Օրվա լրահոսը

Սելիմի լեռնանցքը դեռ փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 11-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս

Գյումրեցի տասը միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը երազում է օրինականացնել իրենց տնակը (Տեսանյութ)

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հերթական բարեգործական այցելությունը կատարեցինք նշված ավան: Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի

Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ դիմումը ՍԴ-ին. Ամբողջական տեքստ

Բնականաբար այս ամենը ԿԸՀ-ի համար ոչինչ չի նշանակում և բնականաբար ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ները որևէ ընտրական տեղամասում իրենց նախաձեռնությամբ որևէ վերահաշվարկ չեն կատարել: Ինչու՞ բնականաբար: Որովհետև Սերժ Սարգյանն ինքն է խոստովանել, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, հետևաբար էլ ինչ ենք ուզում ԿԸՀ-ից ու ԸԸՀ-ներից:

Ուղիղ միացում Սահմանադրական դատարանից

Սահմանադրական դատարանը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը: ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դիտեք «Առավոտի» ուղիղ հեռարձակումը Սահմանադրական դատարանից:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրազդանցիներին չի խաբել

«Ժառանգությունը» պարզաբանում է, որ Հրազդանում հանրահավաքի եկած մարդիկ իրենց հրավերով չեն եկել «Մենք ոչ միայն Հրազդան, այլեւ բոլոր մարզկենտրոններ էինք ուղարկել, որ կարող է լինեն հավաքներ: Ուղղակի ցավում եմ, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են անընդհատ փորձում տարածել, ներկայացնել իրադրությունն այնպես, կարծեք թե նախօրոք հանրահավաք է հայտարարվել ու չի եղել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն

«Ժառանգությունն» այսօր հանրահավաք է անցկացրել նաեւ Կապանում (Տեսանյութ)

Մինչ հանրահավաքը ընթանում էր, որոշ բնակիչներ փորձում էին իրենց անհամաձայնությունը եւ դժգոհությունը հայտնել անցկացվող հանրահավաքի եւ հնչեցված ելույթների վերաբերյալ եւ ամեն գնով ուզում էին հանդես գալ հարթակից, ինչը նրանց չթույլատրվեց: Նրանց բողոքը ֆիքսեցին միայն լրատվամիջոցները, իսկ հավաքված բազմությունը փորձում էր ամեն կերպ լռեցնել այդ մարդկանց, հակադարձելով, որ նրանք խոսում են մի քանի հոգու շահերից եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի:

«Սոված ժողովուրդը կգնա, կընտրի Սերժին 58 տոկոսո՞վ». Արտաշատցին կոչ է անում պայքարել (Տեսանյութ)

Այսօր Արտաշատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպեցին «Ժառանգության» կուսակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Բանախոսները շրջապատված էին երկու տասնյակից էլ քիչ մարդկանցով, ովքեր ուշադիր լսում էին եւ մեկընդմեջ նաեւ միջամտում խոսակցությանը: Անդրիաս Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Մարտի 15-ից հետո մեզ մնում է միայն մի պահանջ. Սերժ Սարգսյանին ներկայացնել ինքնաբացարկի պահանջ:

«Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր իրենց աջակցությունը հայտնեցին Ծավի գյուղապետին (Տեսանյութ)

Գյուղում կային մարդիկ, ովքեր դեմ էին երկրում տիրող հետընտրական լարվածությանը: «Էս պետության համար վիզ դրած, տառապած ժողովուրդ ենք, էստեղ շատ քչերը կան, որ պետության համար արյուն տված չլինեն: Ես կարծում եմ, որ կռիվ տեղը խոտ չի բուսնում, ինչքան համերաշխություն լինի, ինչքան նվիրվածություն լինի, մեր երկիրը, մեր ժողովուրդը կշահի»: Զարուհի Փոստանջյանն ի պատասխան ասվածի՝ նշեց, թե որեւիցե մեկը պետության դեմ չի գնացել:

«Միկան» հավասարվեց «Շիրակին»

«Ուլիս»-«Արարատ» եւ «Միկա»-«Բանանց» խաղերով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 33-րդ տուրը: Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրի եւս երկու հանդիպում: «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց «Բանանցին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Շնորհիվ այս հաղթանակի, «Միկան» իր հաշվարկում գրանցեց 69 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար Գյումրիի «Շիրակին: Երեւանի «Ուլիսը» նույնպես երեք միավոր վաստակեց՝

