Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը` ակտիվիստների ազատազրկման կապակցությամբ

Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին: Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության

Սիրիայում ապրող փախստականները «կարող են բռնությունների թիրախ դառնալ»

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում բռնությունները ուժգնանում են, ու սպառնալիքների թիրախ են դառնում այդ երկրում ապրող փախստականները: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը հաղորդել է, որ Դամասկոսում անհայտ զինյալների կողմից իրենց բնակարանում սպանվել է իրաքցի փախստականի 7 հոգանոց ընտանիքը: ՄԱԿ-ի հանձնաժողովի մամուլի խոսնակ Մելիսա Ֆլեմինգն ասել է, որ ընտանիքի անդամները, ներառյալ երեխաները, սպանվել են մոտ տարածությունից: Սիրիայում

Արագաչափ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

2012 թ. հուլիսի 24-ից գործարկվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5-րդ կմ-ին (Սևանից դեպի Երևան ուղղության վրա) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մանրամասները կարդացեք այստեղ:

Բնակբաշխման հանձնաժողովը Սփյուռքի նախարարությունից լա՞վ է աշխատում

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքաշինության նորանշանակ նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի  մասնակցությամբ  տեղի ունեցավ 1 սենյականոց  թվով  640  բնակարանների վիճակահանությունը: Եվ մինչ այդ լարված ու երկարատեւ  պրոցեսը  կսկսվեր`  լրագրողներին մոտեցավ բնակբաշխման աշխատանքներին պարբերաբար մասնակցողներից մեկը ու, ցույց տալով  հավաքվածներին, սկսեց կատակել. «Մի հատ ուշադիր նայեք  նստածներին, այ էն տյոտյան Ֆրանսիայից է եկել,

«Արմավիան» չի ընդունում մեղադրանքները

«Ա1+»-ը հարցում էր ուղարկել «Արմավիա» ընկերությանը Հայեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ավիատոմսերի բարձր գների վերաբերյալ շրջանառվող լուրերը հերքելու կամ հաստատելու համար։ «Արմավիա» ընկերությունը խոստացել էր պաշտոնական պատասխանն ուղարկել հուլիսի 17-ին, սակայն ավիաընկերությունն այսօր է միայն տարածել իր հաղորդագրությունը:««Արմավիան» հերքում է այն տեղեկատվությունը, որ Հալեպ-Երևան ուղղությամբ ավիատոմսերի գինը բարձր է, այն չի համապատասխանում իրականությանը: Որպես ազգային ավիափոխադրամիջոց` «Արմավիայի» նպատակն

Սողանքի մասին բարձրաձայնող գյուղապետը կառավարության դե՞մ է

Հուլիսի 13-ին Տավուշի մարզխորհրդի  նիստում  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել է, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանին  հարակից Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը կառավարության դեմ դիրքորոշում ունի: Մարզպետը Գետահովտի գյուղապետի վերաբերյալ քննադատական դատողություններ հնչեցնելիս  ասել է, որ վերջինս հանրապետության տարբեր լրատվամիջոցներին  ասել է, թե գյուղի սողանքից տուժած ընտանիքներին աջակցելու համար կառավարության աջակցության  ծրագրերը ուշանում են, մինչդեռ սողանքը

«Ժառանգությունը» շնորհավորում է Արցախի ժողովրդին

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ: Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել եւ չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս  բեղուն ու ազգաշահ գործունեություն

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ ոստիկանների օգտագործված լինելու մասին. «Եթե ասեմ, որ շատ լուրջ եմ վերաբերվում՝ իհարկե ոչ, բայց հումորով էլ չենք վերաբերվում»

Պարբերաբար ընդդիմության կողմից հնչում են մեղադրանքներ, որ ոստիկանությունն օգտագործվում  է գործող ռեժիմի կողմից, որ ծառայում է ոչ թե ՀՀ քաղաքացուն, այլ միայն Սերժ Սարգսյանին ու իր ռեժիմին, որ շարքային քաղաքացին կարող է զուտ իր քաղաքական հայացքների համար ոստիկանների միջոցով պատժվել: Մասնավորապես, ՀԱԿ ակտիվիստների հետ կապված մեղադրանք եղավ, որ տուժած ոստիկանները, որոնք վստահեցրել էին, թե ՀԱԿ

«Սիրիայում սպանվել է ավելի քան 300 մարդ». իրավապաշտպաններ

Սիրիայի ակտիվիստներն ուրբաթ օրը հայտնել են, որ նախորդ օրը երկրում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ: Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, սպանվածներից մոտ 100-ը եղել են երկրի զինված ուժերի ծառայողներ: Մարտերի պատճառով զոհվել են նաև քաղաքացիական բազմաթիվ անձինք: Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, կառավարական ստորաբաժանումները վերականգնել են

