Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում նախագահը

Սովետի տարիներին քանի կոլխոզի նախագահներ, հաշվապահներ դատվեցին պրիմ հոդվածով’ գնդակահարության, (մի քանիսին անձամբ ես գիտեմ) հանրային գույքը հափշտակելու համար: Հիմա, վարչապետի կողմից ժողովրդի փողերի գողության փաստի բացահայտումը դարձել է նախագահի կողմից սակարկության թեմա. գողացե՞լ, են, թե՞ չեն գողացել. բռնե՜ք գողին. մեջտեղը գողության փաստը ջրում են ու դեռ մեղավորը ՎՊ-ին են հանում, որ քիթը խոթել է

Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ,  խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն  հայտնեց  խորհրդում ընդգրկված  բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է  ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին  զեկույցում` տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը՝ հուլիսի 16-ին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ քննեց Մատաղիսի գործով հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները: Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով հայցվորները որպես ապացույց ներկայացրել էին Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցները «Իրավունք» շաբաթաթերթի եւ Aravot.am կայքում հրապարակված եւ ilur.am-ին տված հարցազրույցի տեսագրությունը: Հայցվորներից Արայիկ Զալյանը տեսանյութի մասին կարծիք հայտնեց, որ այն պատրաստված է դեկտեմբերի տասնութին,

Սերժ Սարգսյանը կանչել էր «ռազբորկայի»

«Ոգեւորված Իշխան Զաքարյանը դուրս էր եկել իր համար նախապես գծված սահմաններից», իսկ վարչապետին «ուղարկեցին կառափնարան» Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ «սխալ եւ անհեռատես» համարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունները: Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունները՝ 2012 թվականի պետական բյուջեի 70 տոկոս չարաշահումների մասին, վերջին մեկ ամսում դարձան անգամ ՀՀԿ-ականների քննադատության

Ըստ անգլիացի վերլուծաբանի՝ «պատերազմ չենք ուզում, բայց ոչինչ չենք զիջի» հայկական տեսակետը ագրեսիայի մի տեսակ է

Թոմաս դե Վաալը ճանաչում է որոշ ադրբեջանցիների, որոնց համար Ռամիլ Սաֆարովը հերոս չէ

«Միշտ պետք է խաղաղության հույս ունենալ, բայց պատրաստվել պատերազմի»

Ըստ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի՝ հենց այս սցենարին են նախապատրաստվում բոլորը – Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում  անդրադառնալով Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու ՌԴ ռազմավարությանը՝ նշեց. «Դա բիզնես է», իսկ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ  տարածաշրջանի համար մի կողմից՝ Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի

«Հարսնաքարի» պահակը տեսել է Ռուբեն Հայրապետյանին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հուլիսի 17-ին բռնարարքների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել «Հարսնաքար»  համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Նա հայտնեց, որ այդ օրը առավոտյան 9.30-ից աշխատել է մինչեւ հաջորդ օրը՝ 24 ժամ: Աշխատանքային գրաֆիկն է՝ 1 օր աշխատում էր, 2 օր տանը, եղել է շրջիկ պահակ եւ

Սնոուդենը ապաստան է հայցում Ռուսաստանում և այլ երկրներում

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան դա «հուսահատ քայլ» է որակում: Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տրանզիտային բաժնում գտնվող ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատող Էդուարդ Սնոուդենը քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Ռուսաստանի և ևս 20 երկրի, այդ թվում Չինաստանի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Վենեսուելայի իշխանություններին։ New York Times-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է WikiLeaks-ի ներկայացուցիչ Սարա Հարիսոնը, ով ուղեկցում

Թագավորն ընտրված կենա

Ահա եւ սկսվեց ամռան սատկած ու տափակ ամիսներից մեկը, երբ քաղաքակիրթ երկրներում սովորաբար ոչինչ չի կատարվում… Եթե, իհարկե, այդ քաղաքակիրթ երկրներից մեկում չպարզվի, որ եւս մի բարձրաստիճան պաշտոնյա օֆշորային գոտում բանկային հաշիվ ունի, ընդ որում՝ իրենից բոլորովին անկախ, կամ որ այդ երկրի հալալ ռազմավարական գործընկերը եւս մի միլիարդ դոլարի զենք չի վաճառել այդ նույն երկրի

Ներկրված 10 միլիոն զույգ կոշիկի 5 միլիոնը կարող ենք տեղում արտադրել

Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտը 7.4%-ի անկում է ունեցել Չնայած որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է, սակայն, ինչպես այսօր «Փաստարկ» ակումբում վստահեցրեց տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, այս ոլորտում էական աճ այդպես էլ չի ապահովվում: Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ պարոն Սաֆարյանը որոշակի համեմատություն կատարեց տարբեր երկրների տնտեսության

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ:

Թոմաս դե Վաալ. «Պատերազմի վերսկսման հավանականությունը, թեեւ փոքր, բայց կա»

