Օրվա լրահոսը

«Ռուսական տուն»-ը «լրտեսների որջ»․ ռուսաֆոբիայի նոր ալիք Ադրբեջանում. «Գեղարդ» հիմնադրամ

Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։

Թվում էր՝ թունելի վերջում լույս չկա, բայց այդ լույսը մեր մեջ էր. «Արցախ TV»

Շարժման համակարգող, ակտիվիստ, Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը 37 տարվա հեռավորությունից է հիշել երազանքին հասնելու դժվարին ճանապարհը։

Պապոյանը ԱՄՆ դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը

Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային

Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է. Հովիկ Ավանեսով

Չենք մոռացել նաև Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը մզկիթի վերածելու կամ իբրև թե «թանգարան» վերաբացելու օրինակները` որպիսին տեսել ենք Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պարագայում։

Իշխանություններին պետք է մի թեմա, որով կարողանան վերընտրվել. քաղաքագետ

Ես զարմացած էի, որ ընդամենը 50 հազար ստորագրություն հավաքեց այդ խումբը, որովհետեւ եթե դուք փողոցում կանգնեցնեք որեւէ հայի, հարցնեք՝ ուզո՞ւմ է ինքը առանց վիզա ճամփորդել Եվրոպա, պատասխանը կլինի այո, եթե հարցնեք՝ ուզո՞ւմ է գնալ Եվրոպայում աշխատել, կասի՝ իհարկե ուզում է: Իշխանությունները փորձում են օգտվել հենց այս պահից: Իրենք այդ կուտը տալով՝ փորձում են կառչած մնալ աթոռներից»,-հավելեց Արթուր Մարտիրոսյանը:

Արսեն Արմենակյանը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ

UNICEF-ի ներկայացուցչի հետ հանդիպմանը Սրբուհի Գալյանն առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացերը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բառնահուս կենտրոնների

ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությունը և «Էլեկտրիկ Երեւան» հավաքի ցրումը եղել են անօրինական

Այս որոշումը ոչ միայն նյութական փոխհատուցում է տրամադրում դիմումատուին, այլ նաև ստեղծում է նախադեպ, որը կարող է կարևոր լինել Հայաստանում խաղաղ ցույցերի և ոստիկանության գործելակերպի իրավական վերահսկման համար։

Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել: Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի

Իրավախախտումների հիմքով՝ Աբովյանում բենզալցակայանի աշխատանքը դադարեցվել է. շինությունն ապամոնտաժվել է

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը ներկայացնում է նորարարական հարթակներ, որոնք ուղղված են համապատասխանության գործընթացների վերափոխմանը

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը ներկայացնում է նորարարական հարթակներ, որոնք ուղղված են համապատասխանության (անգլ.՝ «Compliance») գործընթացների վերափոխմանը Կիպրոս, Լիմասոլ – «Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է իր չորս առաջատար հարթակները՝ AUDCOM, AUDSER, AUDEDU և AUDENT, որոնք նպատակ ունեն հիմնովին փոխակերպելու բիզնեսների համապատասխանության, ռիսկերի կառավարման և իրավական ծառայությունների ապահովման մոտեցումները։ AUDCOM՝ համապատասխանության

«Հռոմի Պապը շեշտեց եկեղեցիներու միութեան անհրաժեշտութիւնը». հայ հոգեւորականներ մասնակցեցան Վատիկանի ծանօթացման ծրագրին

Ընդառաջելով Վատիկանի հրաւէրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, 31 Յունուարէն 8 Փետրուար 2025-ին, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Վատիկանի ծանօթացման 5-րդ տարուան ծրագիրին իրենց մասնակցութիւնը բերին երեք երիտասարդ հոգեւորականներ՝ Թռչնոց Բոյնի տեսուչ` Հոգշ. Տ. Անդրանիկ Վրդ. Քիւրիւմեան, Օրէնճ Քաունթիի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գարեգին Քհնյ. Պետուրեան (Ա.Մ.Ն. Հայոց Արեւմտեան Թեմ)

Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ»: Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարությամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝

Կառավարությանը կոչ ենք անում ստեղծել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով․ հայտարարություն

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ. «Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ողջունում է Ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարի 12-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը: Իրավամբ, սա նոր էջ է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգում: Մեծապես գնահատում ենք այս նախաձեռնության

Մարզային տրանսպորտի համար էլ են ուզում 50 դրամ քերել. քաղաքացին Մերձավանի գազելների մասին

Իսկ երթուղին ինչպես հին գազելներով սպասարկվել է, այդպես էլ սպասարկվում է: Հիմա որ ասում են՝ բոլորն են դարձրել 150 դրամ, բայց բոլորի մեջ վալիդատոր կա:

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող

Ալիև. Թուրք-ադրբեջանական բարեկամությունը անվտանգության, խաղաղության երաշխիք է

«Ազատություն». «Նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների պես օրինակ չկա», – ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունի հավատարմագրերն ընդունելիս: «Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության երաշխիք են», – APA-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը։