ՀԱԿ ակտիվիստներին դատապարտեցին 2-6 տարվա ազատազրկումների (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ  դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը՝ Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով: Դատարանի դիմաց այս պահին հավաքվել են ՀԱԿ համախոհները եւ պահանջում են արդարություն, այստեղ են նաեւ ՀԱԿ-ից ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը

ՀԱԿ-ը պահանջում է կարիք ունեցող սիրիահայերին անվճար Հայաստան տեղափոխել

Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաեւ Սիրիայի հայկական համայնքը։ Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը եւ կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։ Հայաստանի

«Եթե Օսկանյանը դնի իր թեկնածությունը, ես սա շատ լուրջ առաջխաղացում կհամարեմ Հայաստանի համար»

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին` Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ընտրապայքարը չի ծավալվի երեք նախագահների միջև: «Հասարակությունը առաջ է գնում, ավելի զարգացած է, և նորից վերադառնալ անցած նախագահներին ու այսպես ասած, ռեանիմիացիա անել նրանց, կարծում եմ, հասարակությունը գիտակցում է, որ դրա կարիքը չկա, եթե իհարկե չլինեն արտառոց զարգացումներ

Ադրբեջանի բանակի սպա է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով ադրբեջանցի սպա է զոհվել: «Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Ջաֆար Ջաֆարովը սպանվել է հայկական  կողմի դիպուկահարի կրակոցից, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ», – նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Տեղեկացնելով այս մասին` France Press լրատվական գործակալությունը նշում է, որ չնայած 1994 թվականին դադարեցվել

Անվտա՞նգ է պաղպաղակը

Պաղպաղակի շուկան Սննդի անվտանգության պետական ծառայությունը  մոնիտորինգի է ենթարկելու։ «Պաղպաղակը կենդանական հումք ունի և ռիսկային սննդամթերք է, քանի որ այն պատրաստելիս ջերմային մշակման չի ենթարկվում։ Իսկ պաղպաղակի պատրաստման ժամանակ ցանկացած թերացում, խախտում մարդկանց առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։ Խոսքը

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ասֆալտապատումը կաթվածահար է արել Երեւանը

Այսօր մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար էր, ցերեկվա անտանելի շոգին ասֆալտապատվում էին միանգամից մի քանի փողոցներ՝ Բաղրամյանը, Մաշտոցը, Քոչարը: Խայտառակ էր վիճակը հատկապես Բաղրամյան փողոցում: «Խաչառ» ՍՊԸ-ն փողոցի կեսը փակել էր, մեքենաներն ու տրոլեյբուսները, խուսափելով վթարից, կամ անցնում էին փողոցի մեջտեղով շարված երկաթե ցուցանակների վրայով, կամ մտնում արգելված գոտի՝ ստեղծելով անորոշ վթարային իրավիճակ: Ցուցանակները հաստատ խանգարում

Բարեփոխումներից հետո. Անձը դատարան կներկայացվի ձերբակալության 60 ժամվա ընթացքում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումներով  ձերբակալության հարցը կներառվի դատական վերահսկողության ոլորտ: ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը  «Փաստինֆո» գործակալության թղթակցին պարզաբանեց. բարեփոխումներով  նախատեսվում է, որ կալանքի հարցը քննող դատարանը կողմի միջնորդությամբ պարտավոր է քննել  ձերբակալման իրավաչափության հարցը:  Փոխնախարարն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա Վճռաբեկ դատարանը փորձել էր և բավականին  հաջող  չափանիշներ ներկայացնելով՝  նախադեպային

Սյունիքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Գորիսում է

Սյունիքի մարզում 5587 աշխատանք փնտրող քաղաքացի կա, որոնցից 4388-ը գործազուրկ են: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի այս տարվա առաջին կիսամյակի տվյալների համաձայն` գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գորիսում: Սյունիքում ապրող ու գրանցված գործազուրկներից 1809-ը Գորիսի տարածաշրջանի բնակիչներ են, հաջորդ տեղում Կապանի տարածաշրջանն է` 1289 գործազուրկով: Գործազուրկի կարգավիճակ ունեցող 940 բնակիչ էլ կա Սիսիանի եւ 350-ը` Մեղրու

Հասարակությունը փող է հավաքում, ԱԳՆ ասում է՝ բարդ է

Սիրիահայերին օգնելու համար այսօր Հայազն երիտասարդական միությունը Կասկադին հարակից տարածքում դրամահավաք էր սկսել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հայազն երիտասարդական միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, իրենք մտադիր էին հենց Կասկադի տարածքում դրամահավաքությունը անցկացնել, սակայն անվտանգության աշխատակիցները իրենց թույլ չեն տվել։ Դրամահավաքը սկսել է այսօր՝ժամը 15.00-ին եւ կտեւի մինչեւ երեկոյան ժամը 20.00-ը։ Արմեն Մկրտչյանի խոսքերով՝ արդեն 20

