Օրվա լրահոսը
«Առանց լուսանկարչության չեմ կարող ապրել». Գառնիկ Կարապետյան
Երիտասարդ լուսանկարիչ Գառնիկ Կարապետյանը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում: Օպերատրության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է: 6 տարեկանից նա ֆոտոխցիկից օգտվել է իմացել: Ասում է` այդ հարցում նրան օգնել է հայրը: Լուսանկարչությունը որպես մասնագիտություն ընտրել է 14 տարեկանում. «Փոքրուց տեսել եմ` ոնց է հայրս տպում: Աշխատանքային պրոցեսը հոգեհարազատ էր: Մեծանալով ներքուստ հասկացա,
Պապիկի հյուրասիրությունից Ր. Հովհաննիսյանը հրաժարվեց (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ազատության հրապարակում այս պահին մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր եկել են աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով րոպեներ առաջ լքել էր հրապարակը և շարունակում էր իր բարևարշավը հրապարակի շրջակայքում. պտտվում և կրկին վերադառնում հրապարակ, որտեղ իրեն սպասում են հավաքվածները: Ր. Հովհաննիսյանի հրապարակ վերադառնալուն պես, մի պապիկ, մոռանալով, թե ինչու է գտնվում հրապարակում, փորձեց կոնֆետ հյուրասիրել Րաֆֆիին,
Գուրգեն Եղիազարյան. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի իշխանափոխություն»
Նա ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ վստահեցնում, որ նրա «դիակի վրայով» ոչինչ չի լինի «Միտք չունեմ քննադատելու այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին: Կսկսեմ ՀՀԿ-ական Շուշանից»- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ «Ինչ ասել եմ Րաֆֆիի մասին՝ եղել ա: Ասեց ժամը քանի՞սն ա, 6-ից 5 ա պակաս, ասեց՝ Սերժ, մնաց 5 րոպե, հինգ
Հայ խորհրդարանականները Գերմանիայում կակտիվանան
Խորհրդարանի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթանն այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում խոսեց Բունդեսթագի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքներից: Հիշեցնենք, որ Բունդեսթագի նախագահը Հայաստանում էր մարտի 5-7-ը: Արտակ Դավթյանը այդ այցը կարեւորեց այն առումով, որ այցը տարածաշրջանային չէր ու ինչն էլ, ըստ բանախոսի, բավականին կարեւորում է մեր հանրապետության դերը:
Guardian. «Կառլսենը ամենաշատը վախենում է Արոնյանից»
Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր ամենավտանգավոր մրցակիցն է համարում Լևոն Արոնյանին: «Նա մեծ վստահություն և հավատ ունի իր նկատմամբ, շատ լավ է պատրաստված, շատ լավ կարող է գնահատել ոչ ստանդարտ դիրքերը ու երբեք չի նահանջում», – ասել է Կառլսենը՝ «Գարդյան» թերթի իր մասին պատրաստած նյութում: Արդյոք հիասթափություն կապրի նա,
Ռուբեն Բաբայան. Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքը միայն իրենը չէ
Արվեստագետն այն կարծիքին է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, կազատվի այլանդակ շրջապատից
Անահիտ Բախշյանը «նոկաուտի» մեջ է
Նա գտնում է, որ գուցե մենք արժանի չենք Րաֆֆի Հովհաննիսյանի զոհաբերությանը «Նոկաուտի մեջ էի ընկել»,- այսօր «Հայելի» ակումբում քննարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Հարցին՝ հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը միավորի ընդդիմությանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Միավորմանը չեմ հավատում: Չեմ հավատում, որ Րաֆֆու այդ քայլը կարող է միավորել բոլորին:
ՀՀԿ պատգամավոր. «Կարող է Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեն քննարկման»
ՀՀԿ եւ «Ժառանգության» անդամները վերլուծում են Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հայտարարությունը «Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասում. ասում է տվեք մեզ իշխանությունը, թող նախագահը հրաժարական տա»,- այսօր «Հայելի» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նրան ուղղեց՝ «Մեզ չի ասում, ասում է տվեք իշխանությունը ժողովրդին, վերադարձրեք»:
«Ժառանգության» խոսնակ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ Ազատության հրապարակում
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Հ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի այն մեկնաբանությանը, թե «Երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել
«Մտածել եմ, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից չի ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում». Լենա Նազարյան` ինքս արեցի դա
«Ես 2008-ին ունեցել եմ այն միտքը, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից վեր չի կենում ու ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում, որ ընտրությունները կեղծվել են: Հինգ տարի հետո ես այդ հարցը ինձ էլ չտվեցի, ինքս արեցի դա»,- «Մեդիալաբին» պատմում է ընտրություններից հետո յուրահատուկ քայլով իր բողոքն արտահայտած Լենա Նազարյանը` անդրադառնալով բողոքի ակցիայի օրվան:
Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը համարժե՞ք են ստեղծված քաղաքական իրավիճակին
Հարցին` արդյոք Ր. Հովհաննիսյանի քայլերը համոզի՞չ են, Թ. Հակոբյանը պատասխանեց. «Ր. Հովհաննիսյանի հետ վերջին տասը օրվա ընթացքում որպես լրագրող շրջեցի: Այդ հանդիպումների ժամանակ զգացի, թե ինչ մեծ ժողովրդականություն է վայելում նա: Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որին կոպիտ թվերով հանրության 50 տոկոսը սիրում է, 50-ը ատում, Ր. Հովհաննիսյանի նկատմամբ կա բացառապես դրական տրամադրվածութուն»:
Նիկիտա Սիմոնյանը խոսել է Յուրա Մովսիսյանի մասին
Մոսկվայի «Սպարտակի» վետերան, լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Թերեքի» հետ խաղում: «Հեռախոսս պայթում է: Բոլորն ինձ շնորհավորում են, որ հայ Մովսիսյանն այդքան հաջող սկսեց նորամուտը «Սպարտակում»: Իհարկե, դա շատ հաճելի է: Սակայն ինձ համար ամենակարեւորն այն է, որ մենք իսկական սպարտակցի ունեցանք եւ նա այսօր փայլուն խաղաց: Հատկապես կնշեի Յուրայի անհատական
Արզումանյան. Ափսոսանքով ենք արձանագրում Րաֆֆի Հովհաննիսյանի` հանդիպելու հրավերը մերժելը
Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձեց պարզել, Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: Panorama.am-Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: Արզումանյան.-Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության
«Բոլոր ծանրացած դեպքերում՝ ինքնաբուժմամբ զբաղված մարդիկ են»
Ինքնաբուժումն ու անտիբիոտիկների անտեղի օգտագործումը ` սուր շնչառական վարակների ծանրացման հիմնական պատճառ:
Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է
Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն: Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ
Իջեւանում հանրահավաքը չկայացավ
Մարզպետի օգնականը Րաֆֆի Հովհանննիսյանի պայքարի մասին. «Տավուշեցին հասկացավ՝ որն է բարին, որը՝ չարը, մարդիկ հոգնեցին անիմաստ հանրահավաքներից»
Ավտոբուսը շրջվել է
Մարտի 10-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը Գավառի Արծվաքար թաղամասում շրջվել է, ինչի հետևանքով 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սպանության համար ամբաստանվողը «Ցայգ»-ի դեմ դատական հայց է ներկայացրել
Ըստ media.am-ի, գյումրեցի Հարություն Սարգսյանն, ով ամբաստանվում է Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, հայց է ներակայացրել «Ցայգ» հեռուստաընկերության դեմ: Հարություն Սարգսյանի համոզմամբ, 2012թ-ի դեկտեմբերի 27-ին «Ցայգի» «Ազդարար» լրատվական ծրագրի թողարկման ժամանակ հեռուստաընկերությունը տարածել է հայտարարություն, որն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ իր բարի համբավն արատավորող արտահայտություններ: Սարգսյանը
Մարտի են գնում արվեստագետները
Որքան հայտնի է, Քլինթ Իսթվուդն ու Բարբարա Սթրեյզանդը՝ տարբեր թեկնածուներին պաշտպանելու համար իրար չեն անվանել «ներքին Օսամա բեն Լադեն
«Շախտյորի» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Խարկովում
«Վորսկլայի» նկատմամբ հաղթանակից հետո «Շախտյորի» ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Դոնեցկ: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով թիմը տեղ չի հասել: Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆյեվի անվան միջազգային օդանավակայանը մետեորոլոգիական անբարենպաստ պայմանների պատճառով թիմին չի ընդունել: Մերժումով են պատասխանել նաեւ Մարիուպոլն ու Լուգանսկը եւ օդանավի անձնակազմը հարկադրված է եղել արտակարգ որոշում կայացնել հենց օդում: Եղել է երկու տարբերակ՝ Դնեպրոպետրովսկը
Հացադուլը հնարավոր է պայքարին նոր լիցք հաղորդի․ ՌԱՀՀԿ փորձագետ
Էդգար Վարդանյանի կարծիքով դա պայքարն ավելի ուշադրության կենտրոնում կդարձնի Ազատության հրապարակում երեկ հրավիրած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը «կեղծ երդում տա», նա այդ երդումը կտա իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով։ ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին Aravot.am-ը հարցրեց՝ արդյոք այդ ծայրահեղ միջոցը մի վերջին քա՞յլ էր, թե՞ դա մի քայլ է,
Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ (Քուվեյթ, Իրաք, Արգենտինա)
