Օրվա լրահոսը

Սարգսյանը զրուցել է Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին և եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների

Հասարակական տրանսպորտը հավանաբար կթանկանա, բացի՝ մետրոյից

Չի բացառվում, որ գազի սակագնի բարձրացումը թանկացնի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ «Կախված սակագնից՝գազի և վառելանյութի, չեմ բացառում։ Մինչև սակագինը չլինի և հաշվարկ չկարողանանք մենք կատարել, ես չեմ կարող ասել 150 կդառնա, 110 կդառնա, 120 կդառնա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սոցիալական բողոքի պատճառ չի հանդիսանա, հուսով է Երևանի

Վարդան Մինասյան. «Ճնշումն ու պատասխանատվությունը ավելի շատ կընկնի Դանիայի վրա»

 ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր կայանալիք 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան հանդիպման նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայ եւ դանիացի լրագրողներին հայտարարել է, թե Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն արդեն անցյալ է եւ որ դրանից, պարզապես, հարկավոր է հետեւություններ անել: Նա նշել է, որ տղաները

Ոչխարների «հալալ մորթ» կբացվի Հայաստանում (Տեսանյութ)

Իրանցիներն ուզում են հայկական ոչխարներին իրենց ձեւով՝ հալալ մորթեն, հետո տանեն Գյուղատնտեսության նախարարությունը կտրուկ դեմ է Սյունիքի արոտավայրերը հանձնել օտարերկրյա՝ Իրանի անասնապահներին: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց գյուղնախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա վստահեցմամբ՝ նախարարությունը կառավարությանն առաջարկել է այդ արոտավայրերն օգտագործել տեղական անասնագլխաքանակն ավելացնելու համար եւ արդեն «պատրաստի»  ոչխարներն արտահանել Իրան:

Պառկելու համար Գասպարիին կդատե՞ն

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը հերթական վարույթն է սկսել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Վարդգես Գասպարին, նրա նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել այս տարվա ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում պառկելու եւ դրանով ցուցարարներին ցրելու ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու համար։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Թատերականում ռուսական կուրսեր կբացվեն

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից aravot.am-ին տեղեկացրին, որ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 2013/2014 թթ. ուսումնական տարվա «Դերասանական արվեստ» մասնագիտության ընդունելության շրջանակներում, ընդունված կարգի համաձայն, կարող են դիմել նաեւ ռուսական կրթություն ունեցող անձիք: Իսկ ընդունելության քննական շեմը հաղթահարած դիմորդների համապատասխան քանակի դեպքում, կվերաբացվի «Դերասանական արվեստ» մասնագիտության ռուսական կուրսը: Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչ

Ռոբերտ Նազարյանն անլույս ու անհեռախոս քաղաքապետ է եղել (Տեսանյութ)

Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանի օրոք աղբահանությունն ու կանաչապատումն ավելի լավ վիճակում են «Շա~տ, շատ բան է փոխվել, երբ ես նշանակվեցի քաղաքապետ, նույնիսկ հեռախոսներս էին անջատված, լույսերն էին անջատված, բյուջեն զրո էր, պարտքերի մեջ թաղված, որեւէ ծրագրային միջոցառում չէինք իրականացնում, իրավիճակային քաղաքականություն էինք իրականացնում: Իմ օրոք էր, որ սկսվեց քաղաքաշինական ծրագրերի

Վահե Արսեն. «Եվրոպացիները չեն սիրում, երբ կապկում ես»

Բանաստեղծը կմասնակցի ֆիննական հեղինակավոր գրական փառատոնի  Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է Հայաստանը ներկայացնել  հունիսի 16-18-ը  Ֆինլանդիայում կայանալիք Լախտիի 26-րդ միջազգային  գրական փառատոնում: Վահե Արսենն ասաց, որ  թեման է՝ «Կոտրելով պատնեշները»: Փառատոնի աշխարհագրությունը մեծ է, մասնակցում են գրողներ տարբեր երկրներից, այդ թվում՝  Ճապոնիայից, Իրանից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կուբայից, Ռուսաստանից, էստոնիայից,

Հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակով

Բուլղարիայում մեկնարկել է «Golden Sands 2013» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցող 222 շախմատիստներից 49-ը գրոսմայստերի կոչում է կրում: Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, ինչպես նաեւ Վալենտին Փանբուկչյանը` Բուլղարիայից, մեկնարկել են հաղթանակով եւ սկզբից եւեթ տեղ զբաղեցրել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Ընդ որում,

Երվանդ Զախարյան. «Իմ օրոք ֆինանսը խնդիր էր» (Տեսանյութ)

Նախկին քաղաքապետը գտնում է, որ այսօր ավելի կանաչապատ եւ բարետես է Երեւանը:  Aravot.am-ը Երեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե նրա ղեկավարման ժամանակներից ի վեր մայրաքաղաքում ի՞նչ նկատելի փոփոխություններ են եղել: Տարոն Մարգարյանի երդման արարողությանը եկած պարոն Զախարյանն ասաց. «Կանաչապատման աշխատանքներ են կատարվում, ավելի բարետես ու գեղեցկատես է դարձել Երեւանը` քան

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Հունիսի 11-ին հրավիրված  Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր  քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Նույն օրենքի համաձայն՝ ավագանու  նիստը

Ա. Պապյան. «Վա՞տ է, որ թուրքական փողերով մեր հոդվածը տպագրվեց և բաժանվեց ամերիկյան համալսարաններին»

«Ցեղասպանության ճանաչման առաջին 50 տարին թմբիրի ժամանակն էր, իսկ երկրորդ 50-ամյակը՝ պահանջատիրության: Մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել»,-այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մոմջյանը: Նա նշեց, որ ժամանակն է՝ Կոնգրեսներում ցեղասպանության բանաձևեր հանձնելու փոխարեն ավելի դժվար կացության մեջ դնել թուրքական կառավարությանը: Ու մանրամասնեց. «Մենք գիրք ենք պատրաստում այն մասին, թե Թուրքիայում ինչ

«Ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն». Էդուարդ Շարմազանով

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին իրադարձությունների շուրջ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: -Պարոն Շարմազանով, վերջին շրջանում շատ շահարկվեց այն հարցը, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք չունեցավ աշխատանքից ազատելու և պատժելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, այլ սպասեցին, մինչև մարզպետն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

Քաղաքական, տնտեսական չափորոշիչները մոտեցնել եվրոպականին

Լեհաստանը կողմնակից է, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները ԵՄ-ին հետագա անդամակցության հնարավորություն ունենան Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնած հայ լրագրողների խումբը շաբաթվա վերջին հանդիպեց նախկին ընդդիմադիր լեհ գործիչ, «Սոլիդարնոստ» շարժման ուսանողական խորհրդի ղեկավար, «Ազատություն» ռ/կ-ի, BBC-ի, RFI-ի (Radio france internationale) նախկին թղթակից, իսկ այժմ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People՚s Party EPP) անդամ Բոգուսլավ Սոնիկի հետ։ Եվրախորհրդարանի

ՀՀ երեք վարչապետները եւ «օֆշորը»

Հրանտ Բագրատյանը «դեմ» է, Խոսրով Հարությունյանը՝ «կողմ», Իսկ Տիգրան Սարգսյա՞նը… Դեռ ամիսներ առաջ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր գործընկերների դատին էր ներկայացրել «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այն բացասական եզրակացության էր արժանացել: Երեկ այն մերժեց նաեւ խորհրդարանը: Այդ

Հայկյան մրցանակաբաշխություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ -Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն  մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում

«Սերժ Սարգսյանը Սաակաշվիլու ու Պուտինի նման պիտի ունեզրկի ու աքսորի Լիսկայի նմաններին»

Կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Վերլուծելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցները՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ նախագահն անհապաղ պետք է ազատվի իր ու նաեւ երկրի անունն ու պատիվը խայտառակող օլիգարխներից: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը այս առումով պետք է ընդօրինակի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ թե՛ հարեւան Վրաստանի նախագահ

Ինչո՞ւ չեն տուգանվում մշտական օրինազանցները

Վարորդի դիտողությունը ճանապարհային ոստիկանությանը Ինչ խոսք, որ ճանապարհային ոստիկանությունը կարգավորել է իր վրա դրված պարտականությունների կատարումը՝ հանձինս նորագույն տեխնիկայի եւ նոր սարքավորումների: Մենք՝ սիրող վարորդներս, գոհ ենք, որ այժմ մինչեւ խախտում չկատարենք, չենք պատժվում, սակայն ճանապարհային ոստիկանությունը թույլ է տալիս նաեւ աններելի սխալներ՝ կողմնապահություն, որը սազական չէ մեր նորաստեղծ հանրապետությանը եւ ստվեր է գցում ոստիկանության

Փախստականների համար կան գործող մի քանի օրենքնե՞ր

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանի դիմումին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  պատասխանել է, սակայն՝ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի անունից: «Առավոտը» հանդիպել էր Մարդու իրավունքների պաշտպանության երեխաների եւ փախստականների հարցերով պաշտպանի գլխավոր խորհրդական Աիդա Մուրադյանի, Մարդու իրավունքների պաշտպանության իրավաբանական վարչության պետ Արամ Վարդեւանյանի եւ աշխատակից Լիլիթ Բանդուրյանի հետ: Վերջինների

«Հիմար որոշումները չեն մեկնաբանվում»

Ճանաչված մարդիկ՝ «չճանաչված» Արցախ այցելողների ու ադրբեջանական հիստերիայի մասին Ադրբեջանի մեջլիսն ու արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ Արցախ այցելող այս կամ այն պետական, քաղաքական, մշակութային գործչին հայտարարում են persona non grata: Արդյոք իրավաչա՞փ է նման պատժաձեւը, եթե տվյալ անձը չի ծավալել գործունեություն ընդդեմ Ադրբեջան պետության: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այս առիթով «Առավոտին» ասաց, թե ադրբեջանցիների այդ քայլը

Արամ Մանուկյան. «Բերեք կրթական պրոյեկտ՝ դաբրո տանք»

«Ոչ մեկը դեմ չի ներդրումներին: Ո՞վ է ասում՝ դեմ ենք, շատ ուրախ ենք ներդրումների համար: Ես չեմ վստահում Ամերիաբանկին, կարող է մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձեք փարատել»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես դեմ արտահայտվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու օրինագծին, որը առաջարկել

«Պարալլելս ֆիլմը» Կաննից դատարկաձեռն չի եկել

Ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանն ամփոփեց արդյունքները «Առավոտը» տեղեկացրել է, որ «Պարալլելս ֆիլմ» ընկերությունը պետք է մասնակցեր Կաննի կինոշուկային: «Պարալլելս ֆիլմի» հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մայիսի 15-23-ը մասնակցելով Կաննի կինոշուկային` ներկայացրել է արտադրության տարբեր փուլերում գտնվող իր 4 կինոնախագծերը: Այս տարի` ընդգրկվելով Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի (Centre national du cinռma

Այսօր. 22:15-ին` Դանիա-Հայաստան

Երեկ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Դանիա եւ ցերեկը ժամանել Կոպենհագեն եւ հանգրվանել Դանիայի մայրաքաղաքի «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորթ» հյուրանոցում: ՀՖՖ  մամուլի քարտուղարը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով տեղեկացրել է, որ Հայաստանի ընտրանին երեկոյան՝ 21:00-ին նախախաղային մարզում է անցկացրել Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում (այստեղ է այսօր կայանալու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի հերթական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով: Ընդգծելով, որ