Ըստ անգլիացի վերլուծաբանի՝ պատերազմի վերսկսման համար կարող է դեր ունենալ նաեւ «հիմարության գործոնը»

Հարավային Կովկասում սպառազինության վերահսկողության, Կոսովոյի և այլ խնդրահարույց հարցեր` ԵԱՀԿ նիստում

Այսօր Վիեննայում Շվեյցարիայի և Սերբիայի արտգործնախարարները ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրին իրենց նախագահության առաջնահերթությունները: Շվեյցարիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը 2014-ին, իսկ Սերբիան՝ 2015-ին: Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրքալթերն իր ելույթում նշեց, որ չեզոքությունն ընկած է Շվեյցարիայի արտաքին քաղաքականության հիմքում: Առաջնահերթությունների շարքում նա առանձնացրեց կոոպերատիվ անվտանգությունն ու հասարակական երկխոսությունը: Այնուհետև նշեց. «Հնարավոր չէ ապահովել մի երկրի անվտանգություն, եթե

«Միջին մասնագիտական կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք». Ա. Աշոտյան

«2010-2011թթ. ՆՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատաշուկայում ներգրավվածության հետազոտության արդյունքում, պարզ է դարձել, որ քոլեջների շրջանավարտների մոտ 55 տոկոսը նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ավարտելուց հետո աշխատանք է գտնում` աշխատանք փնտրելու 6-ամսյա շրջանում»,-այսօր այս մասին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Ձմեռային պարտեզ» սրահում «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության արդյունքներին անդրադառնալով ասաց

Ջրային տարածքներում ամառային հանգստի հետևանքները

Ամռան շոգին դիմանալու ավելի լավ միջոց, քան ջրային տարածքներում հանգստի կազմակերպումն է, հավանաբար չկա: Երեխաները, հատկապես, շատ են սիրում ամռանը լողալ ջրավազաններում ու ապահովել իրենց զով հանգիստն ու ինչո՞ւ չէ նաև ժամանցը: Սակայն պետք է հիշել, որ վերջինս ոչ միշտ է անվնաս ու օգտակար: 40-ամյա տիկին Ռիման թույլ չի տալիս իր երեխաներին լողալ ջրավազաններում. «Ի՞նչ

Զինդատախազությունը աշխատանքային խումբ է ստեղծում՝ բանակում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար

Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

«Ինչո՞ւ պետք է Արտակ Բուդաղյանը տուժող ճանաչվեր». Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան

Ռուբեն Սահակյանն ասաց, որ մեծ հավանականություն կա, որ գործում Բուդաղյանը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ կընդգրկվի

Ազատամարտիկներն ուզում էին օգնել սնանկացած Բաղդասարովին

«Վարչապետը հայտարարում է, որ «Սպայկա» ընկերությանը պետք է օգնություն ցուցաբերել, բայց եղբայր, նախ պետք է հրդեհը մարել, հետո որոշել, թե որքան օգնել, եւ այս ամենը այն դեպքում, երբ այսօր մեր ազատամարտիկ ընկերներից մեկը երկու որդիների հետ դրսում է քնում, որովհետեւ տունը քանդվում է, շատերը բնակարան չունեն ու ոչ մեկի պետքն էլ չի…»,- այսօր լրագրողների հետ

Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ: Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի

Բնապահպանության նախարարությունը ՎՊ-ից դժգոհելու բան չունի (Տեսանյութ)

Բնապահպանության ոլորտում ատկատներ չկան, ՎՊ-ի դիտողություններն էլ տեղին են

«Այն, ինչ կատարվում է բանակում` մեղավոր են Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը»,- հայտարարեց Մովսիսյանը

«Կարկուտի մասին բոլորը խոսեցին, Արմավիրում տեղ ու դադար չկար, բոլորն այցելում էին, որ աջակցեն մեր ժողովրդին, բայց ինձ համար ցավալի է այն հանգամանքը, երբ ամեն հինգշաբթի զոհված զինվորների մայրերը ցույցեր են կազմակերպում եւ վերջին հինգշաբթի էլ զոհված զինվորներից մեկի մայրը խոստացավ որդուն գերեզմանից հանել-բերել: Հարց է առաջանում, ինչո՞ւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նրանց չի ընդունում,

Արտակ Զեյնալյան. «Եպիսկոպոսները պետք է Կճոյանին հեռացնեն, որ Կճոյան ունենալով՝ մարդկանց չմեղադրեն»

«Բոլորին էլ պարզ է, որ վարչապետը կապ ունեցել է օֆշորային այդ ընկերության հետ եւ առանց իր համաձայնության որեւէ ֆինանսական գործարք հնարավոր չէր անել: Ե՛վ ինքը, ե՛ւ Կճոյանն անպայման տեղյակ պետք է լինեին դրանից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսպես մեկնաբանեց Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը: Կիպրոսի դատախազն «Ազատություն» ռ/կ-ի հետ

