Օրվա լրահոսը
ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԸ
Հրապարակվել է QS World University Rankings 2009-ը, այսինքն՝ աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը: 200 լավագույնների աղյուսակը շարունակում է գլխավորել հանրահայտ ՀԵՔ կոչվող եռյակը՝ Հարվարդի, Եյլի, Քեմբրիջի համալսարանները, որոնք ավանդաբար համարվում են լավագույնը: Այս տարի այդ աղյուսակի 1-ին տեղում է Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), 2-րդում՝ Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա), 3-րդում՝ Եյլի (ԱՄՆ): Քեմբրիջն ու Եյլը 2008-ի համեմատ փոխատեղվել
Մորեխիկը, որը նկարել չգիտեր
Հաճելի է, որ «Առավոտը» անդրադարձել է դպրոցական դասագրքերին։ Դրա կարիքն իրոք զգացվում է. պարզ ու անկեղծ հրապարակումները շատ օգտակար կլինեն թե՛ դասագրքեր ստեղծողների, թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների եւ թե՛ երեխաների համար։ 2009 թ. հոկտեմբերի 6-ի հրապարակումը՝ «Կմեծանաս՝ կհասկանաս», ես դասում եմ այդպիսի հրապարակումների շարքին։ Լավ էր, որ նախքան հոդվածը տպագրելը Հռիփսիմե Ջեբեջյանը զրուցեց դասագրքերի հեղինակներ
ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂ…
«Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում «Սպիտակ լիմուզինով, քյուֆթայով ու մեխակներով չի ճանապարհում» հոդվածում անդրադարձել էինք Արարատի մարզի Գեղանիստ գյուղի դպրոցում տիրող վիճակին: Խմբագրությանը հասցեագրված նամակում մի խումբ ծնողներ բողոքել էին դպրոցում տիրող անօրինություններից: Դրանց կապակցությամբ դպրոցի տնօրեն Լեւոն Գեւորգյանը «Առավոտին» ասել էր, թե բողոքներն անհիմն են, եւ դրանց հետեւում կանգնած է դպրոցի նախկին տնօրենը: «Նրանից հետո,
«Օլիգարխը» զբաղված է տներ խլելո՞վ
Բաց նամակ ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, պարոն Սերժ Սարգսյան, իմ դիմում-բողոքներով ես բազմիցս անհանգստացրել եմ Ձեզ՝ մտածելով, որ որպես ՀՀ նախագահ, Ձեր կողմից կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ մղված հսկայածավալ պայքարով կարող եք դրական լուծում տալ նաեւ իմ եւ իմ ընտանիքի չափահաս եւ անչափահաս անձանց դեմ կատարված ոտնձգություններին, խաբեություններին: Սակայն հույսերս չիրականացան, քանի որ այն անձինք,
ԻՆՉՈ՞Ւ ԿՐԱԿԵՑ Հոկտեմբերի 6-ին Երեւանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը կրակել էր BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած քաղաքացու վրա: Թե ինչու էր կրակել, մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում: ԿԱԽՎԵԼ Է ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի տանիքում հայտնաբերվել է 48-րդ բնակարանի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Անդրեասյանի դին: ՄԱՀԵՐ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԸ» ԿԱՄ ՇԻՆԾՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ է գրում դատապարտյալը Վերջերս «Սեւան» ՔԿՀ-ում ինձ մոտեցավ իմ բախտակից ընկերներից մեկը՝ Գարիկ Հովհաննիսյանը, որին ծանոթ էի դեռեւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից եւ խնդրեց, որպեսզի ես համակ ուշադրությամբ լսեմ նրա ողջ քրեական պատմությունը: Ես լսեցի նրան եւ որոշեցի ընթերցել նրա գործը եւ եկա այն համոզման, որ նրա նկատմամբ դատախազը իրավունք չուներ որակավորելու այնպիսի մի հոդված, որը
ՆՈՐԱՑՎԱԾ ՓՈՍՏԵՐ՝ ՄԱՍԻՍՈՒՄ
Երեկ, Փոստի համաշխարհային օրվա առթիվ, «Հայփոստ» ընկերությունը Մասիս քաղաքում բացեց փոստային մասնաճյուղ եւ կից գործող թիվ 001 բաժանմունքը: «Հայփոստի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ամբողջովին փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն: Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ բացել մոտ 40
ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ՝ ԸՆԴԴԵՄ ԾԽԻ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Սարյանի արձանի մոտից մեկնարկելու է հեծանվարշավ՝ ընդդեմ ծխի, հանուն մաքուր օդի: Հեծանվարշավի մասնակիցները կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով՝ բերանները դիմակներով կապած: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Ակցիայի շրջանակներում թերթիկներ կբաժանվեն անցորդներին, ոստիկաններին եւ վարորդներին: Ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչ, բնապահպան Սամվել Հովհաննիսյանը, ծխելու դեմ պայքարի օրը իրենք՝ առողջ կենսակերպի հետեւորդները, չէին կարող
ՀԻՎԱՆԴԻՆ ՁԵՌՔ ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ
Հարավ-արեւմտյան Ա-2 թաղամասի Օհանովի 15 շենքի բնակիչ Կարեն Գեւորգյանի ընտանիքը սոցիալապես անապահով է, սակայն սոցիալական նպաստ չի ստանում: Եվ քանի որ ընտանիքը ընդգրկված չէ «Փարոս» համակարգում, հետեւաբար ընտանիքի անդամները չեն կարողանում պետպատվերի շրջանակում բուժսպասարկում ստանալ: Կ. Գեւորգյանի հայրը մի քանի ամիս առաջ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել. ընտանիքը մի կերպ գումար է հավաքել
«Կառավարության առաջ ինձ մի՛ խայտառակեք»
Շիրակցի գյուղապետերին ասաց մարզպետը Շիրակի մարզում երեկվա մարզխորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին մի քանի կարեւոր խնդիրներ. մասնավորապես՝ սեփական եկամուտների հավաքագրումը, աշխատավարձի պարտքերը, գայլերի հարձակումը, կարտոֆիլի «ջրի գնով» վաճառքը, Շաքարի գործարանի շահագործումը, անգամ որոշ գյուղապետերի պահվածքը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վերջին 9 ամսվա հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ Հայկաձորի գյուղապետի պահվածքին, որը վերջերս իրեն թույլ էր տվել կոպտել Իտալիայից
ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե ծնողները համապատասխան գիտելիքներ ունենան՝ մանկամահացությունը մեր երկրում կնվազի Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահացությունների 98%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին. երեխաների մահացությունների 65%-ը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի մեծ մասը՝ առաջին շաբաթվա, իսկ մնացածն էլ՝ առաջին 24
«ՔՅԱԼԼԱ ՏՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՉՈՒՆԵՆՔ»
Հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ երեկ ասուլիսում իր տեսակետն է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով, թուրքերի հետ շփումը ընդհանուր առմամբ չի կարելի մեզ համար համարել դրական, քանի որ «նրանք մեզանից զարգացած են բոլոր առումներով». «Թուրքական միջին գործարարը շատ ավելի գրագետ եւ շատ ավելի զարգացած է, քան Հայաստանինը»: Տնտեսագետի կարծիքով,
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ $500 ՄԻԼԻՈՆԸ
Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստանին տրամադրված $500 միլիոնի չափով վարկը երկար ժամանակ լուրջ քննարկումների թեմա էր դարձել: Որոշ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ վարկի տոկոսադրույքը այնքան բարձր է, որ դժվար թե մեր երկիրը կարողանա դրա տակից դուրս գալ: Բացի այդ, նրանց անհանգստացնում էր նաեւ այն, որ կառավարությունը բացահայտ կերպով չի հրապարակում, թե վարկի գումարի
Քաղաքապետը խոստացել է «ինվեստորներին» «պատին դեմ տալ»
Արդեն 3 ու կես ամիս է անցել հանրապետության նախագահի նստավայրում օտարման գոտու բնակիչների կազմակերպած ակցիայից: Չնայած նրանց հավաստիացրել էին, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կզբաղվի մոտ 32 անտուն մնացած կամ փոխհատուցման գումարից դժգոհ բնակիչների հարցով, սակայն մինչ այժմ նրանցից ոչ մեկի խնդիրն էլ լուծում չի ստացել: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը մեր թերթի հետ
ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ Է, ՔԱՆ՝ ԲՈՆՈՒՍ ՏԱԼԸ
