Օրվա լրահոսը

Հայաստանում բենզինի գներն իջել են

Այս հանգստյան օրերին Հայաստանում բենզինի գներն իջել են մեկ լիտրի դիմաց 10 դրամով: Սա ընթացիկ տարում գների իջեցման երկրորդ դեպքն է` շարունակական աճից հետո: Այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինն արժե մեկ լիտրի դիմաց 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիիզելային վառելիքի գինը կազմում է մեկ լիտրի դիմաց 450

Թունավոր օձ

Հուլիսի 21-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Մուղնի թաղամասի 1-ին փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Հայաստանցի գրոսմայստերները փայլեցին Շվեյցարիայում

Բիլ քաղաքում անցկացված արագ շախմատի Շվեյցարիայի բաց առաջնությունում, որին մասնակցում էին 122 շախմատիստներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը եւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ինը հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մովսիսյանը ճանաչվեց հաղթող, իսկ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրիայի ապստամբները գրոհում են Հալեպը

«Առաջին անգամ մենք զգացինք, որ Հալեպում պատերազմ է», – հեռախոսով Reuters լրատվական գործակալությանը ասել է մի կին` չհայտնելով իր անունը: Հալեպը՝ Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը, համարվում է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի  աջակիցների հիմնական բնակավայրերից մեկը։ Ուրբաթ գիշերվանից ապստամբները սկսեցին հարձակվել քաղաքի վրա: Կիրակի օրը հաղորդվում էր, որ  ապստամբները գիշերը ցած են գցել քաղաքի կենտրոնում տեղադրված`

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 21-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային 10 հասցեում այրվում է ավտոմեքե­նա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ ավտոմե­քե­նա­յի բենզաբաքի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով բռնկվել հրդեհ` տարածվելով հարակից ավտոմեքենաների ուղղությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.01-ին, մարվել`

Մեդալներ՝ Կատովիցեից

 Մինչ հայ մարզասերները սպասում են հուլիսի 27-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մրցելույթներին, մարզաշխարհում այս օրերին մեր մարզիկների մասնակցությամբ այլ իրադարձություններ էլ են կատարվում: Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեցին ազատ եւ հունահռոմեական ընբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունները, որոնցում մեր հավաքականները հաջող հանդես եկան: Ազատ ոճայինների պայքարում մեր տղաները նվաճեցին մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ: Առաջին

Այրվող բնակարանից դուրս է բերվել 2 երեխա

Հուլիսի 22-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 52/4 շենքի 16-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,  ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով: Հրշեջ-փրկարարների և փրկարարների ուժերով դուռը բացվել է և բնակարանից դուրս են բերվել 2005 թ. ծնված Արսեն և 2008

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավանի Շահումյան 40 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2111» մակնիշի 45 ՕԼ 396 պ/հ և «ԳԱԶ 53» մակնիշի 050 ԼԼ 36 պ/հ ավտոմեքենաները: Փրկարարները

Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»

Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Դուք եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրություններ ունեք, երկուսդ էլ նույն ժամանակաշրջանում եք ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, երկուսդ էլ այգեգործ եք, եւ հիմա երկուսդ էլ առաջիկա նախագահական ընտրություններին ուզում եք մասնակցել, եթե Դուք երկուսդ իրար դեմ դուրս գաք, որպես մրցակից թեկնածուներ, ըստ Ձեզ, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ՝ հաղթելու: Պարույր

ԿԸՀ-ի որոշմամբ Բակո Սահակյանը համարվեց ընտրված ԼՂՀ նախագահ

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստում, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփեց և արձանագրությամբ վավերացրեց ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդյունքները: Առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը` ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Կենտրոնական

Օսկանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի 11.30-ին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ընթացակարգով լսեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանի բողոքը:  Աթանեսյանը պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Համբարձումյանի կայացրած մայիսի 25-ի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, կարճել այդ գործը հանցադեպի

Հայտնաբերվել է դի

Հուլիսի 22-ին, Ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան 4 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են` 1939 թ. ծնված Յուրա Հակոբյանի դին: ԱԻՆ

Ինքնասպանությունը կանխվել է

Հուլիսի 21-ին, ժամը 10.05-ին ոստիկանությունից տեղեկութ­­­յուն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 շենքի 3-րդ հարկից երեխա է ուզում նետվել ցած: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով: Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխան հարազատների կողմից անվնաս իջեցվել է պատշգամբից։ ԱԻՆ

Հասարակական լսումներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտու բնակիչների մասնակցությամբ

Հուլիսի 21-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում, որը գտնվում է Հարավային Կովկասի երեք երկրների սահմանին, կայացան << Թեքալիի գործընթացը, սահմանագոտում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմներ>> թեմայով հասարակական լսումներ: Դրանք անցկացվեցին  Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից` ԱՄՆ <<Ժողովրդավարության աջակցության հիմնադրամ>> կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին  ներկայացուցիչներ Ադրբեջանի  սահմանամերձ շրջաններից`Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, ինչպես

Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն ընկերներ չեն դառնա

Ամերիկայի երկու ամենահայտնի դեմքերի՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ փոփ երաժշտության դրոշակակիր Բեյոնսեի միջեւ մտերմություն չի կարող լինել: Բեյոնսեը ճանաչված ռեփեր Jay-Z-ի՝ Շոնն Քորի Քարթերի, կինն է, իսկ Քարթերը լավ հարաբերությունների մեջ է հիփ-հոփ կոմպոզիցիաների ոչ պակաս հայտնի կատարող Քանյե Ուեսթի՝ Քիմ Քարդաշյանի ընկերոջ հետ: Աստղերը հանդիպել են BET awards-ի միջոցառումներից մեկում, շփվել մոտ հինգ րոպե,

Ֆուտբոլային աստղը՝ գոլֆիստին մականներ մատուցող

Արգենտինացի ֆուտբոլային աստղ Կառլոս Տեվեսը գոլֆի Մեծ Բրիտանիայի բաց առաջնության կիրակնօրյա փուլում իրեն փորձել է կեդդի (գոլֆիստի օգնական) դերում: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը մրցման ամբողջ ընթացքում սեփական նախաձեռնությամբ «աշխատել» է որպես իր հայրենակից Անդրես Ռոմերոյի պայուսակը տեղափոխող ու մականները մատակարարող: Նրանք ընկերական հարաբերություններ են պահպանում 2008 թվականից: «Գոլֆի դաշտում ականավոր խաղացողների հետ գտնվելը ինձ մեծ բավականություն

«Չելսին» ստիպված մարզվել է Սիեթլի օդանավակայանի թռիչքուղում

 Չվերթը մի քանի ժամ հետաձգվելու պատճառով օվկիանոսի հակառակ կողմում կոմերցիոն մրցաշրջագայությունում գտնվող «Չելսիի» ֆուտբոլիստները հարկադրված են եղել մարզվել հենց օդանավակայանում: Ռոբերտ Դի Մատեոյի թիմը մեկնում էր Նյու Յորք՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ընկերական հանդիպման: Սակայն օդանավակայանի ադմինիստրացիան «խառնել» է նրանց ծրագրերը: Դի Մատեոն էլ չկորցնելով իրեն՝ ֆուտբոլիստներին դուրս է բերել թռիչքուղու ասֆալտապատ հատված եւ հանպատրաստից մարզում

Կիսամերկ բրազիլուհիներն արդեն հեղեղել են Լոնդոնի փողոցները

Ամառային 30-րդ օլիմպիադայի մայրաքաղաքը Խաղերի մեկնարկից արդեն հինգ օր առաջ ներծծված է Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահայտ կառնավալի մթնոլորտով: Վառ, միեւնույն ժամանակ՝ բաց հագուստներով թխամորթ բրազիլուհիները սամբա պարելով տոնական տրամադրություն են հաղորդում մառախլապատ քաղաքին՝ մարդկանց փոխանցելով իրենց կրակոտ էներգիան, իսկ երաժիշտները տեղացիներին ու հյուրերին զարմացնում են հանրահայտ «Բիթլզի» ինքնատիպ կատարումներով՝ լիվերպուլյան քառյակի հիթերը ներդաշնակելով լատինաամերիկյան ռիթմերի հետ: Աշոտ

Առաքել Միրզոյանը մտադիր է Լոնդոնում պայքարել ամենաբարձր տեղերի համար

 Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց օլիմպիական հավաքականներն այս օրերին ուսումնամարզական վերջին արտագնա հավաքն են անցկացնում, որը կավարտեն երկու օրից եւ այնտեղից էլ կմեկնեն Լոնդոն: Նրանց հետ չէ միայն 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Նա իր հոր եւ անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի հետ ավանդույթի համաձայն անհատական ծրագրով մարզվում է առանձին եւ Երեւանից մեկնելու է

Էլինան եւ Լիլիթը ոչ-ոքի արեցին

 Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի 6-րդ տուրում քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք խաղում էին սպիտակներով, կեսական միավոր վաստակեցին: Էլինան 32-րդ քայլում միավորը բաժանեց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ, իսկ Լիլիթն ու Կատերինա Լահնոն որոշեցին միմյանց հրաժեշտ տալ արդեն 13-րդ քայլից հետո: Խաղաղ ելք է ունեցել նաեւ Ցզյույ Վենցզյույ-Նադեժդա Կոսինցեւա

Ամերիկացին նշել է իր ծննդյան օրը` գումար բաժանելով (Տեսանյութ)

Ամենամեծ գեղարվեստական թանգարանը Էրմիտաժն է Սանկտ-Պետերբուրգում, որը ներառում է 332 ցուցասրահ և ավելի քան 3 միլիոն արվեստի գործ: Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք ձգվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության

«Արդեն երեք տարի է` չի լցվում այն դատարկությունը, որն իմ ներսում է »

