Օրվա լրահոսը
Փաշինյանի տեսլականը ազգային վերածննդի կամ պրագմատիկ պետականության տեսլական չէ. այն անկարողության, ձախողման և Հայաստանի անկման «օրինականացման» տեսլական է. Վարդան Օսկանյան
Նրա Իրական Հայաստան դոկտրինը վերաբերում է հանձնվելուն: Արցախը ազգային գիտակցությունից ջնջելով՝ Փաշինյանը փորձում է օրինականացնել նրա ժողովրդին և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իր անկարողությունը:
11-րդ դասարանի Հայաստանի պատմության ծրագրից հանել են արցախյան ազատամարտը եւ Արցախի հարցը. Արման Մալոյան. «Հրապարակ»
Արցախից հրաժարվելու այս իշխանությունների քաղաքական գիծն ուղղակիորեն նկատելի է նախարարության կողմից սահմանված կրթական չափորոշիչներում․
Կարծես մեր քաղաքական ուժերը կա՛ն, գոյություն ունեն, ապրում ու շնչում են միայն նրա համար, որ միմյանց սխալ հանեն, միմյանց դավաճան նշանակեն, մառազմատիկ որոշումներով աննախադեպ թանկացնեն մեր կյանքը. «Ազգ»
ի՞նչ արժե այն, որ Թրամփի եւ Պուտինի մերձ շփումները կարող են նշանակել ղարաբաղյան բանակցային գործընթացի դերակատար Մինսկի խմբի գլխավոր երկրների շփումներ, իսկ միգուցե նաեւ` ձեւաչափի վերականգնում:
Բա որ տալիս էին, ինչո՞ւ չտվեցին, ու հենց քո օրոք տրվեց: Ով ասես մեղավոր է, բացի իրենից. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»
Ինչ վերաբերում է 2019 թվականին՝ Մինկի խմբի առաջարկին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով, դրա մասին բոլորը գիտեն, եթե անգամ ինքը չհրապարակի։ Խոսքը մադրիդյան բանակցված փաստաթղթի փուլային տարբերակի մասին է, որը հանրության մոտ լայն տարածում է գտել «Լավրովյան պլան» անվանմամբ: «Լավրովի պլանը» հետեւյալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում
Հայաստանում կայացած իշխանափոխությունից հետո Երեւանը հետաքրքրություն չի ցուցաբերում այլեւս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրին եւ չի մասնակցում դրան. «Ազգ»
Դիվանագիտական կապեր հաստատելուց ի վեր հայ-չինական հարաբերությունները շատ արագ զարգացել են: Հատկանշական է, որ 1990-ականների կեսերին, եզակի երկրներից էր, որ Հայաստանին մատակարարեց «Թայֆուն» հրթիռներ: Բացի դրանից, հետզհետե ամրապնդվեց ռազմական համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանցիներին կրթություն ստանալ Չինաստանում: Հայաստանն իր հերթին արդյունավետ կերպով ճանաչել է Չինաստանի ընդարձակվող ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Սակայն, Հայաստանի ներկա կառավարության որոշ գործողությունների հետեւանքում,
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
Խաղաղության «նախապայմանները»
«Ադրբեջանը պատրաստվում է մեզ վրա հարձակվել: Հետեւաբար, խաղաղության բոլոր նախապայմաններն առկա են»: Այդպես կարելի է հակիրճ ձեւակերպել Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի հիմնական գաղափարը: Առաջին պնդումը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը եւ խիստ հակասում է երկրորդին: Ադրբեջանն իսկապես նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա: Դա կարող է տեղի ունենալ մի քանի ամիս կամ մի քանի տարի
Սովորական հայ մարդը վարչապետի աշխատանքը չի տեսնում: Իսկ եթե տեսնում է, ապա միայն վատ եւ ավելի վատ արդյունքով. «Ազգ»
թանկացում, նորանոր հարկեր, եկամուտների կամայական հայտարարագրում, շրջանառության հարկի վերացում, մանր ու միջին ձեռնարկությունների փակում, գույքահարկի ու տրանսպորտի թանկացում, թոշակների ու նպաստների խոստացված բարձրացման բացակայություն, դպրոցներում եւ այլուր թմրամիջոցների տարածում, արտաքին ու ներքին պարտքեր, մսխումներ, մսխումներ:
Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամ
Հասարակական-քաղաքական գործիչ, Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա իմ «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակումից հետո, այսօր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀ Վայոց ձորի տխրահռչակ նախկին մարզպետ) Տրդատ Սարգսյանի եղբայր՝ Դավիթ Սարգսյանը, ով մինչև դատավոր պաշտոն զբաղեցնելը, եղբոր պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
ՔՊ-ականները քննարկել են Գյումրու ավագանու ընտրություններին առնչվող հարցեր
Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Մհեր Գրիգորյանն ու Ռոլանդ Փրայսը կարևորել են ՀԲ-ի 2025-2029թթ․ Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Անկարայում թանկացել է տրանսպորտի ուղեվարձը
Անկարայում զգալիորեն թանկացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Անկարայի քաղաքապետարանը նիստ է հրավիրել՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հարցով։ Ըստ այդմ՝ 2025-ի փետրվարի 16-ից սկսած տրանսպորտային տոմսերի վճարը 21 լիրայից կդառնա 26 լիրա (288 դրամ), իսկ ուսանողական տոմսը՝ 16 լիրա (177 դրամ)։ Ուսանողների համար ամսական անսահմանափակ բաժանորդային քարտի արժեքը դարձել է 350 լիրա։ Վերոնշյալ թանկացումների հետևանքով տոմսերի ամբողջական
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին
«Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է»
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
