Օրվա լրահոսը

«Ֆորսաժ» Հայաստանում. Հուշագիր Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Մոսկվայում Հայփոստի եւ Ռուսաստանի փոստի միջեւ ստորագրվեց հուշագիր` «Ֆորսաժ» համակարգով երկու փոստային օպերատորների միջեւ դրամական արագ փոխանցումներ կատարելու մտադրության մասին: Ըստ հուշագրի, Հայփոստը ստանում է «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք ՀՀ տարածքում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 000 բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի Հայփոստի 900 բաժանմունքներից

«Յուրաքանչյուր դեսպանություն ներկայացնում է տվյալ երկիրը իր երաժշտությամբ, իր խոհանոցով» (ֆոտոշարք)

Այսօր Օղակաձեւ այգու մոտ բացվեց «Երկրները մեկ հարկի տակ» գործարար, տնտեսական, մշակութային ուղղվածություն ունեցող փառատոնը: Ներկա էին մոտ 50 տեղական արտադրողներ, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գործող հյուպատոսություններ, դեսպանատներ: «GMG» ընկերության տնօրենի օգնական Նարինե Ավետիսյանը «Առավոտ.am-ի» հետ զրույցում նշեց, որ սա լավ հնարավորություն է ինչպես գործնական կապերի հաստատման, այնպես էլ իրենց երկրի մշակույթի ներկայացման համար. «Յուրաքանչյուր դեսպանություն

ԿԳ նախարարը՝ Արամ Մանուկյանին. «Որեւէ օրենք չի արգելում դպրոցի տնօրեններին, ուսանողներին, դասախոսներին լինել կուսակցական»

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է նա, որ դպրոցների 1400 տնօրեններից 1150-ը ՀՀԿ-ականներ են. «Պետական քաղաքականության մեջ պետք է լինի հստակ դիրքորոշում: Հանրակրթությունը պետք է զերծ լինի կուսակցականացումից: Դուք ինքներդ ասացիք, որ քաղաքական պայքարի տեղ չէ դպրոցը: Մեծ մասը տնօրենների ստիպելով դարձել են կուսակցության անդամ եւ իրենց կրծքանշաններով

Հայաստանի լեռնագնացների թիմը մեկնում է Հիմալայներ

«Armenian Extreme Club»-ի յոթ հոգիանոց թիմը մոտ օրերս մեկնում է Նեպալ` մասնակցելու  լեռնային տուրիզմի փառատոնին: Այդ առիթով «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասաց. «Ստացվել էր այնպես, որ վերջերս մենք խորհրդային ժամանակների հայտնի լեռնագնացների էինք հյուրընկալել, որոնց ուղեկցել էինք մեր լեռները: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք Հիմալայներում ամեն տարի անցկացվող լեռնային

Հայ-ռուսական գրական փոխառնչությունների անխոնջ ուսումնասիրողը

Գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանը 65 տարեկան է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների, ռուս-հայկական գրական-հասարակական եւ պատմամշակութային կապերի հեղինակավոր ու լուրջ ուսումնասիրողների շարքին է պատկանում բանասիրության դոկտոր, գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանը: Նա ծնվել է Երեւանում՝ վանեցի ու նոր-նախիջեւանցի (Դոնի Ռոստով) պապերի ընտանիքում: Երեւի, դա հենց այն պատճառներից մեկն էր, որն ամուր կապեց ապագա գիտնականին ոչ միայն հայ, այլեւ

«Անվանի» դառնալու մոլուցք

Սեպտեմբերի 18-ի «Առավոտում» ԵՊՀ ասպիրանտ Սոնա Մնացականյանը հրապարակել է մի գրություն եւ վերնագրել «Անվանի չլինելու հետեւանքները»: Ինձ ուղղակի հիասթափեցնում է ոչ միայն գրության սադրիչ հորինվածքը, այլ նաեւ «ասպիրանտի» վարքը, որ դիպվածի ոչ ճիշտ մեկնաբանությամբ միտում ունի հանկարծ «անվանի» դառնալու՝ շահարկելով ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի եւ նրա տնօրենի՝ Ավիկ Իսահակյանի անունը: Նույնիսկ ավելին, չբավարարվելով դրանով, վկայաբերում

