Օրվա լրահոսը
Ռեստորան՝ ազատազրկման վայրում
Քարդիֆի բանտում ռեստորան է բացվել, որն աշխատեցնում են թեթեւ հանցանք գործած կալանավորները: Ռեստորանի այցելուները դժգոհ չեն մնում, մատուցվում են բարձրակարգ ուտեստներ մատչելի գներով: Ուտեստները եւս պատրաստում են կալանավորները: Իսկ մթերքները ռեստորան է առաքվում բանտին պատկանող ագարակից, որտեղ նույնպես աշխատում են ազատազրկվածները: Ռեստորան բացելու նպատակը, ըստ բանտի ղեկավարների, հետեւյալն է եղել, այդ քայլն արվել է այն
Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային ստադիոններում շարունակվում են ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի հանդիպումները: Երրորդ տուրում ՊՆ թիմը 6:0 հաշվով հաղթեց առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությունը պարտվեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին` 2:6, ՀՀ դատախազությունը 7:2 հաշվով առավելության հասավ ԿԲ-ի նկատմամբ, ՀՀ ոստիկանությունը 12 անպատասխան գնդակ անցկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության դարպասը, մշակույթի
Տիգրան Կարապետյան. «Մեկ-մեկ իրենք իրար են վրա տալիս»
Մինչ ընտրությունները Տիգրան Կարապետյանին մի հարց է հուզում, նախագահի ընտրությունների ժամանակ,ինչպես կանխել ընտրակաշառքների բաժանումը: Ինչ վերաբերվում է պաշտոնանկություններին ու ձերբակալություններին,ապա Տիգրան Կարապետյանին դա չի զարմացնում.« Իրանց դրվածքը ,իրանց համակարգը այնպիսին ա,որ մեկ-մեկ իրենք իրար են վրա տալիս»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Անահիտ Թոփչյանը՝ իր «Տագնապի» մասին. Էրոտիկ էներգիա կա մեջը
Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել այսպիսի մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ
«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի երրորդ պարզաբանումը՝ Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի վերաբերյալ
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին եւ 26-ին Գլ ոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում շարունակաբար տարածած անհիմն եւ կեղծ հայտարարարությունների հետ։ Մասնավորապես, Այվազյանը անհիմն, հակասական եւ պարզապես կեղծ հայտարարություններ էր տարածել Ընկերության վերաբերյալ՝ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ Ընկերությանը ավելի
Karabakhrecords.info նախագծի ղեկավար. «Ադրբեջանում հային սպանողը հերոս է»
Այսօր տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» նախագծի վավերագրական բազայի՝ Karabakhrecords.info ինտերնետային ռեսուրսի շնորհանդեսը: ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարիա Գրիգորյանի խոսքով՝ սա ունիկալ փորձ է եւ նման ռեսուրս գոյություն չունի: Կուտակել են մեծ արխիվային նյութեր եւ տեղակայել են արխիվային ցանցում: Կայքը մեռած վիճակում չի լինելու, անընդհատ թարմացվելու
Հայց է ներկայացնելու հեռուստաընկերության դեմ
«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանն այսօր պարզաբանեց երեկ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը: Ըստ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի սեպտեմբերի 23-ին իր հոր վիճակը կտրուկ վատացել է և միայն «Քանկորում» են համաձայնել ընդունել հորը` սուր ինֆարկտով և առաջարկել տեղադրել ստենտներ: Լրագրողի խոսքերով իրենք հոգեկան ծանր վիճակում գտնվելով համաձայնել են և ստորագրել
Արմեն Աշոտյան. չնայած կրթական համակարգի խնդիրներին՝ ուսուցիչներն անձնուրաց են աշխատում
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների և կրթության ոլորտի աշխատողների հանձնեց պարգևներ: Հիշեցնենք, որ ամեն տարի Ուսուցչի օրվա նախաշեմին, նախարարությունում անց է կացվում «Տարվա լավագույն ուուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Այս տարի
