Օրվա լրահոսը
Քաղաքապետարանի աջակցությամբ ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի կնճռոտ կողմերը. ո՞ւմ և ինչի՞ համար են ծառայելու հարկային արտոնությունները
Այսօր ԱԺ-ում քննարկվեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացմանը վերաբերող խնդրահարույց հարցեր: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ շուրջ 550 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են նախատեսվում: Նրա համոզմամբ՝ ծրագիրը շահույթ չի հետապնդում: Պատգամավորների մեծամասնությանը մտահոգում էր հատկապես այն, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներդրողներին տրամադրել հարկային և մաքսային արտոնություններ: Կասկած կա, որ
Աշխարհի առաջին հասարակական գրադարանը կառուցվել է Հռոմում
Պատմության մեջ առաջին հասարակական գրադարանը կառուցվել է Հռոմում՝ Ք. ա. 39 թվականին: Յուրաքանչյուր րոպեն Նիագարա ջրվեժից 168,000մ³ ջուր է թափվում: Լոնդոնի ամենագեղեցիկ կառույցներից մեկը` Բիգ Բենը, որն այժմ կոչվում է Ելիզավետա Երկրորդ թագուհու անվամբ, հեռավոր 1504 թ-ին օգտագործվել է իբրև կալանավայր: Համակարգչային ծրագրեր արտադրող աշխարհահռչակ ABBYY Software House ընկերության հիմնադիրն է ազգությամբ հայ Դավիթ Յանը:
Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի չորս շրջանավարտներ կաշխատեն կանաչապատման ձեռնարկությունում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։ Ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները և քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն
Կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն դրամ
Չնայած ՀՀ կառավարության անտարբերությանը` լոռեցիներին ձեռք է մեկնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Նախնական տվյալներով, այս տարվա մայիսի 25-ին Լոռու մարզի երեք` Ագարակ, Ամրակից եւ Լեջան համայնքներում տեղացած կարկուտի պատճառած վնասը գնահատվել է 227 միլիոն ՀՀ դրամ: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնից` մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ վնասվել է
Հացադուլ Սեյրան Օհանյանի հորն առնչվող գործով
Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից հացադուլ է հայտարարելու արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Սարգսյանը: Նա նախկինում աշխատել է «ՍՏՇ-Պիրամիդա» ՍՊԸ-ում, որպես առաքիչ: Այս ՍՊ ընկերության հիմնադիրներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը եւ ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանը: Ինչպես Հրաչյա Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը տեղեկացրեց, իր պաշտպանյալը 1 միլիոն 100 000
«Ո՞վ է ասել, որ աղջիկները չպիտի ոչինչ անեն». Տղամարդիկ ավելի են հակված ռոմանտիկ լինելուն
Ամերիկյան հոգեբաններն ու սոցիոլոգներ անցկացրել են օնլայն հետազոտություն, որին մասնակցել է շուրջ 70 հազար մարդ տարբեր երկրներից: Մասնակիցները պատասխանել են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին: Պարզվել է ՝ տղամարդիկ ավելի են հակված լինել ռոմանտիկ, քան կանայք: Նրանք են սովորաբար հետաքրքրիր սիրո խոստովանություններ անում, անկնկալներ մատուցում և այլն: Նշենք, որ տղամարդկանց 48%-ը պատասխանել
Հովիկ Աբրահամյանը հորդորեց`երկարատեւ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել
«Տնտեսության զարգացման հետ ուղիղ կապ ունի այսօրվա քննարկումը: Բոլորս հասկանում ենք, որ եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում է տնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ հակադարձելով ՀՅԴ-ական եւ ՀԱԿ-ական պատգամավորների քննադատությանն՝ իր արտահերթ ելույթում ասաց
Հրանտ Բագրատյան. «Ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ ԿԲ-ն, ֆինանսական համակարգը փոխվի»
«Դուք ոչ մի բան չեք ասում «Արմավիայի» մասին, ոչ մի բան չեք ասում «Տոնուսի», «Սթարի» մասին: Որովհետեւ ոչ մի կոպեկ շահույթ չի լինելու, ոչ մի կոպեկ չեք տալու բյուջե: Դրանք հիսունից-հարյուր միլիոնանոց ծրագրեր են: Թալանված»,- այսօր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`մասնագիտական վերլուծության արդյունքում հանգելով նրան, որ
Թուրքիայում չեն դադարում բախումները
Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ Թուրքիայի մայրաքաղաքում երկուշաբթի օրը շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև: Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ, ինչին ի պատասխան ցուցարարները ոստիկանության ծառայողների ուղղությամբ քարեր են նետել: Թուրքիայում բողոքի ալիքը չի դադարում արդեն 11 օր: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին նախօրեին
«Թեղուտ» ՓԲԸ-ում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ
Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված
Սուրիկ Խաչատրյանը Երեւանում օբյեկտ է վարձով տվել, «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում էլ` բնակարան «ստացել» (ձայնագրություն)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան ունեցվածքի մասին նոր տեղեկություններ են պարզվել: Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում գտնվող 10/1 շենքը նույնպես պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նախկին մարզպետը այդ շենքը ներկայումս վարձակալության է տվել «Ինտերսերվիս Մեկ» կահույքի սրահների ցանցին: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նշված թաղամասի կահույքի սրահի աշխատակիցը: [soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/96251115″ params=”” width=”
Ըստ Արծվիկ Մինասյանի`ԿԲ-ի քաղաքականությունն այս է`«մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի»
«Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ, որը թույլ չի տա ռիսկի ներթափանցում, բայց դրա արդյունքում կորցնում եք տնտեսությունը»,-Ազգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին,
Լոռեցի փաստաբանները չեն մասնակցում դատադուլին
Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ նրանք չեն միացել գործընկերներին Հանրապետության փաստաբանների իրականացրած երկօրյա դատադուլին Լոռու մարզի փաստաբաններից միացել է միայն Կարեն Թումանյանը: «Ես միացել եմ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայտարարությունը եղել է, ես միացել եմ այդ հայտարարությանը»,-մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը: Հակառակ դրան` փաստաբան Ռուբեն Հակոբյանը Լոռու մյուս փաստաբանների նման հրաժարվել է մասնակցել
Հարբած ֆանատը տրակտորով վարել է խաղադաշտը
Դեպքը տեղի է ունեցել մայիսի կեսերին: Ֆուտբոլի Իսպանիայի 5-րդ դիվիզիոնի «Տարդիենտա» ակումբի երկրպագուներից մեկը վճարունակ չլինելով` բարից մի քանի շիշ ալկոհոլային խմիչք է գողացել: Հասնելով «պատշաճ դոզայի»` նա գնացել է ակումբի խաղադաշտ եւ տրակտորով սկսել վարել: Թե ինչի՞ է ուզեցել հասնել տարօրինակ ֆուտբոլասերը, հայտնի չէ: Բայց որ դաշտը երկար ժամանակ խաղալու համար պիտանի չի լինի,
Դեռեւս ոչ մի բուհ չի անցել հավատարմագրման գործընթացը
2011 թվականին հաստատված հավատարմագրման նոր ծրագիրը փորձնական աշխատանքներ է իրականացնում Վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության բուհական համակարգում անընդհատ վերակառուցման, ձեւափոխման, կատարելագործման փորձեր են տեղի ունենում: Դրանցից մեկն էլ համարվում է հավատարմագրման գործընթացը, որը նախատեսված է կրթության որակը բարելավելու համար: «Երբ որ մենք ունեցանք բարձրագույն կրթության այլընտրանքային համակարգ եւ սկսեցինք աստիճանաբար ինտեգրվել համաշխարհային բուհական համակարգին, մի
Արսեն Բաբայան. կա 20 դատական ակտ, ըստ որոնց՝ փաստաբանները վերցրել են գումարներ իբրեւ դատավորներին տալու համար
Արսեն Բաբայանը նկատեց, որ փաստաբաններ կան, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում արդարադատության վրա:
«Որքան դաժան, այնքան ավելի ծիծաղելի». Ինչպիսի՞ հումոր են նախընտրում երիտասարդները
Ծիծաղը երկարեցնում է կյանքը, իսկ ահա վատ արված հումորը` հավանաբար քայքայում նյարդերը: Ո՞րն է այսօրվա երիտասարդների նախընտրած հումորային հաղորդումներն ու արդյո՞ք այս դեպքում էլ հրամցվում է այն, ինչի կարիքն իսկապես կա ,- այս մասին փորձեցինք զրուցել հենց երիտասարդների հետ: «Ժամանակն է, որ հումորը կարողանանք տարբերակել գռեհիկությունից,- ասում է 24-ամյա Վահագնը: Նրա խոսքերով` հումորը պետք է
412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:
