Օրվա լրահոսը

«Դա ատոմային ռումբ է, որ պայթում է քո մեջ». Պարաշյուտիստի մասին

  27-ամյա Հովհաննես Դայանը, ով արդեն 6 տարի է՝ զբաղվում է պարաշուտային սպորտով, ասում է. « Մարդ մինչև թռիչքը չկատարի, չի կարող հասկանալ, թե դա ինչ է իրականում, դա ատոմային ռումբ է, որ պայթում է քո մեջ, և դու սկսում ես վայելել այդ ամբողջ էներգիան, այդ էներգիան իսկական հաճույքը է, որը բառերով երբեք չես կարողանա

Թոմ դը Վաալ. «Այն, ինչ չի ասվել Բաքվում»

Amerikayidzayn. «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա գլխավորած պատվիրակության Ադրբեջան վերջերս կատարված այցին: «Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Բաքու առատ հող է տվել «կրեմլաբանական» տարբեր տեսակի շահարկումներին: Չնայած երկու կողմերի արտահայտած բարեկամության և սիրո մասին հավաստիացումների և նախագահ Ալիևի «Մենք բոլոր հարցերով ունենք շատ նման դիրքորոշումներ»-ի մասին հայտարարության,

«Երևանյան ամառ» ակցիայի հերթական անակնկալը երեխաներին

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ օգոստոսի մեկից  մեկնարկած  «Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի միջոցառումներից հերթականը «Հաղթանակ» զբոսայգում էր: Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 –ն բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները  մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել:  Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին  այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները

Իզաբելլա Աբգարյանը չի փոշմանել իր՝ «պրովոկատոր» որակման համար

Մի քանի օր է համացանցում շրջանառվում է տեսանյութ՝ 2013 թվականի փետրվարին Ազատության հրապարակում «Ժառանգության» անցկացրած հանրահավաքներից, որտեղ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը «պրովոկատոր»՝ սադրիչ են անվանում հանրահավաքին ներկա գտնվող մի քանի երիտասարդների: Այդ երիտասարդները Կարեն Հարությունյանը, Վահագն Մինասյանը եւ Սեւակ Մամյանն են, ովքեր Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ

ԱԳՆ փոխնախարարը հանդիպել է գերեւարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին

News.am․  Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատներին հետ, այսօր` օգոստոսի 15-ին, հանդիպել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ասել, որ Էդուարդ Նալբանդյանն արձակուրդում է, հետեւաբար չի կարող հանդիպել նրանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը: Նա ասել է, որ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Տիգրան Ալավերդիի Սարգսյանը

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման

Տիգրան Տեր-Եսայան. «Ասոցացման համաձայնագիրն ու մաքսային պայմանագիրը բախվելու են իրար»

«Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումը առաջին հայացքից տնտեսական էր, բայց բոլորս հասկանում ենք, որ առանց Ղարաբաղյան խնդրի լուծման նման գործընթացները չեն լինում, առավել ևս մեր և Ադրբեջանի իրավիճակի շուրջ տեղի ունեցած գործողություններում»,-Aravot.am-ի հետ զրույցում Ալիև-Պուտին հանդիպումն այսպես բնութագրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ

Ինչո՞ւ են տղամարդկանց գրավում թեթևաբարո, նախանձ կանայք

Ռուսական ostrovlubvi կանանց ամսագիրը փորձել է բացահայտել, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց կամ թե ինչու են շատ խելացի, համեստ կանայք միայնակ մնում: Ամսագիրը գրում է՝ այդ ամենի պատճառն այն է, որ շատ տղամարդկկանց գրավում են թեթևաբարո, նախանձ կանայք, որոնց հետ հարաբերությունները կարող են շատ երկար տևել: Ամսագիրը հրապարակել է հետևյալը. Նման աղջիկները միշտ

«Ռադիոհայ»-ից պահանջում են ազատել քաղաքապետարանի տարածքը

Տարոն Մարգարյանի գալուց հետո նա պնդում է, որ «Ռադիոհայը» պետք է դուրս գա այս տարածքից: Քաղաքապետարանն առաջարկեց ուրիշ տարածք, բայց արդեն վարձավճարով, ինչը մեր ռադիոյի համար ընդունելի չէր

