Օրվա լրահոսը
Ի՞նչն է պատճառը, որ ԵՊՀ-ն հիմա վերածվել է մի ամորֆ կառույցի
Ի՞նչն է պատճառը, որ կարերիստների մի ամբողջ բանակ` ուսխորհուրդների անվան տակ կարող են ճնշել ուսանողական ազատ միտքը, շարժումը:
Անուշ Սեդրակյան. «Ուժեղ տղամարդու սինդրոմը բիրտ ուժի հետ է ասոցացվում» (Տեսանյութ)
«Ընտրական թոհուբոհին մասնակցում էին թե կանայք, թե տղամարդիկ եւ թե արվեստագետները, հետեւաբար` հասարակությունը պետք է պահանջի, որ ցանկացած մարդ ելույթ ունենալուց եւ հայտարարություն անելուց առաջ անկախ սեռից պարտավոր է հարգել դիմացիններին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա դիտարկմամբ` ժամանակն է, որ Հայաստանն անցնի հումանիստական սկզբունքների. «Սովորաբար կանայք ասում են, որ, օրինակ,
ՀՀԿ-ական պատգամավոր. «Քաղաքականության մեջ կանանց չի կարելի վերաբերվել որպես միայն կին»
Այսօր առավոտյան՝ դեռ քնից չզարթնած, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարիեն Աճեմյանն արդեն շնորհավորանքներ է ստացել: Թե սովորաբար ինչ նվերներ է ստանում տոն օրերին, տիկին Աճեմյանն այսօր պատմեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Քնած արդեն շնորհավորանքներ եմ ստանում, անպայման ծաղիկներ: Տարբեր են լինում նվերները, քանի որ ամուսինս ամենալավը գիտի՝ ինչ է ինձ հարկավոր: Ինքս խանութներ չեմ սիրում
Վահե Ավետյանի վերջին նվերը (Տեսանյութ)
Միայն Վահե Ավետյանի դաժան սպանությունից հետո է նրա հայրը իմացել, որ որդին պարբերաբար այցել է մանկատներ՝ բարեգործություններ կատարել: Որդու գործը շարունակելու համար ստեղծել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը. «Հիմնադրամի ստեղծումը հենց Վահե Ավետյանի ուղղորդմամբ էր, ես էլ դրա մասին չգիտեի իրենից հետո ընկերներն են պատմել,նա պարբերաբար զբաղվել է բարեգործությամբ՝ իր հնարավորության սահմաններում»։ Վերջին անգամ Վահեն
«Գլխուղեղի վնասվածքով երեխաների մայրերը կենդանի հերոսներ են». Նարինե Մանուկյան
Ի՞նչ է անում պետությունը գլխուղեղի վնասվածքով երեխաների բուժման համար: «Պետությունը այս հիվանդությամբ ծնված երեխաների համար շատ բան է անում: Տարվա մեջ երկու անգամ պետպատվերի շրջանակներում այս երեխանեևրը թերապիա են անցնում, բայց այս ամենը բավարար չէ, քանի որ այս երեխաները պահանջում են անընդհատ թերապիա: Արդյունքի հասնելու համար թերապիան պետք է լինի անընդհատ»,- այս մասին այսօր
Ակտիվությունից մինչեւ սեր եւ ազատություն. Տղամարդկանց մաղթանքները հայ կանանց
Մարտի 8-ը կանանց եւ աղջիկների ամենասպասված ու սիրելի տոներից մեկն է: Այսօր նրանցից ոմանք ակնկալում են ստանալ ավելի շատ ջերմություն հակառակ սեռի կողմից«Առավոտ երիտասարդական»-ը հավաքել է շնորհավորանքների եւ բարեմաղթանքների «փունջ»` տղամարդկանց կողմից: Հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը կցանկանում է, որ կանայք եւ աղջիկները, ավելի ակտիվ լինեն կյանքում. «Մենք` հայաստանցի տղամարդիկս, իրենց համար ամեն ինչ արել ենք՝ կանանց
Հրաչյա Ռոստոմյան. «Այնքան էլ ընդունված չէր, որ կինը կիսավարտիքով ներկայանար հասարակությանը»
Բայց նրանք իրենց փայլուն մրցելույթներով դրեցին կանանց բասկետբուլի ամուր հիմքերը, որի արդյունքում եկավ հաջորդ սերունդը եւ ստեղծվեց Աբովյանի «Հատիս» լեգենդար թիմը, որը փայլեց ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, այլեւ Եվրոպայում:
ՀՀԿ պատգամավոր. «Ես չէի ասի՝ ԲՀԿ-ն մեզ հետ չէ»
«Բարգավաճ Հայաստան » կուսակցության մոտեցումները, դիրքորոշումն այնքան էլ չեմ հասկանում: Քաղաքական դաշտում այլընտրանք լինելը շատ դժվար է, որովհետեւ քաղաքականության մեջ ճշգրիտ մոտեցումներն ավելի հեշտ են դարձնում աշխատանքը: Այսինքն, եթե դու կոնկրետ իշխանություն ես կամ ընդդիմություն, շատ ավելի քո քաղաքական կուրսը գիտես, շատ ավելի հստակ է: Ազգային ժողովում քվեարկությունների ժամանակ չէի ասի, որ ԲՀԿ- մեզ հետ