Քուվեյթ Մարտի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության եւ Հայ Դատի հանձնախմբի համատեղ կազմակերպմամբ Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցում մեկնարկեց սումգայիթյան եղեռնագործությունների 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկոն: Երեկոյին ներկա էին համայնքային բոլոր կառույցների եւ դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, օտարազգի հյուրեր: Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո ծավալուն ելույթով հանդես եկավ Քուվեյթի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ
Անրի Ռենո. «Պատմության ընթացքը երբեմն կարելի է շրջել»
Ըստ Ֆրանսիայի դեսպանի` ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագիրը եզակի է իր տեսակի մեջ Այս պահին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ընթանում է ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագրին եւ երկխոսությանը նվիրված հանդիպում, որը կազմակերպվել է ֆրանս-գերմանական տարվա շրջանակներում: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողներին ներկայացնելով ֆրանս-գերմանական երկխոսության կարեւորությունը, ասաց. «Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները կարեւոր են տարբեր տարածաշրջանների, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանի համար: Կարող
Մարդու իրավունքների վիճակը Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. · Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է
Ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՍԴ-ին (Տեսանյութ)
«Պահանջում ենք վավերացնել հայ ժողովրդի հաղթանակը» պահանջով մի խումբ ակտիվիստների, այդ թվում՝ դասադուլավորների ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Սահմանադրական դատարանին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց բացատրում է, որ դատարանի շենքին մոտենալու դեպքում նրանք կխանգարեն այս պահին դատարանում ընթացող դատական նիստին: Այս պահին ՍԴ-ում քննվում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի
«Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարն՝ Ազգային կինո (Տեսանյութ)
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պատվերով նկարահանված «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարին՝ հայկական ճարտարապետության այդ մեծ գլուխգործոցը բացահայտելու, հանրամատչելի ներկայացնելու, քրիստոնեական արժեքն ու ոգին հաշված րոպեների ընթացքում հիանալիորեն փոխանցելու համար: «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի սերիաներից մեկը կարելի է դիտել հետևյալ հղումով. Արմեն Ահարոնյան «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն»
«Ամբողջ ռեգիոնում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել». Կարծում է Արտաշատի քաղաքացին (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների Արտաշատի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ առավել ակտիվ քաղաքացիներից մեկը երեկ առաջարկում էր պայքարի ձեւեր եւ նույնիսկ ցանկանում էր արգելել ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների մուտքը Հայաստան: Փորձեցինք զրուցել նրա հետ եւ իմանալ նրա կարծիքը. մի՞թե Արտաշատ քաղաքում միայն երկու տասնյակ մարդ է դժգոհ ընտրության արդյունքներից: Մեր տեսախցիկի առջեւ քաղաքացու խոսքը առավել կաշկանդված էր,
Յուրա Մովսիսյանը գլխավորեց ռմբարկուների ցուցակը
Գրոզնիի «Թերեքի» դարպասը երեք գնդակ անցկացնելով՝ «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի եւ միանձնյա գլխավորեց Ռուսաստանի պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը: Նա 2 գնդակով գերազանցում է Սանկտ-Պետերբուրգի ««Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին եւ 3-ով՝ Լասինա Տրաորեին («Անժի»): Լավագույն տասնյակում է նաեւ մեր հավաքականի մեկ այլ անդամ՝ Արաս Օզբիլիսը՝
Արգելափակվել է ավտոմեքենա
Մարտի 11-ին, ժամը 05.00-ին տեղեկություն էստացվել, որ Գավառ-Նորատուսավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելիհատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտականհաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելիհատված են դուրս բերել Ռ. Կարապետյանինպատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 21 ՕՍ 242պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ
Մխիթարյանի ակումբը հաղթեց փորձնական կազմով
Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն որոշ փոփոխություններ էր կատարել հիմնական կազմում: «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի արտագնա հանդիպմանը խաղադաշտ մտավ փորձնական կազմով: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը Պոլտավայում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Վորսկլային»: Թեեւ Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ, սակայն ամբողջ հանդիպմանը մնաց խաղադաշտում:


















































