Օրվա լրահոսը

«Ո՞ւր է Վարդանը, չլինի՞ տրամադրություն չունի, դրա համար չի եկել»

Գյումրու քաղաքապետը այդպես էլ չմասնակցեց մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությանը Երեկ Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 1 սենյականոց 640 բնակարանների վիճակահանությունը: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, շահառուները առանց չափազանցության միմյանց շալակ էին թռել: Պատճառն էլ այն էր, որ 600 հոգու համար նախատեսված դահլիճում հավաքվել էին մոտ 1700-2000 հոգի: Երկրաշարժից

Ոստիկանությունը զգուշացնում է

 Այսօր՝  հուլիսի 21-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: Ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:   ՀՀ ոստիկանություն

«Փուչիկի երկիր». մինչ մեղադրանք է առաջադրվում փուչիկներ լիցքավորողին, ՀՀԿ պատգամավորն ասում է, որ «մեղք չունի» եւ հորդորում է «ջուր չպղտորել»

Այս պահի դրությամբ, հանրապետության հրապարակում տեղի ունեցած ողբերգության համար մեկ մեղավոր կա. փուչիկների լիցքավորմամբ զբաղվող 54-ամյա Սերոբ Բոզոյանը, ով դժբախտություն ունեցավ, որպես անհատ աշխատելու նաեւ ՀՀԿ-ի հետ եւ լիցքավորելու «Հավատանք, որ փոխենք» սպիտակ փուչիկները: Հիշեցնենք, որ դեպքի առընչությամբ, առ այսօր միայն նրան է մեղադրանքը առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը)

Սովետի ու այժմյան թիկնապահների մասին

Կարեն Դեմիրճյանը շրջել է ոտքով, առանց թիկնապահների ու առանց ավտոշարասյան Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին Aravot.am-ը խնդրեց համեմատել, թե սովետական տարիներին ինչպիսի թիկնապահներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաները, մինչեւ որտեղ է ձգվել նրանց ավտոշարասյունը, քանի ուղեկցողներով են շրջել եւ այլն: «Սովետական տարիներին թիկնապահ չկար, ի՞նչը համեմատեմ»,- ասաց ընկեր Թովմասյանը: Մեր հարցին՝ չէի՞ն վախենում իրենց կյանքի համար՝

«Մարդիկ իրենք մտնում են կոռուպցիայի մեջ, հետո բողոքում դրանից»

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն ՀԿ տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած էվոլյուցիոն ճանապարհը կարող էր արդյունավետ լինել, եթե իրավապահ համակարգը հստակ արձագանքեր, օրինակ, «Վիզկոն» ՍՊԸ սեփականատեր Պավել Անդերսոնի վերջին կոռուպցիոն բացահայտումներին: Այլապես այդ էվոլյուցիան, ըստ փորձագետի, չի բերի ռադիկալ փոփոխությունների:  «Առավոտ»– Կոռուպցիայի դեմ պայքարում առանձնացվում է երեք հիմնական բաղադրիչ՝ քաղաքական

Տղայական խաղեր

Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, եւ, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, եւ որի հետ

Որ նախարարը ո՞ւր գնա այս ամառը

Պարզվում է` մեր նախարարների մեծ մասի համար ամառը տքնաջան աշխատանքի շրջան է. «Չեմ հանգստանալու այս տարի»,-ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը։ Ինչպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, այնպես էլ նորանշանակ մյուս նախարարներն այս տարի, ըստ օրենքի, չեն կարող օգտվել արձակուրդի իրավունքից: Իսկ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն հանգիտն անցկացնելու տարբերակ է գտել. «Կիրակի օրերը

Սնկից թունավորվել է ամբողջ ընտանիքը

Հուլիսի 20-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորումով  իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Ռոբերտ  Աքուլյանը: Նույն օրը հիվանդանոց են տեղափոխվել նաև Ռ. Աքուլյանի որդիները` 1997 թ. ծնված Սամսոն  և 1995 թ. ծնված Արտյոմ  Աքուլյանները:   Նրանք հայտնել են, որ թունավորվել են տանը սունկ ուտելու

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ին գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում սպասվում է, 21-ին ցերեկը, 22-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ: 25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հուլիսի 21-ին գիշերվա

Գրիգոր Մուրադյան. «Կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց»

Ներկայումս Հայաստանում ընթանում են  իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական  ծրագրի հիման վրա: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ: – Ինչո՞վ է տարբերվում բարեփոխումների այս փուլը և ի՞նչ կոնցեպտուալ խնդիրներ է լուծում: – Այս փուլը նախորդների շարունակությունն է մի կողմից, մյուս կողմից այն