Կառավարությունը որոշեց, որ իր համար գործարարների բիզնեսի ստվերն ավելի ձեռնտու է, քան մի քանի տատիկ-պապիկի 2000 դրամ տալը: Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես պաշտոնական մակարդակով բացահայտեց մեր երկրի վարած իրական հարկային քաղաքականությունը: Այն է՝ ամեն ինչ անել, որպեսզի տնտեսության մեջ առկա ստվերը չկրճատվի եւ որոշ հայտնի գործարարների տեղը՝ հանուն պետբյուջեն լցնելու, չնեղանա: Դա
ՀՅԴ ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ Կարեն Կարապետյանի միջոցով ՀՀ նախագահին փոխանցեց հետեւյալ դիմում-պահանջը. «Մենք՝ 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մինչ ՀՅԴ երթի մասնակիցները կհասնեին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայրի դիմաց արդեն սպասում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը՝ պատրաստվելով դիմավորել նրանց. «Եթե պահանջներ լինեն՝ կլսենք, եթե գրավոր պահանջներ լինեն՝ կփոխանցենք»: Կարեն Կարապետյանն «Առավոտին» ասաց, որ նորմալ է վերաբերվում այս գործողություններին. «Ցանկացած կառույց, այդ թվում՝ քաղաքական, իր դիրքորոշումը պիտի արտահայտի այս գործընթացի վերաբերյալ: Դրական թե
«ՆԱԽԱԳԱ՛Հ, ՄԻ՛ ԶԻՋԻՐ»
Երեկ վանկարկում էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույցի մասնակիցները Երեկ խիստ կազմակերպված ու առանց միջադեպերի անցավ ՀՅԴ-ի եւ մի շարք այլ կուսակցությունների բողոքի երթն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Երթը երկու կողմից ձեռքերով շղթա կազմած ուղեկցում էին երիտասարդները: Ոստիկանները, որոնք երեկ իրենց բավական կոռեկտ էին պահում՝ պնդում էին, թե երթին մասնակցում են առավելագույնը 4 հազար մարդ:
ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Երեկ Սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը (Փարիզ), Արթուր Չիլինգարովը (Մոսկվա), Էդուարդո Էռնեկյանը (Բուենոս Այրես), Հրայր Հովնանյանը (Վաշինգտոն), Ժան Ժանսեմը (Փարիզ), Արմեն Ջիգարխանյանը (Մոսկվա), Վաչե Մանուկյանը (Լոնդոն), Պերճ Սեդրակյանը (Նյու Յորք), Սերժ Չուրուկը (Փարիզ), Ալեն Թերզյանը (Փարիզ), Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) դիմել են համայն հայությանը հետեւյալ ուղերձով. «Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի
ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ԷԻՆ
Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Այս կապակցությամբ Կոնգրեսից մեկնաբանություն ստանալու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Քանի որ «Ժառանգության» հետ խոսակցությունները խորհրդապահական են եղել, մենք նպատակահարմար չենք համարում
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
«Թուրքիան Հայաստանի հետ ունի 300 կմ սահման, որով ավելի քան 20-25 հազար թուրք զինվոր կարող է մտնել Հայաստան։ Մենք պատրաստ ենք ցանկացածի, թող չվախեցնեն. ոչխարն էլ է քանակով շատ լինում»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Այս հարցում ՀՅԴ-ի ընդվզման քայլը բանախոսը բնական է համարում, քանի որ՝ «Դաշնակցությունն այլընտրանք չուներ»:
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երեկ տեղի է ունեցել «Կայունություն» հասարակական կազմակերպությունների միավորման համաժողովը, որին ներկա 25-ից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման՝ իշխանությունների նախաձեռնած գործընթացին եւ միաձայն ամրագրել են, որ նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը անհրաժեշտություն է: Բայց «Կայունության» ներկայացուցիչները ունեն նաեւ իրենց վերապահումները. սահմանի բացումից շահելու են մի քանի օլիգարխնե՞րը, թե՞ տնտեսությունը, այն, ինչ
«Հայհոյանքը թույլի վերջին զենքն է»