Ջրհեղեղները կարող են այսօրվա մեջ հասնել Բուդապեշտ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բուդապեշտում Դանուբ գետի մակարդակը մոտենում է ռեկորդային ցուցանիշների։ Նրա խոսքով, կառավարությունը քայլեր է ձեռնարկել գետի վտանգավոր հատվածներում ջրի դեմ պատնեշներն ամրացնելու ուղղությամբ՝ քաղաքը ջրհեղեղից պաշտպանելու նպատակով։ Գերմանիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Լեհաստանում եւ Չեխիայում ջրհեղեղների պատճառով ավելի քան մեկ տասնյակ մարդ է զոհվել, տասնյակ հազարավորները էվակուացվել են։ «Ազատություն» ռադիոկայան
Գազին այլընտրանք արեւն է, բայց չենք օգտագործում (Տեսանյութ)
«Գազի թանկացումը պետք է լինի ազդակ մեր բնակչության եւ տնտեսվարողների համար, որ կան հնարավորություններ՝ էներգիա խնայելու եւ օգտագործել արեւային էներգիան».փորձագետ
Սամբոյի ադրբեջանցի աշխարհի չեմպիոնը կախվել է իր սեւ գոտիով
Շաբաթ օրը Սումգայիթի իր տանը կախվել է սամբոյի աշխարհի չեմպիոն, սամբոյի եւ ձյուդոյի Ադրբեջանի բազմակի չեմպիոն Ահադ Ռաջաբլին: Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները` «Sport.rbk»-ն գրում է, որ մարզիկն ինքնասպանությունը գործել է տատամիում նվաճած չեմպիոնական սեւ գոտիով: Նախնական տեղեկություններով, նա կնոջն ուղարկել է մոտակա խանութ` հաց գնելու եւ այդ ընթացքում կախվել: Իսկ երբ կինը վերադարձել է, Ռաջաբլին արդեն
Եթերը լցվում է աղբով
Սերիալների հիմնական օգտագործվող թեման կրիմինալն է Արվեստաբան, թատերագետ Լևոն Մութաֆյանը (լուսանկարում) դեմ չէ կինոյում եւ թատրոնում գործող կրիմինալին, սակայն դեմ է դրա սխալ օգտագործմանը: «Որպես սոցիալական երեւույթ՝ միշտ էլ այն եղել է, սակայն այն որպես չարիք չպետք է դիտարկել»,- ասաց արվեստաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ թատերագետի սերիալներն այսօր հենված են կրիմինալի վրա` դրսեւորելով ոչ
Ազատամարտի վետերանների միասնություն. «Լիովին կիսում ենք մարտական ընկերներին համակած մտահոգությունը»
ԱՎՄ-ի ղեկավարությունը պայքարում է վետերան ազատամարտիկների մասին առանձին օրենքի ընդունման ուղղությամբ: Այդ օրենքի ընդունման դեպքում կսահմանվեն ազատամարտիկների իրավունքներն ու արտոնությունները և ամենակարևորը, սոցիալական կարգավիճակը, որը կախված չի լինի հասարակության մեջ գրանցվող սոցիալական բնույթի տատանումներից:
Քննարկվեցին առցանց լրատվության ինքնակարգավորման զարգացման հեռանկարները
Քննարկմանը ներկա ե՛ւ ավանդական, ե՛ւ առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհում էին տիրող իրավիճակից, բոլորն էլ համակարծիք էին՝ «բարեխիղճ» աշխատող լրատվամիջոցի մեծ ջանքերի գնով ձեռք բերված տեղեկատվությունը դառնում է բազմաթիվ «ջեբկիր» լրատվամիջոցների «սեփական արտադրանք»
«Պետք է կարողանալ բոլոր էմոցիաները փոխանցել լուսանկարի միջոցով». Գառնիկ Կարապետյան
28-ամյա Գառնիկ Կարապետյանը տարված է լուսանկարչությամբ, սակայն սա նրա միակ զբաղմունքը չէ. «Լուսանկարելուց բացի՝ ազատ ժամանակ նաև կիթառ եմ նվագում ու երգում, իհարկե ինքս ինձ համար կամ էլ շատ մտերիմների, ժամանակ առ ժամանակ էլ կավով ինչ-որ բաներ եմ սարքում», – ասում է նա: Այս տարի ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը՝ ստանալով
«Թուրքական հասարակության որոշակի խավեր հաղթահարեցին վախը պետության նկատմամբ». Ռ. Սաֆրաստյան
«Թուրքիայի հասարակությունը դաս տվեց իշխանություններին, հասկացնելով, որ իշխող կուսակցությունը հաշվի պետք է նստի հասարակական կարծիքի հետ»,-այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ բանախոսի` սա աննախադեպ երևույթ է Թուրքիայի Հանրապետության մեջ: Պետությունը կիրառեց իր ձեռքում գտնվող բոլոր ուժերը խաղաղ ցուցարարների դեմ, բացառությամբ բանակի. «Ցանկացած կուսակցություն, որն իշխանության կգա,
Մանդելան «լուրջ, սակայն կայուն» վիճակում է
Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան արդեն երեք օր գտնվում է հիվանդանոցում
«Բարեւ Երեւանը» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ: Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն
Արմավիրի մարզում տեղադրվեցին հակակարկտային նոր կայաններ (Տեսանյութ)
Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարեցրեց ամբողջ տարվա ապրուստը: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ շտապեց հանդիպել Արմավիրի մարզում կարկուտից տուժած բնակիչներին և աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքնարժեքով գյուղացիներին տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն


















































