Օրվա լրահոսը

Հենրիկ Աբրահամյանը պնդում է. Ես մյուսների նման օգտվել եմ հողօգտագործողի իմ իրավունքից

Shamshyan.com Այսօր՝ հունիսի 18-ին, Արարատի մարզի Նարեկ, Այգեզարդ, Այգեպատ գյուղերի բնակիչների բողոքի ակցիան տեսանկարահանելուց հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Մխչյան գյուղում տեսնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, հետաքրքվել է. -Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Դուք եւ Ձեր որդին կառավարության որոշմամբ անապահով գյուղացիներին հատկացված վառելանյութից էժան գներով

Գառնիկ Իսագուլյան. «Եթե դա չարվի՝ ուրեմն մենք պետություն չենք»

Գառնիկ Իսագուլյանը պնդում է, որ պետք է անպայման քննություն անցկացվի եւ կա’մ հերքվի, կա’մ հաստատվի օֆշորային ընկերության հետ վարչապետի եւ սրբազանի առնչությունը

Նուբարաշենի համայնքապետը սեփական դիմումի համաձա՞յն է պաշտոնը լքել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թաղապետ սանիկն ինքն է դիմում գրել, որ իրեն ազատեն

Ըստ Արշակ Սադոյանի՝ օֆշորային գոտու միջոցով գործարքներ անելը սկսվել է դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանից

Սակայն այն, ինչ նա ապացուցված էր համարում ՀՀՇ-ական իշխանությունների համար, անապացուցելի է համարում Տիգրան Սարգսյանի համար «Օֆշորային գոտիների հարցը համաշխարհային մեծ պրոբլեմ է: Երբ մեր նորանկախ պետությունը հասկացավ, թե ինչ հնարավորություններ է տալիս օֆշորային գոտին, միանգամից օգտվեց դրանից»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը եւ հիշեցրեց «Արմենտելի» նախահոր՝ TWT ընկերության

Հովիկ Աբրահամյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Մաղձին պատասխանելն անիմաստ է»

«Ես մի պահ գայթակղվեցի, և ուզում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո մտածեցի, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»,-խորհրդարանի արտահերթ նիստում այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ խմբակցության անունից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության շուրջ։ Նա հորդորեց պատգամավորին ԱԺ ամբիոնը չօգտագործել հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու եւ ամրապնդելու այն գիտակցումը, որ սա իբր համակարգված թալան է:

Սևանի կործանման ծրագիրն ու Բնապահպանության նախարարության որոշումը

«Սևանա լիճն այսօր արդեն մեռնող չէ, վերակենդանանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Aravot.am-ը «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանից հետաքրքրվեց` համակարծի՞ք է արդյոք այս դիտարկմանը: Նա պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է` ինչ հիմնավորում կա այսպիսի հայտարարության համար: Ես կհարցնեմ, իսկ ջրի որակը լավացե՞լ է: Այսօր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում է (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Վարչապետն այսօր այցելեց Սանահինի վանական համալիր, ծանոթացավ վանական համալիրի ամրակայման աշխատանքներին: 2012թ. հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեով հատկացվել է 18 մլն դրամ: Այս պահին վարչապետը ուղեւորվում է Լոռու Դսեղ գյուղ՝ Թումանյանի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի կառուցման  աշխատանքներին ծանոթանալու համար: Այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հունիսի 11-ին եւ ավարտվել  այս տարվա մայիսի 14-ին:

«Անմեղ հրեշտակների երգչախումբ»

Այսպես է բնութագրում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հինգերորդ գումարման խորհրդարանականներին – Թեեւ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունն արդեն մի քանի ամիս է՝ մամուլի հետաքրքրությունների եւ վերլուծությունների կենտրոնում է, ու դրա շուրջ կրքերը կարծես արդեն հանդարտվել էին, բայց վերջին օրերին այդ հաշվետվության առիթով նաեւ խորհրդարանում կրքերը բորբոքվեցին: Ուշագրավ էր, որ այն հատկապես ՀՀԿ-ականների նշանառության թիրախը դարձավ:

Ջայլամ բուծելու փոխարեն՝ գյուղացու ձեռքից թող խոզերը չխլեն

Գյուղացիների խորհուրդը՝ ջայլամաբույծ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին ու խոզապահ Սամվել Ալեքսանյանին  Դեռեւս անցած տարի՝ ԱԺ ընտրություններից առաջ, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը խոստացել էր վերընտրվելուն պես իր ընտրատարածքում՝ Աշոցքում ու Ամասիայում ջայլամի գործ դնել: Չնայած իր ընտրատարածքում գրեթե 8 ամիս ձմեռ է, 40 աստիճան սառնամանիք, իսկ ջայլամը տաք բնակլիմայական պայմաններին սովոր թռչուն է, այդուհանդերձ՝ այս առիթով պատգամավորը