Գորբաչովը շարունակում է քննադատել Պուտինին
82-ամյա Գորբաչովը քննադատել է, մասնավորապես, Կրեմլի նախաձեռնած այն օրենքները, որոնք արգելում են չարտոնված հավաքները, մեծ տույժեր են սահմանում մամուլում զրպարտության համար, զգալիորեն սահմանափակում են խոսքի ազատությունը նույնիսկ ինտերնետում։
ՄԻՊ-ը ոստիկանությունում քիչ թերություն է նկատել, մենք ավելին ենք տեսնում. ոստիկանապետ
Ի դեպ, այդ դրական գնահատականների թվում էր նաեւ, որ ոստիկանությունն ավելի հանդուրժող է դարձել հավաքների ու դրանց մասնակիցների նկատմամբ:, ինչն առավել ակնհայտ է այս հետընտրական օրերին: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ձեր՝ եվրոոստիկան ստեղծելու ջանքերն են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի արեւմտյան մարտավարությունը:
– Պատասխանեմ շատ կարճ: Իմ կարծիքով, ոչ թե պետք է զարմանալ, թե ինչու այդպես է, այլ, թե՝ ինչու այդպես է՛ր: Սա՛ է այսօրվա ոստիկանությունը:
Շուտով: ՀԱԿ-ը կդառնա կուսակցություն
Այն ժամանակ ՀՀՇ-ն չէր դադարել շարժում լինելուց և կուսակցության վերածվելով ու շարժումը վերացնելով` ինքը իրեն կուսակցականացրեց ու իր նշանակությունն ակնհայտորեն նվազեցրեց: Այդ կերպ, փաստորեն, Հայոց համազգային շարժումը վերածվեց ՀՀՇ-ի և այդ կերպ գցվեցին «գեղի կլուբի » և «աղանդի» հիմքերը: Կուսակցություն դառնալուց ի վեր ՀՀՇ անվանումը մեր հասարակության մեջ հիմնականում բացասական վերաբերմունք է առաջացնում:
Մարտի 8-ի առաջին անակնկալն՝ օդանավակայանում
Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։
Ավարտվեց ԱԱԾ պաշտոնյայի գործով երկրորդ դատաքննությունը
«Փաստինֆո». Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ավարտվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով դատաքննությունը: Մարտի 29-ի դատական նիստում ճառերով հանդես կգան մեղադրող ու պաշտպանական կողմերը: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ
Արկադի Վարդանյան. «Քոչարյանի վերադարձը կլինի սարսափելի երկրի համար»
Ի՞նչ է նշանակում Բարգավաճ Հայաստան, ո՞րն է նրանց գաղափարախոսական հենքը, սկզբունքները’ սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտության եւ կրթության զարգացման, ոչինչ չասող բառակապակցություններ’ մեր խոսքը գոծ է եւ այլն: Սա կուսակցություն չէ, սա ոչ մի կապ չունի դասական իմաստով կուսակցություն հասկացության հետ: Ոչ սա է կուսակցություն, ոչ ՀԱԿ-ը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն: Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին
«Տասն օր տանը»՝ Ազգային կինո (Տեսանյութ)
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել հեղինակ Վարդան Օնանյանի «Տասն օր տանը» ֆիլմաշարին («Երկիր Մեդիա» հ/ը)՝ Արևմտյան Հայաստանի ոգին, շունչն ու գույնը լավագույնս ներկայացնելու համար: «Հայկական ֆիլմարտադրության աշխարհում, ուր անճաշակությունն ու ապազգայնությունը կարծես քաղաքականություն են դարձել, նմանատիպ ֆիլմերը օգնում են չկորցնել հույսը, որ հայկական կինոն մի օր իրական զարթոնք կապրի»,- նշված
Գյումրի. Առավել ծանր է անօթևան միայնակ մայրերի վիճակը (Տեսանյութ)
Մարտի 8-ն է, և Հայաստանում սկսվում է կանանց միամսյակը: Բոլորիս է հայտնի, թե առիթն օգտագործելով` իշխանություններն ինչպիսի շոուներ են կազմակերպելու` ի ցույց դնելու համար, թե հայ կնոջն իրենք ինչպես են մեծարում: Մի խոսքով, բեմականցված տեսարանների պակաս չենք զգալու: Մինչդեռ հազարավոր հայ կանայք մեր շրջապատում, իսկ Գյումրիում` վաղուց բնակության համար ոչ պիտանի դարձած տնակներում, բոլորիս աչքի
Երեւան-Վան-Երեւան թռիչքի առթիվ
թուրքական կողմը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Վան` ծախսելով ընդամենը 40 րոպե: Եվ հենց դա էլ ադրբեջանական կողմին թվում է իրենց «զոհաբերել Հայաստանին»:
Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն անկանխատեսելի է. Վարդան Խաչատրյան
Այսօր «Հենարան» ակումբում «Ժառանգության» նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ասաց, որ ընտրությունները մեզ մոտ, որպես կանոն, լինում են կասկածելի, իսկ դրա հետեւանքները դառնում են սովորական. «Հանրահավաքները, ցույցերը կարելի է ասել, որ սովորական ընթացք է, բայց ժողովուրդը չի հարմարվի այն տեսակետի հետ, որ այսպիսի շարունակությունը կարող է ձգվել, հավերժ լինել»: Խաչատրյանի խոսքով`
Ոստիկանությունը խորացնում է հակակրանքը իշխանությունների հանդեպ
Մարդիկ սկսում են կասկածել, որ եթե մեքենաների համարները նկարում են, ապա հնարավոր է հետո Ճանապարհային ոստիկանությունը տուգանի, կամ եթե մարդկանց նկարում են, հնարավոր է, որ իրենց ղեկավարը կանչի եւ ասի, թե ինչու են գնացել Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին, ու նման բաներ:
Ընտրությունների իրական դեմքը՝ թվերով
Հատված` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումից «Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող և Հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն այլ անձի (անձանց) կողմից քվեարկության իրականացումը սահմանափակող երաշխավորված համակարգի բացակայությունը ձևավորում է քվեարկությանը մասնակցած անձանց թվաքանակի նկատմամբ հիմնավոր կասկածներ, որը բխում է թե տեսական և թե նաև գործնական դրսևորումներից: Դա են վկայում միջազգային դիտորդները և դա է փաստված ընտրությունների
Տարոն Մարգարյան. «Ձեր տոնի ու բնության զարթոնքի համընկնումն էլ խորհրդանշական է»
Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը : Անուրանալի է նաև ձեր ներդրումը մեր ձեռքբերումներում: Նաև ձեր հոգածությամբ, տնտեսության ամենատարբեր ճյուղերում և բնագավառներում ձեր նվիրված աշխատանքով է, որ օր օրի շենանում է մեր
Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները՝ նույն սցենարով
Բոլոր բնակավայրերում ոստիկաններ-ակտիվիստներ «ռազբիրատային» տեսարաններ են, ուր Հովհաննիսյանը առաջ է մղվում ու ձեռքերը միացրած դեմ տալիս ոստիկաններին` «ձերբակալեք ինձ»:
ԻՇԽԱՆԱՄԵՏ ՊՈԵԶԻԱ
Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս, Մին արդյունքներն են հերքում, Մին Հախվերդյանն է երգում:
Երեւանի ավագանու ընտրությունները՝ մի նոր փորձաքար իշխող մեծամասնության համար
միասնական հանդես գալու գաղափարը հայ ընդդիմադիրների համար միշտ էլ դժվարորոշելի խնդիր է եղել` յուրաքանչյուրի սեփական ամբիցիաների անհաղթահարելիության պատճառով: Սակայն այժմ այդ գաղափարն առավել հետաքրքրական է դառնում այն իմաստով, որ նախագահական ընտրությոններից հետո եղած տրամադրությունների պարագայում դա կարող է նշանակել իրական դիմակայություն
Վա՜խ, Երևան
Հերթական անգամ ՀՀԿ-ն մայրաքաղաքի կառավարման կարևոր օղակներ է գործուղում մարդկանց, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն քաղաքային կառավարման որևէ ոլորտի հետ և ընդամենը հանդիսանում են ներիշխանական թեժ քննարկումների և շահերի բախման անցքերը փակելու միջոց:
Արթուր Աբրահամը շնորհավորում է
Կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը. «Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում: Մշտապես զգացե’ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, եւ հենց ձեզանով
ՍԴ-ում ԿԸՀ-ն կներկայացնեն Տիգրան Մուկուչյանը, Արմեն Սմբատյանը և Նունե Հովհաննիսյանը
Սահմանադրական դատարանում դատախազությունից կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը եւ Հարություն Հարությունյանը:
Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առիթով
Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի և իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ


















































