Օրվա լրահոսը
Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը
Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Միքայելյան 70, 74
Իրավաբանը՝ «Հուսալի պաշտպանության» դեմ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը վարույթ է ընդունել իրավաբան Աննա Երիցյանի հայցադիմումն՝ ընդդեմ «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Պետրոս Արզաքանցյանի: Նախնական դատական նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին: Հայցվորն, ըստ մեր աղբյուրի, «Աշխատանք Մեգա» կադրային կենտրոնի հետ կնքել է պայմանագիր, որի ուղեգրի հիման վրա էլ ներկայացել է
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսայի, Ֆրունզե, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Շահամիրյանների, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի
407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 407.25 դրամ:
Արամ Մանուկյան. «Էս իշխանությունների բութ խելքին պետք է հասկացնել, որ քաղբանտարկյալներն իրենց էլ են վնաս» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Այսօր «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ Սերժի վերջ» վանկարկումներով ՀԱԿ ակտիվիստների ազատության համար ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կոնգրեսականները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք բողոքում էին անարդար դատավճռի դեմ, որը կայացրել է Կենտրոն եւ Նորք -Մարաշի համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ: Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց,
Ֆուտբոլիստից կոշկակար՝ մեկ քայլ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երբեմնի դարպասապահ Սամվել Պողոսյանին կյանքը ստիպել է դառնալ կոշկակար: «Ես տասներկու տարի Հայաստանի հավաքականի դարպասապահն են եղել: Դա հեշտ բան չի: Շան դժվար պարտականություն է։ Շատ ճանաչված մարդկանց հետ եմ խաղացել՝ Հունան Պողոսյան, Կարեն Գալստյան, Նորիկ Դավթյան»,- պատմում է կոշկակարը, ով աշխատում է Կենտրոնում։ Նա կոշկակարությամբ սկսել է գումար վաստակել 29 տարի
«Արմավիան» հայտարարում է, որ պատրաստ է շարունակել իրականացնել չվերթներ դեպի Սիրիա
«Արմավիա» ավիաընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Հաշվի առնելով լարված իրավիճակը Սիրիայում և բոլոր եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում և Air France, Аэрофлот, Alitalia և այլոց հրաժարումը ավիափոխադրումներ կատարել Սիրիա, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների միտումները` հանրային կարծիքը շահարկելու նպատակով օգտագործել ապատեղեկատվություն, «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է. – Շարունակել իրականացնել չվերթներ դեպի
Կրիստին Ստյուարտը պատրաստվում է նամակ գրել սիրեկանի կնոջը
Խոսակցությունները, որ Կրիստին Ստյուարտը Ռոբերտ Պատինսոնին փոխարինել է «Սպիատակաձյունիկ»-ը մուլտֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ, շատ մարդկանց համար ուղղակի բանբասանքներ էին: Դա շատ նման էր այն բոլոր հերյուրանքներին, որով շրջապատված էր Կրիստինը` «Մթնշաղ» ֆիլմից հետո: Սակայն այս անգամ, դերասանուհին ինքն է հրապարակային խոստովանել, որ երկար ժամանակ հանդիպելով Պատինսոնի հետ, հասցրել է դավաճանել նրան: Այս մասին հայտնում
«Facebook»-ը կորուստներ է գրանցել
Ընկերության երկամուտն այնուամենայնիվ ավելացել է 30 տոկոսով Աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող սոցիալական ցանցը՝ «Facebook» կայքը հայտնել է այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կորուստներ կրելու մասին՝ չնայած այն հանգամանքի, որ ընկերության եկամուտը նույն ժամանակահատվածում գերազանցել է կանխատեսումները: «Facebook»-ը մայիս ամսին կայացած նախնական հրապարակային առաջարկից հետո հրապարակված եկամուտների մասին իր առաջին հաշվետվությունում նշել է 157 միլիոն դոլար
