Օրվա լրահոսը

Կիլիկյան թաղամասի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել (Տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի առջեւ նաեւ Աջափնյակ համայնքի Կիլիկյան թաղամասի բնակիչներն էին ցույցի դուրս եկել: Բնակիչներից մեկի պատմելով, թաղամասի բնակիչները 10 տարվա ժամկետով վարձակալության են վերցրել թաղամասի հողատարածքներ, բայց ժամկետը դեռ չավարտված, նրանց քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարածքը վաճառված է ու պետք է ազատեն. «90 հոգու հող է՝ 25 հեկտար, մենք մեր 25 հեկտար հողն ենք

ՀՀ նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը ՀՀ Ոստիկանության շենքի առաջ հացադուլ է սկսել

ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այս անգամ հացադուլ է սկսել ՀՀ Ոստիկանության շենքի առաջ`պահանջելով ոստիկանությունում արտաժամյա աշխատած իր հասանելիք 2,5 մլն դրամը: Ալումյանին են մոտեցել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության աշխատակիցները և խորհուրդ տվել դադարեցնել հացադուլը, իսկ իր պահանջները Ոստիկանության ղեկավարությանը ներկայացնել գրավոր ձևով, սակայն Ալումյանը հրաժարվել է:

ՕԵԿ-ը կսատարի Վարդան Ղուկասյանին

«Եթե ուսումնասիրեք մեր անցած ուղին, տեղական ինքնակառավարման վերջին մի քանի ընտրություններում, մենք պաշտպանել ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությանը»,-Aravot..am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ում ներքին պայմանավորվածություն-հանձնարարական կա Վարդան Ղուկասյանին սատարելու: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը նախկինում ՕԵԿ անդամ էր ,եւ

Զաուր Դարղալի. «Հայ-ադրբեջանական երկխոսության մեջ պետք է ներգրավել երիտասարդներին, նրանց ագրեսիան քիչ է»

Հուլիսի 21-ին Վրաստանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր ելույթում եւ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Մառնեուլիի ադրբեջանցիների ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, 25-ամյա Զաուր Դարղալին ասաց, որ Հարավային Կովկասում խաղաղության, երկխոսության, համագործակցության համար պետք է ավելի շատ ներգրավել երիտասարդությանը, որովհետեւ նոր սերունդն ապագայում ավելի հեշտ կարող է ընդհանուր հայտարարի գալ: Նրա խոսքերով ` երիտասարդների գիտակցության մեջ ագրեսիան

Ռուբեն Հայրապետյան. «Ավան-Առինջում մի ոտնատեղի հող էլ չունեմ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով կառավարության շենքի մոտ բողոքի եկած Ավան Առինջի բնակիչ Ջուլիետայի ասածներին, թե իր 25 տարվա մշակած հողատարածքը առանց իրեն տեղեկացնելու գաղտնի աճուրդի ժամանակ գնել է պարոն Հայրապետյանը, ասաց.«Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, դիմեք համապատասխան կառույցներին, ձեզ ճիշտ պատասխանը կտան՝ օրինական է, անօրինական , ճիշտ է արված, թե սխալ: Եվ ես

Եթե գարեջուր, ապա նաեւ սեքս

Ձեր նոր ծանոթուհուն առաջարկեք գարեջուր ու կտեսնեք, թե որքան արագ են զարգանում իրադարձությունները ձեր ինտիմ կյանքում: Հարվարդի համալսարանի հոգեբուժները մի հետաքրքիր հարցում են անցկացրել, ապա պարզել, որ գարեջրի սիրահարների 60 տոկոսից ավելին սեքսով է զբաղվում նոր սկսվող հարաբերությունների առաջին իսկ օրը: Կանայք, որոնք տղամարդկանց՝ «սիրում եք դուք գարեջուր» հարցին առանց տատանվելու պատասխանում են «այո», ուրեմն

Ավետ Ադոնց. Եթե լավ հայ չեղար, ոչ մի երկրի լավ քաղաքացի չես դառնա

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանից Aravot.am-ը հետաքրքրվեց տեղի հայ համայնքով: Նա նշեց, որ շուրջ 30000 հայ է ապրում Բելգիայում, որից 5000-6000-ը այն հայերն են, որոնք դեռ մինչեւ Խորհրդային Միության փլուզումն էին այստեղ ստեղծագործում, աշխատում: 1991-ից հետո հայերի մի քանի ալիք է եկել այս երկիր, համայնքը համալրվել է թուրքահայերով եւ իրաքահայերով: Մյուս «մակարդակը»

Աշոտ Աղաբաբյանը պատասխանում է Գյումրու քաղաքապետին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պատասխանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին. «Ինքը ցայտնոտի մեջ է ու փորձում է իրավիճակից դուրս գալ: Ես ընդհանրապես ցանկություն չունեմ վիրավորել իր անձին»,- .Slaq.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Աշոտ Աղաբաբյանին անվանել էր «բուֆետչիկ». «Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի

