Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ճանապարհային ոստիկանները խուսափում ԳԱԼԱ-ի աշխատակիցներից

Ըստ նրանց, ոստիկանությունը գործ է սարքել իրենց գլխին, քանի որ իրենք նկարահանել ու ցուցադրել էին ոստիկանության ապօրինի գործողությունները «Ժառանգության» ստորագրահավաքի ժամանակ:

Տարոն Մարգարյանը տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը գնահատել է ոչ բավարար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվող « Երևանյան ամառ» ծրագրով անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում իրականացված աշխատանքների մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ օգոստոսի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 1548 քաղաքացի, որոնցից 470-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում նախատեսված բուժօգնության տարբեր ուղղություններով տասնյակ քաղաքացիներ ուղեգրվել են վիրահատության, որոնցից

Գարեգին Նժդեհի կամրջից նետված 27-ամյա աղջիկը ողջ է

Գարեգին Նժդեհի կամրջից  նետված 27 –ամյա Ա. Փ.- ն ողջ է մնացել եւ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը: Նա փոխանցեց, որ Ա.Փ-ն ստացել է ողնաշարի կոտրվածք, կողի կոտրված եւ պոլիտրավմայով վերակենդանացման բաժանմունքում է:

Ռազմական փորձագետը դարձավ խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գենդերային օրենքը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, վտանգավոր չէ (Տեսանյութ)

Եվրոմիություն տանող ճանապարհին Հայաստանում գենդերային օրենքի ընդունումը, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Ըստ սոցիոլոգի գենդերային օրենքից բխող հավասարությունը չի կարող դարերով եկած կաղապարները ջարդել։ «Բարեփոխում» հկ-ի նախագահ Կարինե Հակոբյանը այլ կարծիքի է։ Ըստ նրա այսօր օրենքներն են մշակույթ թելադրում:   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ատոմակայանի պտուտակը

Հիշեք, թե երբ սկսեցին մեզ մոտ տարօրինակ ու անհասկանալի բաներ կատարվել, երբ սկսեցին առաջ անցնել ինչ- որ պատահական անձինք, որոնց կարողություններն ու մարդկային հատկանիշները խիստ կասկածներ էին հարուցում:

Մինչ ընկնելը Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել և նյարդայնացել

Հայկ Հայրապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի առաջին կարգի մասնագետ է

Յուրի Վարդանյան. «Սպորտում քաղաքականությունը որոշում է նախարարությունը, մյուսները ծրագրերն իրականացնող են»

Օգոստոսի 18-ին լրացավ Յուրի Վարդանյանի՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելու 100 օրը: Ինչպե՞ս է անցնում նորանշանակ նախարարի առօրյան, ի՞նչ խնդիրների է առնչվում նա պատասխանատու պաշտոնում:

«Տարեկան 251 օր խաղում ենք 541 ներկայացում»

Գերմանաբնակ հայ օպերային երգիչները՝ մեր եւ «դրսի» տարբերությունների մասին

Բնապահպան. «2006-ից ի վեր «Սեւան» ազգային պարկից 200 միլիարդից ավել գումարի գույք է յուրացվել»

Բնապահպան Հենրիկ Մարտիրոսյանը 1in.am-ին ասել է, որ Սեւանա լճի հարակից տարածքների անտառամաքրման եւ փայտանյութից ստացված շահույթը յուրացնելու մեղադրանքով դիմել է ՄԻ եվրոպական դատարան: Սովորաբար նրանք 5 տարվա ընթացքում է հայցը քննում, այս գործի հանձնումից անցել է երկու տարի: Նա նամակով դիմել է համապատասխան մարմիններին` հարցին լուծում տալու համար, սակայն պատասխան չի ստացել: 2006 թ. մինչեւ

«Որ սենց մի քիչ էլ ձգվի, Հայաստանում տունս կսարքեմ՝ կպրծնեմ, ջհանդամ թե վերջում չեն մերժի»

Եվրոպայում «հանձնվող» հայերը գերադասում են տարիներով տանջվել, բայց հետ չգալ

ՃՈ-ն միտումնավո՞ր է ձգձգում

Տուգանքների մասին ոստիկանությունից ուշացած տեղեկացնելը, ըստ ավտովարորդների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանի, շատ գումար կորզելու համար է

«Երեւանյան ամառ» ծրագրով թանգարաններ է այցելել 2000 քաղաքացի

«Երեւանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երեւանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար։

Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ի՞նչ ուժեր իշխանության կգան

Ըստ Գագիկ Համբարյանի՝ նաեւ այս պատճառով ՌԴ-ի համար Հայաստանում իշխանափոխությունը ցանկալի չէ

Էրեբունիում կարձանագրվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչեւ ս.թ. օգոստոսի 24-ը Էրեբունի բնակելի զանգվածի բարձրադիր շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Եթե Ուկրաինան չկարողանա դիմադրել ռուսական ճնշմանը, Հայաստանն ավելի քիչ ռեսուրսներ կունենա»

Միաժամանակ, ըստ Ստեփան Սաֆարյանի, կորցնելով Հայաստանը, ՌԴ-ն մեկընդմիշտ կկորցնի Հարավային Կովկասը

Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման 2013 թվականի տարեկան ծրագիրն ավարտական փուլում է

Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ փողոցներում նորերով են փոխարինվել նաև վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ:

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մարդիկ դարդուցավը պատմելու կարոտը կառնեն

Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, մարդիկ էլի հավաքվելու են, ոգեւորվելու են ու էլի ուղարկելու եք նրանց տներո՞վ: Ի՞նչ է ասվելու հանրահավաքում: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ հանրային ժողովի իմաստն այն է, որ ասողը մեկը չպետք է լինի. «Դուք ուզում եք, որ մե՞կը առաջարկի: Ես

