Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունը իր օրենսդրական նախաձեռնությամբ փորձում է տեստ իրականացնել հատկապես ԲՀԿ-ի համար

Երեկ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին ներկայացրեց «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն այսօրվանից դրվելու է շրջանառության մեջ Հույս կա՞, որ խորհրդարանական ուժերը այս հարցում կաջակցեն ՀԱԿ խմբակցությանը: Ի պատասխան այս հարցի, երեկ Ջհանգիրյանը նկատեց. «Սա այն, կոպիտ ասած` տեստն է, որով կտեսնենք, թե ովքեր են ուզում,

Քուրդ գործիչ. «Մինչեւ հիմա ես իմ հողի վրա իմ հողի անունը տալու իրավունք չունեմ»

  Նախորդ օրը, երբ SATR ծրագրի շրջանակներում Դիարբեքիրում անցկացվող Հայաստան-Թուրքիա կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց քուրդ գործիչ, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, թուրք լրագրող Իփեք Յեզդանին` «Հյուրիեթ» թերթից, նրանից հետաքրքրվեց քուրդ եւ թուրք քաղաքական գործիչների միջեւ ներկայումս սառեցված բանակցությունների մասին: Օսման Բայդեմիրն ասաց.«Որքան թուրք ժողովուրդը, որին ես դեռ, շեշտում եմ` դեռ, հարգում եւ հավատում եմ, ունի իր

Քաղաքապետ. «Եթե բանտ նստեցնեն` կհանգստանամ եւ գիրք կգրեմ, եթե չնստեցնեն` կշարունակեմ պայքարել խաղաղության համար»

«Ինձ համար մեծ պատիվ է, որ դուք եկել եք ձեր քաղաքը եւ ինձ հետ հանդիպում եք հիմա: Տիգրանակերտը, Տիգրանամիդը, Ամիդը կամ Դիարբեքիրը` մեր քաղաքի այս տարբեր անուններից որն էլ ուզում եք` տվեք, 8000 տարվա անընդմեջ կյանք ունի, 8000 տարի այս քաղաքում մարդիկ են ապրել, արարել: Այդ ընթացքում մեր եւ ձեր քաղաքը 33 քաղաքակրթությունների օջախ է

ՀԱԿ-ն ԱԺ նախագահից կրկին պահանջում է քննարկել էժան մեքենաներ գնելու առաջարկը. նախորդ նամակին պատասխան չկար

Օգոստոսի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսը դիմել էր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ԱԺ աշխատանքները սպասարկող ավտոմեքենաների գնման քաղաքականության փոփոխման վերաբերյալ առաջարկով, սակայն նրանից այդպես էլ պատասխան չէր ստացել: Այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկրորդ նամակն է պատրաստվում ուղղարկել Հովիկ Աբրահամյանին: Ինչպես մեզ տեղեկացրել է Զուրաբյանը, նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք նախորդ նամակում հարց

Դատախազի տեղակալի որդին կրակոցներից հետո «Բրաբուսով» հեռացել էր դեպքի վայրից. նրան «կանդալված» տեղափոխեցին ԿՊԶ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Արմավիրի բաժին է մեղայականով ներկայացել 38-ամյա Սևակ Մինասյանը: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վիճաբանության մեջ է մտել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով

Կովալենկո Շահգալդյանը Նիկոլի մասին հասցրել է որոշ ճշտումներ անել

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը չի հերքում, որ հետաքրքրված է եղել Նիկոլ Փաշինյանի «գաղութի կյանքով, բայց հակառակ պատգամավորի սպասումների, նա արդեն հասցրել է պարզել ամեն ինչ: Այս մասին Panorama.am-ին ասաց Կոտայքի մարզպետը` անդրադառնալով այսօր Փաշինյանի բլոգում կատարած գրառմանը: Ըստ ՀԱԿ պատգամավորի գրառման, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին ԱԺ մուտք գործելու համար անցագիր է իջեցրել: Այսինքն` Կոտայքի մարզպետը վաղը

Հասմիկ Պողոսյանը՝ Ռիտա Սարգսյանի հետ հարաբերությունների մասին. «Մերժում եմ այդ կարգի բոլոր քոմենթները»

