Օրվա լրահոսը

Սյունիքում երեք թեկնածուներից երկուսն են բացել նախընտրական հիմնադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը: Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող երեք թեկնածուներից երկուսն են

«Ավանտյուրան» ՀՀ կախվածությունը Մոսկվայից խորացնելն է՝ ԼՂՀ «անվտանգությունը» շահարկելով

Իսկ ՀՀ քաղաքացիների նվաստացումը Մոսկվայի կողմից մտահոգիչ չէ՞ Սեպտեմբերի 7-ին ՀԱԿ վարչության նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության առիթով մեկ ձեւակերպմամբ ի ցույց դրեց իշխանությանը «այլընտրանք» հանդիսացող ուժի տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ, երբ նշեց. «…եվրաինտեգրման պարագայում կամ Եվրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պիտի գիտակցեր ոչ

Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերի հետ քննարկեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության եւ ԱԼԴԵ (Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) խմբի անդամներ Խոսե Մարիա Էքստեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերի հետ քննարկեց Հայաստանի` Մաքսային միությանը

Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ղազինյանի փոխադարձ «հաճոյախոսությունները» (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանում`ՀՀ Արդարադատության խորհրդի անդամների թեկնածուների ելույթների ու հարցուպատասխանների ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, քանի որ Արդարադատության խորհրդի անդամների ընտրությունը պետք է տեղի ունենար պաշտոնը թափուր մնալուց երեք ամիս հետո, իսկ պաշտոնը, որի համար ներկայացվել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, թափուր է արդեն մի քանի

ԵԽ նախագահ. «Սիրիայում ռազմական միջամտությունը կխորացնի ճգնաժամը»

«Սիրիական ճգնաժամին ռազմական միջամտությանը ես թերահավատորեն եմ տրամադրված: Ինձ թվում է նաև ԵՄ անդամ երկրներն են այն կարծիքին են, որ Սիրիայում ռազմական միջամտությունը ավելի շատ կխորացնի ճգնաժամը, քան կնպաստի դրա լուծմանը»,-այսօր Եվրոպական խորհրդարանում սիրիական ճգնաժամի թեմայով հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` անդրադառնալով այն հարցին` արդյոք անհրաժե՞շտ է Սիրիայում

Դպրոցի տնօրեն. «Արաբախոս երեխաներ կան, որ արեւմտահայերեն էլ չեն հասկանում»

Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի հարկի ներքո գործող Կիլիկյան վարժարանը, որտեղ սովորում էին սիրիահայ երեխաներ ու դասավանդում սիրիահայ ուսուցիչներ, այս ուսումնական տարվանից այլեւս չի գործելու: Aravot.am-ի տեղեկություններով, որոշ սիրիահայ ընտանիքներ դրանից նեղսրտել են: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, Կիլիկյան վարժարանը դառնալու է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի մի մասը, որտեղ խորացված արաբերենի ուսուցում է լինելու,

«Գենդերային հավասարության մասին» օրենքը դիտավորյա՞լ են խեղաթյուրում

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը շարունակում է քննադատվել  հասարակության լայն շրջանակների կողմից: Բանը հասել է նրան, որ տարբեր ամբիոններում, կուսակցությունների գրասենյակներում, սոցիալական խմբերում քննարկվելուց զատ՝ այն սկսել են  քննարկել, օրինակ, Շիրակի մարզի Ամասիայի շրջանի խուլ, հեռավոր գյուղերի բնակիչները` գեղջկական անկեղծությամբ թաղել-հանելով Եվրոպայից  այդպիսի այլասերություն ներմուծողներին: «Կինը կին է,

Հրաժարվել ցմահ ազատազրկման դատավճիռներ կայացնելուց

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի քաղբանտարկյալ Արմենակ Լեւոնի Մնջոյանը «բաց նամակով» դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանին: Մեծարգո պարոն Անդրեասյան. Ես՝ ՀՅԴաշնակցության «Դրո» գործով մահվան բռնադատված Արմենակ Լեւոնի Մնջոյանս, ահազանգելով տեղեկացնում եմ Ձեզ 1991-2003թթ. մահապատիժ ստացած դատապարտյալների դեմ կիրառված խոշտանգումների եւ անօրինականության, ինչպես նաեւ 2003թ.-ից առ այսօր դատապարտյալների իրավունքների եւ ազատությունների խախտման, բոլշեւիկյան

