Օրվա լրահոսը

ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ «ՎԻՊՈՒՍԿՆՈՅԻ» ՀԱՄԱՐ

Հիմա էլ 9-րդ դասարանցիներն են գումար հավաքում ավարտական երեկոյի համար Յուրաքանչյուր տարի բոլոր դպրոցների տնօրենները պնդում են, թե իրենց դպրոցում դրամահավաքություն ասվածը գոյություն չունի, սակայն յուրաքանչյուր տարի էլ կարելի է ականատես լինել, թե ինչպիսի ճոխ խնջույքներ են կազմակերպվում «վերջին զանգի» արարողության համար, ինչպիսի թանկարժեք մեքենաներով են շրջանավարտներն այդ տոնախմբության օրը շրջում քաղաքի փողոցներով եւ որքան

Գիտաժողով՝ «Պատվո բլուր»

Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում մեկնարկեց ռուս-հայկական ռազմական համագործակցության փառքի հուշարձանի վերականգնմանը նվիրված «Պատվո բլուր» գիտաժողովը: Այն կազմակերպել էին Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների երիտասարդական կազմակերպությունը, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միությունը: «Ռուսական եկեղեցիները Հայաստանում 19-րդ դարում», «Ռուսական ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում», «Գեներալ Լորիս-Մելիքովը ռուս-թուրքական ընկերություններում» եւ այլ թեմաներով հոդվածներ ներկայացրին դասախոսներն ու ուսանողները: «Մեզ համար Ռուսաստանը ստրատեգիական գործընկեր

Լինել իշխանություն, ոչ թե իշխանիկ

Հորդորել է ՀՀ նախագահը՝ մարզպետների հետ հանդիպման ժամանակ խոսելով նաեւ գյուղացիներին էժան վարկեր եւ սուբսիդիաներ տալու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի՝ աղքատության, սոցիալական խնդիրների եւ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՅԺՄ ԿԱՅՈՒՆ Է

Հայաստանյան սպառողական շուկայում գրեթե բոլոր ապրանքատեսակների նկատելի գնաճի ֆոնի վրա փոքր-ինչ տարօրինակ վիճակ է նկատվում կաթնամթերքի շուկայում: Սկզբում մի քանի ընկերություններ հայտարարեցին որոշ ապրանքատեսակների գների աճի մասին, սակայն մի քանի օր հետո նորից վերադարձան հին գներին: Միեւնույն ժամանակ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից մեկը՝ «Աշտարակ կաթն» ի սկզբանե հայտարարեց, որ առայժմ մտադիր չէ գնային

ՄԻԱՅՆ ԿԵՆԱՑՈՎ ԵՎ ՆՎԵՐՈՎ

Տավուշի մարզի 62 համայնքների (5 քաղաք եւ 57 գյուղ) ղեկավարներից միայն 2-ի ղեկավարն է կին: Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեպար գյուղն արդեն 20 տարի ղեկավարում է Հրուշ Աղբալյանը, իսկ Դիլիջանի տարածաշրջանի՝ Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանքի գյուղապետն է Վարդուշ Ներսիսյանը: Հաջորդ տարի աշնանը Տավուշի մարզում ՏԻՄ հերթական ընտրություններ են: Հուսանք, որ դրանց արդյունքում մարզում կին համայնքապետերի թիվը կավելանա:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ «Մրցակցային դրամաշնորհների մրցույթ» է հայտարարել՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը եւ տարածմանը աջակցելու նպատակով: Մեկ դրամաշնորհի չափը՝ 8-20 հազար դոլար, պարտադիր է 30 տոկոս համաֆինանսավորումը, առաջարկվող ծրագրի տեւողությունը՝ առավելագույնը 24 ամիս: Ծրագրի հեղինակները հատուկ նշում են, որ «դիմորդը միաժամանակ չի կարող

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ Է ԱՇԽԱՏՈՒՄ

«Առավոտի» մարտի 15-ի համարում տպագրված «Ոչ բոլորն են թափանցիկ. ՀՀ 10 մարզպետներից 6-ի կենսագրականներում կան չհրապարակվող ժամանակահատվածներ» հրապարակմամբ ներկայացրել ենք ՀՀ մարզպետների կենսագրություններն ու զարմացել, թե ինչու են նրանցից ոմանք գաղտնի պահում կյանքի որոշ հատվածները: Հրապարակմանը արձագանքել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Պաշտոնապես հրապարակված կենսագրականում մենք չէինք գտել Սերգեյ Բագրատյանի կյանքի 1997-2002 հատվածը: Պարոն

Տնօրենը եկել է, անունը՝ հետո կասեն

Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր «Dundee Precious Metals» կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը եռօրյա աշխատանքային այցով կրկին Կապանում է: Ըստ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի՝ պաշտոնյայի հաճախակի այցելությունները զուտ աշխատանքային հիմք ունեն եւ կշարունակվեն: Հիշեցնենք, որ փետրվարին էլ էր Ռիկ Հաուզը այցելել Կապան: Այցից