ԱՄՆ.«Հալեպը լայնամաշտաբ արյունահեղության շեմին է»
Արեւմտյան աղբյուրների պնդմամբ` առաջիկա 24 ժամերը կարող են որոշիչ լինել թե՛ Հալեպի եւ թե՛ ողջ Սիրիայի համար: Ապստամբներն ու կառավարական ուժերը արդեն մի քանի ժամ է ինչ լուրջ ուժեր են կենտրոնացնում քաղաքում` վերջնական, որոշիչ ճակատամարտից առաջ: Երկու կողմերն էլ հույս ունեն, որ Հալեպի համար մղվող մարտերում արձանագրված հաջողությունը կարող է շրջադարձային դառնալ ողջ պատերազմի ընթացքում:
ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ քսաներորդ ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ Իմ ու Կարենի էս զրույցը երկու օր առաջ՝ երկու հազար տասնմեկի մարտի մեկին էր, եւ երբ Աստծո ջրհեղեղից ու Նոյից էինք խոսում, հանկարծ շատ ուժեղ ձայներ լսվեցին, եւ երբ բուֆատապանուհին ներս մտավ, Կարենը բուֆետապանուհուն հարցրեց՝ «էդ ի՞նչ շուխուռ ա», եւ բուֆետապանուհին ասաց՝ «Մատենադարանից միտինգավորներն էկել
Լոնդոնի համար քաղաքական լիդեր «անցանկալի անձինք»
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վերջնականապես հաստատել է.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, չնայած նա նաեւ Բելառուսի ԱՕԿ-ի նախագահն է, չի թույլատրվում այցելել օլիմպիական խաեր: Սակայն լրատվամիջոցները բացահայտել են, որ նա գործող համաշխարհային միակ լիդերը չէ, որին Մեծ Բիտանիան քաղաքական նկատառումներով «անցանկալի անձ» է համարում: Օլիմպիական խաղերում չեն լինի նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները` Ֆոլքլենդյան կղզիների
Լապարասկոպիկ վիրահատությունը առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմա է պատճառում
«Ինչը որ հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով, մեկ վայրկյան անգամ չպետք է մտածել, այլ եղանակով կատարելու մասին: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Մեր կենտրոնում լապարասկոպիկ վիրահատությունից հետո հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու միջին տևողությունը 1 մահճակալ օր է,
Մարդասպաններից մեկը նախկին բժիշկն է
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտվել է Յուրի Նասիբյանի եւ Աշոտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ամբաստանյալները մեղադրվում էին 1993թ. մայիսի 20-ին Թերեզա Դերզյանի բնակարանը գնելու պատրվակով նրա տուն գնալու, նրան դանակահարելու եւ սպանելու համար: Մարդասպանները սպանված կնոջ բնակարանից հանցագործությունից հետո հափշտակել էին սրբապատկերներ, հնաոճ իրեր, ոսկյա
Ուկրաինացի բռնցքամարտիկները գլուխները սափրել են կազակական ոճով
Բռնցքամարտի Ուկրաինայի օլիմպիական հավաքականի մի քանի ներկայացուցիչներ դեռ Լոնդոն մեկնելուց առաջ մազերը կտրել են կազակական ոճով: Այնպես որ, հեռուստադիտողները ռինգում նրանց անմիջապես կճանաչեն գլուխների միայն մեկ մազափունջով: Այդ բռնցքամարտիկների համոզմամբ, սանրվածքը ոչ միայն ավելի հզոր մրցակցի տպավորություն կթողնի մրցակիցների վրա, այլեւ կնպաստի կազակների հեղինակության բարձրացմանն ու պատմության տարածմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիահայը գոհ է ՀՀ իշխանություններից
«Սա բացարձակապես կրոնական հարց չէ: Ամերիկան եւ Եվրոպան ուզում են այդ ուղղությամբ տանել, բայց՝ մենք, սիրիահայերս, դեմ ենք դրան: Վերջին շրջանում մեր մամուլում էլ նման մոտեցումներ եղան: Դա այդպես չէ»,- Aravot.am-ի զրույցում ասաց ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: «Սա զուտ աշխարհաքաղաքական հարց է, ուստի մեր մամուլը պետք է զգույշ լինի: Մենք՝ սիրիահայերս չեզոք