Նիկոլ Փաշինյան. «Էդուարդ Նալբանդյանին խորհուրդ եմ տալիս անամոթ բառը շատ զգուշորեն օգտագործել»
Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, որ իր S դասի «Մերսեդեսը» նվեր է գերմանացուց եւ վստահեցրել, որ այն 40-45 հազար դոլար է, ոչ թե 100-300 հազար եվրո: Հիշեցնենք, որ արտգործնախարարի շքեղ մեքենայի հարցը բարձրացրել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսօր նախարարի հերքման առնչությամբ պարոն Փաշինյանը մեր զրույցում պատասխանեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ,
«Օսկանյանին դարձնում են քաղաքական զոհ»
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի տակ ամերիկահայ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը ենթատեքստ է տեսնում. «Սա նաեւ ուղերձ է այլ անձանց՝ օրինակ՝ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին» ։ Պարոն Կիրակոսյանը հետեւելով ԱԺ-ում Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանն ու որոշմանը, արձանագրում է. «Հայաստանի կառավարությունը գիտակցաբար, թե անգիտակցաբար դարձնում է Օսկանյանին քաղաքական զոհ »։ Նրա կարծիքով՝
Իրանի ազգային արժույթի անկման արձագանքները Հայաստանում
Իրանի ազգային դրամանիշ ռիալը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ հարյուր տոկոսով արժեզրկվել է: Դժվարացել են ներմուծման և արտահանման աշխատանքները, արտարժույթի սակագնի մեծ տատանումների և միջազգային պատժամիջոցների կիրառման պատճառով սառեցվել են հազարավոր արտասահմանյան գործարքներ և Իրանի կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանում սովորող ուսանողներին պետական գնով վալյուտա տրամադրելու գործընթացը: Հայաստանում սովորում եմ մեծ թվով իրանցի ուսանողներ,
Թուրքիան և Ադրբեջանը համառորեն չէին ցանկանում, որ ԵԽԽՎ-ն ընդունի «քաղաքական բանտարկյալներ» տերմինի սահմանումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ զեկույցի կապակցությամբ հայտնեցին իրենց կարծիքը: Զ. Փոստանջյանը հայտարարեց. «Քաղաքական բանտարկյալների հարցը Եվրախորհրդում տարիների պատմություն ունի: Այդ իսկ պատճառով ԵԽ-ի համար օրակարգային հարց պետք է լինի համապատասխան մեխանիզմների ընդունումը, որոնք կդատապարտեն և կսահմանափակեն իշխանությունների, իշխող կուսակցությունների
ՏՏ ոլորտում ամեն ինչ չէ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարթ է անցնում
Երկու տարի է Հայաստանը ղեկավարում է Սեւծովյան տնտեսական համագործակցության տեղեկատվական տեխնոլոգիաների խումբը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էին Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները: Անցյալ տարի դեկտեմբերին նոր ռազմավարություն է մշակվել, որտեղ ներկայացված են եղել մեր երկրի շահերը: Aravot.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ
«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ. «Վնաս եմ հասցրել միայն ինձ ու ընտանիքիս»
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ սկսվել է «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատական նիստը: Այսօր հրապարակվելու է դատավճիռը, ինչը հրապարակելուց առաց դատավորը լսեց Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանին: Նա ասաց, որ լրացել է իր պաշտպանյալի ազատազրկման նվազագույն 3
ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է
Հաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, պարզաբանում ենք ներկայացնում Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ: Շենքի նկատմամբ տարիներ շարունակ հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և ներկայացրել է ՀՀ
Մսրյանը դրական կերպարներ խաղալիս ցույց էր տալիս, որ յուրաքանչյուր մարդ կարող է մեղք գործել» (Տեսանյութ)
Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 75-ամյակի նախաշեմին Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից հետմահու արժանացել է 2-րդ աստիճանի շքանշանի՝ հայրենիքին ծառայելու համար: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սանկտ Պետերբուրգի «Ուղղափառ» կինոստուդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը, ով շքանշանը կհանձնի Մսրյանի ընտանիքին: Նա հայտնեց, որ Մսրյանի 75-ամյակին ընդառաջ նկարահանվել է «Ճանապարհներ առանց վերջի» ֆիլմը, որում օգտագործվել են Մսրյանի խաղացած մեկ
NorthShoreTimes. «Աղան Պալիոզյանի հուղարկավորությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ»
«Նորթ շոր թայմս» թերթը գրում է, որ հինգշաբթի առավոտյան ամբոխը լցվել էր Չեսթվուդի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին, որպեսզի մասնակցեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հուղարկավորությանը, որը մահացել էր սեպտեմբերի 22-ին սրտի ինֆարկտից, 66 տարեկան հասակում: Մինչ հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողությունը, որը տեղի ունեցավ առավոտյան ժամը 10-ին,
Վիրաբյանին խփեցին գոտկատեղից ներքեւ, իսկ ինքը երկրին հաղթեց օրենքով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: ՀԺԿ նախկին համակիր Գ. Վիրաբյանի գործը Եվրադատարանի վարույթում էր գտնվում 2005 թվականից: Գ. Վիրաբյանը կստանա 31 հազար եվրո փոխհատուցում, որից 25 հազարը բարոյական վնասի դիմաց է: Շնորհավորեցինք ՄԻԵԴ Վիրաբյանի գործը ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին: Մեր հարցին, թե ի՞նչ հիմնական շեշտադրումներ էր
Աշոտ Բլեյան. «Սովորում ես, որովհետեւ քեզ հետաքրքիր է»
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» եւ «Robotics» ակումբները սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «Լեոնարդո դա Վինչի» միջազգային նորարական մրցույթին: Այսօր կրթահամալիրում կայացած ասուլիսի ժամանակ «Տիեզերք» ակումբի ղեկավար Լեւոն Արամյանը մեր զրույցում ասաց, որ մրցույթի մասին իրենք իմացել են ամենավերջին փուլում: Չնայած դրան, փորձել են առավելագույնս պատրաստվել. «Ակնկալիքները այդքան էլ բարձր չէին եւ
Դատարանի օրինախախտ նախագահը ենթարկվեց վարչական պատասխանատվության
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը և նրա վարորդը: Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, որ սեպտեմբերի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում վարորդն ու դատարանի նախագահը երթևեկում էին «Գազ 31105»
Փոփոխություն Ջավախքում՝ Վրաստանի ընտրությունների արդյունքում
Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքում Ջավախքում եւս հնարավոր է փոփոխություններ լինեն` կապված իշխանությունների` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության հետ. այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետի խոսքով՝ «Այժմ Վրաստանում իշխանության եկող ուժերն այլ պատկերացումներ ունեն եւ կարծում են, որ Վրաստանի շահերից ելնելով՝ ավելի լավ իրավիճակ ունենալու համար էֆեկտիվ կլինի իրական ինտեգրումը, որն անպայման չէ, որ տեղի
Սփյուռքի նախարար. լրագրողները պետք է լուսաբանեն Թուրքիայի ծպտյալ, բայց ինքնության մասին բարձրաձայնող հայերին (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում տեղի ունեցավ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ասելով. «Այսօր մենք ականատես ենք լինում նոր հանցագործությունների. Եվրոպական պետություն համարվող Հունգարիան առուծախի է ենթարկում համամարդկային արժեքները եւ արտահանձնում եղկելի ոճրագործին: Դիվանագիտական ի՞նչ ճանապարհով երկխոսենք մի պետության
Օդատար խողովակից հանել են կիսամեռ շան ձագի, որին այնտեղ են գցել փոքրիկ երեխաները
