Օրվա լրահոսը

Գիշերային հերթական որոշումը

Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումը կարելի է գնահատել որպես խիստ կասկածելի և տարօրինակ հանգամանքներում կայացված որոշում: Սա հերթական «գիշերային որոշումն» է, որից հետո սովորաբար ամբողջ Հայաստանը կանգնում է փաստի առաջ: Սերժ Սարգսյանն աչքի է ընկնում ծածուկ որոշումներ կայացնելու հատկությամբ: 2009թ. մի գիշերվա ընթացքում հայտարարվեց հայ-թուրքական ճանապարհային քարտեզի մասին, որից նույնիսկ իշխանության կարկառուն

Վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը

Մաքսային միությանը, ապա նաեւ եվրասիական միությանը անդամակցելու պատրաստականություն հայտնած երկրի վարչապետը այլեւս ոչ մի տեղ չպետք է շտապի

FOLK

Փողը հաղթում ա մարդուն,  Մարդն՝ իր նմանին. Գծի տերը՝ շոֆերին, Գեշն՝ աննմանին։

Հայաստանի հավաքականը մեկնեց Չեխիա

ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Պրահա, որտեղ վաղը «Էդեն Արենա» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում կհանդիպի Չեխիայի ընտրանու հետ:  Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընտրել է 23 ֆուտբոլիստի: Նրանք են: Դարպասապահներ: Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան: Պաշտպաններ: Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արթուր

Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով, Ա.Մարգարյանի

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Արդեն չորրորդ օրն է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանի նկարով մեծադիր պաստառ, որի վրա նրա նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ

Եվրասիական միությանն անդամակցության միանձնյա որոշումը հակասահմանադրական քայլ է

«Սա մի քայլ է, որը խարխլում է հայոց պետականության հիմքերը, այդ քայլի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միջազգային թատերաբեմում այլեւս դժվար կընկալվի իբրեւ ինքնուրույն եւ սուվերեն երկիր, ինչը չի բխում ոչ ՀՀ շահերից, ոչ Ղարաբաղի։ Եթե այս որոշումն ի կատար ածվի, ապա ՀՀ քաղաքացուն կզրկենք զարգացման հնարավորությունից»,- Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական միությանն անդամակցության միանձնյա որոշմանը մեզ հետ զրույցում

ԱՄՆ․ «Երկրները իրավունք ունեն ընտրել սեփական ճանապարհը»

«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում ակնկալում են, որ Հայաստանը նվիրված կմնա ժողովրդավարացմանը, բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային: Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և

«Ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին Սերժ Սարգսյանին». վերլուծաբանը վերջին զարգացումների մասին

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, անկախ քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, վերջին շրջանում կանխատեսելի էր: «Սերժ Սարգսյանի արևմտամետ քաղաքականությունը նյարդայնացրեց ռուսներին, ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին նրան և կորզեցին ճիշտ հակառակ որոշում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը: Նրա խոսքով՝ շատ պարզ էր, որ եթե դրվում է «կամ-կամ» քաղաքականություն, արդյունքում պետք է

«Դեմ առ դեմ»` Թեւան Պողոսյան եւ Շիրակ Թորոսյան

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարի շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտությանը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտություն  նախատեսող բանաձևին`ըստ civilnet.am-ի՝ հաղորդում է Reuters գործակալությունը: 10 սենատորներ կողմ են քվեարկել ծրագրին, իսկ հանձնաժողովի 7 անդամներ դեմ են եղել: Սենատն ամբողջական կազմով բանաձևը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ԱՄՆ Կոնգրեսը ամառային դադարից հետո կվերսկսի իր աշխատանքները: Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման

Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով

Քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմյանը տեղեկացնում է. «Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով: Դեպքը տեղի Է ունեցել Մաշտոցի պողոտայի վրա՝ բոուլինգ կենտրոնի մոտակայքում: Արման Ալեքսանյանն է եղել ևս երկու հոգու հետ, ովքեր կարողացել են փախչել: Նրանք քաղաքապետարանի մոտից հեռանալիս են եղել: Հարձակվողներն ասել են. «Ինչու՞ եք քաղաքապետարան գնում»: Տղաները նրանցից երկուսին ճանաչել են՝ քաղաքապետարանի

Եվրոպական Հանձնաժողովը Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը համատեղելի է որակել

panorama.am․  Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը. «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ

Դժվար է միանշանակ ասել, թե առաջիկայում հնարավոր է գազի գնի վերանայում, թե՝ ոչ

pastinfo.am․ Դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր. «Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»: Նախարարի այս հայտարարությունն դեռևս այն ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Այսօր արդեն մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թերևս կատարված փաստ է: Բայց

Տիգրան Տեր-Եսայան. «Հին ընկերները չեն դավաճանում. ՌԴ-ն սխալներ է թույլ տվել, բայց հարգում է մեզ»

«Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ու Մաքսային միության անդամ դառնալու մասին որոշմանը եւ պատասխանելով հարցին՝ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չդիմացավ Մոսկվայի ճնշումներին ու արդյոք սա եւս մեկ անգամ Հայաստանը եւս մեկ անգամ Ռուսաստանի կցորդը դարձնելու քայլ

Քննարկվել է ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպելու առաջարկը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ համաձայնագրի

«Մնում է կաբինետներում գնդակահարեն»․ Արգիշտի Կիվիրյան

galatv.am․ Արգիշտի Կիվիրյանին արդեն ազատ են արձակել և այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ինչ-որ վարույթ են կազմել, որին Կիվիրյանը հրաժարվել է ծանոթանալ: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանը: «Ես այնտեղ հայտարարություն եմ արել, որ ես որպես «Armtoday» կայքի գլխավոր խմբագիր կանգնած եմ եղել բաժնի մոտ և իրականացրել եմ իմ մասնագիտական գործունեությունը:

Չիվնինգի կրթաթոշակի միջոցով եւս 3 հոգի ուսումը կշարունակի Մեծ Բրիտանիայում

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը: Չիվնինգի կրթաթոշակների 2014-2015թթ․ ուսումնական տարվա ընդունելության համար դիմումներն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը: Բրիտանական դեսպանատունն այսօր ՄԹ դեսպանի տանը հյուրընկալել էր Չիվնինգի նախկին շրջանավարտներին և համախոհ կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկա գտնվելու  Չիվնինգի կրթաթոշակի 2013/2014 ուսումնական տարվա Հայաստանի ուսանողների ճանապարհելու արարողությանը և Չիվնինգի

Վահան Թումասյան. «Եվրոպան կացինը տվել է Ռուսաստանի ձեռքը, հայերին էլ ասում է`դիմադրեք»

Aravot.am-ը  «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին խնդրեց մեկնաբանել երեկ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամագրվելու  մասին արած հայտարարությունը: Մեր  այն հարցին, թե նախագահի որոշումը անակնկա՞լ էր մեզ համար, Վահան Թումասյանն ասաց. «Ես կարծում եմ կրկնակի անակնկալի կգայինք, եթե հակառակը հայտարարեր: Սա շատ բարդ  խնդիր է, բայց ուրիշ ի՞նչ կարող էր հայտարարել, տարիներ

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ միտված ՏԻՄ-երի ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ

Դատարանն ուսումնասիրեց պատառոտված ու վառված անդրավարտիքը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 2 ժամ ուշացումով շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատարանը մոտակա տեխնիկայի խանութներից մեկից հեռուստացույց էր բերել ու ժամերով սպասում էր, թե երբ մայրաքաղաքից Գյումրի կտեղափոխեն ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, որպեսզի իրեղեն ապացույցների շարքում հետազոտեին այն տեսաերիզը, որի հիման վրա էլ վերջինս