Ազգային ինքնության փառատոն՝ Բելգիայում

Բելգիայի Թագավորությունում ազգային ինքնության խնդիրը հրատապ է բոլոր օտարազգիների համար: «Արդիա» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Վարդանյանը, ում ընտանիքը բելգիական հասարակության մեջ ինտեգրվելով հայ մնալու փայլուն օրինակ է, Անտվերպենում հայտնի է որպես հետաքրքիր մտահղացումների հեղինակ եւ հայապահպանության նվիրյալ: Արդեն չորրորդ անգամ նրա ղեկավարած կազմակերպության ջանքերով բելգիահայ եւ հարեւան հոլանդահայ համայնքները հավաքվում են «Ես հայ եմ, այո, ես

Նադեժդա Սարգսյան. «Ամեն ինչ կներեմ, բացի երախտամոռությունը»

Նադեժդա Սարգսյանը՝ կայանալիք մրցույթի եւ շոու-բիզնեսային «չուզողության» մասին «Առավոտի» սեպտեմբերի 21-ի համարում տպագրված «Ինչո՞ւ Հայաստանում չեն մեր լեգենդար նվագախմբի ղեկավարները» հոդվածում նշվում էին Հայաստանի պետական ջազ նվագախմբի տարբեր տարիների ղեկավարներ Կոնստանտին Օրբելյանի ու Արմեն Մարտիրոսյանի՝ հայրենիքից հեռանալու պատճառները: Հոդվածի տակ մի ընթերցող թողել էր նման մեկնաբանություն. «Ուր ուզում են գնան, կարեւորը՝ Նադեժդա Սարգսյանը Հայաստանում է»:

«Իսրայել կամերատան» բացեց փառատոնը

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը: Այն հայաստանցի, բայց արտերկրում ստեղծագործող արվեստագետներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: «Դասական երաժշտությունը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը

Դեվիդ Բեքհեմը սիրում է դստեր հետ զբոսնել

Դեվիդ եւ Վիկտորիա Բեքհեմների առաջին եւ միակ դուստր՝ Հարփեր Սեւենը շրջապատված է ծնողների սիրով: Մայրը՝ Վիկտորիան, հագցնում է դստերը թանկարժեք դիզայներական հագուստներ եւ պարագաներ, իր հետ տանում է նորաձեւության ցուցադրությունների: Հայրը նախընտրում է աղջկա հետ զբոսնել մաքուր օդին եւ սովորեցնել նրան սպորտին: Վերջերս պապարացցին ֆիքսել էր Բեքհեմին՝ աղջկա հետ՝ զբոսանքից վերադառնալուց: Ֆուտբոլիստը հագել էր սպորտային

Փաստաբանը դիմել է հանրապետության նախագահին

Դատավորների գործունեությունը, ըստ փաստաբանի, խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն: Հայտնվել եմ այնպիսի իրավիճակում, որ այս պահին անհնարին է թվում շարունակելու փաստաբանի իմ գործունեությունը: ՀՀ դատարաններում այսօր տիրող անարդարությունն այն աստիճանի է հասել, որ քաղաքացիներին ծառայություններ մատուցելը դառնում է անարդյունավետ, իսկ շատ դատական ակտեր ուղղակի ակնհայտ անօրինական են, եւ այն կայացնող դատավորները բացահայտ եւ կոպտորեն

«Անապահով ընտանիքներում երեխան բեռ է դառնում»

Մոտ 30-ամյա Հերմինեի 6-ամյա զավակն իր առաջին դասերը կսկսի գիշերօթիկ դպրոցից, մայրը հենց այսպիսի դպրոց է փորձում տեղավորել, քանի որ սոցիալական վատ պայմաններից ելնելով՝ ի վիճակի չէ խնամել, իսկ գիշերօթիկում շաբաթվա 5 օրը երեխային գոնե լավ կկերակրեն: Տիկին Հերմինեին հանդիպեցինք Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում: Բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանն «Առավոտի» հետ