Ալեքսանյանը`Մաքսային միության մասին

Նա վստահեցրեց, որ երկրի նախագահն ինչ անում է`ճիշտ է անում:

Նոր սերունդը կտրված է խորհրդային գրականության ավանդույթներից

Համաշխարհային գրականության նորն էլ չի հասցրել յուրացնել Ժամանակակից աշխարհում առնչվում ենք բուռն փորձարարությունների հետ՝ երաժշտարվեստում, բեմարվեստում, կերպարվեստում եւ այլն: Ինչպե՞ս է դա արտահայտվում գրականության ոլորտում: Գոնե վերջին շրջանում հանդիպում ենք գրքի, ընթերցանության գովազդի՝ «Գիրք կարդալը նորաձեւ է» եւ նման բովանդակությամբ պաստառների: Այս առիթով «Առավոտը» զրույցի հրավիրեց գրականագետ, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանին: «Գրականության զարգացումը  մշտապես պայմանավորված է

Լոկառնոյում հայերն աչքի են ընկել

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-13-ը կայացել է «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռների» շրջանակներում  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրել է  նաեւ վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի: «Առավոտի» հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի բնորոշմամբ, Ա դասի պատկանող այս հայտնի  փառատոնը իր կարեւոր դիրքն

Մենք. դարձ դեպի հայրենիք կամ մենք մեզ հաղթելու ժամանակը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ Մեկ-երկու օրից, Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաեւ աշխարհի համար խորհրդանշական սեպտեմբերի տասնմեկին, կհստականա Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու ԱՄՆ ծրագիրը։ Թեեւ Օբաման առանց Կոնգրեսի հավանության էլ ռազմական միջամտության իրավասություններ ունի, այնուամենայնիվ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների յոթ կողմ, երեք դեմ հարաբերակցության պայմաններում գրեթե անհավանական է, որ ներկայացուցիչների պալատում բանաձեւը  լուրջ խոչընդոտների  կհանդիպի։ Ամերիկյան ռազմական միջամտության անխուսափելիությունը

Թուրքիան հրթիռներ է մատակարարում Ադրբեջանին

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքական ROKETSAN ընկերությունը Ադրբեջանի պատվերներով զենքի և զինտեխնիկայի մատակարարումները կավարտի մինչև այս տարեվերջ: Ինչպես ընկերությունից փոխանցել են APA լրատվական գործակալությանը, Ադրբեջանին արդեն փոխանցվել է T-22 Sakarya տիպի ռեակտիվ կրակի համակարգերի և հրթիռների զգալի մասը, իսկ Т-300 Kasırğa համակարգերի արտադրությունը և փորձարկումները շարունակվում են: Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի պատվիրած Kasırğa համակարգը Թուրքիայի սպառազինության մեջ գտնվող

Սամվել Ալեքսանյան. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել…զիբիլանոցից, կռիսանոցից»

«Ես վատ բան չեմ անում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ հորդորեց Փակ շուկային վերաբերող հարցերով դիմել շուկայի տնօրենին` Վահագն Մկրտչյանին:  Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ շուկայի սեփականատերն ինքը չէ: Լրագրողները նկատեցին, որ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ պարզ դարձավ, որ կանայք են իրեն պաշտպանում, պատգամավորը պատասխանեց.