Արագածոտնի մարզպետի մնալ-չմնալը ՀՀԿ-ն կորոշի

Ավանդույթ է ձեւավորվել Արագածոտնում. մարզպետ Սարգիս Սահակյանը ամեն տարի մեկ-երկու անգամ հանդիպում է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հանդես գալիս ասուլիսով: Անցած շաբաթօրյա մամուլի ասուլիսը հետեւեց նրա պաշտոնավարման չորրորդ տարվան (Ս. Սահակյանը մարզպետ է նշանակվել 2009թ. մայիսի 29-ին): Ո՛չ, այդ առթիվ չէր ասուլիսը, անգամ լրագրողների հիշեցումից հետո դա բոլորովին էլ չկարեւորեց ՀՀԿ-ական մարզպետը: Այդուհանդերձ, հասցրեցինք հետաքրքրվել

Արամ Մանուկյան. «3 րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդկանց, այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցեր»

«Արդյոք ՎՊ-ի հայտարարած չարաշահումների մասին նո՞ր իմացաք, արդյոք այդ չարաշահումների տասնապատիկը դրված չէ՞ Սերժ Սարգսյանի սեղանին եւ արդյոք սա՞ է ձեր, մեր իմացածը: Բնականաբար ոչ, ավելի շատ չարաշահում, ավելի շատ փաստաթղթեր, եւ արդյո՞ք պետք էր այսպես ներկայացնել, էմոցիաներ բարձրացնել եւ այս հանցագործությունների դեմն առնելու մեխանիզմներ չմշակել: Երեք րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս

«Նրան ներկա նվիրեց Վլադիմիր Գասպարյանը՝ ազատելով համակարգից»

Օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ նշանակվեց Նազարեթ Մնացականյանը: Սույն պարոնն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում: «Առավոտը» նրա գործունեության մասին մի քանի սկանդալային պատմություններ է հրապարակել: Դրանք կապված էին քիմգործարանի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի մոտից 65 հազար դոլարը կորչելու, Ս. Խաչատրյանի մեկուսարանից բողոքների,

Կալանավորի նամակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Հարգարժան պարոն նախագահ, տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ կատարվում են անօրինություններ, որոնցից մի քանիսին ինքներդ լավատեղյակ եք, ու Ձեզ դիմելու արդյունքում եղել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Սակայն մեզ համար ոչինչ չի փոխվել… Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել իմ նկատմամբ հարուցված քրեական գործը: Ըստ մեղադրական եզրակացության, ես՝ Կամո Շահինյանս, իմ

Վեճ Արամ Մանուկյանի, Վարդան Այվազյանի եւ լրագրողի միջեւ (Տեսանյութ)

«Ես տենց էլ անում եմ, դու ես վնգստում»,- ասաց Այվազյանը:

Հայերենից «կտրվել» է 9%-ը, մաթեմատիկայից՝ 17

Իսկ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների արդյունքներն այս տարի բարձր են Հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները ՀՀ ողջ տարածքում եւ Արցախում: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր, հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին

Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը 2012-ի համեմատ գրեթե կրկնապատկվել են

Այս տարվա հինգ ամիսների վիճակագրական տվյալներով ավելացել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը: ՀՀ ոստիկանության անչափահասների գործով վարչության պետ Արթուր Վարդանյանի տվյալներով, այս տարվա հինգ ամիսներին,  անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տասներկու  սեռական ոտնձգության դեպքի փոխարեն կատարվել է քսաներեք դեպք: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Վարդանյանը դժվարացավ նշել նման դեպքերի աճը ինչով է պայմանավորված. «Սեռական հանցագործությունները

«Ոչխարային ուղեղներում էլ սիրո հանդեպ ակնածանք կա»

Գրող, թարգմանիչ Լիա Իվանյանը՝ իր թարգմանած «Ընկածների երկինքը» վիպակի ու սիրո մասին Մեզանում վաղուց կտրվել էր կապը ժամանակակից ռուս գրականության հետ, քանի որ թարգմանչական գրականությունը դուրս էր մնացել հայաստանյան հրատարակիչների տեսադաշտից: «Առավոտը» հանդիպեց գրող, թարգմանիչ Լիա Իվանյանի հետ, ում հերթական  թարգմանությունը Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» վիպակն է, որն օրերս է ներկայացվել հայ ընթերցողին, արժանանալով մեծ