«Հին Էրիվանի» ճակատագիրը սաունաներո՞ւմ է որոշվել

Ընկերության սեփականատերը գրեթե վստահ է, որ դատարանը, որքան էլ չեզոք դիրք բռնի, միեւնույն է՝ որոշ մարդկանց հրահանգն է կատարելու: Հարկային ստուգումներ, 6-րդ վարչություն, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Արդեն մի քանի տարի է՝ մեր երկրում գործող խոշոր գործատուներից մեկը՝ «Հին Էրիվան հոլդինգ»-ը, պետական մի կառույցից ազատվում՝ մյուսի «ճանկն» է ընկնում: Տարուց ավելի է՝ «Հին Էրիվան

Դեղորայքի գնումները կարգավորելու երեք առաջարկ

ՀՀ առողջապահության նախկին նախարարն արձագանքում է նախագահ Սարգսյանի դիտողություններին «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման գծով պետական պատվեր» ծրագրով ձեռք բերված դեղորայքից շուրջ 764,9 մլն դրամ արժեքով դեղորայքի պիտանելիության ժամկետները ձեռք բերման պահին չեն համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրերում սահմանված պիտանելիության ժամկետներին: Մարդասիրական օգնությամբ ստացված դեղորայքը՝ շուրջ 60,8 մլն դրամ, որը ստացման պահին ունեցել է 6 ամսից

Արմեն Աշոտյան. «Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի գլուխը որքան կտրում ես՝ աճում է նոր գլուխ»

«Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի գլուխը որքան կտրում ես՝ աճում է նոր գլուխ: Դրամահավաքը պրոբլեմ է: Որքան պայքարեցինք, տեսականորեն փայլուն մեխանիզմներ կան, բայց տեղերում ունենք իրականացման խնդիր: Նախարարը չի կարող գնալ ու բռնել յուրաքանչյուր տնօրենի, դասղեկի, ուսուցչուհու ձեռքը»,- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս ընդգծեց այն խնդիրները, որոնք կան այդ

«Կինոաշուն – 2012»-ը նվիրվում է Համո Բեկնազարյանի 120-ամյակին

«Կինոաշուն – 2012»  ազգային կինոյի ամիս»  ծրագիրը այս տարի կրկին կանցկացվի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:  Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ազգային կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոյի հայ աշխարհակալի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ավանդական «Կինոաշունը» կմեկնարկի Արմավիրի մարզից կինոյի մեծ վարպետի  ստեղծած առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ: Ի պատիվ մեծն

«Հզոր տղերքի» կյանքից

92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին՝ հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, եւ մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա՝ ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը,

SalinaJournal. «Կանզասի գեներալը կայցելի Հայաստան»

«Սալինա Ջուրնալը» փոխանցում է, որ Կանզաս նահանգի համհարզ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան իրենց ենթականերին տեսակցելու, որոնք Հայասանում են սեպտեմբերի 24-28-ը փոխանակման կազմակերպման պետական համագործակցության ծրագրով: Ծրագիրը Կանզասի ազգային գվարդիայի բյուրոյի ծրագիր է, որն ազգային գվարդիայի և մասնակից զարգացող պետությունների միջև ռազմական-ռազմական, ռազմական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական ոլորտներում փոխշահավետ կապեր ստեղծելու նպատակ ունի: Կանզասն

Գյումրու «Մուշ-2» և «Անի» բնակելի թաղամասերի նորակառույցները կշահագործվեն հոկտեմբերին

Երկրաշարժից անօթևան ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցված 33 և «Անի» թաղամասում կառուցված 5 բազմաբնակարան շենքերի (1756 բնակարան) արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները դիտարկելու և ընդունելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներից բացի

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ «Համաշխարհային հիմնախնդիրների խորհրդում»

Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին:      Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և

Հայկ Մակուչյան. Փորձում են Գուրգեն Մարգարյանի սպանությունը ազգային հողից տեղափոխել կենցաղային հող

