Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. Եթե մրցունակ արտադրանք ունենանք, Եվրոպան չի մերժի մեզ`ինչ է թե Մաքսային միության մեջ ենք (Տեսանյութ)

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում խոսեց Հայաստանում շարունակվող թանկացումների, դրանց պատճառների եւ հետևանքների մասին:  Ըստ նրա, մինչ թանկացումներին անցնելը պաշտպանված սպառող պետք է ունենալ, որի համար նախ պետք է ստեղծել բիզնես- միջավայր, հանրային վերահսկողություն եւ հանրային աջակցություն, պետական վերահսկողություն, պետական աջակցություն եւ համապատասխան օրենսդրություն՝ այդ ամենը

Գագիկ Ջհանգիրյանն Արդարադատության խորհուրդը համեմատեց մուրճի հետ

Վաղը խորհրդարանում տեղի կունենան Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամների ընտրությունները, իսկ մինչ այդ, այսօր պատգամավորները հանդես եկան ելույթներով` դիրքորոշում հայտնելով առաջադրված թեկնածուների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ թեկնածուներն են Գրիգոր Բադիրյանը եւ Գագիկ Ղազինյանը:  ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ երկու իրավաբան-գիտնական անդամներ նշանակելով՝ ՀՀ արդարադատության համակարգի խնդիրներն, իհարկե, միանգամից չեն լուծվելու։ Ըստ նրա,

Ջեմմա Հասրաթյան. «Ստացվում է, որ մեր պառլամենտում բոլորն անգրագետ են»

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել «Համամարդկային արժեքների եւ իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները» թեմայով:  Քննարկման ժամանակ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընկալումներին եւ քննադատեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին. «Բիշարյանն ասում է՝ ես մասնագետ չեմ, դրա վրա աշխատում

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը խախտել է էթիկայի կանոնները

ԹԻՀԿ-ն դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը,

Գրիգոր Բադիրյան. օրենքի խախտում թույլ տված դատավորը պետք է նյութական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Արդարադատության խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բադիրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվելուց հետո դատավորի կայացրած սխալ վճռի համար փոխհատուցում պետությունը և հարկատուն։ Արդարադատության խորհրդի անդամի թեկնածուն, որը պատրաստվում է վերընտրվել այդ պաշտոնին, նշեց, որ լինում են դեպքեր, երբ օրենքը, որով առաջնորդվում է դատավորը, չի համապատասխանում միջազգային

Փայլակ Հայրապետյան. Որտե՞ղ են ՀՀ-ից ուղարկված և ՀՀ չվերադարձած իմ գույքի գրավադրման արդյունքում հափշտակված գումարները

Սույն քրեական գործը հարուցվելուց հետո, շուրջ 1 տարի առաջ 2012 թ.-ին համապատասխան քննչական հարցադրումներ են ուղարկվել Կիպրոս և Սիերա Լեոնե, նպատակ հետապնդելով պարզել օֆշորային և աֆրիկյան ընկերությունների գործունեության, փոխանցված վարկային միջոցների տնօրինման և տվյալ ընկերությունների գումարների հետ Աշոտ Սուքիասյանի առնչության վերաբերյալ: Մամուլից պարզ դարձավ, որ սույն թվականի ամռանը նմանատիպ մեկ այլ հարցում հղվել էր ՀՀ-ում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու հետագա համագործակցության հետ կապված հարցեր և իրականացնելու կոնկրետ ծրագրեր, ինչի արդյունքում երկու քաղաքների միջև էլ ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան երկկողմ հարաբերությունները. «Համոզված եմ, որ Երևանը և

Արթուր Պետրոսյանն իր վերջին խոսքում ասաց. «Մարդասպաններին բաց եք թողնում, ինչ է՝ հարուստի տղա են»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվող սույն քրեական գործը կարող էր այսօր ավարտվել: Այն աղմկահարույց էր նրանով, որ ներգրավված էին դատապարտյալներ, եւ տասից ավելի անձինք, երկու կին, իսկ այս տարվա հուլիսին էլ մեղադրողի ճառից հետո շիշ էր նետվել մեղադրանքը պաշտպանողի՝ Միլիտոնյանի ուղղությամբ, գործով մեղադրողը տուժող է ճանաչվել: Գործի

Տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ: Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են

Կարեն Կարապետյանի գրասենյակն ուսումնասիրում է «ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները»

Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ

ՀԿ-ներն ուշադրություն են հրավիրում մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Տիկին Նավանեթհեմ Փիլեյին Խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պարոն Մայնա Քիաիին Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պարոն Խուան Մենդեսին Կանանց հանդեպ բռնությունների, դրանց պատճառների և հետևանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Տիկին Ռաշիդա Մանջուին Իրավապաշտպանների կացության հարցերով

«Մաքսային միության ներքո» գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի

Սահմանին գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Սուբսիդավորման հարցը կլուծվի էդ բանի՝ Մաքսային միության ներքո, արդեն լուծումը գտնվել է, հիմա արդեն կլուծվի»,- ասաց նախարարը:  Հիշեցնենք, որ սահմանում գազի գնի սուբսիդավորման համար տարեկան Հայաստանին անհրաժեշտ է 140 մլն դոլար:

Արտեմ Ասատրյան. Մաքսային միություն գնալը չի խոչընդոտի կենսաթոշակային բարեփոխումներին (Տեսանյութ)

1992 թ.-ին ԱՊՀ երկրների միջեւ կնքվել է միջպետական համաձայնագիր, որի շրջանակներում սահմանվել են սոցիալական պաշտպանության համակարգերի եւ մասնավորապես` կենսաթոշակային համակարգերի հետ կապված միասնական մոտեցումները

