Օրվա լրահոսը

Բրազիլահայ գրոսմայստերը բաժանում է 1-2-րդ տեղերը

Բուլղարիայում մեկնարկել է շախմատի «7th Varna Open» միջազգային միցաշարը: «E3e5»ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցում են 11 երկրների 89 շախմատիստներ: Նրանց շարքում են բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Վալենտին Փանբուկչյանը: Հինգ տուրից հետո Գրիգորը եւ հնդիկ Սանդուր Շյամը 4,5- ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, իսկ Վալենտինը 3,5 միավորով ընթանում է 17-րդ հորիզոնականում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ: ՀՀ ԱԺ

Սուրիկ Խաչատրյանը չի՞ ցանկանում վերադառնալ մարզպետի պաշտոնին

Ըստ Գալուստ Սահակյանի պաշտոնանկություններ չեն սպասվում

ԵԽԽՎ «ծախված» պատվիրակները վիճարկում են Հայաստանի`ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության փաստը

Այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահում է Հայաստանը: ԵԽԽՎ կայքէջում տեղադրված է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն: Այն ստորագրված է Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի 31 պատվիրակների կողմից: Փաստաթուղթը առաջարկություն է, որպեսզի

Նոր ինտելեկտուալ օլիմպիադա` «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից

«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը, 2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

Ռոմարիո. «ՖԻՖԱ-ն պետություն է Բրազիլիա պետության մեջ»

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ՝ կոնգրեսական Ռոմարիոն, հայտարարել է, թե իր երկրի իսկական նախագահը ՖԻՖԱ-ն է: Այս օրերին Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի «Կոնֆեդերացիաներ գավաթ» մրցաշարը, որի, ինչպես նաեւ 2014 թվականի աշխարհի առաջնության անցկացման դեմ ազգաբնակչությունը բողոքի զանգվածային ցույցեր է անում: Աշխարհի 1994 թվականի չեմպիոնը համաձայն է ժողովրդի հետ: ИТАР-ТАСС-ը մեջբերում է նրա խոսքերը:

Վարդան Սեդրակյանի պաշտպանը մեկ առ մեկ հերքում է Հայրիկյանի ասածները

Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից ուղարկել են 100 հազար դոլար: Նոյեմբեր ամսին: Սա գործի մեջ կա: Եվ Վարդան Սեդրակյանը չի ասում, թե այդ 100 հազար դոլարը ինչու են իրեն ընդամենը երկու ամսվա գործընկերները տվել:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.06-24.06.2013թթ.)

      Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես`  

Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործության 7 սկզբունքները եւ հայտնել է IDeA հիմնադրամ ստեղծելու որոշման մասին

Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:  Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց եզրափակչից մեկ տուր առաջ

Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 6-րդ միջազգային հուշամրցաշարը: Ինը երկրների 55 մասնակիցների պայքարում մեր հանրապետության ներկայացուցիչ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նախավերջին տուրում ութ հնարավորից, վաստակելով 7,0 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց հաղթողի կոչումը: Նրանից 1,5 միավոր պակաս

Գնահատական ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման մասին 07.06.2013 թ., ժ. 1100-ին տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձ-նա¬ժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստի, այս անգամ շենքի մուտքը փակված չէր ոստիկաններով, սակայն չգիտես ինչ հիմքով նիստին կարող էին մասնակցել ընդամենը հինգ քաղաքացի, որոնց անուն, ազգանունները,ներս թույլատրելու համար, նախապես պահանջել էր հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար`Մ. Սողոմոնյանը: Սա նշանակում է,

Էլինա Դանիելյան-Վիկտորիա Չմիլիտե պարտիան ավարտվեց հավերժական շախով

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղաց Լիտվայի լավագույն շախմատիստուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ: Մրցաշարի կայքէջը, մեկնաբանելով պարտիան, նշում է, որ խաղարկվել է թագուհու գամբիտի Տարաշի բարելավված տարբերակը, որում սեւերը սկզբնախաղում հավասարեցրել են դրությունը եւ խաղային տեսանկյունից ավելի հարմարավետ դիրք ստացել: Սակայն Էլինան գործել է շատ ակտիվ եւ հավերժական

Ցուցադրության է հանվել Եվրո-2016-ի գլխավոր մրցանակի պատճենը

Մրցանակը կոչվել է Անրի Դելոնեի անվան գավաթ: Դելոնեն ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության` ՈւԵՖԱ, առաջին քարտուղարն է եղել` կազմակերպության հիմնադրման տարում` 1954-ին

Սյունիքի մարզպետ դառնալու հարցում Արտուր Աթայանը տեղյակ չէ եւ ոգեւորված էլ չէ

Այս առիթով Կապանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը հերքել է իր` Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը. «Ոչ, ես էլ եմ լրատվամիջոցներից իմացել, նման բան չկա»:

«Ֆեմենի» հիմնադիրը 23 տարեկան է (ֆոտոշարք)

2012-ին «Ֆեմենի» հիմնադիրը ճանաչվել է աշխարհի ամենազդեցիկ կանանցից մեկը, դարձել World Press Photo-ի հերոսուհի

1 չեմպիոն, 2 արծաթ, 1 բրոնզ

Չերնոգորիայի Բար քաղաքում այսօր պայքարն ավարտում են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները:

Բաքուն խոստանում է աննախադեպ շքերթ

Հունիսի 26-ին Ադրբեջանում նշելու են Զինված ուժերի օրը: Համաձայն ադրբեջանական աղբյուրների, այդ օրը Բաքվի Ազադլիգ հրապարակում տեղի կունենա աննախադեպ զինվորական շքերթ:

Հիլարի Քլինթոն. Կրկին փորձիր կամ գալիս է տղամարդկանց իշխանության ավարտը

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար 65-ամյա Հիլարի Քլինթոնը համախոհների հետ զրույցում ասել է, որ հուսով է կենդանության օրոք տեսնել ԱՄՆ առաջին կին նախագահին

Տոնական համերգ, Պարգեւատրումներ, Հրավառություն՝ Ազատության հրապարակում (Ֆոտոշարք)

Երեկ միջազգային օլիմպիական օրվա առիթով ՀԱՕԿ-ի կազմակերպած մարզական-մշակութային միջոցառումներն ավարտվեցին ուշ երեկոյան՝ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական մեծ համերգով

Ցուցադրական մրցելույթներ՝ նվիրված ջրացատկորդ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանի հիշատակին (Ֆոտոշարք)

Մոսկվայի օլիմպիական խաղերի, Աշխարհի գավաթի, «Բարեկամություն» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, սպարտի վաստակավոր վարպետ, աշտարակացատկորդ Դավիթ Համբարձումյանը վաղը կդառնար 58 տարեկան

Վթարի է ենթարկվել Երեւան-Մոսկվա ավտոբուսը

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Երեւան-Մոսկվա ավտոբուսում գտնվող ուղեւերները բարեբախտաբար չեն տուժել:

Instagram-ի նոր հնարավորություններից մինչև կատարելագործված ակնոց

Օրեր առաջ Instagram ֆոտոծառայությունում նոր հնարավորություններ էին ավելացել. հայտնվել էր ոչ միայն լուսանկարների, այլ նաև մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորություն: Ինչպես հայտնում է delate.info-ն՝ մեկ օրվա ընթացքում օգտատերերը հասցրել են ցանց ներբեռնել 5 միլիոն տեսանյութ: Թեև կարելի է ասել, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ` հաշվի առնելով, որ Instagram հավելվածն իրենց բջջայիններում ներդրել են

Այս տարի ե՞րբ է նշվելու Վարդավառը եւ ո՞րն է տոնի խորհուրդը

Այս տարի Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպություն) կնշվի հուլիսի 7-ին: Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է  Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` այս տարի Վարդավառը մենք նշում ենք հուլիսի 7-ին և բնականաբար ինչպես տերունական և բոլոր տոները, եկեղեցական

«Շուտ եմ նվիրվում մարդկանց». Բլից հարցում՝ Սարգիս Ավետիսյանի հետ

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը «Ով է», «Կես կատակ, կես լուրջ», «Սեր առաջին հայացքից», «Մի քիչ» և բազում այլ երգերի կատարող, գրավիչ և երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանն է: 1.Ձեր երգացանկից Ձեր ամենասիրած երգը կնշե՞ք: -«ՈՎ է»-ն: 2. Եկու բառով ի նչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ: -Հավատաիմ եմ և սրտացավ: 4.Ունե՞ք ֆոբիաներ: -Ոչ: 5.Ե՞րբ եք վերջին անգամ

Վթար Արուճ գյուղի մատույցներում, կա երեք վիրավոր (ֆոտոշարք)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Արուճ գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Shamshyan.com-ին հայտնել է, որ Երեւանի բնակիչ 57-ամյա Վարդան Լազիկյանը Երեւան-Գյումրի ավտոճանապահի 41-րդ կմ հատվածում Արուճ գյուղի վարչական շրջանում, վարելով Hyundai Elantra մակնիշի Լ 29 70 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա

Արգելվում է խմել…կանանց կենացը

Միացյալ Թագավորության ծովային ուժերի ներկայացուցիչներինմ արգելել են խմել ավանդական «Հանուն կանանց եւ սիրահարվածների» կենացը:   Բրիտանական աղբյուրների համաձայն, վերջին 20 տարում երկրի ռազմա-ծովային ուժերում կտրուկ աճել է կին ծառայողների քանակն ու հիմա հստակ հանձնարարված է «Հանուն կանանց եւ սիրահարվածների» ասել «Վասն մեր ընտանիքների»: Արդեն 200 տարի բրիտանական ծովային ուիժերում կա ավանդական յոթ կենաց` հստակ տեքստով:

Քարաթափման արդյունքում փակվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Տեղեկացրել ենք, որ հունիսի 23-ին, ժամը  10:50-ին փրկարարներն ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա բլրից քարերը պոկվել եւ ընկել են ճամփեզրին, ինչի հետեանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեեկելի: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն հունիսի 24-ի առավոտյան, հիմա նշված ճանապարհահատվածը երկողմանի փակ է :

Սելիմի լեռնանցքը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթեւեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար: Նախարարությունը հշեցնում է, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրեւաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Նշված հատվածը հրշեջ-փրկարարների եւ ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:

Նրանք գեղեցիկ են ոչ միայն կորտում (ֆոտոշարք)

Միացյալ թագավորությունում բացվել է «Wimbledon-2013» թենիսի առաջնությունը: Հունիսի 24-հուլիսի 7 հատվածում ուժերը կչափեն աշխարհի լավագույն թենիսիստներն ու թենիսիստուհիները: Մրցապայքարից առաջ մարզուհիները լուսանկարվել են, ապացուցելու համար, որ իրենք ուժեղ, հմայիչ ու գեղեցիկ են ոչ միայն կորտում «մենամարտելիս»:  

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930