«Գուրգենը բարի հսկայի տպավորություն էր թողնում, ֆիզիկապես ուժեղ, ընկերասեր, մարդամոտ էր»,- այսօր՝ Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյանը օրը, ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց Հունգարիայում զորավարժությունների մասնակից, Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանցիների շահարկումներին, թե հայերը Հունգարիայում ադրբեջանցիներին ծաղրել են ու անարգել ադրբեջանական դրոշը, պարոն

Հրանուշ Հակոյանը հրապարակում է ռուս աղջկա նամակը. «Սիրելի մայրիկ, հայրիկիս վերցրու եւ վերադարձիր»

Այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2011-ի բյուջեի կատարումն իր ոլորտում: Մի շարք ծրագրեր ներկայացնելուց հետո Սփյուռքի նախարարին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում եք արել, ի՞նչ գումար է ծախսվել: Նախարարը պատասխանեց, որ 55 մլն դրամ, նաեւ համաժողով են կազմակերպել: Պարոն Մինասյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ են

«Շատ կցանկանայի, որ մեր հիմնական տարածքն ունենայինք».«No Style» ցուցահանդեսը մեկնարկել է (Ֆոտոշարք)

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «No Style» երիտասարդ նկարիչների ամենամյա երկրորդ ցուցահանդեսը:  Ըստ միջացառման մտահաղացման հեղինակ, կազմակերպիչ և պատասխանատու Գոռ  Գեղամյանի՝ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս երիտասարդներին ներկայանալու, իրենց աշխատանքները ցուցադրելու եւ  միմյանց ճանաչելու.«No Style»-ը հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր տարիքի, սեռի, տարբեր ոճերում նկարող երիտասարդ նկարիչների: Սա լավ հնարավորություն է այս բնագավառում էլ

Գյուլը ավելի մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում, քան Էրդողանը

Թուրքերի մեծամասնությունը կգերադասեր, որպեսզի նախագահի պաշտոնը շարունակի զբաղեցնել Աբդուլա Գյուլը` այն չզիջելով ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Սա են վկայում Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Թուրք սոցիոլոգները այս հետազոտության միջոցով ցանկացել են պարզել` այս երկու ամենաբարձրաստիճան գործիչներից ով  հաղթելու ավելի մեծ շանսեր ունի 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում առաջին անգամ երկրի

Ստեղծվել է հանձնաժողով` աղետի գոտու 1756 բնակարանների հանձնումից առաջ

Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին  հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` 

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Բաքվի կոնկլավին

 26 սեպտեմբերի 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրվել էր մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ):  Սույն հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված` ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ, որտեղ նա այցելեց Կամբոջայի ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներ եւ հանդես եկավ ուղերձով՝ նվիրված ժողովրդավարության ու ինքնիշխանության մարտահրավերներին, Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների

Տան բակում կանեփ է աճեցրել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից  բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին: Նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի   աճեցրած կանեփի    ցողուններ,  տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերևներ, որոնք օգտագործում է ծխելու

Վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջիկ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը   Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Մարմնական վնասվածքների մասին իրազեկումները` քրեական գործ հարուցելու առիթ

Ձերբակալված եւ կալանավորված անձանց  պահելու վայրեր ընդունելիս իրականացվող բուժզննության ընթացքում հայտնաբերված մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկումները պետք է դիտարկվեն որպես առիթ՝ քրեական գործ հարուցելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ դիտարկվող հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթ է համարվում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության

Լրագրողների համար հերթական ուղեցույց

Սոնա Տռուզյանի, Գեւորգ Հայրապետյանի եւ Կարապետ Հարությունյանի հեղինակությամբ լույս է տեսել լրագրողների համար ուղեցույց, որտեղ հիմնական շեշտը դրված է իրավական թեմաների լուսաբանման ժամանակ առաջացած խնդիրներին, մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործերով տեղեկատվության մատչելիության առանձնահատկություններին, իրավասու մարմիների գործառույթներին ու դրանց տարբերակմանը: Ուղեցույցի առաջին մասը նվիրված է տեղեկատվություն ստանալու իրավունքին, ՏԱ օրենսդրությանը: Թերեւս ամենաընդգրկունը երրորդ մասն է, քանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031