Նահանջեցինք 5-րդ հորիզոնական

Դանիայի հավաքականից երեկ կրած պարտությունից հետո ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու բոլոր հույսերը մարեցին: Իսկ ընտրական մրցաշարի «B» խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջեց նախավերջին հորիզոնական: 1. Իտալիա 8 6 2 0 15-5 20 2. Բուլղարիա 8 3 4 1 13-6 13 3. Դանիա 8 3 3 2 9-10 12 4. Չեխիա 8

Երևանի մարդաշատ վայրերում տեղադրվում են Առաջարկությունների տաղավարներ

Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։  «Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է, քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները նույնպես ավելի լավ, գեղեցիկ, ավելի հարմարավետ

Ավետիք Բուդաղյանը հեռախոսազրույց է ունեցել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի հետ

ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած միջադեպի օրը Սդղի գյուղից վերադառնալիս Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությանը՝ ասաց, որ դեռ նախաքննություն է կատարվում: «Նախաքննությունը պարզել է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանը, ինչի վերաբերյալ դեռ նախաքննություն է կատարվում: Այնուամենայնիվ, Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու

409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 11-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:

Նազիկ Ավդալյանը երկու ամսից կդառնա մայր

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Aravot.am-ի հետ բացառիկ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է մայր դառնալ: Նա նոյեմբերին արու զավակ է լույս աշխարհ բերելու: Երեխայի անունն արդեն որոշված է: Ծնողները նրան անվանակոչելու են Վաչե` Նազիկի ամուսնու` Էրիկի հոր անունով: Նազիկ Ավդալյանը մեկ այլ հաճելի լուր էլ ասաց: Նա մտադիր է անպայման վերադառնալ մեծ մրցահարթակ:

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին: ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանման,

«ԱրմենՏել»-ն էապես նվազեցնում է հեռախոսագծի վերականգնման սակագինը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար հայտարարում է ակցիայի անցկացման մասին: Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ: «Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից

Ի՞նչ մնաց մարզադաշտում Հայաստան-Դանիա խաղից հետո

  Երեկ Հայաստան-Դանիա խաղից առաջ մուտքի մոտ կանգնած ոստիկանները յուրաքանչյուրին հարցնում էին՝ ձեր մոտ շիշ չկա՞, և «ոչ» պատասխանը լսելուց հետո միայն թույլ էին տալիս ներս մտնել: Շիշ չկար, բայց գրեթե բոլորի գրպաններում արևածաղկի սերմեր էին, որոնց կեղևները կարճ ժամանակում աղբի նման թափվեցին գետնին, մուտքի մոտ էլ պլաստմասե շշերի աղբակույտեր էին գոյացել: Ահա այն ամենը,

«Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան». Հայաստան-Դանիա խաղից առաջ ու հետո (Ֆոտոշարք)

Ինչպես միշտ, երեկ էլ, FAF ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին նախօորոք էր պատրաստվել: Ժամը 17:00-ին մեր հավաքականի երկրպագուները հանդիպեցին միմյանց Մաշտոցի պուրակում, այնուհետև երթով շարժվեցին դեպի «Հրազդան» մարզադաշտ, դեպի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա խաղին: «Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք…». բարձր երգելով, սուլելով ու եռագույնները պարզած հասան մինչև «Հրազդան» մարզադաշտ:

Ձեր հետին մտքերը եւ հեգնանքը ես հասկանում եմ. Արտաշես Գեղամյանը նեղսրտեց

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ` սեպտեմբերի 10-ին, Ազգային Ժողովում փակ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին է նվիրել իր հեղինակած գիրքը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արտաշես Գեղամյանը: Նա, սակայն, հերքեց լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե ԱԳ նախարարին ասել է, որ իր գիրքը բաժանի դիվանագետներին` որպես ուղեցույց: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորներից

Հաշվեհարդարի սպառնալիքով փորձել են 2 միլիոն շորթել

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ. Մ.-ն: Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝

Մաքսային միությունում Հայաստանի գազի գինը կնվազի, միգրացիան` կաճի (Տեսանյութ)

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի տնտեսական աճը տարեկան 0.5% կլիներ, երկարաժամկետ` 2,3%, իսկ Մաքսային միությանը անդամակցելով` 4%: Այսօր «Նովոստի» մամուլի ակումբում ներկայացնելով Եվրասիական Զարգացման բանկի հետ համատեղ կատարած ուսումնասիրության տվյալները, ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:  Մաքսային միությանը ինտեգրվելու տնտեսական առավելություններից պարոն Թավադյանը նշեց ատոմակայանի հետագա շահագործման եւ

Նախագահ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Կենսաթոշակային բարեփոխումներով կբացառվի մարդկային գործոնը եւ կվերացվեն կոռուպցիոն ռիսկերը

Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նոր ծրագիրը»` 3.8 միլիոն դոլար արժողությամբ: Մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ բարեփոխումների գործում իրենց մասնաբաժինն ունեցող այլ կառույցներից 4 տարի հետո ակնկալում են, որ նրանց կադրային եւ կառուցվածքային կարողությունները, աշխատանքային ոճը եւ այլն, համապատասխանեցված կլինի միջազգային չափանիշներին: Միջազգային գործընկերները նաեւ ակնկալում

ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակում Սուրիկ Խաչատրյանի եւ Բուդաղյանների միջադեպից

ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր նախաքննության նոր մանրամասներ ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն ապօրինի զենքի մասին Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե ինքնաշեն զենքի կիրառման դեպքում էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց, պարոն Հարությունյանն ասաց. «Դեպքով առգրավվել են «Բերետտա» տեսակի ատրճանակներ, մեկը գործով ձեռք բերված ապացույցներով պատկանել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031