Օրվա լրահոսը
Կարեն Գրիգորյանը դարձավ գրոսմայստեր
Հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանին ՖԻԴԵ-ն մոտ ժամանակներս պաշտոնապես կշնորհի գրոսմայստերի կոչում: Հայ շախմատիստը վերջին շրջանում, շնորհիվ միջազգային մրցաշարերում հաջող մրցելույթների, արդեն չորս անգամ հաղթահարել է պահանջվող գրոսմայստերական սահմանը: Վերջինը նա արեց Կապել լե Գրանդում օրերս ավարտված շախմատային փառատոնում, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 6,5
Ռոնալդուն շրջանցել է Բեքհեմին եւ Զիդանին
Մադրիդի «Ռեալի» հաջող մրցելույթներից հետ կապված, ակումբի երկրպագուներն սկսել են զանգվածաբար Կրիշտիանու Ռոնալդուի անունով մարզաշապիկներ գնել: Նույնիսկ ակումբի ամենասիրելի խաղացողը՝ Իկեր Կասիլիասը, այս առումով արդեն Ռոնալդուին մրցակից չէ: Առայժմ հայտնի չէ, թե մրցաշրջանի սկզբից Ռոնալդուի անունով քանի մարզաշապիկ է վաճառվել, սակայն «Marca»-ի տվյալներով պորտուգալացի գերաստղն այդ ցուցանիշով շրջանցել է նաեւ Դեւիդ Բեքհեմին ու Զինեդին Զիդանին,
Դատարանը 21 ֆուտբոլասերի դատապարտել է մահվան
Եգիպտոսի դատարանը «Ալ-Մարսի» եւ «Ալ-Ահլի» թիմերի հանդիպումից հետո անկարգությունների մասնակից 21 ֆանատների նկատմամբ մահվան դատավճիռ է կայացրել՝ կախաղանով: Անցած տարվա փետրվարի 1-ին կայացած այն խաղին հաջորդած ծեծկռտուքը 74 մարդու մահվան պատճառ էր դարձել, մի քանի հարյուր հոգի էլ վիրավորվել էր: Դատարանը նաեւ հինգ ֆուտբոլային խուլիգանի դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ ոստիկանության երկու բարձրաստիճան սպայի՝ 15
Վերջապես ե՞րբ է Գյումրիում լուծվելու անօթևանության խնդիրը
Նույնիսկ Գյումրիում կան մարդիկ, հիմնականում պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ, որոնք բանից անտեղյակ, կամ գուցե հանրապետական իշխանությունների աչքը մտնելու համար, պարբերաբար հայտարարում են, թե այս քաղաքում անօթևանության խնդիրը լուծված Է: Այդ մարդիկ ոչ միայն չեն տեսնում, այլ նաև չեն մտածում այն խարխուլ վագոն-տնակներում, վխտացող առնետների հարևանությամբ, խոնավ ու ցուտ պայմաններում մի կերպ գոյատևող իրենց համաքաղաքացիների մասին:
Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսերը վաճառքում են
ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մարտի 8-ից սկսվել է ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը: Խաղը կայանալու է մարտի 26-ին, ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տոմսերի արժեքն է: Հարավային եւ հյուսիսային տրիբունաներ՝ 3000 դրամ Արեւելյան տրիբունա՝ 5000 դրամ Արեւմտյան տրիբունա՝ 8000 դրամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում
«Շիրակը» չի իրացրել 11 մետրանոցը եւ պարտվել է
Ձմեռային արձակուրդից հետո երեկ կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրի երկու հանդիպում: Կապանում տեղի «Գանձասարը» հյուրընկալել է Դիլիջանի «Իմպուլսին» եւ հաղթել 2:1 հաշվով: Իսկ Գյումրիի «Շիրակը» Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընդունել է հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»: Հյուրերը մեկ անպատասխան գնդակ են անցկացրել դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող գյումրեցիների դարպասը: «Շիրակը» չի կարողացել
Միջադեպ Մարտունիում Ր. Հովհաննիսյանի հանդիպմանը (Տեսանյութ)