Կհստակեցվեն պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձևերը

Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական

Որոշ պետական գույքեր կօտարվեն դասական աճուրդներով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գեղարքունիք մարզի Սևան համայնքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190 500 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային

Ադրբեջանում ընդդիմադիր դիրքավորվող «Թուրան» գործակալությունը դադարեցնում է աշխատանքը

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանում հայտնի, ընդդիմադիր դիրքավորվող «Թուրան» գործակալությունը դադարեցնում է իր աշխատանքները, ըստ իրենց իսկ բացատրության՝ դա պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։ Ադրբեջանի մամուլում կան տեղեկություններ նաև «Սպուտնիկ Ադրբեջանի» և «BBC Ադրբեջանի» փակման մասին։ Իմ գնահատմամբ՝

Սա նոր հայց չէ, ուղղակի Ադրբեջանը հիմնական փաստաթղթերն է ուղարկել. Եղիշե Կիրակոսյան. Sputnik Արմենիա

«Sputnik Արմենիա». Սա նոր հայց չէ, ուղղակի հիմնական փաստաթղթերն է Բաքուն ուղարկել, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի` ՀՀ-ի դեմ հայցի մասին, ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Ադրբեջանը մի քանի տարի առաջ նախնական հայց է ներկայացրել դատարան, որից հետո Հաագան ժամանակ է տվել Բաքվին հիմնական փաստաթղթերը պատրաստելու համար։ Դրանք ուղարկվել են փետրվարի

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր

Գեներալի մարմինը գտել են տանը՝ մահվանից երեք օր անց։

Գեներալ Արտակ Դավթյանի փաստաբան. «Դատախազությունը համարել է, որ պաշտպանյալիս պատկանող որոշ գույքեր եւ եկամուտներ չեն հիմնավորվում օրինական կերպով: Մենք այդ դիրքորոշմանը հայտնում ենք լիակատար անհամաձայնություն»

Ըստ դատախազության, 2023 թվականին Արտակ Դավթյանը եւ իրեն փոխկապակցված անձինք կատարել են որոշակի ծախսեր: Սակայն հայցադիմումում փաստարկված չեն, պարզ չեն, թե որ ուղղությամբ են դրանք կատարվել եւ ինչ չափով: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցերի պատասխանը գտնվում է որոշակի ֆայլում, որտեղ այդ հաշվարկներն առկա են ամենայն մանրամասնությամբ:

Առաջարկվում է ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների  տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ  թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել

Երկարացվել է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը

«Ապառաժ». Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը Step 1-ին հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանային այս տարվա մայիսին, ԼՂՀ նախագահի հրամանագրով չեղյալ են հայտարարվել անորոշ ժամանակով։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով երկարացվել է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ արտակարգ դրության առկայության հիմքով։Գագիկ Բաղունցն ասաց, որ կուսակցական ցուցակներում հնարավոր են փոփոխություններ։ Նա նշեց,

Տիգրան Ավինյանի մի օրվա լանչի փողը հավաքել ենք. ակտիվիստ

Մենք կփորձենք այս բանկան հնարավորինս ամբողջովին լցնել, այնպես անել, որ սա հասնի Ավինյանին: Որ նա իր թիկունքում զգա մեր աջակցությունը. ակտիվիստ

Փոփոխություններ են կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում

Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։

Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին

Երևանյան փողոցները համալրվել են աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլիի ինքնատիպ ստեղծագործություններով: Ալեք Մոնոպոլի անվամբ հայտնի ազգությամբ հայ Ալեք Անդոնը սթրիթ արտիստ է և դիջեյ՝ ծագումով Նյու Յորքից։ Ինքնությունը թաքցնելու համար նրան հատուկ է դեմքը ձեռքով ծածկելը կամ բժշկական դիմակ կրելը: Առավել հայտնի է Parker Brothers-ի «Մոնոպոլիա» սեղանի խաղի «Mr. Monopoly» կերպարի օգտագործմամբ, որին պատկերում է

Եթե կառավարությունն իսկապես ուզենար այդ գործընթացը սկսել, առանց այս նախաձեռնության եւ նախագծի էլ կարող էր գործողություն անել. Արմենուհի Կյուրեղյան

Նախագծի վերնագրում եղած «գործընթացի մեկնարկ» բառակապակցությունն արդեն իսկ անհասկանալի տրամաբանություն է թվում, ի՞նչ է նշանակում գործընթացի մեկնարկի մասին օրենք: Ասենք, օրինակ, մրցավարը սուլում է, դա հերիք է, թե որեւէ մեկը կանգնի հայտարարի՝ մենք սկսում ենք անդամակցության գործընթացը: Ու վերջ, մեկնարկը տրվեց:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031