Սուրեն Առուստամյանը կերգի «Իմ սերը քեզ» երգը

Այսօր Յուրմալայում տեղի ունեցող «Նոր ալիք 2012»-ի ժամանակ Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը կներկայացնի երգիչ Անդրեի «Իմ սերը քեզ» երգը: Նշենք, որ երեկ, մրցույթի առաջին փուլի ժամանակ՝ Սուրենը բավականին հաջող կատարել է Էրիկ Կլեպտոնի «Change The World» երգը: Առաջին փուլի ավարտից հետո, Սուրեն Առուստամյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

ՍԴՀԿ. «Որոշ անհատ ձեռներեցներ որոշել են օգտվել իրենց հայրենակիցների անելանելի վիճակից»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի Վարչությունը ուշիուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Սիրիայի մեծ քաղաքներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցներն ամեն օր քնում և արթնանում են ռումբերի, կրակոցների տակ՝ մշտապես վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը: Չնայած դրան՝ ՍԴՀԿ-ին պարբերաբար բողոքներ են հասնում, որ դեպի Հալեպ կատարվող հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» տոմսերը շուրջ կրկնակի թանկացել

Վահագն Հայոցյան. «Հովհաննես Ղազարյանը ԱԺ-ի հետ այնքան էր կապված, ինչքան ՀՀՇ-ն` Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»

 ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը Aravot.am-ի հետ զրույցում Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի պատմած դրվագի հետ կապված պատասխանեց ճիշտ այնպես, ինչպես ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` «Սուտ է բացարձակ»: Խոսքն այն դրվագի մասին է, ըստ որի, Սուրեն Սիրունյանի պատմելով, երբ գլխավոր դատախազն առաջին անգամ միջնորդել է ԱԺ-ում, որ Վանո Սիրադեղյանը ձերբակալվի, այն ժամանակ

«Ժառանգության» հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունները

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման և «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:                                      

Սուսաննա Ներսիսյանը հստակեցնում է. «Անձնական իրավունքի խախտում չկա»

«Փաստինֆո» գործակալությունը հուլիսի 25-ին անդրադարձել էր վերջերս շրջանառության մեջ դրված Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակում (որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա, խոսքերի հեղ.՝ Պարույր Սևակ, երաժշտ. հեղ.՝ Էդգար Հովհաննիսյան) հեղինակների անվան նշման և օգտագործման թույլտվության վերաբերյալ Պարույր Սևակի ժառանգների հարցադրմանը և դրան ի պատասխան «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանի

Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին

Շարունակելով անարժեք վիրավորանքները`  դատախազությունը այդպես էլ  չի կարողանում  հերքել երկու կարևոր հանգամանք:  1. Գործի  քննության ընթացքում  հակասական բացատրությունների առկայության դեպքում    պետք է հարուցվեր քրեական գործ,  ինչը  չի արվել: 2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը: Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները: Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը  ցավոք որևէ բան  չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջկյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած  այլ մարդկանց գործերում: Այսքանով, մենք սպառված  ենք համարում այս խախտման  հրապարակային քննարկումը: Կշարունակենք  դատախազության և այլ պետական  մարմինների գործունեության մեջ  տեղ գտած մարդու իրավունքների  խախտումների բացահայտման և վերացման մեր  դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված  աշխատանքը:   Պաշտպանի աշխատակազմ

Ադրբեջանական բանակի մոլորությունը լուսաբացին, սպիտակ դրոշով

Եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նրանց զինվորը մոլորվել էր, ապա նրանք գտնվում են հեքիաթային սպիտակդրոշյան մոլորության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների,  «Հանրապետական»  հիվանդանոցի, «Մաշկավեներոլոգիական» դիսպանսերի,  ՙՄալայանի անվան ակնաբուժական՚ կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն

Սյունիքի մարզում մեկ անչափահաս է հանցագործություն կատարել

Կապան քաղաքում ընթացիկ տարվա 6 ամիսների տվյալներով` անչափահասների կողմից իրականացված հանցագործության 1 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 6 դեպքի փոխարեն: «Նվազել է նաեւ հանցագործ անչափահասների թիվը: Սյունիքի մարզում ընդամենը մեկ անչափահաս է հանցագործություն կատարել: Անչափահասների կողմից կատարած հանցագործությունների նվազման միտում նկատվում է ողջ հանրապետությունում: Այս տարվա 6 ամսվա արդյունքով` հանրապետությունում 68 դեպքի նվազում է արձանագրվել,

Հալեպում և Համայում շարունակվում են մարտերը

Հալեպում կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել քաղաքի մի քանի շրջանի ուղղությամբ Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպում և երկրի բազմաթիվ այլ վայրերում շարունակվել են բախումներն ապստամբների և կառավարական ուժերի միջև: «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության վկայությամբ, Հալեպում կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել քաղաքի մի քանի շրջանի ուղղությամբ, ինչի պատճառով զոհվել է մեկ երեխա, մի

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՍԿ-ի համար միակն է ու անկրկնելին (Տեսանյութ)