Ոստիկանները ցրում են ցույցը Բաքվում

Ադրբեջանի ոստիկանությունը ռետինե մահակներով եւ ջրցան մեքենաներով ցրել է Բաքվում սկսված ցույցը, որի հարյուրավոր մասնակիցներ բողոքում էին զինված ուժերում տեղի ունեցող բռնությունների դեմ Բողոքի ցույցերի ալիքն այստեղ բարձրացավ Ջեյհուն Գուբադովի հանկարծակի մահից հետո։ Շարքային զինվորականը մահացել էր հունվարի 7-ին, զինվորական զորանոցներից մեկում։ Երկրի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, թե մահը վրա է հասել սրտի կաթվածի

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում եւ սպառնում Սերժ Սարգսյանին իր «դիակի վրա» երդվել

Հավաքվածները պահանջում են ուժով վերցնել, Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ ոչ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ առաջարկել է նշանակել նոր ընտրություններ: Պատասխանը եղել է՝ ոչ. «Առաջարկեցի լուծման հնարավորություններ: Պատասխանը՝ բացասական: Ես այլեւս ասելիք չունեմ: Ես այսուհետ գնալու եմ քաղաքապետարան, նախագահական՝ որպես ձեր ներկայացուցիչ: Եթե ինքը ասելիք ունի, ես կլսեմ հարգանքով,

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հաջորդ ուրբաթ ավելի «դուխով» խոսել

Առայժմ նա խոստանում է, որ ժողովրդի դեմ խաղ չկա «Երիտասարդ ՀՀԿ-ականները Նժդեհ հղելելով, ասում են՝ Րաֆֆին ինչի՞ է օտար բառեր օգտագործում՝ ռուսերեն: Իրենք են օտարի շահերը սպասարկում, ինձ ասում են, ինչու ես ռուսերեն բառեր օգտագործում»,-Ազատության հրապարակում հանրահավաքում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոստանալով, որ ուրբաթ օրը ավելի դուխով կխոսի: «Հաղթանակը մեր միասնության մեջ է: Մեր ուժը

Յուրա Մովսիսյանի հեթ տրիկը հաղթանակ բերեց Մոսկվայի «Սպարտակին»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հեղինակեց մոսկվացիների խփած բոլոր երեք գոլերը: Նոր թիմի կազմում «Սպարտակի» լեգեոներական Մովսիսյանի  նորամուտը  Ռուսաստանի պրեմյեր լիգայում փայլուն ստացվեց: «Լուժնիկի» մարզադաշտ եկած բազմահազար ֆուտբոլասերների աչքի առջեւ Յուրան դրսեւորեց հարձակվողի իր անկասելի որակները եւ հանդիպման 2-րդ, 30-րդ ու 76-րդ րոպեներին Գրոզնիի «Թերեքին» երեք անգամ հարկադրեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Յուրա Մովսիսյան,

Իզաբելլա Աբգարյանի հոր տունը խուզարկել են, որ տեսնեն՝ զենք կա՞, թե՞ չէ

Ռուբեն Հակոբյանը անդրադառնում է մարզային միջադեպերին Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում անդրադարձավ մարզային միջադեպերին՝ Սեւանի քաղաքապետի հետ վիճաբանությանը եւ Մարտունիի դեպքին: Նա վստահեցրեց, որ իշխանության կողմից սադրանքների հետեւանք են դրանք. «Կանչում են քրեականներին եւ քրեականների միջոցով փորձում սադրել մեր հավաքը: Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ ստորագրում եմ իմ բոլոր նախադասությունների տակ, որ նրանք, ովքեր

ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանն» առաջարկում են ԱԺ-ից դուրս գալ

Տիգրան Խզմալյանը համոզված է, որ այդպես ԱԺ-ից կմնա «մկների ժողովը» Տիգրան Խզմալյանն այսօր Ազատության հրապարակում նշեց, որ այս պայքարը Րաֆֆիի եւ Սերժի պայքարը չէ. «Մենք չգիտեի՞նք, որ կեղծելու են ընտրությունները, գիտեինք: Բայց իրենք համոզված էին, որ այս 15-20 տարվա մեջ մենք ստրուկ ենք դարձել: Իրենք սխալվեցին, մենք ստրուկ չենք: Մենք իշխանությանը դիմում ենք խնդրանքով՝ թողեք,

