Օրվա լրահոսը
Չորրորդը ևս կալանավորվել է
Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը ևս կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով կատարված յուրացում և վատնում:
«Արայ»-ի սեփականատերը դիմում է ՀՀ նախագահին
Մեծարգո պարոն նախագահ, 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, տղայիս «ինքնասպանության» դեպքից հետո, համապատասխան քննչական գործողություններն առավել օբյեկտիվ եւ անաչառ իրականացնելու խնդրանքով նամակով դիմեցի Ձեզ: Որպես արդյունք՝ տղայիս հետ առնչվող բոլոր գործերը ՀՀ Ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից եւ Կոտայքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվեցին ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Այս մարմին տեղափոխվեց նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի
Հերթական «ցցուն դեպքը»
Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան (առայժմ) չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել:
Արամ Մանուկյան. «Դումանյանն ինքը պատասխանատո՞ւ է Քուշկյանի չարածի համար»
ԱԺ նիստին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ ցույց տալով, թե 2011-ին ինչքան է վատացել կենսամակարդակը եւ որքան ձախողված է այս կառավարությունը: Բայց նրա դիտարկմամբ՝ 2011-ի համար պատասխանատու է Հարություն Քուշկյանը, ուստի անհասկանալի է՝ ինչպե՞ս պետք է 2011-ի ձախողումների համար պահանջեն կառավարության հրաժարականը, երբ նա այլեւս չկա եւ նրան փոխարինում է Դերենիկ Դումանյանը:
Բեգլարյանը կխոսի հաջորդ հինգշաբթիներին (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ նիստերին նախարարները իրենց ոլորտների տնտեսական աճի ցուցանիշների ու հարկահավաքության մասին հաշվետվություններ պետք է ներկայացնեն: Առաջին եռյակում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության նիստից հետո պարոն Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է հարկային պարտավորությունների կատարման առումով ուսումնասիրություններ անել, ինչից հետո
«Օսկանյանին չի կարելի նստեցնել». Ալեքսանդր Իսկանդարյան
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին՝ ասաց, որ այն կապված է քաղաքականության հետ, որովհետեւ Օսկանյանը ԲՀԿ-ում երկրորդ դեմքն է, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն լինի եւ հետեւաբար՝ ՀՀԿ-ի համար մրցակից է: Իսկանդարյանը կարծում է՝ «Օսկանյանին չի կարելի նստեցնել, քանի որ այդ հանգամանքը նախ Հայաստանի համար ձեռնտու
Աշոտ Աղաբաբյանը չի մոռացել ջայլամի գործը. ուսումնասիրել է ջայլամի գենետիկան եւ փորձն էլ ձեռք բերել
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ջայլամի գործն ինչպե՞ս է ընթանում, ինչո՞ւ չի կատարում իր նախընտրական խոստումը: Հիշեցնենք, որ նա խոստացել էր վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում՝ Աշոցքում եւ Ամասիայում ջայլամի գործ դնել: Պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Հիմա ծրագրի կազմման փուլում են: Մինչեւ գալող տարվա սկզբին այդ գործը կսկսենք»: Մենք ճշտեցինք՝ այսինքն չեք մոռացել Ձեր
ԱԳՆ-ի շենքը 20 692 320 հազար դրամով վաճառել են
Այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը օտարվեց: Կառավարության այս որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես նշված է՝ կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14.241.9 քմ մակերեսով շենք, շինությունները ու դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը վաճառքի ձեւով օտարել «Տանգո» ընկերությանը՝ այս տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ ` 20 692 320 հազար դրամով:
Քաղաքացիներ. «Ի՞նչ է ուզում ասել իր շոուով ՀՀ նախագահը» (Տեսանյութ)
«Հանրապետության նախագահը շոու է սարքում: Ախպերական թատրոն է տալիս, թե տեսեք, տեսեք իբր մտահոգ է երկրի ճակատագրով: Բայց շոուի արդյունքում ոչինչ չի փոխվում: Շոուն էլ լինում է, երբ խնդիրների մասին խոսքը գնում է տարիներ, իր ղեկավարությունից ի վեր: Ի՞նչ է ուզում իր շոուով ասել հանրապետության նախագահը»,- այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհում էին հավաքված քաղաքացիները: Նրանք
Ս.Սաֆարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը Օսկանյանին խաղից հանելով մի քանի հարց լուծեց
Այսօր «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով Օսկանյանի գործի հիմքում ի՞նչն է ընկած՝ ՀՀԿ-ԲՀԿ ինչ-ինչ պայմանավորվածություններ, թե՞ իսկապես ՀՀԿ-ն՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելու համար Օսկանյանի միջոցով պատժում է ԲՀԿ-ին: Պարոն Սաֆարյանն ասաց. «Նախկին ԱԳ նախարարի գործի իրավական ասպեկտները մի կողմ թողնելով, որոնք անգամ ինքը՝ Օսկանյանը, չկարողացավ ամբողջովին հերքել
Նիկոլ Փաշինյանը՝ Էդուարդ Նալբանդյանին. « Էդ ինչի՞դ վրա ես մերսեդեսավորվել՝ ժողովուրդը կասեր»
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բյուջեի կատարողականի քննարկմանը՝ հիշեց մի անեկդոտ «Մի մարդ Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում: Մոտենում է մի ոստիկան ու հարցնում՝ ի՞նչ ես անում: Մարդը պատասխանում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ո՞ւր է այստեղ կոկորդիլոս: Քշում եմ՝ դրա համար էլ չկա»: Պարոն Փաշինյանին սա հիշեցրել
Ձերբակալվել է Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը
Սեպտեմբերի 18-ին «Հետք.am» ինտերնետային կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ.