Վարդավառը տոն է, որ միշտ մեզ հետ է

Հուլիսի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարդավառը կամ առաքելական տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը: Գուցե այս տոնի հեթանոսական արմատներն են պատճառը, որ ժողովուրդը տոնը նշում է ոչ թե եկեղեցու տոնացույցով, այլ` դարերից եկող ավանդույթով: Տավուշի մարզում Վարդավառը տոնվում է մեծ շուքով. մարդիկ գառ են մորթում, գնում անտառ, հարազատներով քեֆ անում, իրար վրա ջուր ցողում: Իջեւանի

Մեքենան շրջվել է ձորը

Հուլիսի 21-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 21 ԼՍ 418 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Ս. Սարգսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից

Վարդան Ղուկասյանին մտադրված են հեռացնել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից

Aravot.am-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, այսօր ՀՀԿ-ն գումարելու է Շիրակի մարզային խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի  պաշտոնում մնալ-չմնալու հարցը:  Քանի որ Գյումրու քաղաքապետը, շրջանցելով կուսակցության դիրքորոշումը , հայտարարել էր , որ ուզում է նորից առաջադրել իր թեկնածությունը, ուստիև ՀՀԿ-ական վերնախավը  որոշել է  նրան պատժել: ՀՀԿ-ն մտադրված

Կողոպտչին հետապնդել և բռնել են

Հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վլադիմիր Պ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Շերամի փողոցի թիվ 61 շենքի բակում բացահայտ հափշտակելով 17-ամյա մի երիտասարդի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, փորձել է դիմել փախուստի, սակայն տուժողի և օգնության հասած անցորդների կողմից

Սպանություն կատարողի վարձակալած տնից ատրճանակ է հայտնաբերվել

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին: Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա  դիակը

Կրիշտիանու Ռոնալդուն գիշերային ակումբ է բացել

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Ալգարվա առողջարանային քաղաքում «Seven» (Յոթ)  անունով գիշերային ակումբ է բացել, որի վրա ծախսել է շուրջ $ 1 միլիոն: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Ռոնալդուն բացման արարողությանը հրավիրել է «Ռեալի» իր թիմակիցներին եւ անգամ նրանց հետեւից մասնավոր օդանավ է ուղարկել: Արարողությանը ներկա է եղել նաեւ Ռոնալդուի

Զարմանալի դատավճիռ

Երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավճռի հրապարակումը, որով Կոնգրեսի երիտասարդները դատապարտվեցին բավական խիստ ժամկետներով ազատազրկման՝ 2-6 տարի: Խոսքը վերաբերում է նախորդ տարի ամռանը Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին, երբ Կոնգրեսի մի քանի ակտիվիստներ բախվեցին ոստիկանների հետ: Ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը մինչև այժմ կալանքի տակ է, և նրան էլ հենց բաժին է հասել ամենախիստ

Շարմազանով. Էշթոնի հայտարարությունը դիվանագիտական քայլ է ընդամենը

Հատված ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից:  -Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը՝ ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունը չճանաչելու մասին: -ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը դիվանագիտական քայլ է ընդամենը: Շատ ավելի կարեւոր է, որ ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունից առաջ հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ Մեկ անգամ եւս շեշտվեց, որ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՐՁԱԿ

Եթե ԱՊՊԱ, ապա՝ Ինգո, եթե Ինգո, ապա՝ Արմենիա, եթե Արմենիա, ապա՝ Հայաստան, եթե Հայաստան, ապա՝ թեժ ամառ, եթե թեժ ամառ, ապա՝ ՀԱԿ, եթե ՀԱԿ, ապա՝ իմպիչմենթ, եթե իմպիչմենթ, ապա՝ պառլամենտ, եթե պառլամենտ, ապա՝ մեծամասնություն, եթե մեծամասնություն, ապա՝ Հանրապետական, եթե Հանրապետական, ապա՝ «Հանրապետություն», եթե «Հանրապետություն», ապա՝ Արամ, եթե Արամ, ապա՝ Փարաքար, եթե Փարաքար, ապա՝ Էռնեկյան, եթե

