Օրվա լրահոսը
Ո՞ւմ կանչով էր Գյումրի եկել քաղաքաշինության նախարարը
Վերջերս Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մի շարք հ/կ-ների ու լրագրողների մասնակցությամբ ստուգայց էր կազմակերպել Գյումրու Մուշ և Անի թաղամասեր` տեղում բարձրաձայնելով, որ որևէ շինարարություն չի ընթանում ու անօթևաններին խաբում են: Մինչդեռ կառավարությունը նախատեսել էր 2013 թվականի աշնանը արդեն իսկ շահագործման հանձնել լրացուցիչ կարգով կառուցվող 420 բնակարանները: Լևոն Բարսեղյանը հենց Մուշ թաղամասում,
Շտեֆան Ֆյուլե. «Մաքսային միությունն անհամատեղելի է ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ»
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը քննարկեց ԵՄ արևելյան հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի ճնշման հարցը: Եվրախորհրդարանականները քննադատեցին այն, որ Ռուսաստանը վերը նշված երկրներին թույլ չի տալիս ուժեղացնել տնտեսական կապերը ԵՄ-ի հետ: Բավական կոշտ ելույթով հանդես եկավ Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա շեշտեց, որ Մաքսային միությունն անհամատեղելի է Խորը և համապարփակ
Կրեմլից ԳԱԼԱ-ին պատասխանել են, թե ինչու Վ. Պուտինի խորհրդական Ս. Գլազևը Հայաստանը համեմատել է ՌԴ մարզի հետ
galatv.am․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ: Այս մասին ԳԱԼԱ-ին արձագանքում են Կրեմլի մամլո ծառայությունից՝ ընդգծելով, որ Հայաստանը համեմատելը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
Տիգրան Աթանեսյան. «Պալատը բոլոր փաստաբաններինն է»
«Իմ մարզ այցելելը բերեց նրան, որ իմ մրցակիցները սկսեցին այցելել մարզեր: Իմ ծրագրից և բուկլետ տպելուց հետո` իմ մրցակիցներն էլ ունեցան ծրագրեր և բուկլետներ»,- սեպտեմբերի 11-ին փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը: Պարոն Աթանեսյանը նշեց, որ պալատի նախագահ ընտրվելուց հետո պատրաստվում է պալատի համար կայք բացել, որը ավելի ինտերակտիվ կդարձնի
ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուն նախընտրական քարոզարշավն անցկացրել է գյուղերում
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանն այս օրերին նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպումներ է ունեցել Կապանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների հետ: Այսօր թեկնածուն այցելել էր Դավիթ Բեկ գյուղ եւ լսել գյուղաբնակների բարձրացված խնդիրները: Սեպտեմբերի 3-ից իր նախընտրական քարոզարշավը մեկնարկած Արմեն Կարապետյանը մինչեւ օրս հասցրել է լինել Կապանի տարածաշրջանի Ագարակ, Նորաշենիկ, Ուժանիս, Եղվարդ,
Ինքնասպանության փորձը կանխվել է
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ ՕԽ-ն: Պարզվել է, որ ժամը 16.40-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները կանխել են Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 130 շենքի բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամներ Խոսե-Մարի Էտչեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում է տարբեր միջազգային խորհրդարանական կառույցների, բարեկամական խմբերի, ինչպես նաեւ՝ եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ: Նա համոզմունք հայտնեց, որ այս այցը եւս կօգնի եվրոպական քաղաքական
Ուշքի եկեք տղաներ
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, որին ինքնառաջադրվել են փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը, ինչպես նաև Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրվել է Արա Զոհրաբյանը: Տ. Աթանեսյանն ու Կ. Գրիգորյանը իրենց նախընտրական քարոզարշավը կառուցեցին սև PR-ի վրա, փորձելով վարկաբեկել Պալատն ու Պալատի նախագահին, ինչպես նաև Արա Զոհրաբյանին: Եթե փաստաբանների համար ամեն
«Յուրաքանչյուր ոք, պետք է գիտելիք ունենա այն երկիր մոլորակից, որի վրա ապրում եւ որից սնվում է». Գայանե Գրիգորյան
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում այսօրվանից մեկնարկեց «Գիտելիքի օրվան» նվիրված՝ «Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…» միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ` մեկ տարի առաջ թանգարանում ավելացվել է ամերիկահայ բարերար Արա Դիլդիլյանի անվան «Աշխարհի քարերը» միներալների սրահը` նշելով, որ վերջինս իր ողջ կյանքի ընթացքում հավաքած միներալները նվիրել է թանգարանին, որով էլ պայմանավորված է
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունը վերածվեց իսկական դժոխքի
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատարանը հրապարակելու էր այն տեսաերիզները, որոնք հիմք ընդունելով մարդասպանության մեջ կասկածում են Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին: Սակայն մոտ 4 ժամ ձգձգվեց տեսաերիզների ցուցադրումը. 2 ժամ շարունակ դատարանը սպասում էր, թե ինչ տեղեկություններ կբերեն ոստիկանները բերման ենթարկված վկաների մասին: Հիշեցնենք, որ