«Նարինեին շատ էի հավանում: Դեռ մանկուց միասին ենք մեծացել, մի բակում խաղացել,  դպրոց հաճախել: Նրա  հանդեպ առաջին անգամ ինչ-որ բան զգացի, երբ եկա բանակից»,-Վահեն իր սիրո պատմություն այսպես է սկսում:  Նարինեն ապրում էր մեծ քույրիկի հետ, իսկ ծնողները մահացել էին, երբ նա դեռ պատանի էր: Նրա խնամքով զբաղվում էր քույրը, վերջինս էլ աջակցում էր Նարինեին

Մարդիկ միշտ ունեն ընտրության հնարավորություն. «Սև ամրոց» ներկայացման իմաստը (Տեսանյութ)

Երեկ` հուլիսի 21-ին, Կիրովի այգում «Միհր» թատրոնը հանդես եկավ «Սև ամրոց» ներկայացմամբ: Բոլոր վեց կերպարները բացասական են, որոնց, կարծես թե , կուրացրել է իշխանության տիրելու անհագ ցանկությունը:  Նրանք ցանկալի նպատակին հասնելու համար պատրաստ են անել ամեն ինչի, բայց այդ երկարատև պայքարը միայն մահ է բերում: Ներկայացումը քաղաքականացված եւ լոզունգավորված չէ. այն ավարտվում է նման մի մտքով`

Երեւանյան բացառիկ ռոք-ակումբի բացումը

Երեկ Կասկադում` Իսահակյան 38 հասցեում, տեղի ունեցավ «Inrock» («Ինռոք») ակումբի բացման արարողութունը, որը վարեց ՀՀ ԿԳ նախկին նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը: Երեկույթին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաեւ` դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ այլք: Սպարտակ Սեյրանյանի բացառիկ ռոք հավաքածուի

Հակերային հարձակումներից մինչև նոր սոցիալական ցանց. Համացանցն այս շաբաթ

Հերթական շաբաթն ու ֆեյսբուքյան հերթական քննարկումները: Ադրբեջանական հակերները այդպես էլ չեն դադարում իրենց հարձակումները հայկական կայքերի վրա: Այս անգամ էլ հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Ծրագրավորողներն աշխատել են այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կայքը այժմ նորմալ վիճակում է: Սա gagiktsarukyan.am կայքի վրա առաջին հարձակումն

Կարգալույծ լինողը Ախուրյանի երիտասարդ քահանան է

Այսօր Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահաներից մեկը` Տեր Վարուժան Տերտերյանը, Aravot.am-ին   տեղեկացրեց,  որ Շիրակի հոգևոր թեմից կարգալույծ է հռչակվել ոչ թե իրենց եկեղեցու երկարամյա քահանա Տեր Արսենը, այլ Տ.Արշեն քահանա Սարգսյանը, ով Ախուրյանի քահանան է: Նա երիտասարդ է, մեկ տարվա քահանա: Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, նա  դիմում էր ներկայացրել եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին: Այսուհետ

Ոչ նորմալ հասակը հորմոնների խանգարման հետեւանք է

21-րդ դարում նկատվում է հասակով բարձր տղաների թվի աճ:  Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրանց սեռական կյանքի վրա, փորձեցինք պարզել սեքսապատոլոգ Մարատ Զաքարյանից: «Ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ,- ասում է նա եւ ավելացնում,- որ դա կախված է մարդու հորմոններից ու եթե դրանք շատ են, հետեւաբար հասակն էլ բարձր է լինում»: Իր խոսքով,  հորմոնները նորմալ

ԶԼՄ-ները օլիմպիական խաղերի անվտանգության նոր սպառնալիք են հայտնաբերել

 Ահաբեկիչները կարող են անարգել Խաղերի օբյեկտներ մտնել անվտանգության աշխատակիցների համազգեստով եւ իսկական փաստաթղթերով: Սկզբում լրագրողները պարզել են, որ կազմկոմիտեի հետ 10 հազար անվտանգության աշխատակից նախապատրաստելու մասին պայմանագիր ստորագրած G4S ընկերությունն ի վիճակի չէ մինչեւ վերջ կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ հիմա էլ հայտնաբերել են, որ ընկերության պահեստից անհետացել են այդ ծառայությունն իրականացնողների համար արտադրված դեղին գույնի

Ժակ Ռոգե. «Օլիմպիական խաղերի բացման ժամանակ լռության րոպե չի լինի»

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Գերմանիայի քաղաքական գործիչների նախաձեռնությանը, որով նրանք առաջարկում են Լոնդոնում ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ մեկ րոպե լռությամբ հիշել քառասուն տարի առաջ՝ 1972 թվականին, Մյունխենի օլիմպիական խաղերում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է AFP  գործակալությունը: «Մենք գտնում ենք, որ օլիմպիական խաղերի

Հենրիխ Մխիթարյանը կրկին գոլ է խփել

 Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» Լվովում 3:1 հաշվով հաղթել է Ուժգորոդի «Գովերլա-Զակարպատյեին»: Հանդիպման 51-րդ րոպեին հաշիվը բացել է «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930