Մարտունիում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մի խոսքը դարձավ միջադեպի պատճառ։ Նա, խոսելով գյուղապետերի հարուցած խոչընդոտների մասին, ասաց , թե «դրանք թուրք են»։ Այդ զայրացրեց մի տղամարդու։ Նա մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ասելով, թե իրենք հանդիպել են «ստալիչնի պոլկում», որից հետո նա հայտնեց իր վրդովմունքը Ռուբեն Հակոբյանի ելույթի այն մասի վերաբերյալ, որտեղ պարոն Հակոբյանն ասում է,որ պետք
Րաֆֆի Հովհաննիսյան. Պատրաստ եմ ընդունել նոր ընտրության կամ երկրորդ փուլի հնարավորությունը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի վերջին կանգառը այսօր Սեւան քաղաքում էր, որտեղ ուշագրավ դեպք տեղի ունեցավ. Սեւանի քաղաքապետը, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը ընդառաջ եկավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ողջունեց նրան եւ ամբողջ հանդիպման ընթացքում Հովհաննիսյանի կողքին էր: Սեւանի քաղաքապետը առաջարկեց Հովհաննիսյանին ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը, հաշվի նստել նրա հետ, սեղանի շուրջ նստել եւ համագործակցել գործող նախագահի հետ: «Կրկին անգամ շնորհակալություն
Վեճ Սևանի քաղաքապետի և քաղաքացիների միջև (Տեսանյութ)
civilnet.am. Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որը քաղաքում հանդիպում էր անցկացնում սևանցիների հետ: Հանդիպումից հետո վիճաբանություն ծագեց քաղաքապետի և քաղաքացիների միջև:
The Armenian Weekly. «Բոլոր լույսերն այնտեղ էին»՝ գլուխ առաջին»
«Արմենիա Ուիքլի» թերթը հրապարակել է Նենսի Գրիգորյանի «Բոլոր լույսերն այնտեղ էին» վերջին վեպի առաջին գլուխը: Վեպը լույս կտեսնի 2013թ. մարտի 12-ին: Այս գործը պատմում է հայ ընտանիքի մասին, որը փորձում է փրկվել 1940թ. ֆաշիստական Գերմանիայի Փարիզի գրավումից: Վեպը սկսվում է գլխավոր հերոսուհու, իր եղբոր և մոր հանդիպումից՝ Տոնապետյան կոչվող խանութի մոտ: Ընտանիքը հայտնվել է Փարիզում՝
Patheos. «Բուդդայական հայուհին՝ մարտի 8-ի կապակցությամբ »
«Փաթեոս» կրոնական պարբերականը մարտի 8-ի կապակցությամբ ուշադրություն է հրավիրել կին բուդդիստների վրա: Այդ առիթով ներկայացրել է լիբանանահայ արվեստագետ, բուդդայական միաձնուհի Սեդա Մանուկյանի մասին «Մայր Սելա. արվեստագետ և բուդդիստ» վավերագրական ֆիլմը, որը 2012-ին նկարահանել է Սվետլանա Դարսալիան: «Սեդայի հետ մի շարք հարցազրույցների միջոցով տեսնում ենք, թե ինչպես է նա հասունացել որպես արվեստագետ և նկարիչ: Սեդայի փնտրտուքները
Եվգենյա Դոլուխանովան՝ տղամարդկանց միջազգային վարպետ
Արդեն երկու տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատի կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Ֆրանսիայի Կապել լե Գրանդ քաղաքում անցկացված ներկայացուցչական փառատոնում լրացրել է տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այսօր կլրանար 20-րդ դարի մեծագույն շախմատիստ Ռոբերտ (Բոբի) Ջեյմս Ֆիշերի ծննդյան 70-ամյակը
Շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոնը ծնվել է Չիկագոյում, սակայն ամբողջ կյանքի ընթացքում անհաշտ հակամարտության մեջ է եղել Ամերիկա երկրի, հատկապես, հրեաների հետ: Հանճարեղ շախմատիստը բացարձակապես անկանխատեսելի էր թե շախմատի խաղատախտակի առջեւ, թե կյանքում: 1972 թվականին հաղթելով Բորիս Սպասսկուն՝ նա դարձավ շախմատի 11-րդ արքան: Իսկ 1975-ին հավակնորդ Անատոլի Կարպովի հետ մրցամարի պայմանների շուրջ բանակցություններում ընդհանուր հայտարարի չգալով՝