«Հայազն»-ը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու վարչախմբի հրապարակված նպատակը
«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու իշխող վարչախմբի հրապարակված նպատակը: Նույնպես դատապարտելի է զուգահեռաբար Եվրամիության հետ գաղափարախոսական մերձեցումը շարունակելու հայտարարված ցանկությունը: Անկախ հնարավոր պարտադրանքներից, Հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը` հանցակցաբար իր նախորդների և ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ: Իշխանությանն անօրինաբար տիրացած և ժողովրդական աջակցությունից զուրկ որևէ
«Ես արծաթի բանալին եմ ուզում». Մհեր Մանսուրյան
«Նկարչությունն ուղղություններ շատ ունի, վարպետը մեծ վարպետությամբ է աշխատում: Ցուցադրել եմ 30 նկար՝ կապելով հինը նորի հետ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր նկարների անհատական ցուցահանդեսի մասին նշեց ֆրանսաբնակ գեղանկարիչ Մհեր Մանսուրյանը: Նրա խոսքով աշխատանքը պետք է լինի կիրթ, այն դիտելուց նկարիչը իրեն պետք է լավ զգա: Այն ինչ անցել է իր երակների միջով նա դա է
Սպանությունից երկու տարի հետո աշխարհի գավաթակիրը ցուցմունք տվեց
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քինք բոկսինքի Եվրոպայի ոսկե մեդալակիր, աշխարհի արծաթե մեդալակիր, ԱՊՀ ոսկե մեդալակիր, աշխարհի 2011թ.գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նա մեղադրվում է երկու տարի առաջ` սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում Դավիթ Օհանյանին սպանելու, եւ ներկայումս արտերկրում
Տեղի ունեցավ «Առողջ սկիզբ» ծրագրի փակման արարողությունը
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ 7 տարի տևող «Առողջ սկիզբ. Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանություն» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները: Ծրագիրը իրականացվել է 2006-2013 թթ Արմավիրի. Գեղարքունիքի և Տավուշի ընտրված համայնքներում «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, «Արաբկիր» բժշկական համալիրի – Երեխաների և դեռահասների
Ալիկ Արզումանյան. «Կառավարություն, դուք չեք ստացել մանդատ՝ նոր ծրագրով առաջ գնալու»
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը Ազգային ժողովի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ ընդամենը չորս ամիս առաջ է ԱԺ-ն հաստատել կառավարության ծրագիրը, որում նշված էին կառավարության տեսլականները, անելիքները, առաջնահերթությունները եւ այլն, ու դրանցում որեւէ խոսք չկար Մաքսային միության եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ համագործակցության մասին, հետեւաբար, ըստ Ալ. Արզումանյանի՝ կառավարությունը մանդատ չուներ
Արամ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը կարող է նույն կերպ հայտարարել, որ ինքը ցմահ նախագահ է»
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Շատերը վստահեցնում են, որ նա այդ գործընթացը նախաձեռնել է՝ վարչապետի պաշտոնը ստանալու համար: Aravot.am-ը այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ ունի այդ նախաձեռնությունը իր կարծիքով: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների մասին գործող իշխանությունը խոսում էր դեռ նախորդ
Աշխարհի ամենամեծ խաչը գտնվում է Ուկրաինայում
Ամենամեծ խաչն ունի 7.5 մ.բարձրություն և քաշը 24 տոննա է, տեղադրվել է Սևաստոպոլի` Ղրիմի պատերազմի գերեզման-հուշահամալիրի Սուրբ Նիկոլայի եկեղեցու վրա: Այն եկեղեցու մեկուկես դար առաջ տեղադրված խաչի կրկնօրինակն է: Իրանի դրոշը համարվում է ամենից շատ գրություն պարունակող դրոշը: Վերջինիս վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությյունը: Քաղցկեղային հիվանդություններից աշխարհում տարեկան մեռնում է 10 միլիոն
Մաքսային միության հետ որեւէ փաստաթուղթ չկա ստորագրած
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ արտաքին քաղաքական գիծը գաղտնի պահվում ժողովրդից կամ առնվազն «փոքր ածու» ընդդիմությունից: Նա հետաքրքրվում էր, թե ինչու չեն հրապարակում այն փաստաթղթերը, որոնցով Հայաստանը հարաբերվում է Մաքսային միության հետ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ առայժմ Մաքսային միության հետ որեւէ
«Մենք շեշտը դնում ենք սովորել սովորելու կարողության վրա». Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա
Այսօր «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (dvv international) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց կեսօրյա դասընթաց ցկյանս (ողջ կյանքի ընթացքում) ուսումնառության թեման լուսաբանելու գործում հետաքրքրված լրագրողների համար: Դասընթացի ընթացքում խաղերի և քննարկումների միջոցով կազմակերպիչները ներկայացրեցին Ցկյանս ուսումնառության իրավիճակը Հայաստանում, խոսվեց ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառությունների մասին: Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի հիմնական գործառույթն
