Օրվա լրահոսը

Անհետ կորածների հարազատները խորհրդարանում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ

Ո՞վ ասաց, որ իրենք պարտադիր պետք է ծանոթանան քննիչ հանձնաժողովի նյութերին։ Իրենք իրավասու են, որպես տուժողի իրավահաջորդ քրեական գործում ծանոթանալու որոշակի նյութերին, բայց ոչ քննիչ հանձնաժողովի նյութերին, իրենք չարաչար սխալվում են։

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել

Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։

Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը. նկատվում է սուր շնչառական վարակների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար

Ադրբեջանն ավերում է բռնազավթված Ստեփանակերտի բազմահարկ բնակելի շենքերը

Ադրբեջանն ավերում է բռնազավթված Ստեփանակերտի բազմահարկ բնակելի շենքերը. այս մասին տեղեկացնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:

Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Փառատոնի շրջանակում դրամական խրախուսում են ստացել նաև «Լավագույն մասնակիցների» մանկավարժները, յուրաքանչյուրը՝ 300.000 դրամ։ Խրախուսական մրցանակներ են ստացել Արման Վարդանյանը, Մարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Անահիտ Բալբաբյանը և Դիանա Գասպարյանը։

Իրակլի Կոբախիձե. «Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի»

«Ազատություն». Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը, հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ այդ միջոցն ընդունվել է, «կարևոր չէ»։ Միացյալ Նահանգները երեկ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Իվանիշվիլիի

Գրիգոր Հարությունյանը հայտարարում է, որ վայր է դրել մանդատը, սակայն վստահեցնում եմ, որ նա դեռեւս դիմում չի ներկայացրել. Վահան Ավագյան. «Հրապարակ»

Վարդան Ղուկասյանի ավագանին` Գրիգ Հարությունյանը եկավ նիստին, իբրեւ սխալմամբ՝ քվորում ապահովեց ՔՊ-ի աղբահանության թանկացմանը: Բայց ինչպե՞ս կարելի էր սխալվել, անհնար է նման բան, ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց:

Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան

Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:

Սպիտակ տուն. «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել»

Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, «որոնք, անկասկած, վկայում են հավանականության մասին, որ այս ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով ընթացող հետաքննությունը։

«Քաղաքը կորցնում է հսկայական հասուն կանաչ զանգված՝ ստանալով խամաճիկ տնկիներ». Քրիստինա Վարդանյան. «Հրապարակ»

Այլանդակեցինք մեր քաղաքը, որի արդյունքում խեղդվում ենք փոշուց, ու պնդում են, որ ամեն ինչ շատ ճիշտ են արել, ինչի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան։

Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»:

«Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել»

Օրդուի ոչ մուսուլման բնակչության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Գյուվեն Բայարի նախաձեռնությամբ պահպանության տակ առնված գերեզմանաքարը պատկանում է Իմաստուհի Հ․ Վարդյանին։ Գերեզմանաքարի վրա նաև նշված է․ «Ննջեալ ի Տէր»։ Գերեզմանաքարը թվագրվում է 1901 թ․ դեկտեմբերի 22-ի ամսաթվով։

Ուրալօղլու. «Կարծում եմ մոտ 4 տարի հետո Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ «224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու» հաղորդավարի հարցին ի պատասխան Ուրալօղլուն նշել է. «Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին կա, որը սկսել է գործել 2017 թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է

«Համազգային ամոթի հերթական տարին էր, որովհետեւ հայ ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

Հերթական տարին էր, որ իրենց հորջորջած խաղաղության պայմանագիրն էլի չստորագրվեց, իրենց խաղաղության օրակարգը փուչիկ է, եւ ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպես է Ալիեւը նորանոր պահանջներ ներկայացնում, իրենք էլ ավելի շատ զիջում են։ Իսկ տարեվերջին՝ իր սափրվելուց հետո, նա մարտահրավեր նետեց բոլորին՝ ոչ միայն նախկին նախագահներին, այլեւ ողջ ժողովրդին, եւ հայտարարում է, թե 1994 թվականից Արցախն արդեն տրված էր Ադրբեջանին, հասկանալի է, որ ընդամենը փորձում է մաքրել դավաճանի պիտակը, որը, սակայն, չի հաջողվելու, քանի որ հայտնի ճշմարտություններն ապացուցվելու կարիք չունեն, Արցախը հանձնել է Փաշինյանը, կապիտուլյացիան ստորագրել է ինքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

Ապարանի, Անիի (մերկասառույց), Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։