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի և մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ և անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձևավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող
Armenia Weekly. «Նյու Յորքի հայ գեյերն ու լեսբուհիները հանդուրժողականությանը նվիրված բանախոսություն կվարեն»
Ապրիլի 5-ին Նյու Յորքի հայ գեյերի և լեսբուհիների միությունը կներկայացնի «Այլ կարծիք ունեցողների հետ շփվելիս» բանախոսությունը, որի շրջանակում կներկայացվեն ստեղծագործական և փաստագրական մոտեցումները Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) խնդիրների վերաբերյալ: Հայտնում է «Արմենիա Ուիքլի» թերթը: Նյու Յորքի«The Center» շենքում նախատեսված միջոցառման բանախոսները կլինեն գրող Նենսի Ագաբյանը և մարդաբան Նելլի Սարգսյան-Փիթմանը: Բանախոսության առանցքում կլինեն 2012թ.
Ոստիկանությունը պարզել է՝ «հայրիկը Հանրապետականին չէր ընտրում», «Սերժին» էր ընտրում
Ընտրախախտման վերաբերյալ Aravot.am-ի հրապարակման առնչությամբ հարուցված քրգործը կարճվել է Ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում Aravot.am-ը ականատես էր եղել եւ տեսանկարահանել էր, թե ինչպես է ընտրական հանձնաժաղովի նախագահը ընտրողին օգնելու համար կանչում իր ծանոթին՝ Սեդային: Վերջինս էլ «ո՞ր կուսակցություն ես ուզում, հայրիկ ջան, Հանրապետական ես չէ՞ ուզում»՝ ասելով եւ առանց լսելու ընտրողի կամքը,
Ինչպե՞ս ճապոնական խումբը հայտնի դարձավ
1984թ.ին ստեղծվեց ճապոնական «Hanatarash» խումբը: Խմբի անդամները մեծ աղմուկ ստանալու համար տարբեր միջոցներ էին օգտագործում իրենց շոուի ժամանակ: Նրանք նույնիսկ բեմահարթակ էին շպրտում տարբեր առականեր, կոտրում ապակիներ, երաժշտական գործիքներ: Խումբը կարճ ժամանակահատվածում մեծ ու սկանդալային ճանաչում ստացավ: «Hanatarash» խմբի ելույթներին մասնակցել կամեցող անձանցից նախապես ստորագրություն էր վերցվում առ այն, որ վերջիններս իրավունք չունեն դատարան բողոքարկելու,
Montreal Gazzete. «Արարատը՝ Մոնրեալի ցուցահանդեսում»
«Մոնրեալ Գազետ» թերթը անդրադառնալով Մոնրեալի Ստորգետնյա քաղաքում մարտի 2-ից 17-ը անցկացվող ցուցահանդեսին, գրում է, որ բելգիացի արվեստագետ Փիթեր Գինենի վիդեո աշխատանքում երևում է Արարատ լեռը, որը գիշերվա մթից տեղափոխվում է առավոտվա արևային լուսավորության մեջ: Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, սակայն նրանք այն կարող են տեսնել միայն հեռվից: Գրում է թերթը: Գինինը փոխել է Արարատի պատկերը,
Գագիկ Ծառուկյան. «Վատաբանելն ու բամբասելը տղամարդուն չեն սազում»
ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրված Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ խոսեց մարզաշխարհի անցած ճանապարհի ու ապագա ծրագրերի մասին: Նա հերթական անգամ հավաստիացրեց, որ սպորտում քաղաքականությունն անելիք չունի եւ իր համոզմամբ միջազգային ասպարեզներում Հայաստանի պատիվը պաշտպանելու իրավունք տրվել ու պետք է տրվի միայն ուժեղագույնին եւ արժանավորին, անկախ նրանից, թե այդ մարզիկն ում բարեկամն է, ընդդիմադի՞ր է,
Փլվել է Կապանի Սեւաքար գյուղի եկեղեցին
Այսօր Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղում փլվել է գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանի խոսքով` մոտ 20 տարի է եկեղեցու պատի վրա ճաք էր առաջացել, իսկ այսօր ականատես եղան, թե ինչպես հանկարծակի փլվեց գյուղի միակ եկեղեցին, որի կառուցումն ավարտին էր հասցվել դեռեւս 1900թ.-ին: Այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզային փրկարարական վարչության