Օլիմպիական կրակը կրակայրիչ չէ

 Հաղթահարելով ավելի քան 12,5 հազար կիլոմետր՝ օլիմպիական կրակը հասել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ անմիջապես պահվել Թաուերի գանձարանում, որպեսզի, ինչպես հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ոչ ոք չկարողանա դրանով սիգար վառել: Անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օլիմպիական կրակի ճանապարհորդության եզրափակիչ հատվածը նույնպես բավականին երկար է լինելու: Այն այցելելու է Լոնդոնի բոլոր 33

ՀԱԿ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու որոշումը ձեռնտո՞ւ է ՀԱԿ-ին

ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ ) կարծիքով, ՀԱԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում չէ: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ այս որոշումը որակեց քաղաքական հետապնդում ընդդիմության նկատմամբ:  «ՀԱԿ-ը միշտ էլ ամեն ինչ որակում է որպես քաղաքական հետապնդում, ես համաձայն

Նկատվել են օձեր

Հուլիսի 20-ին բնակիչների կողմից ահազանգեր են ստացվել Երևանի Արարատյան 62/1 շենքի 413-րդ բնակարանում և Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում օձեր նկատելու վերաբերյալ։ Դեպքի վայրեր մեկնած ՃԿԿ օպերատիվ խմբի և հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել: ԱԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի: Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում

Արցախում ստեղծվում է նոր իրավիճակ

Արցախի նախագահական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը -Ընդհանուր առմամբ, եթե համեմատելու լինենք հայաստանյան ընտրությունների հետ, այստեղ ընտրական գործընթացն ավելի հանգիստ է անցել։ Իհարկե, խախտումներ եղել են, ինչի մասին Բալասանյանի շտաբը հայտարարել է, նաեւ դիմում-բողոք է ներկայացրել ԿԸՀ։ Ընտրությունների արդյունքներն

ՀՀՇ երիտասարդական միությունը դատապարտում է ՀԱԿ երիտասարդների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը

2012թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին: Ակնհայտ ապօրինի ու շինծու քրեական գործը քննվեց շուրջ մեկ տարի. եւ նախաքննության ժամանակ, եւ դատաքննության փուլում ապացուցվեց Կոնգրեսի ակտիվիստների

Օբաման հորդորել է ամերիկացիներին համակրանք ցուցաբերել հրաձգության զոհերի ընտանիքներին

«Չնայած կարող է երբեք չիմանանք, թե ինչ պատճառով է մեկ մարդ մյուսի կյանքը խլում, սակայն հաստատ գիտենք, թե ինչն է այն, ինչի համար արժե ապրել» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրճատել է Ֆլորիդա նահանգում անցկացվող իր քաղաքական ընտրարշավը և վերադարձել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոն՝ արձագանքելով Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցած ողբալի իրադարձությունների: Ազգային անվտանգության

Դավիթ Շահնազարյան. «Քոչարյանիզմն այսօր քաղաքական դաշտում էապես վերակենդանացվել է և մեծ դեր է կատարում հենց Կոնգրեսի ջանքերի շնորհիվ»

Հատված «Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարին 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից: – Պարոն Շահնազարյան, փաստորեն Դուք որոշեցիք ՀԱԿ-ից դուրս գալու մասին չխոսել մինչև ԱԺ ընտրությունների ավարտը, լռել Ձեր հիմնական դրդապատճառների մասին: Ինչո՞ւ եք այդպես վարվել: Ի վերջո, հասարակությունը իրավունք ուներ իմանալու, ժամանակին ինչո՞ւ

Լեւոն Զուրաբյանը՝ ԲՀԿ-ՀՀԿ գործարքի մասին. « Չի կարող նման բան լինել»

«Հիմարություն»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես «Սիվիլիթասի» գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն: Մեր հարցին՝

Սահմանամերձ գյուղը զրկվում է գոյության միջոցից

Բարեկամավան գյուղը Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է, այն Նոյեմբերյանից գտնվում է 37, մարզկենտրոն Իջեւանից` 60կմ հեռավորությամբ: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել. 1980-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, հիմա գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 35 երեխա: Միջնակարգ դպրոցի շենքն էլ շատ վատթար վիճակում է,այն կարիք ունի նորոգման: ՀՀ տարածքային կառավարման

Արամ Մանուկյան. «ՀԱԿ-ն իր ատամը ցույց կտա իշխանությանը» (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրեց: Ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ վճիռը մեկամսյա ժամկետում  բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: «Իրավաբանությունն այստեղ զրո է, իրավաբանություն իրականացնողներն էլ են  զրո, բացարձակ մասնագիտական մեխանիզմը չգործեց, ծիծաղելի է, որ այս ձեւի դեպքերի համար նման

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930