Սերժ Սարգսյանն ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է ՀՀ օրակարգում. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Azatutyun.am. Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում արձագանքում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու որոշմանը հետևած եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին և ներկայացնում է Հայաստանի հետագա դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցում։ «Ազատություն».- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է,

Գերմանիայում արջին շնորհվել է վարորդական իրավունք և նա մոտոցիկլով շրջել է փողոցներով

Մի անգամ՝ դեռևս խորհրադային ժամանակաշրջանում, Վալենտին Ֆիլատովի ղեկավարության տակ գտնվող արջերի կրկեսը ելույթ ունեցավ Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: «Աղջիկ» անունը ստացած արջը գերազանց տիրապետում էր մոտոցիկլ վարելու նրբություններին և կարողանում էր զարմանք ու հիացմունք պատճառել իր հանդիսատեսին: Շտուտգարդ քաղաքի իշխանությունները որոշում կայացրին արջին վարորդական իրավունք շնորհելու: Երբ 10 տարի անց արջերի կրկեսը հյուրախաղերով վերադարձավ Շտուտգարդ, միջոցառման

Տրայան Հրիսթեան այսօր մեկնել է Բրյուսել, կմեկնի նաեւ Էդվարդ Նալբանդյանը

1in.am. «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան Բրյուսել են կանչել Եվրամիության պաշտոնյաները՝ բացատրություն տալու, թե ինչ է նշանակում երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե «Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը»: «Առաջին լրատվական»-ը փորձեց արտգործնախարարության լրատվական ծառայությունից ճշտել՝ իսկապե՞ս Է. Նալբանդյանը վաղը մեկնելու է Բրյուսել,

«Ես դեմ չեմ, թող ակումբում լսեն «Градусы», իսկ տանը լսեն իմ սեթերը». Անաիս PAWS

Եթե նախընտրում եք լավ երաժշտություն, ապա այն ունկնդրելու համար այսօր պարտադիր չէ այցելել  որևէ ակումբ կամ փաբ: Ձեր նախընտրած դիջեյն արդեն ձեր տանն է, ձեր համակարգչի մեջ, իսկ դուք կարող եք նրան վայելել օնլայն՝  podcast-ներին, live set-երին հետևելով: 25-ամյա DJ  Անաիս PAWS-ից, ով բավականին ժամանակ է, ինչ անցել է օնլայն հարթակ և իր երաժշտությունը մատուցում

Աշխատանքային յուրաքանչյուր օր, առանց ընդմիջման, բնակիչները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին

Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանին առնչվող իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող են ստանալ՝  զանգահարելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին: Ըստ այդմ, օգոստոս ամսվա ամփոփ տվյալներով Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 3595

Քաղաքացիներից շատերը տեղյակ չէին, որ միանում ենք Մաքսային միությանը (Տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը հայտնեց ցանկություն՝ միանալու Մաքսային միությանը: Երևանի փողոցներում փորձեցինք ճշտել քաղաքացիների վերաբերմունքը՝ նախագահ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև Եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական

Խուզարկությամբ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վարդան Հ.-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1980 թ. ծնված Երվանդ Գ.-ին: Երվանդ Գ.-ի կիսավարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` պահունակով` 9 մմ տրամաչափի 8

«ՀՀ նախագահը կարող է հանգիստ հրաժարական տալ` առանց նույնիսկ մտածելու» (Տեսանյութ)

Մաքսային միությանն անդամագրվելու ՀՀ նախագահի որոշումը իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համոզմամբ, անփոփոխ կմնա: «Այս իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ժողովուրդը ոչ մի բան չստանա: Ժողովուրդը պետք է գնա շատ կտրուկ քայլերի, որ մի բան փոխի»,- ասաց պարոն Դանիելյանը: Նրա խոսքերով, ժողովուրդը չպետք է այդքան հանգիստ ընդուներ ՀՀ նախագահի երեկվա որոշումը ու այսօր նախագահական նստավայր պետք է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031