Օրվա լրահոսը
Քուրդ գրող. «Ցեղասպանության սարսուռն իմ մեջ է ապրում» (Տեսանյութ)
Բաբաօղլուն` հայ-քրդական ընդհանրությունների մասին
Արմեն Մարտիրոսյանը՝ Դավիթ Հարությունյանին. «Մենք պայմանավորվել էինք»
Ազատության հրապարակում խորհուրդ են տալիս նոր Հայաստանի «տատմորը» փոխել
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 15-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Սամվել Բալասանյանի բնութագրմամբ` «Գյումրու փողոցները կատաստրոֆիկ վիճակում են»
Ջրմուղկոյուղու պաշտոնյաները ու ջրագծերի հարցերով զբաղվող արտասահմանցի հյուրերը ապշած լսում էին քաղաքապետարանի պաշտոնյաներին, որոնք կարծես թե այս անգամ լրագրողների ձեռքից վերցրել էին նրանց գործը` քննադատում ու քննադատում էին:
Արկադի Վարդանյանը՝ դիակների եւ զոհասեղանին դրված կյանքի մասին
Ըստ նրա, ոչ Պուտինը, ոչ Սերժ Սարգսյանը չեն կարող զոհասեղանից հանել Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքը
Նոնո-2 ե՞ն վերարտադրում (Տեսանյութ)
«Խոսրովի արգելոցի» տնօրենի մրցույթին արգելեցին ԶԼՄ-ներին եւ բնապահպաններին ներկա լինել
«Աղջիկները չեն կարողանում տանել տղայի արցունքները, այդպես եղավ իմ դեպքում». Ռուզաննա
-Կարելի՞ է Ձեր հետ ծանոթանալ: -Ոչ: -Ինչու՞, դատելով Ձեր մատներից՝ամուսնացած չեք, նշանված չեք, ընկեր ունե՞ք: -Ոչ: -Ուրեմն կամ ես Ձեզ դուր չեկա, կամ էլ կարծում եք՝ Դուք հիմա այդքան էլ գեղեցիկ չեք, մեկ ուրիշ անգամ: Սա Ռուզանի և Մամիկոնի առաջին խոսակցությունն էր: Ընթանում էր կանգառում: Աղջիկը ապշած էր տղայի համաձակ խոսքից, չկարողացավ զսպել ծիծաղը, հեգնեց.
Զարուհի Փոստանջյանը՝ ՍԴ որոշման մասին. «Գործարք սատանայի հետ»
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց, որ «Այո, Սերժ Սարգսյան, դուք եք կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում կեղծարարությունը: Դուք թույլ չեք տալիս բացել ընտրատեղամասերի պարկերը, որովհետեւ այնտեղ ժողովրդի ձայնն է պահվում»:
ՀԱԿ-ը նոր շտաբներ կբացի
Լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի՝ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Եթե Վճռաբեկը մերժի, այդ նշանակում է, որ տղաներին կձերբակալեն։ Գլխավոր դատախազության մոտ ամեն ուրբաթ անցկացվող պիկետի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նակտեց, որ միայն անընդհատ կրկնվող
«Պայքարի արդյունքում «Ա1+»-ը վերադառնալուէ եթեր՝ արդեն 24 ժամով»
«Այս պայքարի ողջ անձնազոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց իր վրա՝ հացադուլով»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ուղղեց՝ «Հացադուլ չէ, ասա պայքարի վերջնական փուլը»: Արմեն Մարտիրոսյանն ուղղեց՝ ավելացնելով, որ «իրականում սա ոչ թե հացադուլ էր, այլ՝ ստադուլ՝ մեր պայքարի վերջին հանգրվանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կամքը չի կորելու, այլ օր օրի
Հաշմանդամ կանանց իրավունքներն անտեսված են
Այսօր մեր հասարակությունում առկա են հաշմանդամ կանանց եւ աղջիկների շատ չլուծված խնդիրներ, էլ չասած, թե դրանք գրեթե ամենաանտեսվածն են մեր հասարակության մեջ: Եթե համեմատենք հաշմանդամ կանանց եւ տղամարդկանց խնդիրները, ապա երեւում է, որ կանայք ավելի անտեսված են, իրենց խնդիրներն ավելի խորն են, մանկատներում ավելի շատ են հաշմանդամ աղջիկները, քան տղաները, չնայած այն փաստին, որ հաշմանդամ
Անանցանելի Հոռոմը
Ճանապարհային խնդիրներն ամենուր են և բացառություն չէր Շիրակի մարզի Հոռոմ գյուղը: Գյուղամեջ տանող բոլոր ճանապարհներն անանցանելի են դառնում հատկապես ձյան հալոցի և անձրևոտ եղանակից հետո: Գյուղացիների բողոքը մեկն է` ասվալտապատել գյուղամիջյան ճանապարհները: Քրիստի Գեւորգյան` (mynews.am)
Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատություն հրապարակ. վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծիքով՝ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն Ազատության հրապարակում հնարավորություն կտա պարպելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված լարվածությունը: Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանն իր քաղաքական կեցվածքով շատ ավելի ճկուն է, ի տարբերություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ուստի նաև այս հանգամանքից ելնելով չի բացառում, որ նա կգնա Ազատության հրապարակ: Մինասյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի
ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Համագործակցության հուշագիր
Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան
Հայտարարություն «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեությանն առնչվող հրապարակման վերաբերյալ
Սույնով հայտնում ենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած «Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը» դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը: Բավական է միայն նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հանքարդյունահանման բնագավառում լիցենզիա տրամադրելու լիազորություն 2012
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը, վերլուծելով 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը` ընդդիմադիր միասնական ճակատով, համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ` մյուս կողմում թողնելով հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության: «Ժողովրդավարական
Վիոլետը չի դիմանում 1-օրյա հացադուլին. «Վատ եմ զգում» (Տեսանյութ)
Նա հացադուլից հետո իր խաղիկների փոխարեն ողբերգություն է գրելու, կամ էլ խոհարարական բաղադրատոմս Այսօր առավոտվանից Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին է միացել նաեւ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը: Նա հայտարարել է մեկօրյա հացադուլ: Aravot.am-ի հետ զրույցում Վիոլետն ասաց, որ դա խորհրդանշական բնույթ է կրում. «Իրական հացադուլը դուք գիտեք, չէ՞, թե մարդը ինչքան է իր առողջությունը վնասում: Սա ընդամենը խորհրդանշական
Լեւոն Իգիթյան. «ՀՀՇ-ում մի շերտ կա, որ երկիր, ժողովուրդ, սաղ մի կողմ դրած, էս 20 տարի է՝ գզվռտոցի մեջ է »
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակում նորից ընդգրկվել է: Պարոն Իգիթյանի խոսքերով, միայն մի կուսակցություն կա, որի ցուցակում չէր ցանկանա ընդգրկվել, եթե առաջարկ ստանար: «Ի սկզբանե չեմ ընդունել ՀՀՇ-ն եւ իմ տեսակետներն ու հայացքները նրանց հայացքների հետ չի բռնել: Իրենք գիշատիչ են: Երկիրն իրենք քանդեցին, էս ինչ-որ վայելում ենք, այն պահին
Մինչև ապրիլի 7-ը հատուկ 70 դր/ր սակագին Իրան զանգահարելու համար
Այսօրվանից մինչև ապրիլի 7-ը Orange-ն առաջարկում է իր բոլոր կանխավճարային բաժանորդներին զանգեր կատարել դեպի Իրան հատուկ 70 դրամ/րոպե սակագնով, սովորական 90 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Կարճ հաղորդագրության համար կշարունակի գործել 20 դրամ սակագինը: Հատուկ սակագինը չի գործի ռոմինգում գտվելու ժամանակ: Նշված ժամանակահատվածում սահմանափակված կլինի Արտերկիր 3 փաթեթի գործողությունն Իրանի համար, ինչը նշանակում է, որ ինչպես կանխավճարային,
Չնայած հետախուզում չհայտարարվեց, բայց փնտրում են Սուրեն Սուրենյանցին