Կառավարության շենքի պատշգամբից տղամարդ է նետվել ու մահացել (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարության աշխատակից 21-ամյա Հայկը ինքնասպանություն է գործել` նետվելով նախարարության 6-րդ հարկից: Նա ընդամենը մի քանի ամսվա աշխատակից էր: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ստյոպա Սաֆարյան. «Սա ամուսինների միջեւ չհիմնավորված խանդի պատմություն է հիշեցնում»

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ մենք բուռն զարգացումներ ենք տեսնելու աշնանը՝ կապված Հայաստանի՝ եվրաինտեգրման շարունակման կամ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հետ. «Եթե Ուկրաինան կարողացավ դիմակայել, Հայաստանը նույնպես կունենա խուսանավելու հնարավորություն: Եթե չկարողացավ Ուկրաինան դա անել,  ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանը կկարողանա միայնակ դեմ դուրս գալ եւ ռուսական

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուսման վարձերի թանկացման հարցով լսումներ են պահանջում

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:   «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

Ռետրո. Սակարկությունն ավելորդ է

Անդրոպովի, Գորբաչովի, նրանց աշխատակազմերի ու փորձագետների հաշվարկներում կար, հավանաբար, մի կարեւոր խոտան, նրանք հաշվի չէին առնում ազգային գործոնը, արժանապատվություն ունեցող ցանկացած ազգ, նույնիսկ ամենափոքր հնարավորության դեպքում, կձգտի ստեղծել իր պետությունը։ Եվ վերեւից կազմակերպվող բարեփոխական միջոցառումները բախվեցին ներքեւից ինքնաբերաբար ձեւավորվող ազգային-ժողովրդավարական շարժումներին։

Աբո Պողիկյան. «Ո՞վ պիտի աջակցի այս երիտասարդներուն, եթէ ոչ քաղաքական ընդդիմադիր կուսակցութիւնները»

Ներկայ դրութեամբ, ընդդիմադիր կուսակցութիւններու անցեալի ձախողութիւններուն պատճառով յառաջացած յուսախաբութիւնները կրնան խանգարել երիտասարդ գործիչներու եւ կուսակցութեանց պատասխանատուներու միջեւ առողջ երկխօսութիւնը:

Հովսեփ Խուրշուդյան. «Ընդդիմությունը չպետք է դադարեցնի պայքարը, թե կան ընտրակեղծիքներ»

Եվ չմասնակցելը նշանակում է հենց սկզբից հայտարարել պարտության մասին և հանձնել երկրի ապագան:

ԱՍԵԿՈՍԵ

Լավ բժիշկը նա է, ով ձեզ փրկում է վատ բժշկից: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Հենրիխ Մխիթարյան. «Գոլերի եւ ռեկորդների մասին կմտածեմ հետո»

Հատված «Բորուսիա»-«Այտրախտ» հանդիպումից հետո «Советский Спорт»-ին՝ Հենրիխ Մխիթարյանի տված հարցազրույցից:  – Դուք անցած տարի գերազանցեցիք Ուկրաինայի ռմբարկուական բոլոր ռեկորդները: Բունդեսլիգայում ձեր համար գոլային ի՞նչ նշագիծ եք սահմանել: – Ի՞նչ նշագիծ: Եթե անկեղծ՝ հիմա գլխավորը կայուն խաղալն է: Եվ որ թիմը հաղթի, ես էլ նրա հետ միասին բարձունքում լինեմ: Իսկ գոլեր, ռեկորդներ, կսահմանեմ, չեմ սահմանի, կմտածեմ

Հովհաննես Սահակյան. Ակտիվիստները կարող էին դիմել դատարան եւ ապացուցել, որ…

Որպեսզի քաղաքացիական շարժումը չուղղորդվի, չօգտագործվի այս կամ այն քաղաքական ուժի կողմից, այն պետք է հստակ տարանջատվի քաղաքական ուժերից ե՛ւ իր գործունեությամբ, ե՛ւ բնույթով, ե՛ւ բովանդակությամբ։

Արմեն Խաչատրյան. «Ալիկ Սարգսյանը ապօրինի ազդեցություն է ունեցել այս գործով նախաքննության վրա»

Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք Ալիկ Սարգսյանը ազդել է գործի քննության վրա, կամ եթե չի ազդել, ինչո՞ւ են ոստիկանները դատարանին կեղծ տեղեկություններ հայտնել այն պարագայում, երբ գիտենք, որ բոլորը նախազգուշացվում են, որ դատարանում կեղծ տեղեկություններ չտրվեն։

Սերբիայում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:

Հայաստանի հավաքականից Զրենյանին քաղաքում հանդս է գալու ութ պատանի ըմբիշ, որոնցից 5-ը այս տարվա Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը թիմում ընդգրկել է հետեւյալ ըմբիշներին. 42 կգ՝ Սլավիկ Գալստյան, 46 կգ` Էդգար Թամազյան, 54 կգ` Մասիս Թամազյան, 58 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ` Կորյուն Ամիրյան, 69 կգ` Հրանտ Կալաչյան, 76 կգ՝ Գագիկ Սարգսյան,

Առանց չափավոր գնաճի ոչ մի տնտեսություն չի կարող զարգանալ

Այլապես մենք մշտապես կլինենք նույն աղքատ երկիրը եւ մշտապես կպահանջենք չբարձրացնել գները, ինչն, ի վերջո, կվերացնի ցանկացած տնտեսական գործունեություն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031