Ստյոպա Սաֆարյանը. «Մաքսային միությունը ուրիշի տուն հարս գնալ էր»

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների բերած փաստարկներին. «Ասում են՝ Ղարաբաղով են սպառնացել, չգիտեմ ինչով են սպառնացել: Ուկրաինային էլ սպառնացել են, որ իբրեւ իրավաբանական սուբյեկտ վերանալու են, քառատելու են եւ այլն: Բայց այնուամենայնիվ, Ուկրաինան ստորագրում է Ասոցացման պայմանագիրը: Մեծ է հավանականությունը, որ Վրաստանը նույնպես կստորագրի Վիլնյուսում

Զուրաբյանը հարցրեց «քաղաքական համատեքստից դուրս», Ղազինյանը պատասխանեց «իրավական ասպեկտում»

Այսօր խորհրդարանը սկսեց քննարկել իր մանդատով ՀՀ արդարադատության խորհրդում ներկայացուցիչների հաստատման հարցը:  Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդում այսուհետ ներկայացված է լինելու նաեւ պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա կհամալրի վաղուց թափուր տեղը: Գրիշա Բադիրյանը, որն ԱԺ-ի կողմից նշանակված էր՝ կրկին կհաստատվի խորհրդում: Մինչ գաղտնի ընտրությունը՝ խորհրդի անդամի թեկնածուներին հնարավորություն տրվեց ելույթ ունենալ և

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնեց Երեւանի թիվ 174 դպրոցը

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“ Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամենը 10

Ստյոպա Սաֆարյան. «Եվրոպական կողմը մի փոքր սպառնալիք էր դրել, որ չի կարող ներվել Հայաստանին»

Այսօր «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Տեսակետ» ակումբում խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց. «Մի բան ակնհայտ է, մենք հայտնվում ենք նոր իրողությունների պայմաններում, եւ սա է, որ մտահոգություններ է առաջացնում: Ասոցացումը նույնը չէ, ինչ ԵՄ-ին անդամակցելը: Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը չի խախտում բալանս՝ իր արտաքին քաղաքականության մեջ, բայց Մաքսային միության պայմանագրի տակ ստորագրելով՝ խախտում է

Ապամոնտաժվել է բնակելի տների և խաչմերուկի հարակից հատվածում հեղուկ վառելիքի վաճառքի տաղավար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ, հաշվի առնելով տաղավարի հարակից բնակելի

Կարեն Կարապետյանը նորից «համբալ» կանվաներ

«Դուք նախապատմությունը գիտե՞ք, իրենք ի՞նչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի»,- այսօր խորհրդարանում Lragir.am-ի հարցին հարցով պատասխանեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը: Լրագրողը պատգամավորին հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Կարեն Կարապետյանը նախագահական նստավայրի դիմաց «համբալ» անվանեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին: Մինչ այդ, լրագրողները փորձում էին պատգամավորի կարծիքը ճշտել

Արգամ Այվազյանի նոր աշխատությունը

Օրերս  լույս է տեսել  ճանաչված հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի նոր` «Ագուլիսի  1919թ. ողբերգություն-եղեռնը», աշխատությունը: Դիմելով Ա. Այվազյանին՝ խնդրեցինք «Առավոտի» ընթերցողների  համար ներկայացնել հատորը:   Այվազյանը  մասնավորապես նշեց. «Հատորում  ներառված են 1919թ. դեկտեմբերի 24-25-ին Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի հայ բնակչությանը կոտորածի ենթարկելու վերաբերյալ 7 ականատեսների (Ի. Տեր-Անտոնյան, Ն. Ավշարյան, Կ. Սիմոնյան, Շ.

Մասշտաբի զգացողությունը

Ով որ կարծում է, թե Տոլստոյի «Աննա Կարենինան» ավարտվում է այդ վեպի դժբախտ հերոսուհու գնացքի տակ գցվելով, նա, վստահ եղեք, ստեղծագործությունը չի կարդացել՝ միայն կինոն է նայել: Գրքում ինքնասպանությանը հետեւում է մի ամբողջ մաս, մոտ 50 էջ, որում գրողը ոչ միայն ամփոփում է հիմնական հերոսների ճակատագիրը (դրա համար 1-2 էջն էլ է բավարար), այլեւ, այսպես