Աշխարհը «հաջողակ մարդկանց» եւ «լուզերների» բաժանողները

Տիգրան Ավինյանի ներողությունը՝ իր հոր ամբարտավան կեցվածքի համար, անշուշտ, խոսում է այն մասին, որ նա ավելի ճկուն միտք եւ ավելի լավ «շփման հմտություններ» ունի, քան Ալեն Սիմոնյանը: (Եթե այդ հմտություններն առավել մշակված լինեին, ապա նա Մարությանի հետ բանավեճում լրատվամիջոցներին «աղբակույտ» չէր անվանի): Բայց այդ ներողությունը չի փոխում խնդրի էությունը: Քաղաքապետի հայրն, այո, պարզ մարդ է

Մատենադարանի նոր ցուցադրությունը նվիրված է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային

Առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր՝ սկսած 11-րդ դարից:

Աննա Հակոբյանի անունից Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները ստացել են ամանորյա նվերներ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականներ Վարդուհի Մանուկյանն ու Լիլիա Բադալյանը այցելել են Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնել բուժում ստացող երեխաներին: Թեև վարչապետի տիկինը COVID-19-ով վարակված չէ, իսկ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն կոնտակտավորների մեկուսացում այլևս չի պահանջվում, այնուամենայնիվ այս տարի

Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ֆիդանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի կապակցությամբ և ընդգծվել, որ «ինչպես միշտ Թուրքիան միշտ համերաշխ է եղբայրական Ադրբեջանի հետ»։   «Թուրքիան այսօր» լրատվական

Վահագն Խաչատուրյանը կարևորել է Կենտրոնական բանկի հավասարակշռող դերակատարությունը հայաստանյան տնտեսության և ֆինանսաբանկային համակարգում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հանրապետության նախագահն իր խոսքում շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և անդրադարձել Կենտրոնական բանկի գործունեությանն ու կարևոր հավասարակշռող դերակատարությանը հայաստանյան տնտեսության

Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են 4 ավտոմեքենա­ներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ․),

Ներգաղթի ի՞նչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ն Թրամփի օրոք

Ներգաղթի հարցը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կարևոր կետերից էր, և ամերիկյան գալիք վարչակազմը, ինչպես հայտնի է, նախատեսում է խիստ քաղաքականություն վարել այդ հարցում։ «Ամերիկայի ձայնը» փորձել է հասկանալ, թե գործնականում այն ինչ կարող է նշանակել: Իր նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստանում էր խիստ միջոցներ ձեռնարկել ապօրինի ներգաղթյալների դեմ՝ այդ թվում լայնորեն

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել` Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին: ««Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից դիտարկել պատմությունը։ Դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն», նշել է նա:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ

Aliq.Media. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Թբիլիսիի ժամանակով 20:00-ին։ Ըստ OFAC-ի, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից,

«Հայաստանի քաղաքական համակարգը գործող սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ավելի է դեգրադացվել, քան երբևէ այն եղել է». Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ֆեյսբուքը հիշեցնում է, որ 2012-2017թթ. յուրաքանչյուր տարվա ավարտին հրապարակում էի իմ պատգամավորական գործունեության հաշվետվությունը: Այն տարածվում էր թիվ 30 ընտրատարածքում՝ Վանաձոր և հարակից 4 համայնքներ, իսկ հիմա եկե’ք տեսնենք, թե համամասնական ընտրակարգով կա արդյո՞ք որևէ պատգամավորի հաշվետվություն, թե ինչ բանի են եղել տարվա ընթացքում

«Առանց մեկնաբանության, միայն թվերով, թե ինչպես է պետությունից, այսինքն՝ յուրաքանչյուրիցդ գռփածը կամաց-կամաց հետ վերադարձվում. Հասմիկ Հակոբյան

2023-2024 թվականների պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը: Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունք է գրանցվել՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները, Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929

Հարսնացուին պիտի տուն բերեր, բայց իր դիակը բերեցին| Վերապրում․ Մարիետա Ավանեսյան

Մարիետա Ավանեսյանը ծնվել է 1966 թվականին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Ապրում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում: 2015 թվականի փետրվարի 15-ին սրտի կաթվածից մահացավ ամուսինը: Նույն թվականի դեկտեմբերի 8-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց նրա ավագ որդին՝ կապիտան Գարիկ Ավանեսյանը: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից վիրավորվեցին Մարիետայի կրտսեր որդին՝ Մանվել Ավանեսյանը և թոռը՝ Գոռը:

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ավարտվել է. անհետ կորածների հարազատները վաղը կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը: Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Այս պահին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է: Նշենք, որ նրանք այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում

«Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ

Դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի ունեցավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում 23 երիտասարդ երաժիշտներ Արցախից դարձան ծրագրի շահառուներ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի (բուք), Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Սարալանջ-«Զանգեր» կոչվող հատվածում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031