Հերմինե Նաղդալյան. «Ալիեվի կողմից ունենք հայանպաստ ձեվակերպում»

Ամառային հանգստի փուլում գտնվող քաղաքական դաշտում թերևս ամենաշատ քննարկվող թեման օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր Ադրբեջան, որի ընթացքում անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրին, կնքվեցին ռուս-ադրբեջանական տնտեսական մի շարք համաձայնագրեր: Ի՞նչ նշանակություն ունեն այս իրադարձությունները մեզ համար. այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին. – Ինչ վերաբերում է

Կովերը գրոհում են «ամենասովետական» թանգարանը

Թանգարանում շատ են Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ ցուցանմուշները, այստեղ են գտնվում Սարգիս Կասյանի հեռախոսները, նաեւ Մորզեի այբուբենով գործող հեռագրասարքը, որով Կասյանը 1920 թ. նոյեմբերին Հայաստանի հեղկոմի անունից Լենինին հեռագրել է Հայաստան 11-րդ Կարմիր բանակի մտնելու մասին:

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

Օգոստոսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: NASDAQ OMX Armenia

Իրավապաշտպանները հիմքեր չունեն Միհրան Մելքոնյանին համարելու քաղբանտարկյալ

«Ես նման հիմքեր չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ քաղբանտարկյալ համարո՞ւմ եք հասարակական ակտիվիստ Միհրան Մելքոնյանին (լուսանկարում), ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ այսօր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել էր ՀՀ-ում գործող իրավապաշտպան հ/կ-ներին, որում մասնավորաբար ասված է . «Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջեւ ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն

Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման ժամկետը

ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:

ԿԳՆ վարչության պետը՝ կուրացող երեխայի մասին. «Եթե ուսուցիչն իսկապես խփել է, կպատժվի»

Aravot.am-ը տեղեկացրել է, որ Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ, ըստ նրա, մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը մատանիով հարվածել է աչքին: Aravot.am-ը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց գնահատական տալ

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Պուտինի այցն Ադրբեջան հաջողված չէր (Տեսանյութ)

«Պուտինի այցը Ադրբեջան ոչ մի կերպ հնարավոր չէ հաջողված համարել Ռուսաստանի համար»,-Ա1+-ին նման համոզմունք է հայտնել քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա, համաձայնագրերը, որ Բաքվում ստորագրել են Պուտինը եւ Ալիեւը, ըստ էության քաղաքական լուրջ ենթատեքստ չունեին եւ դրանցից ամենակարեւորը, գազանավթային համաձայնագիրը,-պարոն Շահնազարյանը դա ճշտել է,-ըստ էության ընդամենը շրջանակային համաձայնագիր էր։ Ի՞նչ հարց լուծեցին կողմերը Բաքվում։

Մանկատան նախկին սանը կկախվի, որպեսզի ուշադրություն գրավի (Տեսանյութ)

Այսքանից հետո, որ եկել հասել եմ ստեղ, եթե հարցին լուծում չտան, ես մի գրություն կթողնեմ ու կկախվեմ, որ գոնե էդպես ուշադրություն գրավեմ այս գործի վրա, թող վերանայեն գործը:

Դավութօղլուն Գաբալայում խոսեց Ղարաբաղի մասին

Դավութօղլուն շարունակել է․ – «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն

Ռուբեն Մեհրաբյան. «Միայն ցուցարարների գլխին խփելիս է իշխանությունների տղամարդկությունը բավարարում»

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից՝ չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»,-Aravot.am-ի հարցին` այն, որ ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին չխոչընդոտել օտարերկրյա քաղաքացիների այցերը ԼՂՀ ի՞նչ հետևանքներ ու արձագանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա կարևորեց նման

Դատավորը վատառողջ էր. ԻԱԿ հայցը չքննվեց

Այսօր ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար 2009 թվականին կասեցված եւ 2013 թվականին վերսկսված` Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երևանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը: Սակայն այն չկայացավ, դատավորի առողջական խնդիրների հետեւանքով նիստին չներկայանալու պատճառով: Թե երբ կլինի հաջորդ դատական նիստը, այդ մասին կողմերը լրացուցիչ

