Օրվա լրահոսը

Այս ամառը շատ էինք երազել

Կարճ ասած, քաղաքացիական նախաձեռնության հեղինակ երիտասարդներն էս ամառ ոչ իրենք հանգստացան և ոչ էլ թողեցին իշխանությունները մարդավարի հանգստանան, և որոշակիորեն նաև ընդդիմության ու այլընտրանքայինների հանգիստը խանգարեցին:

ԹԱԹԱՆ՝ ԹԱՆԿՅԱՆԻՆ

Ամենաթանկը դու ես:

Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղի հարցի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի»

Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց Պուտինի` Բաքու այցելության ու  հայ-ռուսական եւ ռուս–ադրբեջանական հարաբերություների վրա դրա ազդեցությունը թեմայով: «Կարծում եմ այս այցելության ժամանակ երկու հարց էր հուզում Ռուսաստանին, առաջինն այն էր, որ Ադրբեջանը այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, երկրորդն էլ այն, որ գիտենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ  է` Բաքուն չի մասնակցում ինտեգրացիոն պրոցեսներին»,-

Լիլիթ Պիպոյանը մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ

Ես ողջունում եմ վերջին շրջանում դրսեւորած նրանց ակտիվությունը, չնայած որ, կարծիք եմ լսել, թե այդ շարժումը կառավարվում էր, որպեսզի ավելի լուրջ խնդիրներից շեղեն մարդկանց ուշադրությունը։

Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության

«Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում»,- այսօր Վանում մեկնարկած Հայ–թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը: Համաժողովն իրականացվում է նշյալ միության նախաձեռնությամբ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի

Նոր Նորքի 7-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նոր Նորք վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի հետևանքների վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչև ս.թ. օգոստոսի 27-ը Նոր Նորքի 7-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Ստամբոլցյանը պնդում է, որ Հայաստանում անցկացվելու է միասեռականների հավաք

Սեպտեմբերի 14-21-ը Հայաստանում միասեռականների հավաք է կազմակերպվելու, որը ֆինանսավորում են օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ։ Դրանք հոգալու են 23 երկրից հրավիրված միասեռական երիտասարդների հյուրանոցային ծախսերը եւ վճարելու են ինքնաթիռի տոմսի գնի 70 տոկոսը։ Թե որ քաղաքում է տեղի ունենալու հավաքը, դեռեւս հայտնի չէ։ Ծրագիրը կոչվում է «Գործընկերների որոնում» եւ քարոզչական բնույթի է։ Այս մասին  հայտնեց միասեռականության դեմ

Արոնյանն ու Լիսիյն այսօր կհանդիպեն թայ-բրեքում

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի 2-րդ պարտիայում նույնպես Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը դասական շախմատում ոչ-ոքի արեց (64-րդ քայլում) ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիյի հետ: Կանոնակարգի համաձայն այսօր Լեւոնն ու Իգորը պայքարը շարունակելու են թայ-բրեքում՝ երկու պարտիա, յուրաքանչյուրը 25 րոպե տեւողությամբ + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստեփան Գրիգորյան. «Ապտակ էր ՌԴ նախագահ Պուտինին»

«Ես չգիտեմ՝ Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարարին  անպատվեցի՞ն, թե՞ ոչ,  բայց այն, որ ռուս լրագրողին, որ իր ազգությամբ հայ ամուսնու  ազգանուն էր կրում ու նրան չթողեցին`դա իսկապես ապտակ էր: Չէ, որ դա գործնական հանդիպում էր ու չպետք էր այդպես լինել: Դա նախ ապտակ էր ՌԴ նախագահ Պուտինին:  Ես զարմացած եմ, որ  Պուտինը համբերատար մարսեց դա:  Այսինքն`

Ճանապարհային ոստիկանության պետը՝ «Փարքինգ սիթի» ընկերության մասին

Գիտեք ինչ, մի բան հստակ է, որ մեր գործողությունները շատ տարբեր են, ու մենք տարբեր գործառույթների մասին ենք խոսում։

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Դավութօղլուին. «Թուրքիայի միակ աջակցությունը կարող է լինել չխառնվելը»

Ըստ Տիգրան Բալայանի՝ այսօրինակ հայտարարությունները միայն խանգարում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Մայր աթոռի 5 միաբան եպիսկոպոսներ նամակ են հղել Երուսաղեմի հայոց պատրիարքին

Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասաց. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։

Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտն այսպես ամայացել։

Ողջ ամառ երիտասարդները՝ լավ-վատ, պայքարում էին ինչ-որ բանի դեմ, պահանջներ էին առաջ քաշում, փորձում էին պարտադրել իշխանություններին հասարակական կարծիքը հաշվի առներ:

Իսկ դուք ո՞նց էիք ուզում եւ ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի հետ. «Դոգը»` իր նշանակման մասին

Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  նշանակված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո հանգստանում էր, իսկ այժմ վերադարձել է աշխատանքի: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք սկանդալային միջադեպերից հետո արդարացի՞ էր համարում իր` ոստիկանական համակարգում աշխատանքից անցնելը, նա պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց էիք ուզում եւ ինչպե՞ս պետք է վարվեն 16

ՀՀ նախագահին նախատել է. «Ձեր մի գուլպայի մի թայը 100 դոլար է… ո՞վ է թույլ տվել»

«Վերջին տարիներին հանրապետությունում չի եղել այնպիսի գործընթաց, որը լինի ավելի պատասխանատու, քան այն, ինչ դուք հիմա սկսել եք: Ձեր խոսելը չի եղել, դուք միայն զենքը ձեռքներիդ կռվել եք»,- այսօր ազատամարտիկների հավաքին միացավ ու նրանց պայքարելու պատրաստակամությունը գովեց  Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նույնպես անդրադարձավ ազատամարտիկների մյուս խմբին, որոնք բարձրացնում էին միայն իրենց սոցիալ-իրավական խնդիրները.

«Մեզ թուլափայ պետք չէ, պետք է լուծենք էս ազգի սրիկաների հարցը».

Ազատամարտիկները կրկին Ազատության հրապարակում էին

Ակտիվիստները պայքարում են թանկացման դեմ

«Ուսման վարձերը թանկացել են, որպեսզի կրկին անգամ ժողովրդի` այս դեպքում ուսանողների հաշվին, լցնեն իրենց գրպանները: Միաժամանակ ինձ թվում է, որ այս բոլոր թանկացումները մի ամբողջական շղթա են կազմում` սոցիալական բունտ առաջացնելու նպատակով: Թե կոնկրետ ում է դա ձեռնտու, կարելի է միայն կռահել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց վարձավճարների թանկացման դեմ գնացող ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը: Նրա խոսքով

Ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակի պատասխանը

Ինչպես տեղեկացրել էինք՝ Սյունիքում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն բաց նամակ էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության («Դանդի փրիշս մեթալս Կապան»)  գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր ուղղելով նրան: Հասարակական կազմակերպությունը բնապահպանության նախարարին նաեւ հարցրել էր, թե ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան

Հենրիկ Նավասարդյանը՝ լրագրող աղջկան. «Քո ծնողը քեզ տեսե՞լ ա» (Տեսանյութ)

Այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները քննարկում էին, թե ինչպես պետք է վարվեն իրենց վիրավորողների հետ եւ տարբեր միջադեպեր էին պատմում՝ սադրիչների, պաշտոնյաների հետ կապված: Ակտիվիստներից մեկը՝ Թեհմինե Ենոքյանը պատմեց, թե ինչպես է իրեն վիրավորել Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, երբ նրան, որպես Lragir.am-ի թղթակից՝ փորձել է մի քանի հարց տալ՝ տրանսպորտի սակագների մասին.

Ակտիվիստները քննարկում են Մենուա Հարությունյանի հարցը (Տեսանյութ)

Այսօր երեկոյան քաղաքապետարանի մոտ ակտիվիստների մասնակցությամբ «Ազատագրումը» քննարկում էր կազմակերպել սադրիչների, «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին վիրավորողների եւ այն մասին, թե ինչպես պետք է վարվեն, եթե իրենց վիրավորեն ոստիկանները, քաղաքացիները կամ չինովնիկները:   Մասնավորապես, հիմնական զրույցը ծավալվեց Slaq.am կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի միջադեպի մասին: Ակտիվիստներից ոմանք գտնում էին, որ արհամարհանքը լավագույն զենքն է եւ

Обозреватель. Միկի Ռուրկը կնկարահանվի հայ ռեժիսորի ֆիլմում

Միկի Ռուրկը կնկարահանվի հայ ռեժիսոր Արա Պայայայի «Skin Traffik» (երթուղու մաշկ) մարտաֆիլմում: Հայտնում է «Օբոզրեվատել» լրատվականը՝ նշելով, որ հայտնի չէ՝ միտումնավոր է «Traffik» բառը սխալ գրած, թե ոչ (ճիշտը՝ «traffic»): Ֆիլմի գլխավոր հերոսը վարձու մարդասպան է, որը զբաղվում է մարդկանց առուծախով: Նրա դերը կստանձնի Միկի Ռուրկը, թե ուրիշ մեկի, դեռ հայտնի չէ: Ինչպես նաև հայտնի

Ո՞ւմ նյարդերի վրա են ազդում Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Գյումրու պատմության մեջ թերեւս առաջին անգամ քաղաքապետարանը հանրային քննարկում էր կազմակերպել երեք խնդիրների`Վարդանանց հրապարակի եղեւնիների հետագա ճակատագրի, Գյումրու օրհներգի ու կարգախոսի ընտրության շուրջ: Այս քննարկումը հետաքրքիր էր նրանով, որ կարծիք արտահայտելու համար գյումրեցի մտավորականները հերթ էին կանգնել: Նշենք, որ առաջարկվում էր Գյումրու օրհներգ դարձնել Հովհաննես Շիրազի խոսքերով Վլադիլեն Պալյանի Գյումրուն նվիրված ձոնը,

Ղազարոս Աղայանի տուն թանգարանն՝ անմխիթար վիճակում

Շենքի տանիքն ու պատշգամբն ամրացման կարիք ունեն

Արա Պապյանը՝ Դավութօղլուի հայտարարության մասին. «Թուրքերը խոսելու տեղ չունեն»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Գաբալայում հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացումը: Նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ իրենց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, եւ որ շարունակելու են նույն հունով: Դավութօղլուն շեշտել էր, որ իրենք բողոքում

Վիլնյուսում կայացավ Ջիվան Գասպարյանի եւ Հասմիկ Գրիգորյանի համերգը

Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի

Լեւոն Բարսեղյանը՝ «Դոգի» մասին. «Ռեժիմը իր զինվորներին չի կորցնում»

«Ռեժիմը իր զինվորներին չի կորցնում, ռեժիմը պահում, փայփայում է նրանց, որովհետեւ նրանք պետք են գալիս ընտրությունների, քաղաքական սրացումների ժամանակ: Այդ է այս կադրերի պահպանման պատճառը եւ սա վկայում է այն մասին, որ ռեժիմը կադրային լրջագույն խնդիրներ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ոստիկանական ներքին անվտանգության վարչության նախկին օպերլիազոր Վարդան Ղուկասյանին (մականունը` «Դոգ»), որը նշանակվել է Երեւան

Ապօրինության հեղինակները պատժվել են

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն երեկ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին: Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ

Vice. Ինչպես Ղարաբաղում հայ զինվորը փրկեց ավստրալացի լուսանկարչին

Ավստրալացի ֆոտոլրագրող Ջեք Պիկոնը 90-ականներից սկսելով լուսաբանել պատերազմական շրջանները՝ առաջինը լուսանկարել է Լեռնային Ղարաբաղի պատերազմը: «Կարճ ասած, նա այն մարդն է, որը կարող է պատասխանել հարցերին, թե ինչպես Հայաստանում բեկորներ որսալ, ինչպես նաև խոսել քաղաքացիական և ավանդական պատերազմների տարբերության և վավերագրական լուսանկարչության կարևորության մասին», – գրում է «Վայս» լրատվականը: «Իմ իսկական «պատերազմական մկրտումը» եղել է

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. միասեռականների դեմ արշավ չի սկսվելու

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայկական որոշ ԶԼՄ-ներում ՌԴ «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու» օրենքի ընդունման և 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու թեմայով «հնարավոր շահարկումների հետ կապված» հետևյալ հայտարարությունն է տարածել, որտեղ ասվում է, որ ըստ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առջև ստանձնած պարտավորությունների, Ռուսաստանում սահմանադրության մակարդակով արգելված է ցանկացած տիպի խտրականությունը.

Վազգեն Խաչիկյանի գործով պաշտպանները հղի կնոջ գրությանը անհանդուրժողականությամբ արձագանքեցին

pastinfo․am. Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննվեց  դատակոչված 1 վկա՝  Երվանդ Սիմոնյանը, ով  դատավարության մասնակիցներից ոչ մեկի չճանաչեց: Գործն առնչվում էր նրա հորը, ով վկայի խոսքով 1998թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում: Դատախազի այն հարցին, թե արդյոք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031