Օրվա լրահոսը

Մի քիչ ձեռքի աշխատանք, ցանկություն և տոնը պատրաստ է

Եղվարդի երտասարդները շնորհավորեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ:  Յուրաքանչյուր փոքրիկ քաղաք կամ գյուղ յուրովի է մոտենում տոներին: Կանանց միջագային տոնը` մարտի 8-ը բացառություն չէ: Եղվարդ քաղաքի երիտասարդները ապացուցեցին, որ հնարավոր է մարդկանց ժպիտ պարգևել առանց որևէ մեծ ֆինանսական աջակցության` անհրաժեշտ է ընդհամենը ցանկություն: Նախաձեռնության հեղինակն էր «Նոր հայկական տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը ներգրավվել

ՀԱԿ-ին չէի՞ն հրավիրել ընդդիմության երեկվա հավաքին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պարզաբանում է՝ ինչու ՀԱԿ-ը չի մասնակցել ընդդիմության հավաքին «Ես կուզեի, որ վաղը իսկապես բեկումնային հայտարարություն արվեր, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չկրկնվեր: Դուք հարցնում եք՝ ինչու չենք միանում: Երբ հստակություն կմտնի, ու Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդաբար չի կրկնի այն, ինչ ասել է արդեն մոտ 20 օր, եւ տեսանելի կլինի առաջխաղացումը, ՀԱԿ-ը միշտ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:  ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն 

Աշխատանքն է սկսում ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեան

Քիչ հետո Երեւանի կոնյակի, գինու եւ օղու կոմբինատի նիստերի դահլիճում կսկսվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի հատուկ նիստը: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը: 1. 2009-2012 թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքների մասին: 2. ՀԱՕԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն: 3. Ընտրություններ: 4. Այլ հարցեր:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՖԻՖԱ-ն հետաքրքրված է Նիգերիայի լեսբուհի ֆուտբոլիստների իրավունքներով

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը նամակ է ուղարկել Նիգերիայի ֆուտբոլային ասոցիացիա՝ խնդրելով պարզաբանել այդ երկրի կանանց ֆուտբոլային լիգայի ղեկավար Դիլիչուկվա Օվյեդիմայի դիրքորոշումը: Օվյեդիման, ինչպես տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները, լեսբուհի ֆուտբոլիստներին արգելել է մասնակցել մրցումներին: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե նամակն ուղարկվել է Օվյեդիմայի արած արտահայտությունների նախնական հետաքննության շրջանակներում, որ վարում է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար կառույցը: Օվյեդիման

Սկսվել են ՓՊ Խորհրդի ընտրությունները

ՀՀ փաստաբանների պալատում սկսվել ու մինչև ժամը 17.00-ը կտևի ՓՊ Խորհրդի ընտրությունները: ՀՀ ՓՊ Խորհուրդը կազմված է 12 փաստաբանից, այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը: Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 31 փաստաբան, այդ թվում՝ ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ

Գիշերային ակումբի պարուհուն հրավիրել է պարի ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

ՀՀ ՊՆ զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ Արմեն Խառատյանը, գտնվելով Վանաձորի «Դեղձանիկ» կոչվող գիշերային ակումբում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, տվյալ ակումբի պարուհու կամքին հակառակ հրավիրել է պարի: ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մկրտիչ Նահապետյանը գիշերային ակումբում իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ականատես լինելով

Ընտրությունների իրական դեմքը` թվերով-2

Հատված` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումից  «ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշումներում արձանագրել է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է, այլ ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների: Հանրահայտ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ՀՀ վարչական դատարանում չվիճարկված ու ԿԸՀ-ի կողմից ընդունված փաստ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն

Ինչո՞ ւ ՀԱԿ-ը չի մասնակցել ընդդիմության հավաքին

Հովսեփ Խուրշուդյանը փակագծեր է բացում. արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են «Ես կարող եմ հաստատել, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել, որտեղ մենք եղել ենք հրավիրյալի կարգավիճակում: Ես որպես կանոն ժարգոնային բառեր օգտագործելուց խուսափում եմ, բայց այս դեպքում չեմ դիմանա եւ պետք է ասեմ, որ սովորական մուտիլովկա է հանդիպման

Հայրապետական այց Մեծ Բրիտանիայի հայոց թեմ

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմ թեմական-եկեղեցական հարցերով: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ: Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                    Տեղեկատվական համակարգ

Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության

Երկրպագուները կտրել են ֆուտբոլիստի ականջը

Բուենոս-Այրեսի օդանավակայանում «Պալմեյրաս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, դժգոհ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում արտագնա խաղում տեղի «Տիգրեից» կրած պարտությունից, հարձակվել են սիրելի թիմի ֆուտբոլիստների վրա: Նրանք դժգոհ են եղել հիմնականում կիսապաշտպան Խորխե Վալդիվիայի խաղից: Իսկ երբ դարպասապահ Ֆերնանդո Պրասսը միջամտել է՝ ցանկանալով պաշտպանել թիմակցին, երկրպագուները դանակով կտրել են նրա ականջը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Վարդուհի Վարդերեսյան: «Մեր օրերի հայ անվանի կանայք» (Ֆոտոշարք)

