Օրվա լրահոսը
Արագածոտնի մարզպետի ոտքերը «թուլացել» են. Սարգիս Սահակյանի պատասխանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է էդպես մի կերպ, թուլացած ոտքերով գնա եւ մեղայականով հանդես գա, ինչպես Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն արեց երեկ Իջեւանում, Սահակյանը մի կուշտ ծիծաղեց. «Րաֆֆին ո՞վ ա, որ ես հրաժարական տամ, ինքը ո՞վ ա, որ էդպիսի բան խոսա, ինքը ի՞նչ ա հասկանում ընտրություններից: Ընտրությունները շատ ընտիր անցել են. ամբողջ աշխարհն ա գնահատում»:
Հայ ջութակահարը հաղթել է համալսարանային մրցույթում
Հայաստանցի ջութակահար Արա Հարությունյանը հաղթել է Վայոմինգի համալսարանի մենակատարների մրցույթում, որը տեղի է ունեցել մարտի 1-ին: Գրված է Վայոմինգ համալսարանի կայքում: Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ի նրա կատարումը համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ժյուրին վեց մենակատարների մեջ լավագույնն է համարել և արժանացրել նրան 2500 դոլար մրցանակին: Հարությունյանը սովորում է Վայոմինգ համալսարանում: Նրա ծնողները նույնպես երաժիշտներ են: 1994-2004թթ. նա
Բրիտանացի դեսպանը դասախոսություն լսեց
Ջոնաթան Էյվսը ոգեւորված էր իր հայրենակից Հեյդն Սմիթի կինոդասընթացով Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր, Ճանաչված կինոքննադատ Յան Հեյդն Սմիթի դասախոսությունն այսօր վայելելու էր եկել նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը հայերեն արտաբերեց մի քանի նախադասություն: «Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հասել եք Հայաստան եւ մասնակցում եք Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվող կրթական եւ
Երվանդ Զախարյանին շնորհակալ են ու ձայն կտան տրանսպորտից օգտվողները
«Նա կարող է վատ մարդ լինի, կաշառակեր լինի, շան տղա լինի, դա նշանակություն չունի»:
Պատանի ընթերցասերը հույս է հայտնում, որ Հասմիկ Պողոսյանը կհասկանա պոեզիայի և գրականության կարևորությունը
Շուրջ չորս տարի իրականացվող «Ժամանակակից պոեզիայի սևակյան փառատոնն» առաջին անգամ անվանվել է «Ժամանակակից պոեզիայի երևանյան փառատոն»: «Այս անգամ ցանկացան որպեսզի փառատոնը նվիրված չլինի միայն Սևակի պոեզիային և այն ընդլայնեցին: Անցյալ տարի մասնակցության հայտ ուղարկվել է 100 դպրոց, բայց մասնակցել է 41 դպրոց: Երեք տարի երեխաները միայն ասմունքում էին, իսկ այս տարի ասմունքին միացավ նաև գրական-ստեղծագործական, լուսանկարչական
«Պաշտոնն ի՞նչ է` էսօր կտան, վաղը կխլեն». Քաղաքագետը` Ր.Հովհաննիսյանի պաշտոն ստանալու մասին (Տեսանյութ)
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե Ր.Հովհաննիսյանի ու Գ.Ծառուկյանի վերջին հանդիպման ընթացքում ֆինանսական հարցեր են քննարկվել: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թեեւ կիսում է այն կարծիքը, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին տված ձայների մի մասն, այսպես կոչված, բողոքական ձայներ են, բայց նաեւ նշում է, որ նախագահի նախկին թեկնածուն իր
Ճարտարապետ. Մենք ձեռք ենք բարձրացնում մեր հուշարձանների վրա
«Հուշարձանների պահպանության օրենքը շատ անգամ չի կիրառվում, մենք կորցնում ենք պատմական բազմաթիվ մշակութային կոթողներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի նշանակալի կառույցների ճակատագրից խոսեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա պնդմամբ՝ վերջին տարիներին մենք կորցրել ենք բազմաթիվ ճարտարապետական կառույցներ: Լավագույն տուրիստական երկրներում հուշարձանները պահվում են աչքի լույսի պես, որովհետեւ դրանք գումար են բերում: Օրենքի չկիրառման պատճառով
