Օրվա լրահոսը
Առևանգողները ներկայացել են ոստիկանություն
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են: Նույն օրը, ժամը 11.00-ին, Դուխիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 09.00-ին 3 անհայտ անձինք Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9
Վրաերթի ենթարկված 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հոգեւորականը նախընտրեց լրագրությունը
Ալեքսան սրկ. Գալայճյանը Հալեպից է, երեք շաբաթ է՝ Երեւան է տեղափոխվել: Նա կրթությունը կշարունակի ԵՊՀ-ում, եւ մագիստրատուրայում իբրեւ լրագրող կմասնագիտանա: Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ Դպրեվանքում թրծվել ու իր խոսքով՝ «գլխագիր» մարդ է դարձել, բայց ընտրել է լրագրողի մասնագիտությունը, որովհետեւ. «Ամեն մարդ կոչում ունի ի վերուստ: Ես կզգամ, թե Աստված ինձի ավելի շատ գրելու
Կացնի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդուշ Ղ.-ն և 1943 թ. ծնված Զեմֆիրա Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը` 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով
Ռոկ, ռեպ, բլյուզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցում
Կառավարության անդամները հրավիրված են Այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, Դիլիջանի միջազգային դպրոցում կկայանա արտասահմանյան համույթների համերգ, որոնք կներկայացնեն ռոկ, ռեպ, բլյուզ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ ներկայումս Դիլիջանում է գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի ղեկավար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Քաղաքապետն ասաց, որ համերգին ներկա գտնվելու համար ինքը հրավեր է ուղարկել Հայաստանի կառավարության անդամներին: Ա. Սանթրոսյանը
Ալեքսանդր Արզումանյան. «Անցումը խորհրդարանական համակարգի, դա ռեալ փոփոխություն է»
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Թե ինչ կտա այդ հանձնաժողովը եւ ինչ նպատակով է իշխանությունը հիմա որոշել նման հանձնաժողով ստեղծել՝ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: Նրա մեկնաբանությամբ՝ «Սկզբից եղան մի քանի հայտարարություններ, որ իշխանությունները քննարկում են սահմանադրական լուրջ ռեֆորմ՝ ընդհուպ մինչեւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը: Եթե
Կլայպեդայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի 15 եւ 17 տարեկանների առաջնությունը
Հայաստանի ներկայացուցիչներից մրցելույթ ունեցել է արդեն երեք հոգի: Առաջնության պաշտոնական կայքի տվյալներով, 15 տարեկանների պայքարում 50 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը երկամարտի 176 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ընդ որում, Հրայրի` պոկում վարժությունում բարձրացրած 81 կգ-ն երրորդ ցուցանիշն է եղել: 17 տարեկան աղջիկների մրցակցությունում 53 կգ քաշային կարգում Հերմինե Եղիազարյանը երկամարտի 125 կիլոգրամով 5-րդն է,
Սարգսյանի «կոմպլեմենտարությունը» եւ Պուտինի մեծահոգությունը
«Սերժ Սարգսյանն իր քայլով նույնիսկ կոմպլեմենտարության փոքրիկ եւ կարճատեւ ճկունությունն էլ կորցրեց: Մի բան է, որ հայտարարեր՝ պատրաստ է քննարկելու, թե Մաքսային միությունն ի՞նչ է, ի՞նչ օգուտներ է տալու, բայց ինքը հստակ խնդրեց Պուտինին, որ նա թույլ տա, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն: Պուտինն էլ մեծահոգաբար թույլ տվեց եւ կարծեմ խոստացավ, որ կխոսի միության այլ
Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների` տեղեկացնում ենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի
«Սերժ Սարգսյանի արածը կապված էր իրավիճակի եւ իր թուլության հետ»
Հովհաննես Իգիթյանը Հայաստանի եվրաինտեգրման լուրջ հնարավորություն այս պահին չի տեսնում – Ի՞նչ փոխվեց մի քանի ժամերի ընթացքում, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը միանձնյա եւ կտրուկ որոշում կայացրեց: Դեռ ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի, ինքը՝ Սերժ Սարգսյանը, քանիցս ասաց, որ Հայաստանի՝ ԵՄ-ի ինտեգրումն այլընտրանք չունի, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ
Գորիկ Հակոբյանը չպատասխանեց, թե ինչու է ցուցարարին «ոչխար» ասել (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչո՞ւ կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին «ոչխար» անվանեց: Այսօր, երբ Գորիկ Հակոբյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ շտապելիս են եղել կառավարության նիստին, շենքի մոտ մի ցույց անող քաղաքացի լրագրողներին ասաց՝ «Ափսոս են ապարատները, դրանց մի նկարեք»: Ի պատասխան՝ Գորիկ Հակոբյանն ասաց.
