Օրվա լրահոսը

Հացի գնի թանկացման համար կլիմա՞ն է մեղավոր, թե՞ օլիգարխները

5 օր է` պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում հացի գինը դարձյալ թանկացել է 10-20 դրամով, նախկին 110 -120 դրամի փոխարեն դարձել է 130-140 դրամ, որն էլ բնականաբար առաջացրել է բնակիչների զայրույթը: Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնք այցելած գյուղնախարար Սերգո Կարապետյանը, խոսելով հացահատիկի բերքատվության մասին, ասաց. «Ցորենի բերքատվության միջին ցուցանիշը անցած տարվա հետ համեմատ,

Տասնհինգ ամսվա ազատազրկում՝ Գյուլին վիրավորելու համար

Անատոլիա լրատվական գործակալությունը հայտնում է, որ 52 ամյա թուրք տղամարդը դատապարտվել է տասնհինգ ամսվա ազատազրկման «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հասցեին վիրավորական խոսքեր գրելու համար: Ալի Ջեմալ Աղըրմանը պահանջել է իրեն ազատ արձակել՝ ասելով, որ տեղյակ չէր, թե իր գրությունը հանցանշան է համարվում: Ինչեւէ, նախագահին վիրավորելու համար, նա դատապարտվել է մեկ տարի և

Կոմայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են նույնասեռականների

Կոմիտասի անվան մանկական զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են նույնասեռականների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվությասն վարչությունից: Այսօր` սեպտեմբերի 25-ի գիշերը 01.10-ին ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել եւ ինչ-որ անձ հայտնել է, որ Կոմայգում մի քանի երիտասարդներ իրենց ծեծի են ենթարկում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մոտեցել են մի խումբ նույնասեռականներ եւ մատնացույց

Կովալենկո Շահգալդյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ուզում էի հարցնել՝ ո՞նց ես քեզ պահել ազատազրկման վայրում»

Aravot.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խնդրեց մեկնաբանել, թե իր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա զայրույթը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրան, որ բարեհաճել է ժամանել ԱԺ եւ Skype-ով չի ներկայացնում իր հաշվետվությունը, որովհետեւ Կովալենկո Շահգալդյանը հորդորել էր՝ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ region.am կայքից: Մարզպետի մեկնաբանությամբ՝ «Նիկոլ Փաշինյանը սովորաբար ակտիվ պատգամավոր

«Պադրոբնոստի». Ադրբեջանը Հայաստանին հաշիվ է ներկայացրել Ղարաբաղի դիմաց

«Պադրոբնոստի» թերթը հաղորդում է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվել է վնասը, որը կրել է Ադրբեջանը, ինչ Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո: Թերթը, հղում անելով ԱՊԱ-ին, գրում է, որ այդ մասին հայտնել է միջպետական տնտեսական համագործակցության տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Նաթիգ Հասանովը: Պաշտոնյայի խոսքերով՝ վնասի գումարը կազմում է 431,5 միլիարդ դոլար: Թերթը հատուկ

«Սեւան» ազգային պարկ»-ի գործով կա երեք մեղադրյալ

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել թվով 3 անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայէջի՝ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի

Արտաշատ-Երեւան միկրոավտոբուսը

Արտաշատի քաղաքապետարանն իր ուսանողներին այսպիսի երթուղային միկրոավտոբուսներով է Երեւան տեղափոխում:   Աշխեն Դավթյան՝ (mynews.am)

Հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է

25.09.2012թ., ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ

Ֆրանսիան հավատում է ղարաբաղյան կարգավորման հնարավորությանը

Ֆրանսիան` որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդներից մեկը, հավատում է բանակցային գործընթացում առաջընթացի եւ ձգձգվող հակամարտությանը լուծում գտնելու հնարավորությանը։ 1news.az ինտերնետային պարբերականին այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։ «Մեր` որպես միջնորդների, խնդիրը միասնական համագործակցության կոչող ուղերձն է թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Հայաստանին։ Սակայն առաջընթացը կախված է, առաջին հերթին, ներգրավված կողմերի քաղաքական կամքից», – ընդգծել

Գյումրիում աղբամաններն անհետանում են

Գյումրու կենտրոնական փողոցների վրա գտնվող փոքր աղբամանները մեկը մյուսի հետեւից անհետանում են: Իսկ թե ի՞նչ նպատակներով՝ դժվար է ասել: Աղբամաններ տեղադրվել են, հիմա չկան, հետեւաբար թույլ է վերահսկողությունը տեղադրողների կողմից:   Արսեն Վարդանյան՝ (mynews.am)

Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ: Մեկնարկելով Հանրապետության հրապարակից, մասնակիցները հասան մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին: Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ: Որպես աջակից հանդես էր գալիս Կոկա-կոլայի հայաստանյան գրասենյակը, որը մասնակիցներին նվիրեց