«Թուրքերը շնորհակալություն հայտնեցին հայերից». Պատգամավոր
«Ֆորումին մասնակցում էին 14 երկրների հոգեւորականներ, պառլամենտականներ, հասարակական եւ միջազգային կազմակերպություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Մարտի 2-5-ը Ստամբուլում կայացավ «Կրոնական համակեցությունը ժամանակակից ճգնաժամերի հաղթահարման միջոց» խորագրով ֆորում: Մասնակից երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Եգիպտոսի, Ղազախստանի կողքին նաեւ Հայաստանն էր: Պրն. Մինասյանի խոսքով, թուրքերը նշեցին, որ իրենց կառավարությունը
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական
«Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը տարավ հայեցի». Լևոն Շիրինյան
«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ հետընտրական գործընթացները մարում են: Հարցն այն է, որ ժողովուրդը և վերլուծաբանները սովոր էին այլ բանի, որը չկա: Մի յուրահատկություն կա՝ գործող նախագահը հաղթել է նաև Ազգային ժողովի ընտրություններում: Ազգային ժողովի ընտրությունները յուրահատուկ էին այնքանով, որ ոչ մի հանրապետական ժողովրդին չի ներկայացել: Այն ժամանակ էլ էին ասում տարօրինակ քարոզարշավ է»:
Ռեժիսոր. «Բարեւի» շարժումը կապ չունի Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարի հետ»
«Ներքաղաքական շարժումների առանձնահատկությունն այն է, որ դրանցում մեծ դեր են խաղում սոցցանցերը, մասնավորապես` Facebook-ը, որ հնարավորություն է տալիս քննարկել եւ քննադատել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը: Նրա խոսքով. «Հասարակությունը քաղաքականապես շատ ավելի հասուն է, եւ եթե հանկարծ շարժումը մարի, այլ կերպ շարունակություն կունենա: Իշխանության համար ակնհայտ է, որ հասարակությունը չի ընդունում իրավիճակը»: Ռեժիսոր Էդգար
Վրաստանի ՊՆ նախարարը անընդունելի համարեց Ադրբեջանի սպառնալիքները
Այսօր Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան անընդունելի համարեց քաղաքացիական օդանավերի խոցելու գաղափարը: «Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս»,- հարցին հարցով պատասխանեց Վրաստանի նախարարը, երբ լրագրողը հետաքրքրվեց` քաղաքացիական օդանավերի խոցելու գաղափարին ինչպե՞ս է վերաբերվում: Լրագրողը կոնկրետացրեց` Ադրբեջանը սպառնում է հարվածել քաղաքացիական ինքնաթիռները, եթե Ստեփանակերտի օդանավակայանը գործի: «Մենք արդեն խոսել ենք,
Երբ ոստիկանները հանրահավաքին դառնում են «սերիալ նկարողներ»
Երեկ Դիլիջանում եւ Իջեւանում առավել քան երբեւէ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը բնակիչների հետ բոլոր կողմերից տեսանկարահանվում էր: Խոսքը ԶԼՄ-ների լուսաբանման մասին չէ, այլ՝ ոստիկանական եւ քաղաքացիական հագուստով օպերատորների: Ընդ որում, ինչպես շատ մարզերում, ակնհայտ էր, որ ոստիկանության աշխատակիցները կոնկրետ հետաքրքրված էին եւ նկարում էին հավաքի մասնակիցների դեմքերը եւ մոտակայքում կայանած ավտոմեքենաների պետհամարանիշները: Ոստիկաններից մեկից Aravot.am-ը խնդրեց
ԵՄ-ը 731 միլիոն դոլարով տուգանել է «Մայքրոսոֆթ»-ին
Ընկերությանը տուգանելու մասին որոշում կայացնելու պատճառն է դարձել «Մայքրոսոֆթ»-ի կողմից համակարգչի օգտատերերին համացանցի դիտարկիչ ծրագրերի ընտրություն տրամադրելու մասին ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնության խախտումը
Լրատվամիջոցների դեմ հայցը մերժվեց ամբողջությամբ
«Առավոտում» սեպտեմբերի 20-ին տպագրվել էր «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հոդվածը, որտեղ 9 տարի առաջ անդրադարձել էինք նրա նկատմամբ հարուցված քրեական գործին: Նա սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել 16 տարին չլրացած տղաների նկատմամբ, ուսումնական հաստատությունում մանկավարժ աշխատած տարիներին:
ՀՔԾ-ն դիմել է փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկել Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։ Ըստ ՀՔԾ-ի՝ ընտրախախտման գործով վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը, խախտելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1 կետի պահանջները, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
Ըստ Լամմերթի` ներքաղաքական դաշտում Հայաստանը դեռեւս նվաճումներ գրանցելու տեղ ունի
Նա Հայաստանի վերաբերյալ մի շարք կարեւոր կետեր առանձնացրեց` կարեւորելով Հայաստան-ԵՄ երկկողմանի հարաբերությունների դերն արտաքին քաղաքականությունում: Միաժամանակ, նա կարեւորեց Հայաստանի կողմից նախաձեռնված եւ իրականացված բոլոր քայլերը` Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Ընդդիմադիր ուժերը Երևանի ավագանու ընտրություններում միասի՞ն հանդես կգան
ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Արսեն Համբարձումյան, Ռուբեն Հակոբյան, Լյուդմիլա Սարգսյան, Նաիրա Զոհրաբյան, Երևանի ավագանու ընտրություններ, Լևոն Զուրաբյան, «Ժառանգություն»
Մշակվում է սոցիալական քաղաքականության նոր մեթոդաբանություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Դուք տեղյակ եք, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային վարկանիշները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Երեկ հրապարակվել է մի նոր զեկույց, որն ամփոփում է տարին զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունն իր
Րաֆֆի Հովհաննիսյան. « Ֆելի՛քս Ցոլակյան, ես ձեզ հարգում եմ»
Նա ողջունեց ԿԳԲ-ի նախկին գեներալին եւ կոչ արեց «պարոն Լիսկայի» պես սխալ ուղի չընդունել Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն արթիկցիների հետ: Արթիկում նրան դիմում էին՝ «պարոն նախագահ»: Նա բնակիչներին տեղեկացրեց, որ այս համազգային շարժումը, պայքարը կարող է տեւել 1 օր, 1 շաբաթ, բայց ոչ 1 տարի. «1 տարի չի քաշելու»: Նա վստահեցրեց, որ «Սերժ
Հրայր Թովմասյանը ստանդարտ նվերներ է անում (Տեսանյութ)
Արդարադատության նախարար. տիկնոջս «մամի եմ ասում» Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կանանց տոնին յուրահատուկ նվերներ չի ընտրում, քանի որ, ինչպես ինքն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` «Շա~տ սենտիմենտալ չեմ այդ առումով, շատ հնարամիտ չեմ եւ ստանդարտ եմ այդ առումով»: Իսկ թե ինչ հաճոյախոսությամբ է արդարադատության նախարարը գրավում իր տիկնոջ սիրտը, նրա մեկնաբանությունները` տեսանյութում.
Փոքր կենտրոնի հայեցակարգը Փակ շուկային էլ օգուտ կլինի (Տեսանյութ)
Մայրաքաղաքի կենտրոնը պետք է գոտիավորվի եւ կլինեն գոտիներ, կառուցապատումը բացառիկ դեպքերում կթույլատրվի Փակ շուկային կառնչվի՞ փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը: Այսօր լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում այսպիսի հարց ուղղեցին քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին: Փոքր կենտրոնը բեռնաթափելու հայեցակարգը տիկին Ալավերդյանը նախ ներկայացրել էր կառավարության նիստին, որտեղ փոխնախարարը նշել էր, որ հայեցակարգն ուժի մեջ մտնելուց հետո փոքր կենտրոնում կկիրառվեն
Սեդրակ Քոչարյանով ԲՀԿ-ն ավելի կուժեղանա (Տեսանյութ)
ԲՀԿ-ն ցույց կտա, որ մնում է շնորհակալ Ռոբերտ Քոչարյանին` իրենց իշխանության բերելով, եթե Քոչարյանի որդու թեկնածությունն առաջադրի ավագանու ընտրություններում Եթե Սեդրակ Քոչարյանը իսկապես գլխավորի «Բարգավաճ Հայաստանի»` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը, ապա ԲՀԿ-ն ավելի կուժեղանա: Նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի շանսերը եւ նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին չի ասում «ռադդ քաշի», բայց նամուսի ժամկետ է դնում
Նա Արթիկում ՀՀ նախագահին կոչ է անում մինչեւ ապրիլի 9-ը ցույց տա, որ «նամուսի տեր է» «Սե՛րժ Սարգսյան, ընդունեք ժողովրդի հաղթանակը մինչեւ ապրիլի 9-ը: Ես գիտեմ, ձեր սրտի մեջ լիքը կրակ կա, ցավ կա, տառապանք, խոպան, անարդարություն: Ես գիտեմ՝ կա: Բայց ինձանից չնեղանաք, որ ես ասում եմ, որ Սերժն էլ, բոլորն էլ իրենց տեղն ունեն
Թո՛ղ դատի արդարությունը
Բաց նամակ ՀՀ նախագահի 2012թ. մրցանակը տնօրինող հանձնաժողովին Թերթում զետեղված ձեր օպերատիվ տեղեկատվությունից իմացա, որ հանձնաժողովիդ բարձր եւ խիստ արդարամիտ տնօրինությամբ իմ «Տագնապներ» բանաստեղծական ժողովածուն դուրս է թողնվել մրցույթի հետագա ընթացքից: Պատճառաբանությունը, ըստ իս, որքան տարօրինակ, նույնքան էլ վրդովեցուցիչ է. ժողովածուիս որոշ կտորներ, իբր, «կրկնվում» են: Ա՜յ քեզ բան… Այո, կրկնվում են՝ «Տագնապներ, III» գլխից
Օպերայի տնօրենը խոսեց ֆոտոփաստերով
«Բարձրակարգ տեխնիկայով բեմի վերազինման աշխատանքները ավարտական փուլում են»,- այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, հավելելով, թե ամենամոտ ժամանակներում դրանք կավարտվեն, որին կհաջորդի փորձարկման փուլը: Դրա ընթացքում հնարավոր է՝ առաջանան շտկման աշխատանքներ: Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց Հայաստանում առաջին անգամ թատրոնում տեղադրված ձայնային, լուսային համակարգերի եւ այլ տեխնիկական սարքավորումների լուսանկարներ, նշելով, որ դրանք
«Ոչ մի երկրում չեն գնում կինոթատրոն՝ հենց լուրջ ֆիլմեր նայելու»
Բրիտանացի կինոքննադատ Յան-Հեյդն Սմիթի դիտարկումները Բրիտանացի ճանաչված կինոքննադատ, International Film Guide-ի խմբագիր Յան-Հեյդն Սմիթը Հայաստանում է: Նա այս օրերին դասընթացներ է անցկացնում կինոլրագրողների եւ կինոսիրողների համար: Ճանաչված կինոքննադատը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: Հետաքրքրվեցինք, թե սովորաբար ինչ խորհուրդներ է տալիս իր ուսանողներին՝ դասախոսությունների ժամանակ: «Առաջինն այն է, որ պետք է ընդունել բոլոր փոքր ու մեծ հնարավորությունները,
«Ընդդիմությունը առայժմ իրավական ճանապարհով է փորձում ապացուցել իր հավաքած ձայների իսկությունը». Ալեքսանդր Մարկարով
Այսօր «Հայացք» ակումբում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խոսելով ՀՀ-ում հետընտրական զարգացումներից, ասաց, որ ընդդիմությունը հայտնվեց արհեստական խաղից դուրս վիճակում` նոյեմբեր-դեկտեմբեր ամսին: «Այսօր անակնկալ բան տեղի չի ունեցել, իշխող էլիտան ձգտում էր չստանալ շատ մեծ ձայների քանակ, բայց հաղթել ու այդպես էլ եղավ» Մարկարովի խոսքով`այժմ մի քանի հնարավոր զարգացման սցենարներ կան,
Քննչական ծառայությանը փորձում են վարկաբեկել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ իր պաշտոնական կայքէջում արձագանքել է 2013թ. մարտի 5-ին լրատվամիջոցներով տարածված «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2013թ. փետրվարի 18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեաթերթիկների լցոնման փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով Ծառայության ներկայացուցիչների կողմից գործով
Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Նորբերտ Լամերթի հետ:
Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Հանդպիման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը և հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական


















