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի ունեցավ «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ թատերագետ Լևոն Մութաֆյանն ասաց. «Ինձ համար շատ դժվար էր կողմնորոշվել, թե որ կնոջ կերպարն է ինձ համար ավելի սրտամոտ ու հարազատ: Բնականաբար հայտնվում է Մեծ տիկինը` Վարդուհի Վարդերեսյանը` ամենամեծ ներշնչանքն էր ինձ համար: Յուրատեսակ ներշնչանք էին` և՛ Ռոզի Արմենը, և՛

Սպանել է սիրուհուն, մարմինը մասնատել ու կերակրել շներին

Ֆուտբոլի Բրազիլիայի 2009 թվականի չեմպիոն «Ֆլամենգո» ակումբի նախկին ավագ, դարպասապահ Բրունո Ֆերնանդեշ դե Սոուզան մեղավոր է ճանաչվել սիրուհու սպանության մեջ եւ դատապարտվել 22 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստի պատվերով 25-ամյա Էլիզա Սամոդիուին խաբելով տարել են հյուրանոց, համարներից մեկում սպանել, մարմինը մասնատել ու կերակրել շներին: Իսկ այն հատվածները, որ շները չեն կերել, թաղել են բետոնի մեջ: Սպանությունը պատվիրվել

Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում

Oxford Mail. «Հայազգի գրողը դասեր է տվել Օքսֆորդի ուսանողներին»

Հայազգի գրող Արմինե Օհանյանը երեկ հանդիպել է Օքսֆորդ համալսարանի ուսանողների հետ՝ իր վերջին վեպի մասին խոսելու: Գրում է «Օքսֆորդ մեյլ» պարբերականը: Նյու Յորքցի տատիկը, ինչպես գրում է պարբերականը, հատվածներ է կարդացել «Խնձորենու գարնանային ծաղիկները» վեպից, որը հիմնված իր կյանքի վրա: Նա նաև դասեր է տվել, թե ինչպես է պետք գրել սեփական կյանքի մասին: Միջոցառումը կազմակերպվել

Մրցեցին նաեւ վետերան բասկետբոլիստները

«Գրանդ սպորտ» մարզահամալիրում անցկացված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի միջազգային հուշամրցաշարի շրջանակներում այսօր մրցեցին մեր վետերան բասկետբոլիստները, նրանք, ովքեր Վիտալի Զաստուխովի հասակակիցներն են եւ ժամանակին խաղացել են նրա հետ: Այսպես, միջին տարիքի հայաստանցի բասկետբոլիստները հարգանքի տուրք մատուցեցին իրենց ընկերներին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Facebook»-ը մեծ փոփոխություններ է կատարել «Լրահոս» բաժնում

Փոփոխությունները նպատակ են հետապնդում սոցիալական ցանցը դարձնել առավել գրավիչ գովազդատուների համար և զարգանալ դեպի շարժական սարքեր սոցիալական մեդիայի ոլորտի համընդհանուր անցման ուղղությամբ

Դասադուլավորները շնորհավորական երկտողերով ու կիթառ նվագելով շնորհավորեցին մարտի 8-ը (Տեսանյութ)

Նախկին դասադուլավորներից 10 երիտասարդ այսօր մարտի 8-ի կապակցությամբ աղջիկների ու կանանց համար յուրահատուկ անկանկալ էին պատրաստել:  Իսահակյանի արձանի մոտից Աբովյան փողոցով ու մինչեւ Թումանյան փողոց նրանք, կիթառ նվագելով ու իրենց բարեմաղթանքները երկտողերի ձեւով աղջիկներին ու կանաց բաժանելով, շրջայց էին կազմակերպել:  Ակցիայի մեկնարկը Իսահակյանի արձանի մոտ էր: Որտեղ երիտասարդները կիթառով նվագակցությամբ մի քանի երգ երգեցին: Թատրոնի

Հաղթեցին Արթիկի աղջիկները եւ Թբիլիսիի պատանիները

  Վիտալի Զաստուխովի եւ Ջեմմա Իսրաելյանի հուշամրցաշարում, որին մասնակցում էին Երեւանի Գյումրիի, Արթիկի, Թբիլիսիի, Բաթումի եւ Ակտաուի (Ղազախստան) պատանիների եւ աղջնակների չորսական թիմեր, այսօր հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները:  Թիմերը դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: Աղջիկներ. Արթիկ, Երեւան-2, Երեւան-1, Ակտաու: Պատանիներ. Թբիլիսի, Երեւան, Բաթում, Գյումրի: Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով, իսկ հաղթող թիմերին շնորհվեց նաեւ գավաթ:  

Antimusic. «Թոնի Այոմմին նոր մանրամասներ է պատմել»