Մինչ գործադիր իշխանության անդամների հաստատումը շատ էր շրջանառվում այն մասին, որ մշակույթի հաջորդ նախարարը լինելու է երգչուհի Շուշան Պետրոսյանը, հատկապես, որ նա ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում: Բայց քանի որ Հասմիկ Պողոսյանը մնաց նախարար, դա մեկնաբանվեց՝ որպես նրա եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերմության արդյունք: Այսօր Aravot.am-ը նախարարից փորձեց ճշտել՝ այդ

Սյունեցի աշակերտները կսովորեն ռոբոտներ պատրաստել

 Առաջին անգամ Սյունիքում` մարզի Կապան եւ Սիսիան քաղաքներում, դպրոցականները սովորելու են ռոբոտներ պատրաստել: 7-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվելու են   ռոբոտատեխնիկայի դասընթացներ, որոնց ընթացքում աշակերտները փորձեր են անելու, ստեղծելու են մոդելներ, ծանոթանալու են ծրագրավորման տեխնոլոգիաներին: «Դասընթացների ժամանակ ռոբոտները պատրաստվելու են լեգո հիմքի վրա, որի շնորհիվ  աշակերտները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց բոլոր մտահաղացումները եւ ստեղծելու ռոբոտների

Հասմիկ Պողոսյանը՝ Սաֆինային տեղը չբերելու եւ իր «до свидания»-ի մասին. «Ինչի եմ ես ռուսերեն բառ օգտագործե՞լ՝ լա՛վ եմ արել»

Այսօր ԱԺ-ում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացնում էր 2011-ի բյուջեի հաշվետվությունը: Aravot.am-ը նախարարին հիշեցրեց, որ անցյալ տարի իր անվան շուրջ ամենամեծ աղմուկը  եւ քննադատության ալիքը բարձրացավ, երբ նա Ալեսանդրո Սաֆինայի համերգից հետո տիկին Ռիտա Սարգսյանին ճանապարհելիս ասել էր՝ «до свидания»: Նախարարը վստահեցրեց, որ դրանից ոչ տեղյակ է, ոչ էլ հիշում է: Ավելին՝ մեր մշակույթի նախարարը

American Rock Scene. Սերժ Թանկյանը Միթ Ռոմնիին համարում է փոփոխական քաղաքական գործիչ

Հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիքըն ռոք սին»-ին: Հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին. «Ինձ չեն հետաքրքրում նախագահի թեկնածուների կրոնական համոզմունքները (Միթ Ռոմնին մորմոն է), ինձ հետաքրքրում են նրանց քաղաքական հայացքները: Միթ Ռոմնին անընդհատ փոխում է իր քաղաքական հայացքները: Սկզբում նա աջակցում էր Մասաչուսեթսի առողջապահության ծրագրերին, հետո 360 աստիճանով փոխեց

Վարձով տրվող բնակարանների դեֆիցիտ` Գյումրիում

Այսօր Aravot.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալների այն պնդումները, թե Գյումրու բնակարանային շուկայում ճգնաժամ է. բոլորն իրենց տները զանգվածաբար հանել են վաճառքի, սակայն գնորդներ ընդհանրապես չկան: «Տեսեք ինչպես է. մենք մարզում մեկ օրում միջինը ունենք

Դատախազի տեղակալը պաշտոնանկ կարվի

Արմավիրում գրանցված կրակոցների կապակցության հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով /զենքի գործադրմամբ խուլիգանություն/, կատարվում է նախաքննություն եւ կատարվում են օպերատիվ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: «Ա1+» -ի ունեցած հավաստի տեղեկություններով, վաղը պաշտոնանկ կարվի Սերժիկ Մինասյանը, իսկ որդին արդեն այսօր հնարավոր է ձերբակալվի:

Խոշտանգված Մարիամ Գեւորգանի գործով դատավորը կողմնակա՞լ է (Տեսանյութ)

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր` սկեսուրի կողմից դաժանորեն ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի հայցով: Մինչ դատական նիստն էր ընթանում, 2 կողմերի հարազատները պաստառներով հավաքվել էին դատարանի շենքի առջեւ: Այս անգամ դատարանի բակում, ի տարբերություն նախորդ հավաքների, չհնչեցին` «Տո, ոչխար», «գետինը մտնես» եւ մի շարք նմանատիպ խոսքեր: Կողմերի հարազատները խաղաղ կանգնած