Միհրան Մովսիսյան. «Երկրապահ չլիներ, բա ի՞նչ լիներ`փռչոտնե՞ր դնեինք անունը»

Այսօր «Ժուռնալիստների տանը» կայացած քննարկման ժամանակ Արցախյան ազատամարտի­ եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակի­ր Միհրան Մովսիսյանը եւ կազմակերպության անդամները խոսեցին «Երկրապահ կամավորակա­նի կարգավիճակ­ի մասին» օրենքից: Մովսիսյանի խոսքով` ԱԺ-ում ընդունվեց օրենք, ինչն ըստ նրա՝ առաջընթաց է վերջին քսան տարում: «Ընդունված օրենքը լայնածավալ ներկայացման կարիք ունի հանրության շրջանում: Շատերը չեն ուզում հիշել, որ 95

Էկո սնունդ` էկո տրանսպորտով

2013թ-ի հուլիսի 1-ից Միացյալ քաղաքացիական կրթության (Joint Civic Education) ԷկոԼաբ ծրագրի դրամաշնորհառու Մարիամ Ավետիսյանը (Ձեր  խոնհար  ծառան) և ծրագրի պատանի կամավորները Կոտայքի մարզի Արգել համայնքում իրականացնելու են նախադեպը չունեցով երիտասարդական ծրագիր,որը իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների վաճառք հեծանիվով: Այս ծրագիրը հնարավորություն կտա գյուղացիներից գնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք և այն իրացնել փոքրիկ հավելավճարով` հենց նույն գյուղի

Ինքնասպանի էմոցիան՝ ստեղծագործության հիմքում

Մեր իրականությունում հազիվ թե գտնվի գոնե մեկ կոմպոզիտոր, ով անձի հոգեկան ու հոգեբանական  խնդիրները երաժշտության մեջ պատկերելուց առաջ զրուցած լինի կյանքում որոշակի ֆորսմաժորային իրավիճակում գտնված, ավելին՝ ինքնասպանության փորձ կատարածների հետ: Կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանն, օրինակ, «Ինքնասպանի գրառումները» պոեմը երաժշտականացնելուց առաջ զրուցել է 18-35 տարեկան տասից ավելի նման անձանց հետ: Հիշյալ ստեղծագործության պրեմիերան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի

«Կյանքս եղել է հետաքրքիր եւ բազմազան»

Հուլիսի 6-ին  Հայաստանի արդյունաբերության ոլորտի ականավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայաստանի բիլիարդի ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Արմեն  Տոնյանը կդառնար 95 տարեկան:  Նա աշխատել է  մի շարք պատասխանատու պաշտոններում՝ այդ թվում ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության նախարար, եղել է նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր: Աշխատանքային գործունեության հետ մեկտեղ՝ Տոնյանը զբաղվել է նաեւ բիլիարդային սպորտի քարոզմամբ: 1989թ.-ին նա 

Մարդ, որ կոչված է

Աշխարհի ժողովուրդների դյուցազնավեպերը լավագույնս արտացոլում են, թե ինչպիսին է յուրաքանչյուր ազգի իդեալ-հերոսը՝ Իլյա Մուրոմեցից՝ իսպանական Սիդ ու հայոց Սասնա Դավիթ: Բայց ժամանակն իր պահանջներն է թելադրում եւ, բնականաբար, յուրաքանչյուր ժամանակ իր իդեալ- հերոսն է ծնում: Որքան էլ տխուր է խոստովանելը, մենք այսօր իդեալ չունենք: Անհերոս ժամանակներում ենք ապրում: Եվ ուրեմն, Րաֆֆու ապրած ժամանակաշրջանի հանգույն՝ ծրագրային

Մերկ փաստերը

Քաղաքագետները, մեկնաբանները, վերլուծաբանները (բնականաբար, ոչ միայն Հայաստանում) միշտ հակված են ցույց տալու, որ գիտեն ավելին, քան մենք՝ հասարակ մահկանացուներս: Նրանք ամեն մի թփի տակ փնտրում են կլանային պայքար, խարդավանքներ, Բաղրամյան  26 եւ այլն: Այդ ամենը, իհարկե, կա եւ միշտ կլինի: Ցանկության դեպքում նույնիսկ Արմավիրի մարզում տեղացած կարկուտը կարելի է կապել 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ:

Նիկոլայ Ծատուրյանը` Գյումրու կլկլան մուշուրբայի մասին

Ինչպես տեղեկացրել ենք  Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա և Խաղաղության օղակ փողոցների հատման անկյունում կանգնեցվող մուշուրբայի շուրջ թունդ վիճաբանություններ էին ծագել: Պատմաբաններից ու հայագետներից ոմանք պնդում էին, որ մուշուրբան արաբական ծագում ունի, և այն չի կարելի ներկայացնել որպես Գյումրու սիմվոլ: Այդուհանդերձ, Գյումրու քաղաքապետարանը արդեն իսկ կանգնեցրել է կլկան մուշուրբայի արձանը: Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930