Մամռակալած լիճը (Ֆոտոշարք)

Երեւանի Քանաքեռ համայնքում գտնվող լիճը մամռակալել է: Լճի նկատմամբ ոչ մի հոգատարություն չկա: Այն ամբողջությամբ ծածկվել է մամուռով եւ բույսերով: Լճի հենց հարեւանությամբ էլ լողավազան կա, որտեղ լողում են երիտասարդներն ու երեխաները: Արթուր Հարությունյան` «Մամռակալած լիճը» (mynews.am)

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին:

Սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից: Պատասխան. Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով: Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են

Հումորային Արենին (Ֆոտոշարք)

Փաստորեն Արենի գյուղը ոչ միայն կարելի է համարել համեղ գինի համտեսելու եւ գնելու վայր, այլ` նորատեսակ հումորի «հայրենիք»: Վայոց ձորի Արենի գյուղի վաճառատեղիում կարելի է հանդիպել  յուրօրինակ գրառումների, որոնք վաճառվող մթերքների, բույսերի եւ  «սարի ծամոն»-ի օգտակարության վերաբերյալ մակագրություններն են: Դրանց միջոցով օրինակ` ես բացահայտեցի, որ «սարի ծամոն»-ն օգտակար է ստամոքսի լնդերի համար, իսկ ահա լոշտակ ժենշենը` հազի եւ սեքսի

Ոստիկանություն. «Վանո Սիրադեղյանը Հայաստան վերադառնալուն պես անմիջապես կձերբակալվի ու կվերցվի կալանքի»

Այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանի գործը որ փուլում է գտնվում, եւ իրավական ինչ գործընթացներ կկիրառվեն նրա նկատմամբ: Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պարզաբանեց, որ գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ, նրա նկատմամբ միջազգային  հետախուզում է հայտարարված: Հարցին, թե այսինքն ի՞նչ կլինի նրա հետ՝ նա պարզաբանեց. «Այսինքն՝ վերադառնալուն պես  անմիջապես կձերբակալվի եւ

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը

«Ուզբեկստանի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը Հայաստանին մտածելու տեղիք է տալիս»,- այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ըստ որի՝ սա մարտահրավեր է. « Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը: ՀԱՊԿ-ը Ուզբեկստանի հետ միասին էլ չէր կարող ապահովել մեր անվտանգությունը: Այժմ կտրուկ քայլեր պետք չէ անել, պետք չէ

Ոստիկանությունը հերքում է, որ հրապարակի վտանգավոր փուչիկների պատվերն արվել է խնայողության համար

Այսօր հրավիրած ասուլիսում ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ 905 դեպքով նվազել են հանցագործությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Անդրադառնալով հանրապետության հրապարակի փուչիկների գործի վերաբերյալ հարցին՝ այն, որ ոստիկանությունը մեղադրանք առաջադրեց կոնկրետ անձի, արդյոք հարցաքննվե՞լ են կազմակերպիչներ, թե՞ միայն այդ մարդն էր ամբողջ խնդիրը՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը

«Թող բոլորի կյանքում լինի այն մեկը, ում կասեն «Դու իմն ես, ես՝ Քոնը»

«•Ты – моё, я – твоё•» ֆեյսբուքյան էջը գործում է 2011 թվականի նոյեմբեր ամսից: Այս կարճ ժամանակահատվածում էջը հասցրել է բավականին ճանաչում ունենալ եւ հավանության  արժանանալ երիտասարդների (եւ ոչ միայն երիտասարդների) կողմից: Էջի հաջողության բանալին թիմային աշխատանքն է. «Այժմ էջն աշխատացնում են երեք ադմիններ՝ Գայանեն, Լիլիթը եւ Բելլան: Մենք՝ ադմիններով , շատ սիրելով էջը մեր կողմից արված

«Ռուբեն Հայրապետյանի դիրքորոշումը չզգացի». Ստեփան Գրիգորյան

«Ցանկացած պետություն՝ լինի ժողովրդավարական, թե ավտորիտար, այնտեղ միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի ուժ, բռնություն կիրառել ժողովրդի դեմ եւ դա կոչվում է իշխանություն: Հայաստանում նոր տենդենցներ են ուժեղանում, հստակեցվում. ինչ-որ մարդիկ ասում են՝ իմ ռեստորանում, իմ փողոցում, իմ քաղաքում ես եմ որոշողը, թե ով պետք է ուժ կիրառի: Սա մարտահրավեր է՝ ուղղված հասարակության եւ իշխանության դեմ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930