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների համաշխարհային օրն է, որն ամենամյա տոն է եւ կոչված է մարդկության ուշադրությունն ուղղել Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրներին: Կենդանիների համաշխարհային օրը եւս մեկ հիշեցում է, որ կենդանիների բարեկեցությունը բարդ հիմնախնդիր է Հայաստանում, որն օրեցօր սրվում է, հատկապես թափառող շների գլխաքանակի վերահսկման առումով: Օրենսդրության, քարոզչության եւ կրթական նախագծերի, մարդկային տարբերակներով գլխաքանակի վերահսկման ծրագրերի
World Tea News. «Հայերը աշխարհով մեկ թեյարաններ են բացում»
«Արգո թի» թեյարանների ցանցի հիմնադիր Արսեն Ավագյանն անցած շաբաթ Լիբանանում բացեց արտասահմանում գտնվող իրենց առաջին թեյարանը: Հաղորդում է «Վորլդ թի նյուզ» լրատվականը: «Բեյրութը պատուհան է Մերձավոր Արևելքի համար», – 37-ամյա Արսեն Ավագյանի, որը մեծացել է Երևանում, խոսքն է փոխանցում լրատվականը: Նա և իր պատանեկության ընկեր՝ ծրագրավորող Սիմոն Սիմոնյանը ԱՄՆ են գաղթել 1990-ականներին, որտեղ նրանք միացել
«Քաղաքական պայքարը Վրաստանում վերջացած չէ». Սերգեյ Մինասյան
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Հայացք» ակումբում անդրադարձավ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Ըստ նրա՝ «ոչ ոք չէր սպասում, որ այսպիսի զարգացումներ տեղի կունենան Վրաստանում, եւ խոսքն ամենեւին չի գնում նրա մասին, որ Սահակաշվիլիի կուսակցությունը դժվար կարողանար լուրջ ձայներ հավաքել, բայց բոլորը, ելնելով տասնամյակների փորձերից, համոզված էին, որ նրա իշխանությունը օգտագործելով՝ ադմինիստրատիվ ռեսուրսները կկարողանա իր համար
Voice of Russia. «Սահակաշվիլիից հետո. ավելի լավ կյանք բոլոր հարևանների համար»
«Վոյս օֆ Ռաշա» լրատվականը նյութ է պատրաստել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Սահակաշվիլիի պարտությունը Վրաստանի հարևան պետությունների վրա: Ըստ լրատվականի՝ Սահակաշվիլիի քաղաքական առերեսումները ոչ մի օգուտ չեն տվել Վրաստանի հարևան ոչ մի պետության: Հայաստանի մասով ասվում է, որ այն դարձավ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման անուղղակի զոհը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի
Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովից
Երբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի
Փոքր երկրների մշակութային ֆենոմենը
Մեկնաբանում են Սիմոն Տոպչեսկին եւ Գեւորգ Հակոբյանը Փոքր երկրների արտիստները դատապարտված են աշխարհում ավելի շատ շրջագայելու՝ իրենց արվեստը ճանաչելի դարձնելու նպատակով: Նման երկրների արտիստների համար սա կենսական պահանջ է, մինչդեռ մեծերի համար՝ նաեւ հաճելի շրջագայություն: Կա տեսակետ, թե փոքր երկրի, ասենք՝ երաժիշտը, առաջին իսկ առիթի դեպքում կզոհաբերի հայրենիքում կատարվող աշխատանքը դրսի որեւէ հռչակավոր մշակութային օջախում
Ծեծ՝ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի մոտ
«Առավոտի» տեղեկություններով, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել եւ բռունցքներով ու ոտքով հարվածելով աշխատասենյակից դուրս է հանել 62-ամյա, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ անդամ Գալուստ Կիրեղյանին: Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե ինչու է
Հարս-սկեսուրի վեճով փաստաբաններն էին դատարանում
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ելենա Քոչարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Հասմիկ Չուխաջյանի հայցն ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության, երրորդ անձ ճանաչված Հրաչ Լեւոնի Գասպարյանի օրինական նեկայացուցիչ Վերոնիկա Ալեքսանյանի հայցով նախնական նիստը: Հասմիկ Չուխաջյանը հայցով դիմել էր դատարան՝ հանգուցյալ որդու՝ Լեւոն Գասպարյանի եւ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության միջեւ կնքված Երեւանի «Վահագնի» թաղամասի


















