Հերոսները չեն մահանում

Վերջերս «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում կայացավ  երկնային կյանքով ապրող սակրավոր-հետախույզ, կապիտան Համլետ Մինասյանին նվիրված «Համլետ Մինասյան. սակրավոր Համո» գրքի շնորհանդեսն ու հերոսի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումը: 1991թ. սեպտեմբերի 13-ին Շահումյանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը: Եռօրյա մարտերի ընթացքում թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, մեծաքանակ օդուժի եւ զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի

Պաշտպանել «օտար ցեղին»

Երեկ դատախազության մոտ ցույց էին անում կանանց իրավունքների պաշտպանները: Ցուցարարների ուշադրության կենտրոնում 20-ամյա Մարո Գուլոյանի գործն էր, որը, ըստ պաշտոնական վարկածի, կախվել է սեփական լոգարանում: Այդ դեպքի առիթով հարուցված էր քրեական գործ, որը, սակայն, կարճվեց, եւ այսպիսով նախաքննության մարմինը, մոտ մեկ տարի գործը ձգելով, գտավ, որ Մարոյի ամուսինը` Գեւորգ Գուլոյանը, որեւէ ձեւով չի նպաստել այդ

Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի`ՎՊ-ն կառավարությանը մեղադրում է հանցագործությունների մեջ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության մասին, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՎՊ-ն Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ մեղադրում է հանցագործությունների մեջ: «Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային խոսվի հանրային փողերը խժռելու

Տաթեւում զբոսաշրջությունը խթանելու նպատակով Նիդեռլանդներից մասնագետ են հրավիրել

Հանս Սիջսը լրագրողների՝  Տաթեւում զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցերին տալիս է կարճ ու զգուշավոր պատասխաններ: Պատճառաբանում է, թե միայն երեկ է ժամանել Հայաստան, դեռ չի էլ այցելել Տաթեւ եւ բավարար ժամանակ չի ունեցել ծանոթանալու խնդրին: Փոխարենն ասում է, որ մարքեթինգի ոլորտում 40 տարվա փորձ ունի: «Տաթեւի արվեստավորաց թեւ» մշակութային-հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանն, ով

Հրայր Թովմասյանը խորհրդարան էր եկել փայտի կտորով

«Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկվում է կառավարության կողմից առաջարկված արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը ոչինչ չի թաքցնում»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորների քննադատություններին ի պատասխան հարկ համարեց հիշեցնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ Թովմասյանի, Վերահսկիչ պալատը՝ որպես վերահսկիչ գործիք, մեր պետական կառավարման համակարգում խիստ անհրաժեշտություն է, բայց ՎՊ-ն ոչ մի

Վլադիմիր Մովսիսյանը` տարբեր իշխանությունների հետ աշխատել կարողանալու մասին (Տեսանյութ)

«Ես ուրախ եմ, որ ծնվել եմ հայ, քրիստոնյա, կներեք, տղամարդ, ոչ թե կին: Այդ երեքի համար ես հպարտ եմ»,-Aravot.am-ի հարցին`խորհրդային իշխանություններից հետո ինչպե՞ս եք կարողանում աշխատել այսքան տարբեր իշխանությունների հետ, այսպես պատասխանեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Այնուհետև պարոն Մովսիսյանը շեշտեց, որ իր համար գոյություն ունի Հայաստան երկիրը ու մանրամասնեց.

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանի առանձնատան, Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի եւ նախագահի դեսպան փեսայի մասին

«Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախևառաջ պետք է զբաղվել քեզանով»,- ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլեւի` ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի եթերով հնչեցրած այս արտահայտությամբ այսօր խորհրդարանում ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ իր ելույթը սկսեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը պետք է կիրառել

Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների և դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ տեղեկացնում ենք. Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաև ԱԺ-ում: ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը

Ռոբերտ Նազարյանին դատի կտան (Տեսանյութ)

Մի խումբ սպառողներ, ունենալով գազի սակագնի վերաբերյալ հաշվարկներ, հնարավորություն չեն ունեցել այն ներկայացնելու ՀԾԿՀ-ին:

Հայ-իրանական հարաբերությունների սրում չի լինի

Օրեր առաջ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. «Նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն»: Նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրը այն է, որ Իրանը պատրաստ է

«Գյուղնախարարության աշխատակիցը» տրակտորներ խոստանալով` գումարներ է հափշտակել

Խարդախության մեջ մեղադրվողը կալանավորված է

Հովիկ Աբրահամյանի եղբայրն օգտվել է անապահովներին աջակցելու պետական ծրագրից (Տեսանյութ)

Արարատի մարզում ամենաշատ խախտումներ է հայտնաբերել ֆինանսական վերահսկողության տեսչությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031