Աշխարհի առաջնությունում ի՞նչ ակնկալել Հայաստանի ազատ ոճային ըմբիշներից

Օգոստոսի 17-ին Բուլղարիայի մայրաքաղաքում կտրվի ազատ ոճի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկը, որին եւս Հայաստանը մասնակցելու է: Մեր 18-20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն իր թիմի հետ արդեն մի քանի օր գտնվում է Սոֆիայում: Նա հավաքականում ընդգրկել է յոթ ըմբիշի. Արտակ Հովհաննիսյան` 55 կգ քաշային կարգ, Աշոտ Վելիցյան` 60 կգ, Արեն Ալեքյան` 66 կգ, Գեւորգ

Սիրունյանը` Սեդրակյանին պատժելու Հայրիկյանի խելամիտ վարկածի մասին

Պարոն Հայրիկյան, վերջը չպարզեցիր, բա ո՞վ է սպանության պատվիրատուն, ընդունենք Սեդրակյանն է, ինչո՞ւ է արել, Սեդրակյանը շարժառիթ չի ունեցել:

Վրաստանից, Բելառուսից Հայաստան ներկրված կոսմետիկայում մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել

Հայաստանում արտադրվող խաղալիքները էկոլոգիապես մաքուր են

Ովքե՞ր են ստեղծել Գինեսի ռեկորդների գիրքը

Գինեսի գրքի 198 էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955թ.-ի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974թ.-ին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում՝ 1956 թ.-ին: Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և

Հ/կ-ները մտահոգված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հղած նամակի հանրայնացմամբ

Օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հղած նամակում տարակուսանք էր հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակում գրել էր նաև, թե տարիներ անց համոզվել է, որ Վեհափառ Հայրապետին ավելի հետաքրքրում

Աշխարհի առաջնությունում իրանցի ըմբիշը հրաժարվել է գոտեմարտել իսրայելցու հետ

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում սկանդալ է արձանագրվել: Իրանցի ըմբիշ, մինչեւ 96 կգ քաշային Սայեդ Մուստաֆա Սալեհիզադեն քառորդ եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել Իսրայելը ներկայացնող Նաոր Գուրիելաշվիլու հետ: Բնականաբար, իրանցուն պարտություն է գրանցվել եւ Գուրիելաշվիլին մեխանիկորեն մտել է կիսաեզրափակիչ: Սակայն վերջինն, այնոււամենայնիվ, երկու անգամ պարտություն կրելով` անմասն է մնացել մեդալներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում արդեն պատգամավորի 4 թեկնածու է առաջադրվել

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք  ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար այսօր թիվ 38 ԸԸՀ  իրենց փաստաթղթերն է ներկայացրել 3 թեկնածու, որից երկուսը ինքնառաջադրմամբ են հանդես եկել: ՀՀԿ-ից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ մարզպետի խորհրդական, ՀՀԿ-անդամ Արմեն Կարապետյանը: Որպես պատգամավորի թեկնածուներ են ինքնառաջադրվել՝ անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ

Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Գ. Ա.-ն նշել է, որ ինքը լրագրող է և նկարահանել է միջադեպը: Իսկ Ներքին անվտանգության վարչությունում պնդելով ահազանգով նշած հանգամանքները՝ Գ. Ա.-ն հավելել է, որ ՃՈ տեսուչը ներկայացրել է ոչ լրիվ լրացված արձանագրության ձևաթուղթ, որի տակ ստորագրելուց ինքը հրաժարվել է:

«Սիսակյան 3 շենքը գերեզման կդառնա մինչեւ 2015 թիվը» (Տեսանյութ)

Այսօր թեեւ կառավարության հերթական նիստն ավարտվել էր եւ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն արդեն գնացել էին, Սիսակյան 3 հասցեի վթարային շենքի բնակիչները «Սիսակյան 3-ը մահվան սպառնալիքի տակ է» պաստառներով եկան կառավարության շենքի մոտ, որտեղ իրենց դժգոհությունն արտահայտեցին կառավարությանը: Բնակիչների ներկայացմամբ` շենքում բնակվելն այն աստիճան վտանգավոր է, որ ցանկացած պահի հնարավոր է այն փլվի: 2013-2015 թվականների ընթացքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031