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին հրամանագրով խոստանում է ազատել Տիգրան Առաքելյանին

«Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին հրամանագրով կազատի նրանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով կալանավայրերում են»,- այսօր Ազատության հրապարակում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մասնավորեցրեց, թե ում նկատի ունի. «Օրինակ, Տիգրան Առաքելյանը, որին հանիրավի տեղը 6 տարվա պատիժ տվեցին»: Անդրադառնալով տնտեսական ստեղծված վիճակին, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Այսօր պարզ է, որ սկսել է սողացող գնաճ, սա այն

Սերժ Սարգսյանին հորդորում են հեռանալ, քանի թոռը՝ Սերժիկը նրան չի մեղադրել

«Ժառանգության» անդամը վստհեցնում է, որ Սերժ Սարգսյանի «պռոշը չի ճաքել» հայ ժողովրդի համար, որ ապահով Հայաստան կառուցի «Ի՞նչ ապահով Հայաստան՝ 36 տոկոս աղքատների բանակով: Պարոն դե ֆակտո նախագահ, երբ դուք բռնազավթեցիք այդ աթոռը, ունեինք 26 տոկոս աղքատություն, այս 5 տարում 270 հազարով ավելացավ աղքատների բանակը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը Ազատության հրապարակում՝ անդրադառնալով

Մանուկ Գասպարյանի որդին միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «վոն» է ասում Սերժ Սարգսյանին

Մանուկ Գասպարյանի որդին՝ Արթուր Գասպարյանը քիչ առաջ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում: Նա ասաց. «Ի տարբերություն պարոն Րաֆֆիի, ես ՀՀԿ-ական պնակալեզներին չեմ հարգում: Ես ընտրակեղծարարներին չե՛մ հարգում: Մեկին եմ ուզում անդրադառնամ՝ Հովիկ Աբրահամյան. հլը մի սրա խելքին աշեցեք: Ուրեմն ասում ա՝ շուրջ 950 ընտրատեղամասերից Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 73 համայնքներում: Եթե նույնիսկ 70 համայնքում ա հաղթել,

Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց:  Նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992 թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988 թ. ծնված Մարգար Ա.-ն և 1969 թ. ծնված

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 12.30-ին, մեղայականով ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Գարիկ Մ.-ն և

Ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 10-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով  փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Ռուս կնոջ՝ Տանյայի նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում Տանյան կարդաց իր նամակը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի թեւին կապեց նարնջագույն ժապավենը Քիչ առաջ Ազատության հրապարակի հարթակում մի ռուս կին՝ Տանյան պատմեց, որ երեկ նամակ է գրել նախագահին: Նա նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին: Տանյայի խոսքերով՝ «Իմ մեծ զարմանքին՝ պատասխանը երկար չսպասեց: Ես նամակումս գրել էի՝ բարեւ, հարազատս: Ուզում եմ խոսել քեզ հետ, այլեւս ուժ

«Շարժումը վերածվում է Արցախյան շարժման նման համազգային պայքարի»

Ազատության հրապարակում հայտարարում է Արմեն Մարտիրոսյանը «Այսօր մի հրաշալի նորություն կա: Այս շարժումը այսօրվանից կա նաեւ Հայաստանի երկու քաղաքներում՝ Արտաշատում եւ Կապանում»,- Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, այս շարժումը Արցախյան շարժման նման համազգային պայքարի է վերածվում: Նմանատիպ հավաք եղել է Լոս-Անջելեսում, ամսի 8-ին՝ Փարիզում է եղել ՀՀ դեսպանատան

Ուղիղ միացում Ազատության հրապարակից. Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Դիտեք «Առավոտի» ուղիղ հեռարձակումը Ազատության հրապարակից: Հիշեցնենք, որ ինչպես նախօրոք ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` այս հանրահավաքում ինքը կհնչեցնի պահանջ, որից հետո Սերժ Սարգսյանին այլընտրանք չի մնա:

Ի՞նչ էր անում «Ժառանգության» առաջնորդը «Մարիոթում» մի քանի ժամ

Րաֆֆի Հովհաննիսյանն այպես էլ Հրազդան չգնաց «Ինչ էրէսով պտի գա, գա որ ասի էկեք էթանք էս երկիրն էլի քանդենք, էլի էս ժողովրդին տանի կրակի բերան, հլա թո գա ես էդ սաղ իրան պտի ասեմ»,- Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այցին սպասող Ժորա պապն այդպես դիմեց մեզ, երբ մենք նրան հարցրինք, թե արդյոք նա սպասում

Ինչպե՞ս պահպանել սիրային հարաբերությունները. Պատասխանում են երիտասարդները

«Պետք է պատրաստ լինել փոփոխությունների, միապաղաղությունը կարող է փչացնել հարաբերությունները» ,-ասում է 20-մայա Ռոզան: Մեր հարցին, թե ինչը կարող է ամրապնդել սերը, որ այն չկորչի՝ նա պատասխանում է. «Պետք է անկեղծ լինել, բայց նաև առեղծվածային, որ նա միշտ ձգտի ունենալ քեզ իր կողքին, չպետք է ճնշում գործադրել զուգընկերոջդ վրա, նաև անհրաժեշտ է քիչ խանդել»: 25-ամյա

«Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ ես հայ եմ, և իմ Ազգային ժողովում թուրք է նստած». Շուշան Պետրոսյան

Այսօր շատ դժվար իրավիճակ է, երբ տեսնում ես, որ կաթիկը բերանին նոր չորացած մեկը, չափահասության շեմը նոր-նոր հաղթահարած մեկը կարող է քեզ ամենավերջին ու լկտի արտահայտություններով դիմել, որովհետև նրան այդպես թույլ են տվել հավանաբար Ազատության հրապարակում: Դա՞ է կռիվը: Ամբողջ նախընտրական շրջանում բողոքը կառուցված էր «Եկել ես այստեղ, որ ի՞նչ անես» և վարունգի ժողովրդական ասացվածքի վրա: Էդքան տափակ կարելի՞ է լինել:

Facebook-ի նոր դիզայնից մինչև Picasa-ի փոխարինում

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ Facebook սոցիալական ցանցը երիտասարդության շրջանում այլևս ամենատարածվածը չէ: «Մենք համարում ենք, որ մեր օգտատերերից ոմանք, հատկապես երիտասարդները, ավելի հաճախ են օգտվում այլ ծառայություններից, որոնք նման են Facebook-ին: Օրինակ` մենք կարծում ենք, որ մեր օգտատերերից ոմանք դադարեցրել են իրենց համագործակցությունը Facebook-ի հետ, հօգուտ՝ Instagram-ի», – նշել է սոցցանցի ներկայացուցիչը: Չնայած Instagram-ի՝

«Երաժշտություն գրելու համար ինձ պետք է մեկ գավաթ սուրճ եւ լռություն». Ամս Ջիգ

Արմեն Սահակյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող է: Սակայն նրան անդրադառնում ենք ոչ թե որպես նկարիչ, այլ երաժիշտ: 16 տարեկանից է սկսել երաժշտությամբ հետաքրքրվել: Այդ ժամանակ եւ գիտելիք է ձեռք բերել, եւ այդ ստացած գիտելիքները պրակտիկ օգտագործել է ու գրել իր առաջին երաժշտությունները: Սակայն սկզբում Արմենը իր հետաքրքրությունը թաքցրել է բոլորից: Ասում

Քսենյա Սոբչակն առաջարկել է շտապ արգելել ֆուտբոլը

Ռեալիթի շոուի, թերեւս, ամենասկանդալային անհատականությունը ֆուտբոլիստներին մեղադրում է հոմոսեքսուալիզմ պրոպագանդելու մեջ: Հեռուստաէկրանի առջեւ հետեւելով Չեմպիոնների լիգայի խաղերին՝ նա նույն գիշեր իր «Twitter»-ում կատարել է հետեւյալ գրառումը. «Հիմա դիտում եմ Չեմպիոնների լիգան: Այդ ֆուտբոլիստները մշտապես գրկախառնվում են, չգիտես ինչր՞ւ, անընդհատ կանգնում մեկը՝ մյուսի ետեւում: Կարծում եմ, որ այդ մարզաձեւը պետք է շատ շտապ արգելել՝ հոմոսեքսուալ հարաբերություններ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031