Այսպես է կարծում դաշնակցական Վահան Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Նույնիսկ ստորագրումը մեզ չի հուսահատեցնելու. մենք փորձելու ենք ցանկացած գնով կանխել հետագա բոլոր այն զարգացումները, որոնք ուղղակի վտանգում են Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության իրավունքները եւ շահերը»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախաստորագրված արձանագրությունների քննարկման վեց շաբաթներում փոխանակ
ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Հայաստանյան գործիչները կանխատեսում են, եզրակացնում, զգուշացնում, անգամ՝ սպառնում Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման նախաշեմին հայաստանյան քաղաքական ուժերը վերջին շտրիխներն են մտցնում հարցի վերաբերյալ իրենց մոտեցումներում: Հայաստանի միավորված կոմկուսի ղեկավար Յուրա Մանուկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր համոզմամբ՝ պետք է քայլեր արվեն Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ մեզանում ձեւավորված կարծրատիպերը կոտրելու համար, եւ դա պետք է
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է»
Կարծում է ՕԵԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանը – Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, այս ամբողջ քննարկումների շուրջ «Օրինաց Երկիր» կուսակցությունը անվերապահորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Արդյոք Ձեզ ամեն ինչ բավարարո՞ւմ է, մի՞թե չկան Ձեզ մտահոգող կետեր, մանավանդ, որ անգամ նախագահն է հայտարարում, որ մտահոգիչ բաներ շատ կան: – Նախ՝ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը այս
ԱՄՐԱԳՈՏԻ ՉԿԱՊԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես տեղեկացրել էինք հոկտեմբերի 9-ի «Առավոտում», վթարի զոհ է դարձել ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 19:30-ի սահմաններում, 32-ամյա Վարդան Պետրոսյանը վարելով «Մերսեդես-C 500» մակնիշի ավտոմեքենան՝ Երեւան-Սեւան ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին: Ողբերգական պատահարի հետեւանքով մեքենայում եղած ուղեւորներից ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) 58-ամյա Մելիք Գասպարյանը տեղում մահացել է, իսկ
Լինել պանիստ՝ նշանակում է ընթանալ ժամանակին համընթա՞ց
Սեփական արտաքինի մասին իշխող դասակարգը սկսել է մտածել այն պահից սկսած, երբ հասարակության մեջ դասակարգեր են առաջ եկել: Հասարակ մարդիկ նման բաների մասին մտածելու հնարավորություն չունեին: Հին Հունաստանում Պանի հետեւորդների աղանդ կար, որտեղ միայն տղամարդիկ էին: Պանիզմը (Պանը հունական դիցարանում հոտերի աստվածն էր, հովիվների ու ամբողջ բնության հովանավորը) տղամարդու կողմից սեփական արտաքինի խնամքին չափից դուրս
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Այնուհետեւ իմ զրուցակիցը սոցիալական մանկավարժ Մարինա Գալստյանն էր: Արթուր Կիրակոսյանը: Տեսարան Նուբարաշենից: – Արսեն ու Արամայիս եղբայրները ծննդական չունեն, իսկ դա լուջ խնդիր է ոչ միայն մեզ, այլեւ երեխաների համար, -ասաց մանկավարժը: – Ինչպե՞ս,- զարմանքով հարցրի ես,- մարդիկ կա՛ն, ապրում են, սակայն մարդահաշվում չկա՞ն: – Ծնողն ասում է՝ այրվել է: Ես գիտեմ, որ այդպես չի:
Ծնվում են հավատացյալ. պարզել են գիտնականները
Համաշխարհային գիտական եւ մտավորական շրջանակներում իսկական սենսացիա է առաջացրել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականների հայտնագործությունը, ըստ որի՝ ժամանակակից մարդը ծնվում է Աստծո հանդեպ հավատով: Նրանց աշխատանքի մասին հաղորդում է լոնդոնյան “Sunday Times” թերթը: «Մենք պարզել ենք, որ երեխայի մտածելակերպն ընդգրկում է ինտուիտիվ հավատ գերբնականի հանդեպ»,- հայտնել է հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Բրյուս Հուդը: Դարեր շարունակ խոշորագույն
Փաստեր՝ սուրճի մասին
1777թ. Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ, թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին