Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ճակատագրական պահեր են մոտենում, ՀԱԿ-ը պատրաստվում է քննարկումների» (Տեսանյութ)

«Ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները, մեր քաղաքական մարմինները կանցկացնեն լրջագույն քննարկումներ, որովհետեւ բոլորիդ համար էլ հասկանալի է, որ ճակատագրական պահեր են մոտենում»,- այսօր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց առաջիկայում ՀԱԿ կուսակցության ծրագրերի մասին: Նա կանխատեսեց, որ շուտով Հայաստանը, միգուցե կանգնած է լինելու կարեւոր ռազմավարական

Լեւոն Զուրաբյանը՝ իշխանությունների տված դասի եւ զիջումների մասին (Տեսանյութ)

Այսօր դատախազության առջեւ ՀԱԿ ակտիվիստների պաշտպանության համար բողոքի ակցիային էր մասնակցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը քաղաքապետարանի ակտիվիստների մեջ իշխանության գործակալների է տեսնում (Տեսանյութ)

Այսօր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը եւ հայտարարեց, որ իշխանություններն այդ շարժման մեջ ներդրել են իրենց գործակալներին: Ըստ Լեւոն Զուրաբյանի, դրա համար էլ այդպիսի մեղմ պահանջներ են առաջ քաշվել: Նա նշեց, որ երթուղայինների ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելը ռեժիմի զիջումներից էր. «Ճիշտ է, կարող եք

Новости-Грузия. Թբիլիսիի օդանավակայանը դեռևս չի կոչվի «Գամսախուրդիա»

Թբիլիսիի օդանավակայանը Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով կոչելու որոշումը հետաձգվել է անհայտ ժամանակով: Գրում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը՝ վկայակոչելով վրացական «Պիրվելի ռադիո» ռադիոկայանը: Մայրաքաղաքի օդանավակայանը Գամսախուրդիայի անունով կոչելու, ինչպես նաև Թբիլիսիում որոշ վայրեր վերանվանելու հարցը չորեքշաբթի քննարկվել էր քաղաքային խորհրդում: Ինչպես հայտնել է ռադիոկայանը, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները պահանջել են վերանայել հարցը, և այն հանվել է

Էլեկտրաէներգիան էլի կթանկանա (Տեսանյութ)

Տնտեսագետ Հարություն Մեսրոպյանի կարծիքով, այն մեխանիզմները, որով Հայաստանում փորձում են զսպել գնաճը, անգրագիտություն է:

Վաղը երեկոյան քամի է սպասվում

Երեք օր է օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանում է. վաղը Երեւանում ջերմաստիճանը երեկոյան կհասնի  +31 աստիճանի, ցերեկը` +31: Շիրակում` ցերեկը կլինի +31 աստիճան, գիշերը` +26: Նույն ջերմաստիճանը կլինի Գեղարքունիքում: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից: Շիրակի, Արմավիրի, Արարատի համեմատ, Լոռիում ավելի ցածր ջերմաստիճան է սպասվում` գիշերը +24, ցերեկը` +29: Արարատում ցերեկը +36, գիշերը`

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Հալաբյան 55-ի բակային պուրակում ևս կատարվել էին բարեկարգման համալիր աշխատանքներ, որի շնորհիվ թե երեխաների և թե մեծերի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները:

NY Daily News. 35 միլիոն կորզած հային՝ 10 տարվա ազատազրկում ԱՄՆ-ում

Հայի դատական գործը հինգշաբթի օրը ավարտվել է 10 ծանր տարիների դատավճռով: Գրում է «Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը: Ռոբերտ Թերջանյանը, որը ԱՄՆ-ում մեղադրվում էր խոշոր խարդախությունների մեջ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մանհեթենի դաշնային դատարանը նրան մեղավոր է ճանաչել բժշկական ապահովագրությունների խարդախության համար, որով նա հարկատուներից 35 միլիոն դոլար է կորզել: 40-ամյա Թերջանյանը ընդունել է

Հարություն Մեսրոպյանը ՏՄՊՊՀ-ի մասին. «Ոնց որ անառակության տանը կուսության բաժին բացեն» (Տեսանյութ)

«Հայաստանում սիրուն անուններով պետական մարմիններ կան: Օրինակ` մրցակցություն, եթե տնտեսությունն օլիգարխված է, եւ պետական պաշտոնյան սերտաճած է բիզնեսի հետ, մրցակցություն բառը դա սրբապղծություն է, ուր մնաց թե նման կառույց ստեղծել: Մոտավորապես նույն բանն է` ոնց որ անառակության տանը կուսության բաժին բացեն: Չի լինում նման բան, այստեղ ապացուցելու բան չկա»,-այսօր նման կարծիք հայտնեց «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ

Գաբալայի հանդիպման հռչակագրում անդրադարձ կա Ղարաբաղի խնդրին

«Ազատություն» ռադիոկայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նշանակալի առաջընթաց կդառնա Եվրասիական տարածքում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում, ասված է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ այսօր ադրբեջանական Գաբալա քաղաքում անցկացված երրորդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, համատեղ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ղազախստանի

ԲՀԿ գործիչները՝ հետախուզման մեջ գտնվող ԲՀԿ-ական ավագանու մասին

«Իմ լիազորություններն ու պատասխանատվությունը, որպես խմբակցության ղեկավար, բարոյական դաշտում եմ տեսնում: Նա կուսակցության անդամ է, եւ ինձ դա է անհանգստացնում: Ինձ այս պահին հետաքրքրում է նրա ֆիզիկական անվտանգությունը, մնացածը՝ երկու անձանց իրավահարաբերությունները, իրավապահների խնդիրն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ ավագանու անդամ Սամվել Շառոյանի՝ հետախուզման մեջ գտնվելու

Գագիկ Գինոսյան. «Փարաքար գյուղը «Գինու վերնիսաժին» 1 օրով կդառնա «Դյութի Ֆրի»

«Նախկինում նման միջոցառումներն անցկացվել են ծեսերի միջոցով, այժմ էլ փորձում ենք հետ վերադարձնել մեր հին հայկական մշակույթը եւ «Գինու վերնիսաժի» միջոցով մեր ժողովրդին մատուցել հայկական ավանդական երգն ու պարը»:

Երեխա է ընկել ջրանցքը

Օգոստոսի 16-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը երեխա է ընկել (ծնվ. 1998թ.-ին): Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Ազատամարտիկների պառակտումը ՀՀ վարչապե՞տն է հրահրում (Տեսանյութ)

Մեր մեջ պառակտում չկա, իշխանությունները հրահրում են, որ դա լինի: Մեր մի քանի ընկերներ փորձել են խայծը կուլ տալ

ԱԳՆ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչին կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել գերի ընկած հայ զինվորի առումով

Փոխնախարար Հովակիմյանը կոչ արեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարեւորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:

«Եկեղեցու ներսում ներկլանային պայքար է».Ստեփան Դանիելյանը՝ վերջին շրջանի «հոգեւոր» աժիոտաժի մասին

Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը: Aravot.am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանից մեկնաբանություն խնդրեց նամակի վերաբերյալ, արդյոք աղմկահարույց նամակը վկայո՞ւմ է այն մասին, որ եկեղեցու ներսում առողջացման գործընթաց

ՏԸՀ-ներում պաշտոններ չեն ստացել միայն ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով  իրականացրել է Շիրակի մարզի Կարմրաքար և Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում 2013 թ. սեպտեմբերի 8-ի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում սեպտեմբերի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Էլեկտրոնային վիճակահանությամբ

Գյումրու գազալցակայաններում ինքնագլուխ թանկացրել են գազի գինը (ֆոտոշարք)

Ու վատն էն է, որ ում էլ բողոքես, հենց էդ պաշտոնյան է գազալցակայանի տերը:

Լոռի.Հարուցվել է քրգործ բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

Օրեր առաջ ստացված եզրակացության համաձայն, բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ:

«Բարեւ Երեւանը» նոր հայցադիմում կներկայացնի

Անահիտ Բախշյանն ասաց, որ հայցը ներկայացնելիս, իրենք իրավաբանների հետ խորհրդակցել են, վերջիններս ասել են, որ «այդպես կարելի է»:

Տնտեսագետների կարծիքով, գնաճը 20%-ից էլ է անցնում (Տեսանյութ)

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով մինչեւ 8,5% բարձրացնելը ոչ մի լուրջ ազդեցություն չի ունենա: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասացին տնտեսագետ Հարություն Մեսրոպյանն ու «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ պարոն Մեսրոպյանի. «Տոկոսադրույքի բարձրացումը, տնտեսական իմաստով գրեթե ազդեցություն չի ունենա, որովհետեւ Հայաստանում այդ գործիքն իրականության մեջ չի աշխատում, սակայն

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրենը դժգոհ է ՀՀ բնապահպանության նախարարից ու նախարարությունից․ (Տեսանյութ)

Պետեկամուտների կոմիտեի պահվածքը բացարձակապես անընդունելի է: Մեր տարածք են մտել զենքերով զինյալներ.. իրենք կարծում են, որ իրենք են ներկայացնում մեր երկիրը, իսկ եթե իրենք կներկայացնեն մեր երկիրը, ապա վայ մեր երկրին…:

Ե՞րբ կարտագաղթի Շահեն Պետրոսյանը

«Ամենացավալին եւ անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»,- «Առավոտի» հետ զրույցում իր զայրույթը բարձրաձայնեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը: Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում անկախ ապրել, պարոն Պետրոսյանն առաջարկում է անկախությունից 25 տարի անց եվս մեկ

Մուտքը՝ ներսի կողմից. Երկիրը պահող խարիսխը

Վերջերս, թեև, անկեղծ ասած, վաղուց ես կարդացել ու, ցավոք, նաև տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում և իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշևիկներով` որպես

Հաշմանդամ օդաչու. «Վաղը կառավարության անդամներն ինչո՞վ են փախնելու, որ թուրքն եկավ» (Տեսանյութ)

Նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել աշխատանքի ընթացքում, իրենց առողջության փոխհատուցում են պահանջում

Վարչական դատարանը վերադարձրել է քաղաքապետի որոշումների դեմ «Բարև Երևան»-ի հայցը

Վարչական դատարանը որոշել է վերադարձնել Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ներկայացրած երկու հայցադիմումները, որոնցով խմբակցությունը պահանջում էր անվավեր համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումները` տրոլեյբուսների ու մյուս փոխադրամիջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու մասին: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է վարչական դատարանից, Վարչական դատարանը մերժել է ընդունել հայցը վարույթ` պատճառաբանելով, որ այն սխալ է ներկայացված: Վարչական դատարանի դատավոր

Կդադարեցվի Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Ակցիա. «Եթե դատարանն այս անգամ էլ մերժեց՝ կստեղծենք նոր հանրային դատարան» (Տեսանյութ)

Այսօր Վարչական դատարանի առջեւ «Կանխենք գազի սակագինը» նախաձեռնությունը գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպել: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ արդեն երրորդ հայցն են ներկայացնում Վարչական դատարան, քանի որ իրենց 2 հայցերը դատարանը մերժել է ընդունել: Ըստ Անդրիաս Ղուկասյանի, դատարանի պատճառաբանությունները ձեւական են. «Բոլորիս է հայտնի, որ գազի եւ էլեկտրաէներգիայի

Բեյրութում ռումբի պայթյունից 24 մարդ է զոհվել (Տեսանյութ)

Azatutyun. am. «Հըզբոլա» շարժումը հայտարարել է, որ առնվազն 24 մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Լիբանանի առողջապահության նախարարը, իր հերթին, հայտնել է, որ բուժօգնություն է ստացել պայթյունի պատճառով մարմնական վնասվածքներ ստացած 335 մարդ: Տեսանյութը՝ https://ntdtv.ru/

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031