Նիկոլ Փաշինյան. «Վարչապետը իրավունք չուներ գործուղման գնալու»
ԱԺ պատգամավորը ոչ մի կերպ չէր համաձայնվում, որ իր հարցը գրավոր կարգով ներկայացնի կառավարություն
«Հետաքրքրություն է պետք, հակառակ դեպքում՝ մենք կամուսնանաք առանց սիրելու՝ միայն սերունդը շատացնելու համար»
«Ամենազզվելի բանն այն է, երբ դու վստահ չես՝ ինչքա՞ն ժամանակ կսիրեք իրար: Դիտավորյալ կռիվներ ես սարքում, բաժանվում ես և այլն: Երբ սիրելիդ չի շտապում լրջացնել ձեր հարաբերությունները, դու դրանից սկսում ես գժվել»,- ասում է 21-ամյա Արփինեն: Հավելում է՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ սերը ստիպում է համբերատար լինել: Արփինեի խոսքով ՝ ամենաքիչը 5 ժամ սիրելիի
Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանը պետական գույքը 9 մլն-ով գնել է եւ 89 մլն-ով նորից վաճառել պետությանը»
Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը, ինչպես տեղեկացրել ենք, նոր բացահայտումների շարք էր սկսել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անցյալի մասին: Այսօր նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ, թե ինչ խախտումներ է արել Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ. «Շարունակելով կատարել ՀՀ իրավապահ համակարգի պարտականությունները եւ ի լրումն հրապարակածս 50 փաստերի,
Դավիթ Շահնազարյան․ «ԵՄ-ն չպետք է Հայաստանը դուրս թողնի ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից»
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այլապես կնշանակի, որ Կրեմլի ճնշումները ազդեցին նաեւ Բրյուսելի վրա
Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի եւ անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են
Սեպտեմբերի 11-ին Երեւանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն անցկացրեց «Համամարդկային արժեքների եւ իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. դրանց դիմակայելու ռազմավարությունները» խորագրով հանրային քննարկումը: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացնում է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն: Հանրային քննարկման արդյունքում ընդունվեց
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների դեպքերով
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ: «Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական
Քաղաքաշինության նախարարն այցելեց Գյումրու եւ Ախուրյանի շինհրապարակներ
Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը սեպտեմբերի 11-ին աշխատանքային այց կատարեց Շիրակի մարզի Գյումրի եւ Ախուրյան համայնքներ: Այցին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքաշինական տեսչության, մարզպետարանի, կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ “Մուշ-2” թաղամասում մեկնարկած լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները որոշակի դանդաղել էին, ինչը անհանգստություն էր
«Մենք աշխույժ թանգարանային կյանքով ենք ապրում». Գայանե Գրիգորյան
«Միջոցառման նպատակն է իրազեկ պահել աշակերտներին և, հատկապես, ավագ դպրոցի դպրոցականներին երկիր մոլորակի զարգացման, պատմության, առաջացման մասին եւ գիտելիքներ հաղորդել մի մոլորակի մասին, որի վրա ապրում ենք, որի բնակիչներն ենք մենք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Գիտելիքի օրվան» նվիրված «Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…» միջոցառումների շարքի մասին նշեց ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն
Բաբկեն Պիպոյան. Եթե մրցունակ արտադրանք ունենանք, Եվրոպան չի մերժի մեզ`ինչ է թե Մաքսային միության մեջ ենք (Տեսանյութ)
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում խոսեց Հայաստանում շարունակվող թանկացումների, դրանց պատճառների եւ հետևանքների մասին: Ըստ նրա, մինչ թանկացումներին անցնելը պաշտպանված սպառող պետք է ունենալ, որի համար նախ պետք է ստեղծել բիզնես- միջավայր, հանրային վերահսկողություն եւ հանրային աջակցություն, պետական վերահսկողություն, պետական աջակցություն եւ համապատասխան օրենսդրություն՝ այդ ամենը
Գագիկ Ջհանգիրյանն Արդարադատության խորհուրդը համեմատեց մուրճի հետ
Վաղը խորհրդարանում տեղի կունենան Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամների ընտրությունները, իսկ մինչ այդ, այսօր պատգամավորները հանդես եկան ելույթներով` դիրքորոշում հայտնելով առաջադրված թեկնածուների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ թեկնածուներն են Գրիգոր Բադիրյանը եւ Գագիկ Ղազինյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ երկու իրավաբան-գիտնական անդամներ նշանակելով՝ ՀՀ արդարադատության համակարգի խնդիրներն, իհարկե, միանգամից չեն լուծվելու։ Ըստ նրա,


















































