Օրվա լրահոսը
Կարապետ Չալյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի համար նշանավորվեց չեմպիոնական ոսկե մեդալով: 74 կգ քաշային Կարապետ Չալյանը, նախնական գոտեմարտերում տանելով միայն հաղթանակներ, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիեւի հետ: Հայ ըմբիշը վստահ անցկացրեց նաեւ վճռական գոտեմարտը եւ նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այսօր մրցագորգ մտած
Զոհված ազատամարտիկի այրին դիմել է ՀՀ նախագահին ու ՀՀ պաշտպանության նախարարին
Չորրորդ աստիճանի վթարային տան մեջ ապրող Կապանի Վաչագան թաղամասի բնակչուհի, զոհված ազատամարտիկի այրի Լուսիկ Թեւանյանը օրերս նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով աջակցել իրեն նոր բնակարանով ապահովելու հարցում, քանի որ տունն ամեն պահի կարող է փլվել, իսկ իրենք ապրելու այլ տեղ չունեն: Արցախյան գոյամարտի տարիներին զոհված Կորյուն
ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց
Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157: ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
Ինքնասպանության փորձը կանխվել է
Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2
WBUR. «Ամերիկահայ շերիֆը մտադիր է առաջադրվել Կոնգրեսում» (Տեսանյութ)
Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Պիտեր Կուտուջյանը առաջադրվելու մտադրություն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թափուր մնացած մի տեղի համար: Հայտնում է «WBUR» լրատվականը: Կուտուջյանը նախկինում եղել է նահանգի ներկայացուցիչների տան անդամ: Իր քարոզարշավի շրջանականերում հրապարակված տեսանյութում Կուտուջյանը խոսել է իրավապահ մարմիններում իր կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ՝ իր հայկական եւ իռլանդական արմատների մասին: «Վաշինգտոնում մենք
Արծվիկ Մինասյան. «Հրաչին սպանողը կրակել է մեր պետականության վրա» (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ըստ Պռոշյանի սպանված գյուղապետի ընկեր Տարոն Տոնոյանի՝ ասֆալտի այն մասը, որտեղ թափվել է Հրաչ Մուրադյանի արյունը, կպահվի թանգարանում՝ որպես ամոթի նմուշ:
Նիկոլայ Ծատուրյան. «Ընչի էրեւանները փառատոներ կեղնին, Գյումրիում չե՞ն եղնի» (Ֆոտոշարք)
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում առաջին անգամ բացվեց «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որը «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում էր: Այն սկսվեց անգլիացի հեղինակ Լիոնել Գոլդշտեյնի «Սրճարան. Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացմամբ, որը հայ հանդիսատեսի համար խաղացին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Նշենք, որ բեմադրիչը ֆրանսիայում բնակվող Լեո
The Messenger. «Սերգեյ Շամբա. Աբխազիան կհամաձայնի վերաբացել աբխազական երկաթուղին»
Աբխազիան ամենայն հավանականությամբ կհամաձայնի վերաբացել Սուխումին եւ Թբիլիսին կապող երկաթուղին (աբխազական երկաթուղին): Ասել է Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, Մոսկվայում տեղի ունեցող համաժողովի ժամանակ: Հայտնում է «Մեսենջեր» թերթը: Շամբան ասել է, որ Աբխազիայի համար երկաթգծի բացումը տնտեսապես շահավետ կլինի: Սակայն նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը դեմ կլինի այս նախագծին, քանի որ Հայաստանի համար այն
Ի՞նչ հարցեր էին քննարկում Սուրիկ Խաչատրյանն ու Արմեն Ղուլարյանը
Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երեւանում հանդիպել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Ականատեսների փոխանցմամբ` նախկին եւ ներկա մարզպետների հանդիպումը եղել է աշխատանքային ժամին` ժամը 16-ի սահմաններում: Հանդիպումը եղել է Արմենիա-Մարիոթ հյուրանոցի բացօթյա սրճարանում: Նրանցից երկու սեղան այն կողմ նստած են եղել հինգ ոստիկան եւ դատախազության մեկ աշխատակից: Այսօր Aravot.am-ը փորձեց Տավուշի մարզպետից
Armenian Weekly. «Մարգարետ Աճեմյանն իր գիրքը կներկայացնի ԱՀԳԹ-ում»
Ամերիկահայ գրող Մարգարետ Աճեմյան Ահներթը Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանում (ԱՀԳԹ) կներկայացնի մրցանակի արժանացած իր «Դռան թակոց» գիրքը: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Ահներթը իր մորից լսել էր Ամասիայից Հայոց ցեղասպանության տարիներին Ամասիայից հայերի տեղահանության մասին սարսափելի պատմությունները: Նրա մայրը՝ Էսթերը, 15 տարեկանում կորցրել էր իր ընտանիքը եւ ապրում էր ցավագին հիշողություններով, բայց ի վերջո տեղափոխվել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը զարմանք է հայտնել
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հուլիսի 2-ին մեկնարկեցին Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները, որին մասնակցում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Դին Շպիլմանի գլխավորությամբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Վճռաբեկ դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը բարձր
«Շատ լրատվամիջոցներ մարզական լրագրությանը վերաբերում են այնպես, ինչպես դպրոցներում՝ ֆիզկուլտուրա առարկային». Աշոտ Հակոբյան
«Եթե մեկ տարի առաջ ինձ սպորտից հարցեր տային, հնարավոր է՝ շատ բաների չկարողանայի պատասխանել և չէի էլ մտածի, որ մի օր կընտրեմ այս ուղին»,-ասում է Allsport.am կայքի լրագրող Դիանա Ադամյանը: Պատմում է ՝ եղավ այնպես, որ սկսեց օգնել ընկերներից մեկին, ով մարզական կայքի խմբագիր էր, և ով կամավոր թղթակիցների կարիք ուներ: Ժամանակի ընթացքում ավելի
Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարևոր միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ: Հանրապետության
Միջուկային անվտանգությանը նվիրված ԱԷՄԳ նախարարական համաժողով Վիեննայում
Հուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված անցյալի ձեռքբերումները, ներկա մոտեցումները եւ մատնանշելու ապագա առաջնայնությունները: Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար եւ 31 կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շարունակվում են թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի մշտադիտարկումները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքների, ստացվող հեռախոսազանգերի և տրվող պատասխանների վերաբերյալ մշտադիտարկումները: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ
Վարդան Ղուկասյանին. «Եթե որեւէ մեկը համարում է ես պոռնիկ եմ, ցանկացած տեղ կարող եմ հանդիպել հետը՝ ցանկացած զինատեսակով»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը բազմիցս խոսել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չարաշահումների մասին: Իսկ Վարդան Ղուկասյանը 1-in.am-ի հետ զրույցում հայտարարել էր՝ «եթե որեւիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»: Այսօր Aravot.am-ը Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ դա անձնական վիրավորանք չի՞ համարում իր հասցեին: Լեւոն Բարսեղյանը պատասխանեց.