«Նա քաղաքականապես մանկամիտ է». Ահարոն Ադիբեկյանը՝ նախագահի թեկնածուի մասին
«Նա առաջինը չէ, որ էպոսը փորձում է սարքել հայ ազգի ալգորիթմը: Դա նորույթ չէ եւ իրեն չի արդարացնի: Պատի ճեղքերով նայել, թե էպոսով՝ այս առումով տարբերություն չկա, նմանատիպ հիմքերն այնքան վերացական են, որ ցանկացած կոնկրետ իրավիճակ կարելի է կապել ինչ որ գծի, կամ երեւույթի հետ: Նույնն է, երբ աստղերի դիրքով պայմանավորված փորձում են որոշել, թե
Նկարիչներն անուշադրության են մատնվում, մանկագիրները՝ պակասում
Ինչպես հաղորդել էինք, ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի մասին մամլո ասուլիս: Գիտնականների համար նախատեսված «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին մասնակցում են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով 2011-2012թթ հրատարակված գիտական հոդվածների շարք: Գրողների համար նախատեսված է «Գրական մրցանակաբաշխություն՝ 21-րդ դար» մրցույթը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց,
Գյումրիում աղբահանությունը բարձիթողի վիճակում է (ֆոտոշարք)
Մինչ Գյումրիում քննարկվում է, թե ինչ ավարտ են ունենալու քաղաքապետի առաջիկա ընտրությունները, գյումրեցիների խոսքով, աղբահանությունը իրենց քաղաքում բարձիթողի վիճակում է: Այսօր՝ հուլիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը Գյումրիում արձանագրել է, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվում աղբահանության ուղղությամբ: Աղբի տարաները ամբողջությամբ լցված էին, իսկ որոշ տարածքներում տիրում էր գարշահոտություն: Առաջիկայում Գյումրիում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան . «Ուշացած, կիսատ-պռատ արձագանք» (տեսանյութ)
«ՍԴՀԿ-ն խիստ մտահոգված է Սիրիայի հայ համայնքի գոյության խնդիրներով եւ ստեղծված իրավիճակում հայաստանյան իշխանությունների պահվածքը մեզ շատ է անհանգստացնում: Իսկ այն քայլերը, որոնք կատարվեցին, մենք գնահատում ենք ուշացած եւ կիսատ-պռատ»,-Aravot.am-ի հետ զրույցում քննադատելով հայաստանյան իշխանությունների՝ սիրիահայերի նկատմամբ դրսեւորվող կրավորական կեցվածքը, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն անգամ այդ «կիսատ-պռատ»
Քանդված սալաքարեր Վանաձորի կենտրոնում
Արդեն շաբաթից ավել է, ինչ Վանաձորի Հայքի հրապարակի սալաքարերը քանդված վիճակում են: Երբ առաջին անգամ տեսա քանդված տարածքը, ինձ թվաց, թե վերանորոգման նպատակով են այդպես արել, բայց այժմ մտածում եմ, որ սխալվել եմ: Անահիտ Կարապետյան` «Քանդված սալաքարեր Վանաձորի կենտրոնում»(mynews.am)
Փորձագետ. «Արի տուն» տաշի-տուշային ծրագրերի փոխարեն սփուռքի նախարարն այնտեղ պետք է լիներ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը սիրիահայության հայրենադարձությունը կազմակերպելու հարցում չի տեսնում Հայաստանի կողմից լուրջ արձագանք կամ ազգային ծրագիր: «Ուրբաթ» ակումբում պարոն Չուգասզյանը այսօր մտավախություն հայտնեց, որ սիրիահայերը կանգնած են մասնավոր ու համայնքային սեփականությունը, սոցիալական, մշակութային օջախների ու ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից զրկվելու վտանգի առջեւ : Ըստ նրա 60.000- անոց հայկական համայնքը ֆիզիկակական
Հայերը գրիլի փողոց են սարքում, ամերիկացիները՝ ունիվերսամ
Այսօր հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ազգային բնավորության, հոգեբանության, հայկական մենթալիտետի մասին: Հոգեբանը նկատեց՝ ինչպես յուրաքանչյուր անհատ, ընտանիք, այնպես էլ ազգը իր պատմության ընթացքում ձեւավորում է պատկերացումների համակարգ: «Ձեւավորվում են այնպիսի պատկերացումներ, որոնք ազգային գիտակցության մեջ տպված են ու կարող են տանել նույնիսկ կործանման, կամ՝ նպաստել, որ այն զարգանա»,- ասաց
Չեչիլ պանրի պատրաստումը գյուղում