Շվեդական ոստիկանությունը գողության համար ձերբակալել է կատվի

Շվեդիայում ոստիկանները կարողացել են ձերբակալել մի կատվի, որի վրա բողոքի հայց էր ներկայացրել տեղի բնակիչներից մեկը: «Գող» կատվից տուժվել են շատ բնակիչներ, քանի որ փողոցային կատուն հաճախ էր գողանում իրենց պատկանող կատուների կերը: Կատվին մի գիշեր պահել են ճաղերի հետևում, մինչև որ գտնվել է մեկը, ով համաձայվնել է պահել նրան: «Google» ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը, չնայած իր

Pastinfo.am. Մատչելի իրավական տեղեկատվության նոր մշակույթ

Սեպտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցի Շքասրահում տեղի ունեցավ «Pastinfo.am» իրավական, վերլուծական, տեղեկատվական կայքի շնորհանդեսը: Այն գործարկվել է օգոստոսից` Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախաձեռնած ծրագրի շրջանակներում` գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գործակալության աջակցությամբ: Ինչպես նշեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Տաթևիկ Փիրումյանը, ասոցիացիան արդեն շուրջ հինգ տարի

«Սիվիլիթասն» ու Օսկանյանը վտա՞նգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը

«Հայաստանի օրենքով, ես իբր անհատ քաղաքացի, հիմնարկ իրավունք ունեմ անկախ աշխատելու: Եթե կառավարության , պետության որեւէ օղակ կարող է առավոտյան զարթնել եւ որոշել, թե ես այսօր պիտի գամ քո շահերը պաշտպանեմ, քո կանոնադրությունը լավը չէ, քո տնօրենը լավ գործ չի անում, քո խորհուրդը ճիշտ որոշումներ չի կայացնում: Ուրեմն որտե՞ղ է այդ անկախությունը, որտե՞ղ է որ

«Հենց բացեցի լսարանի դուռը, մոտս ցանկություն առաջացավ փակել ու վերադառնալ գյուղ». Գյուղացի ուսանողի խնդիրը Երեւանում

Մերի Խաչատրյանը ապագա լրագրող է: Սովորում է Մանկավարժական համալսրանի Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսում: Երևան է եկել Մարտունի գյուղից: Մեկ նպատակ ունի` դառնալ լավ լրագրող: Երևան գալուց առաջ շատ է մտածել` ինչպե՞ս է այստեղ ապրելու: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում, մինչ համալսարան ընդունվելս , 2 անգամ էի եղել Երևանում: Շատ էի վախենում: Առանց ծնողների չէի պատկերացնում

«Հարսնաքարի» մանղալի ծխատարը խցանվե՞լ էր

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքը բռնկվել է ծխատարի հատվածում, որտեղ հակահրդեհային համակարգ չի եղել: «Եթե շենքում լիներ հրդեհը, ավտոմատիկան կգործեր»,- ասում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրատվության և քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։ Պաշտոնապես սեպտեմբերի 21-ի հրդեհի պատճառը դեռ չի հրապարակվում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է մանղալի

ԱԱԾ-ում զարմացած են, ինչո՞ւ է «Սիվիլիթաս»-ի տնօրինությունը կոծկում Օսկանյանի հանցագործությունը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջով սկսված դատավարությունն էր: «Մենք բողոքարկել ենք , մեր կարծիքով, առեւերեւույթ անհիմն որոշում ՝ նկատի ունենալով, որ դրանում բերված ձեւակերպումները վնասում են «Սիվիլիթասի» օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը, եւ տպավորություն է ստեղծվում, որ հիմնադրամը ներգրավված է հանցավոր ճանապարհով

Կրակել են գործարարի վրա

Կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ «Ա1+»-ի տեղեկություններով՝ Արմավիրի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին կրակել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ Միսաք Տեր-Պետրոսյանի ուղղությամբ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ

Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ: Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաև դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյան. «Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է»

«Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է», սեպտեմբերի 26-ին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը: «Նախ կցանկանայի լսել, կոնկրետ ծրագրեր և առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձևերը զարցացնելու և մասսայականացնելու ուղղությամբ»,- ասել է նախարարը, հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ, փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես

«Թող ամուսինը կնոջից կարոտով չմնա, կինը` ամուսնուց». Մեղրաձորում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեցտարի աճում է