Վարչապետ. «Ղարաբաղում չկա կաշառակերություն»
Ղարաբաղում ընդդիմադիր կուսակցություն չկա։ Վստահեցնում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ «Ձեւավորվում է ընդդիմադիր ուժ շարժման տեսքով, դեռ որպես կուսակցություն չի ձեւավորվել»,- ասաց նա։ Վերջին 5 տարիներին Արցախի կառավարությունը գլխավորած եւ գլխավորող այս մարդը անկեղծ է՝ Ղարաբաղում չկան նաեւ ընդդիմադիր թերթեր. «Էլեկտրոնային կան, իսկ տպագիր՝ դեռ ոչ»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Խոսակցություններրը շատ են, իրական քայլերը` քիչ. Ճգնաժամի նոր ալի՞ք
Նախորդ օրն ուշ երեկոյան հունական Ռոդոս կղզում իր աշխատանքը սկսեց «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային 10-րդ հոբելյանական ֆորումը, որին մասնակցում են 64 երկրներից ավելի քան 600 քաղաքական, տնտեսական, հասարակական եւ հոգեւոր գործիչներ: Այն նպատակ ունի կառուցողական երկխոսության սեղանի շուրջ նստեցնելով մարդկությանը`փրկել եւ պահպանել մինչ օրս ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները` փոխանցելով դրանք եկող սերնդներին: Ֆորումի համակարգող խորհրդի
Եթե «Եհովայի վկաներ» աղանդը ինչ-որ գումար նվիրաբերի Վարդան Օսկանյանին, նա, ի՞նչ է, էլի սիրահոժար կվերցնի
Հարց է ծագում, Ջոն Հանթսմանը՝ մորմոնական աղանդի առաջնորդներից մեկը, Վարդան Օսկանյանին սիրուն աչքերի համա՞ր է տվել այդ գումարը։ Ու ընդհանրապես, մի՞թե տարօրինակ կամ կասկածելի չէ, որ 10 տարի շարունակ երկրի կարեւոր պետական կառույցներից մեկը ղեկավարած մարդուն մի օտարերկրյա աղանդի ներկայացուցիչ նման խոշոր նվիրատվություն է անում։ Մի՞թե հենց պետական անվտանգության տեսանկյունից դա խնդիր չէ։ Աստծո սիրույն,
Էռնեկյանի նվիրատվությունը քաղաքական ենթատեքստ չի ունեցել
«Սիվիլիթաս» հիմնադրամին $150 հազ-ի նվիրատվությունը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նվիրատվությունը քաղաքական բնույթ չի կրել, քանի որ փոխանցվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելուց հետո։ Էռնեկյանի խոսքով՝ «Սիվիլիթասը» համագործակցում է իր
Վրաստանը արտասահմանյան ավտոմեքենաների վաճառքից մեծ շահույթ է ստանում
Թբիլիսիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում գործում է ավտոմեքենաների մեծ շուկա, ուր ամեն օր վաճառքի է հանվում ավելի քան 11 հազար ավտոմեքենա: Գնորդները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիներն են: Վրաստանը արտասահմանյան արտադրության մեքենաների միջնորդ առեւտրից մեծ շահույթ է ստանում: Վրաստանի ճանապարհներին հիմա հազվադեպ կարելի է տեսնել խորհրդային եւ ռուսական արտադրության մեքենաներ: Ռուսթավիի ավտոշուկայում գնված
Հեռախոսը գողացել էր ծանոթը
Ստեփանավանի բնակչուհի Լարիսա Ա.-ն հուլիսի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ հուլիսի 20-ին կորցրել է «Սամսունգ» բջջային հեռախոսը: Հոկտեմբերի 3-ին պարզվել է, որ 1965 թ. ծնված Զաքար Խ.-ն հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, գնացել է իր ծանոթ Լարիսա Ա.-ի բնակարան և օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից` պահարանի վրայից գողացել է հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում
Վարդան Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած սահմանման մասին. «Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»
Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Այնուհետև Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկրներին խնդրեց սահմանումը կիրառել իրավական ձևակերպումներում: Նշենք, որ զեկույցի հեղինակը Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Շտրասսերն է, իսկ տերմինի սահմանման վրա աշխատել են ԵԽ քարտուղարության անկախ փորձագետներ: Քրիստոֆ Շտրասսերն իր ելույթում ասաց, որ այս խնդրին անդրադառնալու առիթը դարձան Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ
Բռնվեց կաշառք վերցնելիս
Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի
Վարչապետը հայտարարություն արեց
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսեց հայտարարությամբ, թե այսուհետեւ բոլոր նախարարներն իրենց ոլորտի հարկահավաքության համար պետք է պատասխանատվություն կրեն: Ըստ նրա, բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրենց ոլորտի իրավիճակին, իմանան ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը եւ ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները. «Կառավարության նիստերին լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման
Ասիական բանկը Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ
Ադրբեջանի պարագայում բանկի մասնագետներն ավելի հոռետես են, իսկ Հարավային Կովկասում ամենաբարվոք տնտեսական իրավիճակը, ըստ նրանց, Վրաստանում է: Զարգացման ասիական բանկը հայաստանյան տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ: Հետխորհրդային տարածքի եւ ասիական մի շարք պետությունների տնտեսական հեռանկարներին նվիրված զեկույցի` Հայաստանին հատկացված գլխում ասված է. – «2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ-ի 4.7 տոկոս աճ, որի
Պատասխան ոստիկանության հայտարարությանը
Մի քանի օր առաջ հայրենի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր բացահայտել է «Խոսրովի անտառ» արգելոցում կենդանիների սպանդն իրականացնողին, իսկ բնապահպանները խանգարում են նախաքննության ընթացքին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է` «… սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը», «Պարզվեց` նրանց (բնապահպաններին) ոչ սպանված կենդանիներն
Սիրուշո. «Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում, դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է»
Հատված Սիրուշոյի հետ հարցազրույցից: – Շատերն են նշում, որ հայաստանյան երգարվեստի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ աստղերին արտասահմանում չեն ճանաչում, և դժվար է այլ շուկա մուտք գործելը։ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է պատճառը։ – Իմ դեպքում, օրինակ, մտածված ոչ մի բան չի եղել։ Իսկապես երբեմն այնպես է ստացվում, որ դու չես կարող
Զուրաբյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլ Մույժնիեքսին: Ինչպես մեզ հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց Զուրաբյանը, հանդիպման ընթացքում Զուրաբյանն ու Նիլ Մույժնիեքսը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, քաղբանտարկյալներին ու քաղաքական հետապնդումներին, ինչպես նաեւ ընտրություններին վերաբերող հարցեր: «Չորրորդ ինքնիշխանություն»
Կենդանիները` կայծակի զոհ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում կայծակի հարվածից սատկել է 2 կով և 1 երինջ: ԱԻՆ
Հարկային տեսչությունը հեռուստաընկերությանը դատի է տվել
«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը ներկայումս կանոնավոր կերպով եթեր դուրս չի գալիս: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը չկատարած հարկային պարտավորությունների համար դատի է տվել հեռուստաընկերությանը: Տարածքային հարկային տեսչությունում մեզ չհայտնեցին հեռուստաընկերության պարտքի չափը, դա համարելով հարկային գաղտնիք; Մեր տեղեկություններով՝ Իջեւանի հեռուստաընկերության պարտքի չափը 400-500 հազար դրամ է: «Իջեւան ստուդիան» հեռուստաեթերի 10 տարվա արտոնագիր է ստացել 2003թվականին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Գերու դառը ճակատագիր
Արյան քացկեղից մահացած 40-ամյա Հարություն Խաչատրյանի հուղարկավորությունը անցյալ կիրակի էր: Հարությունի կյանքն ի սկզբանե հարթ չեղավ: Նա չհասցրեց հասկանալ, թե ինչ է երիտասարդությունը, իսկ նրա երազանքներն էլ մնացին անկատար: Հարություն Խաչատրյանը 1992թ.օգոստոսի 18-ին զորակոչվեց զինվորական ծառայության: 1993թ.սեպտեմբերի 2-ին մոլորվելով Արծվաշենի 3-րդ պոստում, նա հանդիպեց ազերիների: Թշնամին հայերենով ձայն տվեց մեր զինվորին: Հարությունը գնալով ձայնի ուղղությամբ,
ԱԳՆ-ում ով է, ի վերջո, ստում՝ Նալբանդյանը, թե Քոչարյանը
Արձագանքելով մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվությունների քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրմանը, թե ԱԳՆ ղեկավարը վարում է ՀՀ պատմության մեջ ամենաթանկ մեքենան եւ իրեն անհարկի ճոխություններ թույլ տալիս, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Գիտեք ինչ, մեղադրանքները, երբ որ անիմաստ են եւ թյուրիմացություն, դրանց պատասխաններ տալու կարիք էլ չկա»։ Եվ,
Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է: Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո


















