Արուսյակ Ջուլհակյան. «Մինչ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու» համար, Լևոն Տեր-Պետրոսյանն «իր հիացմունքն է արտահայտում պարոն դեսպանի՝ չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»
«Եվ մինչ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու (նոյեմբերի 9-ի հայտարարությունը 9-րդ կետը իբր չկատարելու) համար, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հայաստանում Իրանի դեսպանի հետ և «իր հիացմունքն արտահայտում պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»: Իրանի դեսպանը «չափազանց բովանդակալից ասուլիսի» ժամանակ հայտարարել էր,
Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պետական գործիչ, ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ու մի լուսանկար հրապարակել, որտեղ պատկերված տղաները նահատակվել են շրջափակված Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ։ «2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում… Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023
Լևոն Տեր-Պետրոսյան. Ուշագրավ վերլուծություն
ilur.am. Վերջապես առիթ ունեցա կարդալու Արման Գրիգորյանի՝ անցյալ տարի Security Studies պարբերականում հրապարակված «Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը» հոդվածը, որը թարգմանաբար հրատարակվել էր նաև Իլուրում (2024. թ.-ի հոկտեմբերի 5, 6, 7, 8, 9)։ Կարծում եմ, որ սա ոչ միայն այդ պատերազմի պատճառների մասին գրված համոզիչ ու հետաքրքիր աշխատություն է, այլև ընդհանրապես
ԱՀ ԱԺ նախագահը, Արցախյան շարժման ակտիվիստները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ։Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկություններով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախահայության հանդեպ։ Ներկաները դատապարտել
Ժամանակագրություն, առ այն, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ հիմնահարցի շուրջ. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. Ժամանակագրություն, առ այն, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ հիմնահարցի շուրջ ու ինչ է արել Նիկոլը 2018թ.-ից սկսված: 2008-18թթ. Արցախյան բանակցային գործընթացի շուրջ եղել է նախագահների մասնակցությամբ 24 և արտգործնախարարների 6 տասնյակ հանդիպումներ: 2008թ. հունիսի 6 Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ու
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից, օգտվի՛ր նաև դու
Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն
«Հաշվարկեք, նոր մասնակցեք Գյումրու ընտրություններին, որ հանկարծ չդառնաք Փաշինյանի խաղալիքը»․ Կարապետ Պողոսյան
Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններն այս քաղաքի պատմության մեջ կլինեն բացառիկ մասնակիցների թվով․ երևի թե քաղաքի չափահաս բնակչության մեծ մասը կընդգրկվի ավագանու ցուցակում։ Տարիներ շարունակ քաղաքապետի աթոռի համար թեժ մրցապայքարի մեջ մտած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից բացի, մասնակցում են ՔՊ-ական Սարիկ Մինասյանը, ճանաչված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից
Այսօր Բաքվում շարունակվել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբիկ Վարդանյանի դեմ շինծու գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը նիստերի դահլիճում հայտարարել է այդ երկրի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մագերրամովի ծառայություններից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հրաժարվել էր պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից նաեւ հունվարի 27-ի նիստում։ Վարդանյանը պարզաբանել էր, որ այս փաստաբանը իրեն ոչ
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Բռնցքամարտի կանանց հավաքականը սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ֆիզիկական որակները բարելավելուն նվիրված 12-օրյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հանրապետության առաջնության արդյունքներով հավաքում ընդգրկել է 11 մարզուհու: Նրանց մեջ են նաեւ մեր առաջատարները՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Էլիդա Քոչարյանը: Հավաքականը նախապատրաստվում է մարտի 8-ից 16-ը Սերբիայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարեն Խաչանովը Մարսելում պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել անցնել Մարսելում ընթացող ATP 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում աշխարհի 21-րդ ռակետը 1 ժամ 13 րոպեում 2:6, 3:6 հաշվով պարտվել է Սերբիան ներկայացնող Համադ Մեջեդովիչին, որը ATP վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
Փետրվարի 13-ին, ժամը 14։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.),
Նիկոլ Փաշինյան. «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025թ. փետրվարի 12-ին փոխանցվել են ՀՀ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ
Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ։
Գագիկ Բաղունց. Ձեռնարկել ամեն մի քայլ, որ արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը. «Ապառաժ»
Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են Շարժման նախաձեռնող խմբի անդամներ ու ակտիվիստներ։


















