Մերուժանի «բուրվառը»

Բանաստեղծ Մերուժանը իր հերթական՝ «Իմ բուրվառից» ժողովածուով է ներկայանում ընթերցողին: Նկատենք, որ դրանց մեծ մասի կազմին զետեղված է նույն կնոջ  լուսանկարը: Այս առիթով բանաստեղծն «Առավոտին» ասաց. «Նրան, ում լուսանկարով են իմ ժողովածուները, այսօր նույն պատվին եմ արժանացնում, համոզված լինելով, որ սերն այնժամ է հիշարժան, երբ նրանում տեղ չունեն հաշվենկատ հարաբերությունները: Սերը խղճի զավակն է, որն

Հրապարակի ստորգետնյա զարգացման եւ բարեկարգման իրականացումը կբուժի քաղաքի վերքերը

Ոչ թե ժխտել, այլ շտապել է պետք Դեռ «Առավոտի» 2012թ. մարտի 27-ի համարում «Դառնանք հետաքրքիր, ապրենք հետաքրքիր» հոդվածում շոշափվում էին քաղաքին վերաբերող մի քանի հրատապ առաջարկներ, որոնց թվում էին «Փակ շուկան» եւ Հանրապետության հրապարակը: Ներկայումս այդ հոդվածի 7-րդ կետը՝ Հանրապետության հրապարակի մրցույթի հետ կապված, իր երկրորդ շունչն է առնում եւ որի զարգացումը կապահովի մշակույթի եւ

Առասպելներ եւ դատողություններ

Պլատոնի երկխոսություններից մեկում Պրոտագորը, արձագանքելով Սոկրատեսին, ասում է. «Ինչպե՞ս ես ուզում, որ ես պատասխանեմ քո հարցին՝ առասպե՞լ պատմեմ, ինչպես որ դա անում են ծերունիները՝ երիտասարդների հետ շփվելիս, թե՞ խնդիրը վերլուծեմ դատողությունների միջոցով»: Ուրեմն, 26 դար առաջ, ինչպես եւ հիմա, կար հարցին մոտենալու երկու եղանակ՝ էմոցիոնալ եւ դիսկուրսիվ, որոշ վերապահումներով կարելի է ասել՝ հեշտ եւ դժվար:

Ո՞վ է ձեր հերոսը

Ո՞ւմ են ցանկանում նմանվել մեր երեխանները եւ ինչո՞ւ։ «Ա1+»-ի հարցման ժամանակ հնչեցին քաղաքական գործիչների անուններ՝ Գագիկ Ծառուկյանը. Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, եւ… Մանրամասները կարդացեք այստեղ:

Այգու հատվածը կվերադարձվի հանրությանը

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սուրենյան փողոցի բնակիչների` Երևանի քաղաքապետարանի և «Մեծ Մհակ» ՍՊԸ դեմ ուղղված քաղաքացիական գործի հերթական նիստը: Նիստի սկզբում քաղաքապետարանի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանը հայտարարեց, որ արդեն իսկ կայացվել է սկզբունքային որոշում` «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին քաղաքի հողային ռեզերվային ֆոնդից փոխհատուցում տալու և այգու հատվածը հանրությանը վերադարձնելու վերաբերյալ,

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին` «Համով սիրուն բալիկներ եք, ինչո՞ւ եք այդքան հին» (Տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը չի ուզում հիշել Դոմինգոյի հետ կապված հայտնի միջադեպը:  Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը եկած նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն անցանկալի հարցեր ուղղող լրագրողներին հորդորեց չկատարել խմբագիրների հանձնարարությունները, որոնք, ըստ պարոն Բեգլարյանի, ուղարկում են պաշտոնյաներից ամեն գնով «պրովոկացիոն պատասխաններ» պոկելու: «Համով սիրուն բալիկներ եք, ինչո՞ւ եք այդքան հին,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930