Գյուղերում պանիր պատրաստելը առօրյա գործերի մի մասն է կազմում: Խանութից պանիր գնելու փոխարեն՝ գյուղի բնակիչներն օգտագործում են սեփական ձեռքերով պատրաստած պանիրը: «Մի փոքր սխալ, և պանիրը չի ստացվի»,- ասում է Բայանդուր գյուղի բնակիչ տիկին Սիրարփին: Նա այսօր չեչիլ պանիր է պատրաստում, այն կարելի է պատրաստել հետևյալ եղանակով. Առաջին հերթին առանձնացնել կաթը հումսերից (կաթի սեր): Կաթը թողնել մի
ՀՀԿ «սոխակի» պատասխանը՝ ՀԱԿ-ին. «Ճիշտ որոշում է՝ չպատասխանել մեծերին եւ խելոքներին»
ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքում հայտարարել էր, որ որոշել են ընդհանրապես չպատասխանել «ՀՀԿ-ի սոխակների» քննադատությանը, ասածներին, պետք է արհամարհեն նրանց: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանից ասուլիսում հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի այդ որոշմանը: Նա պատասխանեց. «ՀԱԿ-ին վերաբերվում եմ երկակի, բնականաբար՝ նաեւ նրանց բոլոր որոշումներին: Ինձ համար դա հասկանալի է, սովորական հանցագործներ են, որոնք հայ
Հաղարծին գյուղում հայրը մկրատով վնասվածքներ է հասցրել որդուն
Հուլիսի լույս 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում կրծքավանդակի շրջանում ծակած, կտրած վերքեր է ստացել Հաղարծնի բնակիչ, 1971թ. ծնված Սամվել Միշայի Թամամյանը:: Նախնական տվյալներով`Սամվել Թամամյանին մկրատով հարվածներ է հասցրել նրա հայրը` 1947 թ. ծնված Միշա Եղիշի Թամամյանը: Սամվել Թամամյանը տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց, ուր վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տավուշի
Ռադիկ Մարտիրոսյան. Մտավորականները լուրջ դժվարություններ ունեն
Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և հանրապետության ստեղծագործական միությունների հետ համատեղ ավանդաբար անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի նպատակները եւ անցկացման կարգը: Մրցույթը մեկնարկում է հուլիսից, իսկ արդյունքները կամփոփվեն հաջորդ տարվա նույն
Արձակուրդի շրջանում խուսափեք կոմերցիոն սեքսից
Այսօր հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն ու մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը խոսեցին ամառային հանգստի հնարավոր վտանգներից: Անդրադառնալով ծովափնյա հանգստին՝ Վարդանյանը նշեց, որ մաշկի համար վնասակար են ուլտրամանուշակագույն ճառագայթները. հարկավոր է ունենալ մի քանի արեւապաշտպան քսուքներ՝ նախատեսված տարբեր աստիճանի արեւայրուքների համար: «Ի դեպ, մանկահասակ երեխաներին արեւայրուք չի կարելի ու այն տեսակետը, թե ջրի մեջ գտնվելու ժամանակ մաշկը զերծ է
«Հայկական սփյուռքն առանձնանում է»
Կարծում է ազգությամբ ռուս հայագետը Երիտասարդ հայագետ Էլլի Պոնոմարյովան հայերով ու Հայաստանով առաջին անգամ սկսել է հետաքրքրվել Պետերբուրգի պետական համալսարան ընդունվելուց հետո: «Իմ գիտելիքները Հայաստանի մասին Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության բաժին ընդունվելուց առաջ բավականին համեստ էին: Հետո ընթացքում լրացրի «բացը»: Ճիշտն ասած, բաժնի ընտրությունը պատահական էր, բայց հիմա ուրախ եմ, որ հենց հայագիտությունն եմ ընտրել»,- պատմում
«Տկզարի» երկրորդ շնչառությունը
«Տկզար» շնչական նվագարանների համույթը պատրաստվում է նշել իր գործունեության 30-ամյակը։ Այն հիմնադրվել է 1982-ին՝ ժողովրդական երաժշտության, նվագարանների գիտակ Կարլեն Միրզոյանի նախաձեռնությամբ եւ ստանձնել էր գեղարվեստական ղեկավարի եւ դիրիժորի պաշտոնը: Ըստ Միրզոյանի, համույթի ստեղծման շարժառիթն էր՝ մոռացումից վեր հանել մի շարք նվագարաններ, ընդլայնել դրանց հնչյունածավալը, կառուցել դրանց տարատեսակները, փնջել մի գունագեղ համույթ: Իր իղձը իրագործելիս՝ մաեստրոն


















