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր դարձյալ չէր ներկայացել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել տուժող Գրիգոր Ղասաբյանից խարդախությամբ գումար յուրացնելու համար: Նախորդ նիստը հետաձգվել էր Սուրենյանցի բացակայելու պատճառով, եւ դատարանը նրա նկատմամբ բերման որոշում էր կայացրել: Դատավոր Արմեն Խաչատրյանը հրապարակեց ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակից Վարդապետյանի գրությունը, ըստ որի՝
«Կուզենայի մի փոքր Ենգիբարյան ունենալ իմ մեջ». Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ, դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա…», այս խոսքերի հեղինակը Լեոնիդ Ենգիբարյանն է. ծաղրածու, ով լույս էր սփռում ամենուր: Այսօր՝ մարտի 15-ին, կրկեսի հայ դերասանը կդառնար 78 տարեկան, և եթե կյանքի դռներն իր առջև չփակվեին, նույնիսկ այս տարիքում նա կկարողանար ուրախացնել մարդկանց ու անկեղծ ժպիտներ նվիրել: Աշխարհահռչակ ծաղրածուն հրաժեշտ է տվել իր
13-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողը եղել է ոգելիցի ազդեցության տակ
Մեկնարկել է անչափահասի բռնաբարության գործով դատավարությունը
Դոլարը՝ 414 դրամ
Մարտի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ: NASDAQ OMX Armenia
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը խոստացել է խոսել իր վնասվածքների մասին դատարանում
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին բռնարարքի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի եւ բռնարարքի ենթարկված չորս տուժողների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություններով հանդես եկան 6 ամբաստանյալների պաշտպանները: Նրանք միջնորդեցին, որպեսզի դատարան հրավիրվեն ռեստորանային համալիրի մենեջերներ Դավիթ Հայրիյանը եւ Մանուկ Մնացականյանը: Պաշտպանական կողմի հիմնավորումն այն էր, որ դատարանը լսել է
Տեսահոլովակ՝ Համաստեղի «Հայու ոգին» բանաստեղության հիման վրա
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացրել է Համաստեղի «Հայու ոգին» բանաստեղծության տեսահոլովակի նախագիծ: Կենտրոնի նախագահ Նադյա Անտոնյանը «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ներկայացրեց Համաստեղի «Հայու ոգին» բանաստեղծության տեսահոլովակի նախագծի մանրամասներն ու նպատակները: Նրա խոսքերով՝ նախագծի նպատակն է մատաղ սերնդին ներկայացնել անաղարտ մայրենին, հայ գրականության գոհարները, դրանցում առկա բարձր
Լուսինե Յագուբյան. «Սպառողների ահազանգերի թիվը վերջին տարիներին շատացել է»
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ ասուլիս, որտեղ բանախոսներ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը և փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը պարզաբանեցին, թե որքանով են պաշտպանված սպառողների իրավունքներն այսօր: Նրանք խոսեցին տարբեր ոլորտների մասին, հիմնականում՝ տրանսպորտի, աղբահանման և խանութների զեղչերի: «Մարդիկ ժամերով կանգնում են կանգառներում և
Deep Purple-ի նոր «Now What?» ձայնասկավառակը լույս կտեսնի ապրիլին
Օրերս հայտնի դարձավ լեգենդար բրիտանական Deep Purple խմբի նոր ձայնասկավառակի անվանումն ու թողարկման ամսաթիվը: Նոր ձայնասկավառակը, որը կդառնա խմբի 19-րդ ալբոմը, կկոչվի «Now What?» («Հիմա ի՞նչ») եւ լույս կտեսնի ապրիլի 26-ին: Այն խմբի առաջին նոր ալբոմն է գրեթե 8 տարվա ընդմիջումից հետո: Նախորդ ձայնասկառակը՝ Rapture of the Deep-ը լույս էր տեսել 2005-ին: Ալբոմից կթողարկվի նաեւ

















