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած և բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով: ՀՀ Նախագահի
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ: Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Քրեագետը պատրաստվում է Սուրիկ Խաչատրյանին գովերգե՞լ
Ես մտավորական մարդկանց հետ խոսել եմ, երբ խոսք է գնացել Սուրիկ Խաչատրյանի մասին, իրենք ինձ ասել են` գիտես ինչ կա, Գալոյան ջան, էդ մարդու մասին կանխակալ կարծիք մի կազմիր, ինքը այնպիսի գրքերի տպագրությունն է հովանավորել, որ լսես, կզարմանաս:
«Հարսնաքարի» պահակը չհիշեց` երկուսո՞վ են հարցաքննության ժամանակ եղել քննիչի մոտ, թե՞…
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանը լսեց երկու վկաների, որոնք լրացուցիչ կանչվել էին ռազմական բժիշկ, անցյալ տարվա հունիսին բռնարարքների զոհ դարձած
Դավթաշենում նոր դեպքեր չկան
Ինչպես տեղեկացրել ենք հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել էին աղիքային խանգարման երևույթներով դեպքեր։ Իրականացված բակային համայցերի արդյունքում հուլիսի 2-ի դրությամբ հիվանդության գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել: Նախորդ օրերին հայտնաբերված գանգատներ ունեցող բոլոր անձանց մոտ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել են: Հուլիսի 1-ի դրությամբ
Ամառը` քաղաքական ուժերի համար
ԲՀԿ-ն այս ամառ կփորձի կյանքի կոչել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում իր տված խոստումները, իսկ քաղաքական կյանքում իր մասնակցությամբ փոփոխություններ նախատեսում է աշնանը: «Այն քաղաքական ուժը, որը կասի՝ ինքը ներքին ռեֆորմների խնդիր չունի, ես այդ քաղաքական ուժին կհամարեմ ուղղակիորեն մեռած, ճահճացած քաղաքական ուժ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը չցանկացավ մանրամասնել ԲՀԿ-ի ծրագրերը, միայն
Բուդաղյանների պաշտպան. «Զինդատախազը մեղադրյալների պաշտպաններին բնորոշ հայտարարություններ է անում»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնել է, թե պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի և այսպիսի կարծիք է հայտնել. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ
Մովսես Շահվերդյան. Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի նաեւ ներհայաստանյան կյանքում` ՀՀ-ն կամ ՀՀԿ-ն
«Երբ մի քանի օր առաջ Լեհաստանում մեր նախագահը հայտարարեց, որ Հայաստանը եւ-եւ-ի քաղաքականության կողմնակից է, նա ստացավ անգամ ոչ դիվանագիտական, այլ հստակ պատասխան, ինչն ընդունված էլ չէ երկու երկրների հարաբերություններում: Նույն կերպ, իր պայմաններն է թելադրում նաեւ ՌԴ-ն` ապացույցը Պատրուշեւի, Բորդյուժայի այցերն էին: Եվ եթե մինչ այժմ միջազգային իրավիճակը Հայաստանին խուսանավելու հնարավորություններ էր տալիս` այժմ
Վերահսկիչ պալատը պատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարին
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ–ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»: Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է . «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն,
Ալ. Իսկանդարյան. «180 տարի առաջ Ստրասբուրգում ոչ ոք չէր հավատա, որ մի օր մի ընդհանուր երկրում՝ Եվրամիությունում են ապրելու»
Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրենի՝ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ շատ երիտասարդ է՝ լուծվելու համար
Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի
Օֆշորային գործով միջնորդությունն առձեռն փոխանցվել է Կիպրոսի գլխավոր դատախազին
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, «օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն այսօր Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին: «Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր,
Կարապետ Չալյանը երեկոյան կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնության համար
Այսօր Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից ասպարեզ մտել են չորս ըմբիշներ` Մակիչ Սիմոնյանը` 50 կգ քաշային կարգ, Գոռ Սիրեկանյանը` 60 կգ, Կարեն Աբգարյանը` 96 կգ եւ Կարապետ Չալյանը` 74 կգ: Առաջին երեքը տարել են մեկական հաղթանակ, կրել մեկական պարտություն եւ դուրս են մնացել մեդալների համար


















