Հմայակ Հովհաննիսյան. «Եվրոպան գալու է խնդրի, որ Ս. Սարգսյանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»
«Սերժ Սարգսյանի որոշումը բխում է Հայաստանի եւ Արցախի ազգային շահերից» «Հայելի» ակումբի հյուրերը` քաղաքագետներ Հմայակ Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Մանասյանն անդրադարձան Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ կանխատեսել էր, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի, ակնհայտ էր, որ եթե մի կողմը հուսախաբ լինի, այդ կողմը Եվրոպան պետք
Ալեքսանդր Արզումանյան. «Ես նախընտրում եմ ապրել ոտքերի վրա, քան քարշ գալ չորեքթաթ՝ ինչ-որ երկրում»
«Եթե նման ճակատագրական որոշում են կայացնում, ես կնախընտրեի, որ դա արվեր հանրաքվեով»,-այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ մաքսային միությանն անդամակցելու, ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցրեց, որ ԼՂՀ պատերազմի սկզբից սովետական բանակը, որը տեղակայված էր Ադրբեջանում, պայքարում էր Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ. «Մենք պատերազմի միջով ենք անցել: Մեզ մեր անկախությունը
Կմեկնարկի «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» գիտաժողովը
«Բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտաժողովին մասնակցում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ: Հայաստան կժամանեն երաժշտագետներ եւ երաժիշտներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ռիգայից, Թբիլիսիից, Ստեփանակերտից: Սա գեղեցիկ առիթ է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են Արամ Խաչատրյանի արվեստը»,-այսօր «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովի մասին նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Սեպտեմբերի 6-7-ը
«Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ՝ արդեն սուվերեն չես»
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի վերոնշյալ դիրքորոշումն այլեւս ուժի մեջ չէ՞ Սեպտեմբերի 3-ին Սարգսյան-Պուտին բանակցությունների արդյունքում հրապարակված որոշման առիթով, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, դեռ կհնչեն հայտարարություններ եւ պարզաբանումներ արեւմտյան փորձագետների կողմից այն մասին, որ Մաքսային միություն մտնելու ցանկություն հայտնած Հայաստանը զրկվեց Ազատ առեւտրի գոտուն միանալու հնարավորությունից, այսինքն՝ ՀՀ-ն պարզապես չի կարող մտնել ԵՄ-ի Խորը եւ համապարփակ
Սիրիայում իշխանափոխություն կլինի, թե ինչ ձեւով՝ անկանխատեսելի է
Այսօր «Մեդիա կենտրոնում» «Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ. Սիրիան ներքին եւ արտաքին սպառնալիքների տակ» թեմայով քննարկմանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, իրանագետ Սեւակ Սարուխանյանը եւ «Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանը: Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ ազատ բանակը որեւէ շանս չունի, քանի որ նախ քանակապես
«Վա՜յ, կարող ա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնեք». Ակտիվիստը հեգնեց փոխոստիկանապետին (Տեսանյութ)
Այսօր արդեն մի քանի ժամ է, ինչ Կոմիտաս-5 հասցեում վերսկսվել է շինարարությունը: Այս պահին շինհրապարակից դուրս են գալիս բեռնատար մեքենաներ եւ մտնում են նորերը: Նախախորհրդարանի ակտիվիստները «ամոթ վարորդին» են գոռում, իսկ ոստիկանները նրանց հրելով, մի կողմ են տանում, որ մեքենաները ազատ ելումուտ անեն շինհրապարակ: Բնակիչներ այս պահին գրեթե չկան տարածքում: Բնակիչներից մեկի պատմելով, բնակիչները հեռացան
Ինքնաթիռից վառելիքը ծորել է
Երկու օր առաջ ժամը 17-ն անց 45-ի չվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը արդեն թռիչքադաշտում դադարեցրել է թռիչքը: Ինքնաթիռը չի էլ հասցրել օդ բարձրանալ, երբ հայտարարվել է, որ տեխնիկական պատճառներով չեն թռչում: Չնայած ուղեւորների մոտ խուճապ է սկսվել, սակայն քանի որ ինքնաթիռը դեռ ցամաքում է եղել եւ չի հասցրել օդ բարձրանալ, մարդիկ ավելի հանգիստ
Ասոցացման համաձայնագիրն էլ կստորագրենք
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՄ-ն Հայաստանի վրա հսկայական ծախսեր է արել, հո «ջուրը չի՞ գցի» Թեեւ նախօրեին ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, սակայն Եվրամիության հետ Ասոցացման hամաձայնագրի նախաստորագրումը տեղի կունենա: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Մաքսային միությանը միանալու հայտարարությանը հաջորդեց ԵՄ պաշտոնյաների արձագանքը: Մասնավորապես,
Կարեն Ավագյան. «Միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»
«Նման հայտարարությունն ինձ մոտ զարմանք է առաջացնում: Կամ միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական որոշ գործիչների կողմից հնչող այն կարծիքներին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մասին միանձնյա որոշում է կայացրել, այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը այսպիսի կարծիք էր
Ավարտվեց «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը
«Ծրագրի նպատակն էր ուսանողների եւ վերամշակող կազմակերպությունների շահերը համատեղել եւ դրանք արդյունավետ ձեւով իրականացնել: Կամուրջ կառուցվեց կրթական համակարգի եւ վերամշակող կառույցի միջեւ: Արդյունավետ պրակտիկայի խթանումը առաջնային էր»,-այսօր «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառման ժամանակ նշեց Բի Էս Սի ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը: «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը մեկնարկել
Դավիթ Շահնազարյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում` ինքնիշխանություն` «անվտանգության» դիմաց»․ (Տեսանյութ)
Մոսկովյան գործարքը նրա կարծիքով հակասում է մեր հասարակության, պետականությանը, Ղարաբաղի շահերին, նույնիսկ` օլիգարխիայի շահերին: «Հայելի» ակումբի հյուրը` Դավիթ Շահնազարյանը, խոսելով Սարգսյան-Պուտին հանդիպման եւ Սերժ Սարգսյանի որոշման` Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ, նկատեց, որ այն պարտավորությունները, որ ստանձնեց նա Մոսկվայում, դժվար է գնահատել այլ կերպ, քան ինքնիշխանություն` «անվտանգության» դիմաց: Նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունը բացառում է
Դիտակետում քնած Կոստանյանի քիթը կոտրվել էր
Զինվորական կայազորի դատախազը պնդում է պատժաչափը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի դատավճռով 1991թ. ծնված, ժամկետային զինծառայող Ռաֆայել Ղազարյանի պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Սերժանտը կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի մեկից: Դարձյալ, ինչպես բազմիցս նշել ենք, զինվորական այս գործն էլ ընթացել էր արագացված ընթացակարգով, զինծառայողն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Ըստ մեր աղբյուրի, ՀՀ ՊՆ
Հայ մարզիկների պատվիրակության խումբը Յուրի Վարդանյանի գլխավորությամբ մեկնեց Ֆրանսիա
Կեսգիշերից հետո, Երևան – Փարիզ չվերթով հայաստանյան մարզական մեծաթիվ պատվիրակությունը մեկնեց Փարիզ` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին: Մեր մարզիկներն երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական
Նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանի դիրքը բարելավվել է: Կատարված ուսումնասիրության և զեկույցի այլ ցուցանիշների մասին հանգամանալից տեղեկություն է տվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, որից հետո Տիգրան Սարգսյանը մատնանշել է մեր երկրի
«Խառնիխուռն ամբոխից կազմված մի հասարակություն ենք»
Երիտասարդ արձակագրի մտահոգությունները Մասնագիտությամբ պատմաբան, երիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանի անունը վերջին շրջանում հաճախ է հոլովվում գրական միջավայրում: Նրա ստեղծագործություններից հատկապես հանրաճանաչ են «Լուռ հոգիներ», «Երազների քրոնիկոն», «Անմարդաբնակ տափաստան», «Ես մեղավոր եմ», «Աղքատների խրախճանքը», «Ավելորդ բեռ» եւ այլ պատմվածքներ: Դրանք առայժմ տպագրվել են «Գրական թերթ», «Գրեթերթ», «Կայարան» եւ այլ պարբերականներում: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետն ասաց,
«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը». Երիտասարդները բողոքում են
Ինչպես արդեն գիտենք` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտին հանդիպմանը հաջորդող պաշտոնական հայտարարությունում ասվել է. «Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ»: Այս ամենը քննարկումների և բողոքի ակցիաների պատճառ
Անդրեյ Բաբայանի «Արծվաբերդ»-ը` մշակութային եւ քաղաքական իրողություն
Սեպտեմբերի 1-ին Շուշիում բեմադրվեց վաղամեռիկ հայ կոմպոզիտոր, ծնունդով արցախցի Անդրեյ Բաբայանի (Բաբաեւ) «Արծվաբերդ» օպերան` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ` ըստ էության դառնալով Արցախի առաջին օպերան: Մշակութային երեւույթ լինելուց զատ՝ սա իրապես քաղաքական երեւույթ կարելի է համարել: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հարեւան ադրբեջանցիները Բաբայան-Բաբաեւին ներկայացնելով իբրեւ «բաքվեցի կոմպոզիտոր», սովորույթի համաձայն՝ փորձել են յուրացնել այն,
Անկախության տոնը՝ Բերձորում
Արցախի Անկախության հռչակման օրվան նվիրված միջոցառում կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Խաղաղության հրապարակում առավոտյան մարդաշատ էր. այստեղ էին քաղաքային 2 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, շրջվարչակազմի եւ Բերձորում գործող կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր: Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում կայացավ տոնական միջոցառումը: Խոնարհված 3 պատերի մոտ, որոնց վրա քանդակված են շրջանի տարածքում նահատակված ազատամարտիկների անունները,
Բացատրություններն անհրաժեշտ են
Մեզ մոտ որտեղ հայացքդ գցես՝ «ազգային խայտառակություն» է: Վճարովի ավտոկանգառները եւ Փակ շուկայի վերակառուցումը ազգային խայտառակություն են, Մաքսային միություն մտնելը ազգային խայտառակություն է, բայց չմտնելը նույնքան ողբերգական է, որովհետեւ չմտնելը, ըստ նույն տրամաբանության, կնշանակեր տուրք տալ միասեռական ամուսնություններ եւ տոտալիտար աղանդներ պարտադրող Արեւմուտքին եւ քայքայել մեր ազգային ինքնությունը: Բա խայտառակությունը էլ ինչպե՞ս է լինում: Մեզ


















