Իրականացավ կոմունիստների երազանքը

Այն, ինչի մասին երկար տարիներ բարձրաձայնում էին կոմունիստները՝ կատարվեց»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում և բարձր է գնահատում ՀՀ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը։ Բանախոսը համոզված է՝ նման նպատակի որդեգրումը շոշափում է երկու երկրների կենսական շահերը. «Այս որոշումը վերջին 23 տարիների լավագույն որոշումն է , որը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո ֆի Ռուպոյին

Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։ Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ: Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն

Ինչի՞ հանգեցրեց ՀՀ իշխանությունների՝ «կույս մնալու և հաճույք ստանալու» քաղաքականությունը

«Դե ֆակտո ՀՀ-ն հրաժարվեց եվրաինտեգրացիայի ճանապարհից, նա դե ֆակտո ստիպված իր ընտրությունը կատարեց դեպի Մաքսային միություն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:  Ըստ նրա՝ ՀՀ-ն դեռ պատրաստ չէր ամբողջովին ինտեգրվելու ոչ մի տնտեսական գոտու: Նա շարունակեց. «Այն թեզը, որ ՀՀ-ն կարող է ինտեգրվել եվրոպական տնտեսության մեջ, բայց պահպանել իր անվտանգությունը ՌԴ-ի հետ կապված, հնարավոր չէ

Պատգամավորի 10 միլիոնանոց նվերը

Այսօր հանդիսավորությամբ բացվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 174 հիմնական դպրոցը: 1979 թվականին կառուցված եւ մինչ օրս չվերանորոգված, 1200 աշակերտի համար նախատեսված դպրոցում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 9334 քառակուսի մետր տարածք: Վերանորոգումն իրականացվել է 2013 թվականի բյուջեի շրջանակներում: Հիմնանորոգվել են դպրոցի երեք մասնաշենքերը`տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույց, իրականացվել են ներքի հարդարման աշխատանքներ, դպրոցն ապահովվել է ջրամատակարարման

Արամ Հարությունյան. «Կամ-կամ-ի խնդիր չկա, ուղղակի Սերժ Սարգսյանը փչացրեց եւ- եւ-ը»

Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Զարկերակ» ակումբում անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին՝ կարծիք հայտնեց, Եվրոպայի հայերի համար կամ-կամի խնդիր չի եղել: Նրա համոզմամբ այսօր իշխանությունը չպետք է Եվրոպային խոստումներ տար. «Սերժ Սարգսյանը ում հետ հանդիպում է` խոստումներ է տալիս, մի հատ գոռում են` ստորագրում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի ազնիվ եղավ, երբ որ կար խնդիր,

Արտակ Դավթյանը համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ չի կարելի վիրավորել այլ երկրների ղեկավարների

Զավեշտալին այն է, որ 30 րոպեանոց ելույթի մեջ Լ.Տեր-Պետրոսյանը այդպես էլ չի բացահայտում՝ Մաքսային միություն մտնելը, ի վերջո, բխո՞ւմ է Հայաստանի շահերից, թե՞ ոչ։ Այդ հարցի պատասխանը մնում է օդում կախված։

Եվրոպայի հայկական միության ֆորումի ժամանակ հայտարարվել է, որ Հայաստանը մատը մատին չի տալիս

Այսօր «Զարկերակ» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արամ Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 6-8 Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպայի հայկական միության ֆորումի 15-րդ նիստի մասին, ներկայացրեց նիստի արդյունքներն ու որոշումները:  «Համագումարին ներկա էին 23 երկրների ներկայացուցիչներ, բազմաթիվ ելույթներ հնչեցին, որոնցում կարմիր գծի պես անցնում էր այն, որ Հայաստանը մատը մատին չի

Նախախորհրդարան. Վարչախումբը հերթական անգամ ցույց տվեց իր դեմքն ու գործելաոճը

Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը և նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը: Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգն իր բոլոր, այդ թվում` արդարադատության, բաղադրիչներով հանդերձ վերածվել է յուրային երկրին ու ժողովրդին կեղեքելու,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031