Խորհրդարանական ընտրությունները ոչ որակական, ոչ փաստական իմաստով ոչինչ չփոխեցին Հայաստանի քաղաքական կյանքում: Այս համոզմանն է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը: «Մենք ունենք խորհրդարան, որն իր որակով ավելի լավը չէ, քան նախորդը: Խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանեց իր քաղաքական մենաշնորհը, դեռ մի բան էլ ամրապնդեց: Եվ եթե զուգահեռ անցկացնենք, այսօր մենք ունենք մոտավորապես խորհրդային շրջանի Գերագույն

Լեգենդը հանդիպել է լեգենդին

Բռնցքամարտի ողջ պատմության մեծագույն լեգենդներից մեկը` Մոհամեդ Ալին, նույն ինքը` Կասիուս Քլեյը, այս օրերին գտնվում է Լոնդոնում: Եվ հասկանալի է, որ նրա հետ հանդիպել, առավել եւս` նկարվել, երազում են միլիոնավոր մարդիկ: Դա հաջողվել է ժամանակակից ֆուտբոլի գերաստղ Դեւիդ Բեքհեմին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Դատարանում՝ դեպքի վայրում զննություն է

Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում տեղազննություն է իրականացվում իրավապահ մարմինների կողմից: Քիչ առաջ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը փորձել էր ինքնավնասել իրեն: Շտապօգնության ավտոմեքենան արդեն հեռացել է: Դեռ նիստը չի սկսվել: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը միջնորդեցին, որպեսզի

Սամվել Ղուկասյանը նշանակվել է ռազմական ոստիկանության պետ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Ղուկասյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2013 թվականի մայիսի 9-ը։ Այս տարվա ապրիլի սկզբին նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանը ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։

«Պապա» ստրիպտիզ ակումբի աղջիկներին պաշտոնյաներն արհամարհեցին

«Մի փորձեք փուչիկները, պաժար կընկնի, կվառվենք»,-երեկ կեսգիշերին մոտ անհանգստացած ասում էին Երեւանի «Պապա» ստրիպտիզ ակումբի ուկրաինուհի պարուհիները: Նրանք հայ տղաների հետ փորձում էին օդապարիկ-փուչիկները օդ բարձրացնել, բայց այդպես էլ միայն մեկը բարձրացավ ճիշտ ուղղությամբ: Սակայն այս փոքրիկ անհաջողությունը հավաքվածների տրամադրության վրա չազդեց: Պարուհիներին հաջողվեց բարձրացնել հայ տղամարդկանց տրամադրությունը: Այլազգի աղջիկների հետ հայուհիներ էլ կային, նրանք

Խուլիգանը բարեգործ է դարձել

Բրիտանացի սկանդալային գերծանր քաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան, որ այս տարվա փետրվարին Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ իր խուլիգանական պահվածքի պատճառով արժանացել էր մարզասերների հակակրանքին, իսկ ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուք սարքել, հարկադրաբար բարեգործ է դարձել: Բանն այն է, որ Չիսորան եւ Հեյը միմյանց միջեւ կայացած մենամարտից առաջ գրազ էին եկել, ըստ

Հովհաննես Ղազարյան. «Եղել է այդպիսի բան, իրենց ձեռք չի տալիս Վանոյի վերադարձը»

«Դա հայտնի դեպք է, եղել է այդպիսի բան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Ղազարյանը` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի պատմած այն դրվագի առնչությամբ, ըստ որի՝ Արամ Մանուկյանը, զբաղեցնելով մշակույթի փոխնախարարի պաշտոնը, Վանո Սիրադեղյանին խնդրել է պաշտոնից չզրկվելու համար կողմ քվեարկել ԱԺ-ում նրա ձերբակալմանը կամ չմասնակցել քվեարկությանը: Ինչպես տեղեկացրել

407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 26-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 406.95 դրամ:

Ինքնավնասում դատարանի դահլիճում

Հենց նոր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր վերսկսվեց «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, Ստեփան Հովակիմյանը ինքնավնասեց իրեն: Երբ դա նկատեցին նրան ուղեկցողները եւ հայտնեցին դատավոր Պապոյանին, նախագահը հանձնարարեց անմիջապես շտապօգնության մեքենա կանչել, ինչպես նաեւ ամբաստանյալին դուրս բերել նիստերի դահլիճից: Ամբաստանյալը այդ ընթացքում

Քաղաքացին պատմում է Ռուբեն Հայրապետյանի «նազիր-վեզիրների» մասին (Տեսանյութ)

Ավան- Առինջի բնակիչ Ջուլիետայի պնդմամբ՝ իր 25 տարվա մշակած հողատարածքը գաղտնի աճուրդով գնել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, Ջուլիետան պատմեց, որ պարոն Հայրապետյանը հողատարածքը գնել է 2004-ին, իսկ իրեն այդ մասին տեղեկացրել են երկու տարի անց. «2006 թվականից մինչեւ հիմա դատարանների դռներն եմ, չեմ կարողանում իմ իրավունքները

Շարունակվում են մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման և նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ,մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Մաքուր և խնամված հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել

ՀՀ դատախազություն. ՄԻՊ գրասենյակի սոփեստությանը կնախանձեին անգամ Հին Հունաստանում` սեփական կարծիքը «անհերքելի ճշմարտություն» ներկայացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորվումներով և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որը ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է: Այսպես. 1999-2000թթ..- նյութերով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930