Թույլ տեսանելիության և բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 9-ին` ժամը 18.30-ի դրությամբ, թույլ տեսանելիության և բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը
Քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը
Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Ելույթով հանդես եկան ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը: Բանախոսները նախ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՕԵԿ նախագահին, քաղաքական խորհրդին
Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ
ՀԱՕԿ-ի գլխավոր համաժողովը հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Պատվիրակներն ընտրեցին նաեւ ՀԱՕԿ-ի ղեկավար կազմ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ ընտրվեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Հոկսեն Միրզոյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության
Այրվում է ավտոմեքենա
Մարտի 9-ին, ժամը 13.16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Բելառուսների 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Էդմոն Մխիթարյանին պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի 36LS582 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ.լարեր: ԱԻՆ
Հրդեհ Օստրովսկի փողոցում
Մարտի 9-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օստրովսկի փողոցի թիվ 18 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կարեն Ղուկասյանին պատկանող տանը այրվել է ներքնակ, ծածկոց և հատակը (1 քմ): Կ.Ղուկասյանը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»,
«Վարդը թոռոմած էր համարյա… ձևացրի, թե ինձ շատ է դուր եկել». Ուզում էր համոզվել, որ իրեն նորից չեն վշտացնի
«Նա իր ընկերուհու հետ էր, շատ տգեղ աղջիկ էր, զարմացել էի, որ այդքան սիրուն լինելով` նրան է հավանել»,-պատմում է 22-ամյա Անուշը: Հակոբի հետ հանդիպել է ընդհանուր ծանոթի՝ ընկերուհու տանը, ում եղբայրը Հակոբի ընկերն էր: Նա իր սովորական այցելություն էր կատարել ընկերուհու տուն, երբ վերջինիս եղբայրը տեղեկացրել էր` հյուր են ունենալու. ընկերն իրենց ծանոթացնելու է իր
Գագիկ Ծառուկյանը չորս տարում սպորտում ներդրել է գրեթե 1,5 միլիարդ դրամ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովում օրակարգային առաջին հարցի զեկուցող ՀԱՕԿ-ի ամառային օլիմպիական մարզաձեւերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը 2009-2012 թթ. ընկած ժամանակահատվածում զեկույցում անդրադարձավ նաեւ ֆինանսական այն նեդրումներին, որ հաշվետու ժամանակահատվածում անձնական միջոցներից կատարել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու, մարզիկների ուսումնամարզական գործընթացը լիարժեք ապահովելու եւ մարզչական անձնակազմի սոցիալ
Վարդան Օսկանյանը` ԲՀԿ առաջին համար (Տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ եւ կուսակցության վարչության եւ ԱԺ խմբակցության անդամները: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանն ասաց, որ նիստին օրակարգում մեկ հարց է եղել` Երեւանի ավագանու ընտրությանը ԲՀԿ մասնակցության ձեւաչափը: ԲՀԿ-ն որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը,


















