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Բլեք Սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այոմմին մասնակցել է «Եվրատեսիլ»-ի Հայաստանի երգի ստեղծմանը: Այժմ Այոմմին ավելի շատ բան է պատմել իր մասնակցության մասին: Գրում է «Անտիմյուզիք» պարբերականը:  Սաբաթի հիմնադիրն ասել է, որ դա իր համար «նոր փորձ էր»: «Ես բազմաթիվ բաներ եմ արել, բայց երբեք այսպիսի բան չեմ արել», – պատմել է

Ամերիկացին պարաշյուտի փոխարեն ցատկել է հովանոցով (տեսանյութ)

  Էքստրեմալ Էրիկ Ռոները պարաշյուտի փոխարեն փորձարկել է այգիներում կամ սրճարաններում տեղադրվող հովանոցը: Տեսանյութում երեւում է, որ նա մեծ բարձրության վրա օդապարիկից ցատկում է հովանոցով, օդում ճախրում մոտ 20 վայրկյան: Իսկ երբ հովանոցի «տանիքը» պատռվում եւ պոկվում է, նա բացում է պարաշյուտը եւ փափուկ վայրէջք կատարում:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

ԱԺ պատգամավորի տան վրա կրակողը ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է

«Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սահմանափակել ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսքի ազատությունը»

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց: «ԱՄՆ-ի կոնգրեսականները պատրաստվում են տոնել Ղարաբաղյան ազատության շարժման 25 ամյա տարեդարձը՝ գալիք շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից անցկացվող արարողության ընթացքում: Սակայն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը և Ալիևի կողմնակից

Կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քայլերթն ուղեկցվեց բեմականացումներով (տեսանյութ)

Մասնակիցները ցուցադրում էին կանանց կերպարները խորհրդանշող տիկնիկներ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր Ավ. Իսահակյանի արձանի մոտից իրականացրեց  բեմականացված քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: «Քայլերթի նպատակն է` կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին եւ ցույց տալ, որ նրանք շատ ավելի իրավունքներ ունեն, քան միայն այս օրը նվերներ ու ծաղիկներ ստանալը: Ընդհանուր առմամբ` սա կանանց ուժեղացնող

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել Երևանի կին պատվավոր քաղաքացիներին

  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել, Երևանի պատվավոր քաղաքացիներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին ու ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնելով սիրված արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին՝ հայ բեմարվեստում ունեցած մեծ վաստակի, մարմնավորած դերերով սերունդների դաստիարակության գործում ներդրած ավանդի համար, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է ըստ

Իրավապաշտպանը` Գյումրում 5-6 ամիսը մեկ ոստիկանապետ փոխելու մասին

Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝  Գյումրիում ոստիկանապետ փոխելը բխում է  ոչ թե պետության , այլ իշխանության շահերից: Aravot.am –ը  Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ ս կմեկնաբանի հանրապետության երկրորդ քաղաքում  անընդմեջ  ոստիկանապետ փոխելու  փաստը: Հիշեցենք, որ  այստեղ  բոլոր ոստիկանապետերին, քննչականի պետերին   պարտադիր  բերում են մայրաքաղաքից, ովքեր, սակայն ,

ՀՅԴ անդամը ծաղիկներ, նվերներ, սիրուն խոսքեր չի ուզում

Մարիա Թիթիզյանը գտնում է, որ կանայք իրավահավասարության եւ արդարության կարիք ունեն   Այսօր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած տոնական հանրահավաքին հաճախ ձայն էր տրվում կանանց: Այսպես, ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզյանը իր խոսքում նշեց, որ հայ կինը միշտ պատրաստ է եղել ծառայելու իր ժողովրդին: Եվ այսօր էլ հայ կանանք չեն կարող եւ իրավունք չունեն անտարբեր լինել համազգային շարժման

«Սերժ Սարգսյանը պիտի խնդրի ժողովրդից, որ թույլ տան՝ ինքը հրաժարական տա»

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում է առաջիկա օրերի իր ծրագրերը   «Մարտի 8-ից ապրիլի 9-ը լիքը բան պիտի փոխվի մեր երկրում»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհավորեց կանանց: Նա խոստովանեց, որ ինքը ամաչել չունի, ուստի կոչ արեց ներկաներին չամաչել իր խոսքերից. «Մենք՝ տղամարդ, թե կին հղիացել ենք հայոց հույսով, հայոց հավատով, որովհետեւ սա մեր հայրենիքն

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կնոջը. «Իմ սեր, իմ ճակատագիր»

Նա կարծում է, որ տիկին Արմենուհին «սխալ հաշվարկ» է արել՝  իր հետ է ամուսնացել   «Իմ մեծ պատիվը, իմ սերը, իմ ճակատագիրը, մի աղջիկ, որ Երեւանում՝ Վարդաշենում ծնվել է, ազատություն էր ուզում… չգիտեմ, էս աղջիկը սխալ հաշվարկ արեց, ինձ հետ ամուսնացավ: Ինքն ուզում էր ծովեզերքի վրա ման գալ, բայց թարսի պես ինձ հետ ամուսնացավ եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031