մի քանի տարբեր ուժերի վրա՝ առանց հաշվարկելու, թե արդյոք այդ խաղադրույքները կյանքի կկոչվեն։
«Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն» «Գեղարդ» հիմնադրամի կոչն է միջազգային հանրությանը՝ իրավական հստակ գնահատական տալ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին
Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» կրթական ծրագրի ընթացքում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Կանխամտածված այս հանցագործությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև հանդիսանում է ատելության աղաղակող գործողություն՝ միտված հայամերժությանն ու հայատյացությանը։ Հունգարական
Խնդիրն ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը, այլ դրանց դետալացման, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով հասկանալու, թե առկա իրողությունների պայմաններում ո՞ւր ենք շարժվում, ինչպիսի՞ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար և արդյո՞ք առաջարկն ու


















