Պատգամավորը թոռանը զրկել է հորից

ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) եւ Բամբակաշատի գյուղապետի նախկին թեկնածու Գոռ Մելիքյանի հակամարտությունը, որը սեպտեմբերի 9-ին վերաճեց Մելիքյանների գերդաստանի հանդեպ խոշոր բռնության, հին պատմություն ունի։ Ըստ բամբակաշատցիների, Ալիկ Պետրոսյանի դուստրը՝ Ռոզան, տարիներ առաջ ամուսնացել է Գոռ Մելիքյանի եղբոր՝ Արթուրի հետ։ Ընտանիքն ապրել է գյուղում եւ ունեցել մեկ դուստր՝ Մանեին։ Երբ Ալիկ Պետրոսյանն իրեն պատկանող

Սիրուց ատելությու՞ն. Ի՞նչ է դա

  Բալզակն ասել է. «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները», իսկ արդյոք կարո՞ղ են այդ հատկությունները ժամանակի ընթացքում անհետանալ: Երբեմն գալիս է մի պահ, երբ նայում ես նախկինում քեզ համար ամենասիրելի մարդուն և ասում՝ ես ատում եմ քեզ: Սիրուց ատելությու՞ն. ինչ է դա: 21-ամյա Մանե Սահակյանը չի էլ ուզում հիշել նրան, ում

Հաջորդ անգամ Սամվել Ալեքսանյանը կուղարկի թիկնապահներին

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԱԺ էթիկայի հանձնաժողովում Սամվել Ալեքսանյանի դեմ իր դիմումը քննելու նախաձեռնությունից սպասելիքներ չունի: «Մեծ հույսեր չունեմ: Իշխանությունը առայժմ ձեւեր է անում, արեւմտահաճո ձեւեր: Չեմ կարծում, որ Ալեքսանյանի մանդատը վայր դնելու համար սկզբունքայնություն կդրսեւորի»,- կարծիք հայտնեց պարոն Գասպարին: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին ասել էր, որ կան դեպքեր,

Կասկադում վերնահարկ է կառուցում նախկին վարչապե՞տը. բնակիչները նամակ են ուղղելու Սերժ Սարգսյանին

Շուրջ 3 ամիս է, ինչ Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի տանիքում վերնահարկ է  ավելացել, ինչի մասին վերոնշյալ հասցեի բնակիչները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ մեկ հարկի չափ բարձրացած պատերը արդեն տեսանելի են դարձել: Շինարարություն իրականացնող ընկերության ղեկավարը պնդել է, թե իրենք ունեն շինթույլտվության համար բոլոր համապատասխան փաստաթղթերը, դրա հետ միասին ստացել են շենքի գրեթե

Ադրբեջանում ձերբակալվել է վիրահայ սահմանազանց

  Անցած կիրակի օրը` սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ջոկատը կանխել է երկրի պետական սահմանը խախտելու փորձ եւ ձերբակալել է Վրաստանի վեց քաղաքացիների։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։  Ըստ հաղորդագրության` «սահմանազանցները մեկ ռետինե եւ մեկ երկաթե նավակով փորձել են անցնել Ակգյոլ լիճը եւ մուտք գործել Աղստաֆայի շրջան»։ APA-ն հայտնել է, որ

405.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 25-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Ինչպե՞ս գնալ հանդիպման

Հանդիպումները լինում են տարբեր` սիրային, գործնական, ընտանեկան, ընկերական և այլն: Սակայն յուրաքանչյուր հանդիպում ունի իր ուրույն վարվելակերպի և հագնվելու կանոնները, որոնց անհրաժեշտ է հետևել: Այսպես, օրինակ` սիրային առաջին հանդիպման ժամանակ այն պետք է կազմակերպել հասարակական` մարդաշատ վայրերում (ռեստորան, կինոթատրոն և այլն), որտեղ ձեզ լարված չեք զգա և շրջապատված կլինեք հաճելի մթնոլորտով: Իսկ ընկերական հանդիպման ժամանակ

Գյուղնախարարին քննադատեցին ոտքը քաշելուն պես

Այսօր Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկում` Ազատանում, մի քանի միջազգային հիմնադրամների` CARD, OPES և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն: Սա Սյունիքից հետո հանրապետության երկրորդ տեղանքն է, որտեղ անասնաբուժական ծառայությունների մատուցման, տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով ներդրվում է ժամանակակից այս մոդելը: Այստեղ վաճառվելու է նաև անասնաբուժական դեղորայք, անասնաբուժական ու անասնապահական

Պան Գի Մուն. «Կանայք միայն զոհեր չեն, նրանք արդարադատության չեմպիոններն են»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան այսօր շարունակում է իր տարեկան ամփոփիչ բանավեճը, որի ընթացքում քննարկվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայությանն առնչվող հարցեր: Aravot.am-ը շարունակում է հետևել քննարկումներին: ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմաներից մեկն էլ կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացումն էր իրավական համակարգում, ինչը, ըստ նրանց՝ հնարավորություն կտա հաղթահարել գենդերային խտրականությունն ու կապահովի գենդերային հավասարություն:

Պահանջում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը

«Նախարարությունն ուզում է ցույց տալ, թե գործ է անում, մոնիթորինգ եւ այլն, բայց ոչինչ էլ չի արվում: Ի վերջո Խոսրովի արգելոց պետք է անսպասելի գնալ, որպեսզի ականատես լինել կատարված հանցագործություններին, քանի որ որսագողը հաստատ չի գալու մոնիթորինգ անողի աչքի առաջ կենդանուն սպանի, որ իրեն բռնեն»,- հայտարարում են բնապահպանները, որոնք պահանջում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ

ԵԱՀԿ.«Քաղաքական ուժերի բեւեռացումը Վրաստանում խորանում է»

Ընտրարշավը վերածվել է կոշտ դիմակայության, փաստում են ԵԱՀԿ-ի դիտորդները։ «Վրաստանում ծավալված քարոզարշավի ընթացքում առկա բեւեռացումը գնալով ավելի նկատելի է դառնում», – պնդում են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները երկուշաբթի երեկոյան հրապարակված միջանկյալ զեկույցում: Դիտորդների պնդմամբ` ընտրարշավը «վերածվել է կոշտ  դիմակայության, որի ընթացքում իշխող կուսակցությունը պարբերաբար կասկածի տակ է դնում

Փաշինյանը Կովալենկո Շահգալդյանին շնորհակալություն է հայտնում, որ բարեհաճել է ժամանել, ոչ թե skype-ով խոսել

«Ատկատներ ձեր մարզում չկա՞ն, ինչ-որ ատկատների մասին են խոսում»,- այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սա հարցրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նա վստահեցրեց. «Մեր մարզում նման երեւույթներ չկան»: Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած հաշվետվությունը: Նա հորդորեց ներկաներին մտնել region.am կայքը եւ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ այդ

Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ. 1. Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում

Համակարգչային վիրուս ծրագիրը իր հասցրած վնասի հետևանքով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

ILOVEYOU նաև հայտնի որպես LoveLetter համակարգչային վիրուս ծրագիր ՝գրված VBScript ծրագրի միջոցով, 2000 թվականին ակտիվացվել է և վարակել է Windows օպերացիոն համակարգչով աշխատող միլիոնավոր համակարգիչներ: Վիրուսը տարածվել է էլեկտրոնային փոստի միջոցով 2000 թ.-ի մայիսի 3-ին Ֆիլիպիններից՝ պարունակելով նամակ «ILoveYou» տեքստով, իսկ նամակին կցված է եղել «LOVE-LETTER-FOR-YOU.TXT.vbs» սկրիպտը, որտեղ «.vbs» ընդլայնումը թաքնված է եղել, և այն

Զարուհի Փոստանջյան. «Առաջինը հենց Տեր-Պետրոսյանն է ծաղրել, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են»

ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դրանով ծաղրում է ժողովրդին: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ  զրույցում արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը. «Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ

Մարմնամարզուհին՝ «Maxim»-ի շապիկին

Իսպանացի մարմնամարզուհի Էլանա Գոմեսը, որն իր հաջողությունները սպորտի բնագավառում պարբերաբար ի ցույց է դնում, որոշել է չբավարարվել եղածով ու զբաղվել նաեւ մեկ այլ գործով: Էլանան մերկացել է տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագրի համար, ի ցույց դնելով իր գեղեցկությունն ու մոդելային տաղանդը: Հասարակությունը կարծես թե դժգոհ չէ, ֆոտոսեսիան հաջողված է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

Բաց նամակ Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնությունից

Հարգելի դոկ. Իշիի,   Մենք՝ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը ԳԷՀ Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ և բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ: Մենք տեղյակ ենք, որ ՎՏԲ-ն ձախողել է համարժեք բնապահպանական ստանդարտները և այդպիսով չի

«Մարդ պետք է ընտելանա այն երկրի մենթալիտետին, որտեղ ապրում է, բայց չպետք է մոռանա`ով է ինքն իրականում».Մալթայում բնակվող հայ երիտասարդ

«Առավոտ երիտասարդականը» սկսում է նոր շարք, որտեղ կանդրադառնանք Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդներին, նրանց խնդիրներին, հոգսերին և կպատմենք նրանց մասին: Մեր առաջին հերոսը Մալթայում բնակվող 21-ամյա նկարիչ Լևոն Գուրջինյանն է: Լևոն Գուրջինյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքի հետ լքեց Հայաստանը: 6 տարի Ռուսաստանում ապրելուց հետո ընտանիքի հետ մեկնում է Մալթա, որտեղ էլ մինչև այսօր բնակվում է:

Ակտիվիստի տպավորությամբ , «Հարսնաքարը» պայթեցնելու փորձն անհավանական պատմություն էր

Հուլիսի 1-ին «Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համար իրենց պայքարը շեղելու նպատակ է ունեցել: Ակտիվիստի խոսքերով, իր համար այդ պատմության եւ պատճառները, եւ մնացած բոլոր մանրամասներն անհասկանալի են. «Չեմ կարող Սամվելյանին անպատվել, ասել՝ շոու էր, բայց ինձ համար անհավանական պատմություն էր: Արդարությունը պահանջող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031