2706 բնակիչ ունեցող Մեղրաձորում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 310 աշակերտ, իսկ անվճար գործող մանկապարտեզ հաճախում է 65 երեխա: Գյուղի հիմնական խնդիրներից մեկը նոր ջրատարի կառուցումն է, որի հետևանքով գյուղի 40 տոկոսը տանը ջուր չունի: Իսկ անբարեկարգ ճանապարհների 80 տոկոսը դարձել է ամենօրյա փոշու և մեքենաների դժվարանցանելիության պատճառ: «Գյուղի ոսկու հանքում այսօր աշխատում

Գյուղատնտեսության նախարարը կորցրեց ինքնատիրապետումը եւ խլեց լրագրողի ձեռքից ձայնագրիչը

Այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բառացիորեն կորցրեց ինքնատիրապետումը, երբ բյուջեի հաշվետվությունը ներկայացնելուց հետո Henaran.am-ի լրագրողը նրան փորձեց հարց տալ: Լրագրողը հետաքրքրվում էր նախարարից այն մասին, որ այս տարի ոլորտում դրական զարգացումներն իր արդյունավետ աշխատանքի՞, թե Աստծո բարեհաճության շնորհիվ են արձանագրվել (հարցն ավելի մանրամասն՝ այստեղ): Նախարարն ափերից դուրս եկավ, ուղղակի խլեց լրագրողի ձեռքից ձայնագրիչը, հորդորեց,

Омск здесь. «Վյաչեսլավ Դվառակովսկին Օմսկի գործարարներին կբերի Հայաստան»

«Օմսկ զդես» թերթը հայտնում է, որ Օմսկ քաղաքի պաշտոնյաները արտասահմանյան գործընկերներ և ներդրողներ գտնելու համար կայցելեն Հայաստան: Այս տարվա հոկտեմբեր ամսին քաղաքի ղեկավարությունը քաղաքապետ Վյաչեսլավ Դվառակովսկու գլխավորությամբ նախատեսում է գործնական այցով գալ Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է այցելել Երևանի քաղաքապետարան և մայրաքաղաքի ձեռնարկություններ: Ինչպես նաև, մասնակցել հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին և «Պանարմենիան էքսպո – 2012»

Հունգարիան կրկին դիմում է Հայաստանին, այս անգամ` նոտայով

Հունգարիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը` կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները։ «Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանգիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու` Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին», – ասված է, մասնավորապես, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքէջում տեղադրված փաստաթղթում։ Սեպտեմբերի սկզբին Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին էր

ԱԳ փոխնախարար. «Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն»

Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Ադրբեջանի կողմից ներկայացրած ֆինանսական պահանջները Հայաստանին: Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային

Սաակաշվիլին «տարօրինակ» է համարում Ռուսաստանի գործողությունները

Aravot.am-ը շարունակում է հետևել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում գումարված տարեկան ժողովին: Ժողովի ընթացքում հանդես են գալիս տարբեր երկրների նախագահներ, օրինակ՝ Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բենինի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի: Ելույթով հանդես եկավ նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նա ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով ժողովրդավարության մասին՝ անդրադարձավ վերջին օրերին Վրաստանում ծավալված սկանդալին: Այն վերաբերում է Գլդանի բանտում

The news. «Հայկական դուդուկը Վարշավայում»

«Դե նյուզը» լրատվականը հայտնում է, որ Լեհաստանում մեկնարկել է Վարշավայի մշակույթների խաչմերուկ 8-րդ փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Կոտ դ’Իվուարի երաժիշտները: Հայաստանը ներկայացնում է դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ում երաժշտությամբ էլ սկսվել է փառատոնը: Այս փառատոնը, որն առաջին անգամ անցկացվել է 2005թ-ին, արդեն հասցրել է ներկայացնել 50 երկրներից ավելի քան 150

Օլիգարխները փոխհատուցումնե՞ր են ստացել ՀՀ կառավարությունից

«Տեղյա՞կ եք, որ դրամական փոխհատուցում են ստացել, կառավարության համապատասխան որոշմամբ, այդ իբր թալանված, իբր հրկիզված խանութների բոլոր տերերը: Իբր ընդդիմության կողմից այրված մեքենաների բոլոր սեփականատերերը»,- այսօր  մամուլի ասուլիսում հայտարարեց  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց արդյունքում իբր թալանված եւ այրված խանութների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031