ՆՊԱՍՏԻՑ ՆՊԱՍՏ, ԱՌԱՆՑ ՏՈՆԵՐԻ

Բազմազավակ ընտանիքը ապրում է դժվարին սոցիալական պայմաններում Կապանի բնակիչ, բազմազավակ մայր Անահիտը Մարտի 8-ը դիմավորեց սովորականի պես: Շքեղ նվերների կամ թանկարժեք ծաղկեփնջերի չէր էլ սպասում Անահիտը՝ ընտանիքի սոցիալական պայմաններից ելնելով: Ինչպես շատ կանայք՝ նա էլ իր ցանկություններն ունի, բայց ամենամեծ ցանկությունը նույնիսկ կանանց մեծարման այս միամսյակում իր տեղը չի զիջում տոնական ցանկություններին: Միակ ուզածը բազմազավակ

ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Երեկ Վայոց ձորում՝ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի 11 ՕՕ 525 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ՝ 22-ամյա Սերյոժա Սիմոնյանը, ուղեւորներ՝ 21-ամյա Էդգար Սարգսյանը, 22-ամյա Արտյոմ Մինասյանը եւ  Մուշեղ Սաղաթելյանը:

ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ

Երեկ տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերվել է 73-ամյա Գեւորգ Նազարյանի դին:

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

Դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 11 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ՝ 29-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը: Վիճակը ծանր է:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով՝ բոտուլիզմ) Իջեւանի հիվանդանոց են տեղափոխվել Իջեւանի Թեւոսյան փողոցի թիվ 13 տան բնակիչներ Լարիսա եւ Ռադիկ Գրիգորյաններն ու Ռիմա Մանեսյանը, նույն փողոցի թիվ 28 տան բնակիչներ՝ Սերիկ Մեհրաբյանը եւ Վարսենիկ Վարդանյանը:

«Էշ ջան, սատկիլ մի, գարուն կգա»

Նոր տարին Վանաձորի «Խնձորուտ» թաղամասի բնակիչները դիմավորել են առանց խմելու ջրի Վանաձորի Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցի շուրջ 10-15 տուն նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից զրկված է խմելու ջրից: Կիսաքանդ փողոցի ձյունն ու սառույցը հաղթահարելով, արդեն քանի ամիս է՝ բնակիչներն օրական 10-20 անգամ կտրում են շուրջ 200 մետր ճանապարհը՝ անտառի փեշի տակից հոսող ջուրը տուն հասցնելու համար:

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

ՀՀ արդարադատության նախարարության եւ ԵԽ-ի կողմից երեկ սկսվեց աշխատանքային երկօրյա քննարկում՝ նվիրված ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցներին: Քննարկմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի քարտուղարությունից Լուլյետա Կասան, Գերմանիայի նախկին դատավոր Յուրգեն Մութսը, քրեակատարողական իրավունքի պրոֆեսոր, Մաստրիխտի համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Ջերալդ Դե Յոնգը, Մեծ Բրիտանիայի իրավագիտության ավագ դասախոս Ռիչարդ Վոգլերը: ՀՀ

ԴԻԱԿԸ ԿՀԱՆԵՆ. Ե՞ՐԲ

Անցյալ տարի «Առավոտն» անդրադարձել էր Աշոտ Չիթիրյանի խնդրին, որն առնչվում էր հոր գերեզմանում այլ հանգուցյալի առկայությանը: Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Երեկ քննիչ Հովհաննես Գեւորգյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ գործով մեղադրյալ դեռ չկա եւ առաջիկա 10 օրերին պարզ կդառնա, թե ինչպես պետք է հանգուցյալին տեղափոխեն Չիթիրյանների տարածքից:

ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՎ

Քրեական գործերով վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվեց եւ անորոշ ժամանակով հետաձգվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքի քննությունը: ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանի անունից դատարան էր «հասել» նրա դիմումն այն մասին, որ ինքը 4000 դոլար կաշառք չի տվել Կոթոլյանին, որ նախաքննության ժամանակ ստել է: Հովհաննես Գեւորգյանին դատարան

Գազատար խողովակից արտահոսք կա

Արդեն 7 տարի է՝ գազատար խողովակի հարեւանությամբ ապրող բնակիչները գազի հոտից խեղդվում են: Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ Լյուսյա Վարդանյանն արդեն 7 տարի դժգոհում է, որ իր տան դիմացի գազի խողովակին ամրացրած փականից գազի արտահոսք կա, սակայն գազի սպասարկման տեղամասային բաժանմունքի տեսուչները նրա բողոքներին արձագանքում են միայն փականը փոքր-ինչ ձգելով: «Ամեն անգամ, երբ իրենց

ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՔ

Կոչ են անում ՀՀ իշխանությունները: Երեւի՝ անկախ այն բանից՝ նրանք օրենք են  խախտում, հայ աղջիկներին «ձեռ են գցում», թե փողոցում հարբած զբոսնում են: Ընդամենը 4-5 օրից սկսվելու է պարսիկների ամենասիրելի տոնը՝ Նովրուզ բայրամը՝ Նոր տարին: Արդեն քանի տարի է՝ հազարավոր պարսիկներ գերադասում են այս տոնը նշել Հայաստանում, քանի որ մեր երկրում կարող են իրենց թույլ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ՝ ԱՆՎՃԱՐ

Քանի որ ապրիլից Երեւանի մանկապարտեզներն անվճար են դառնալու, ներկայումս, «Առավոտի» տեղեկություններով, մանկապարտեզներում սկսել են երեխաների եւ նրանց ծնողների փաստաթղթերը պահանջել, որպեսզի պարզ լինի՝ տվյալ երեխան մայրաքաղաքի՞ բնակիչ է, թե՞, ասենք, Արարատի մարզում է գրանցված, բայց հաճախում է Երեւանի մանկապարտեզ: Գուցե առաջին հայացքից սա խտրականություն թվա, բայց հավանաբար վտանգ կա, որ օգտվելով առիթից՝ մոտակա բոլոր մարզերի

ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՆ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ

Ճապոնիայի կառավարության տրամադրած 10-րդ դրամաշնորհով Հայաստանը ձեռք է բերել նոր գյուղտեխնիկա: Այն մրցութային կարգով կարող են գնել սահմանային, բարձր լեռնային գոտում գտնվող համայնքների կոոպերացիաները: Ներկրվել է 61 միավոր տրակտոր, 7 գութան, 3 հավաքիչ-մամլիչ եւ նույնքան էլ կցասայլակ, որոնք, ըստ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանի, կոոպերացիաներին կվաճառեն գործարանային գնից 50% պակաս: Նախապատվությունն էլ գյուղնախարարությունը կտա այն կոոպերացիաներին,

Սառը պատերազմ՝ ի վնաս ուղեւորների

Շարունակվում է «Արմավիա» ազգային փոխադրողի եւ «Զվարթնոց» օդանավակայանի (պաշտոնական անունը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ) միջեւ օրերս թարմացած, բայց չորս տարվա ընթացքում թերեւս չմարող սառը պատերազմը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Զվարթնոցը» մի քանի ժամով դադարեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը, իսկ երեկ, ի նշան բողոքի՝ «Զվարթնոցի» բարձր գների դեմ, «Արմավիան» էր մի ժամով հետաձգել իր թռիչքները: Սակայն,

ԴԵՌ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ

ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ դրա համար էլ դեռ չենք հաղթահարել ճգնաժամը Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով պետությանը լիազորություն է տրվում մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների 30% գնաճի դեպքում միջամտել ու գների վերին շեմ սահմանել, մտահոգել է ԱԺ պատգամավորներին: «Այս որոշումը զուրկ է տրամաբանական գործողություններից: Ի՞նչ է նշանակում 30 օրվա ընթացքում 30% աճ: Սա նշանակում է, որ,

Բնության գրկո՞ւմ եք, որ վրան տեղադրեք

Այս հիմնավորումը բերելով՝ առանց օրենքի որեւէ դրույթ վկայակոչելու ոստիկանության ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանն արգելել է հացադուլավորին գիշերն անցկացնել ոչ բաց երկնքի տակ: Ազատության հրապարակում անցկացրած հացադուլի առաջին՝ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանի համար չի անցել առանց միջադեպերի: «Մեր ոստիկանությանը եւ ընդհանուր առմամբ՝ իշխանությանը, ինչպես համոզվում ենք ամեն քայլափոխի՝ հատուկ չէ անգամ հումանիզմի,

ՓՈԽՎԱԾ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՎՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ԵԽԽՎ համազեկուցողները երեկ հանդիպեցին Վարդան Օսկանյանին եւ Ռիչարդ Կիրակոսյանին ու չհանդիպեցին ԱԺ խմբակցություններին: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի՝ երեկվանից Երեւանում մեկնարկած հանդիպումների առանցքում, ինչպես հայտարարվել է՝ ոչ միայն 2008 թ. մարտի դեպքերից հետո անազատության մեջ գտնվողների գործերն են, այլ նաեւ «Ընտրական օրենսգրքում», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ

ՊԱՍԸ ՀԱՑԱԴՈ՞ՒԼ Է

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլից խիստ զարմացած ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկվա ասուլիսում պարոն Հովհաննիսյանին խորհուրդ տվեց գնալ Էջմիածին. «Ծոմը եկեղեցական արարողություն է, որը պահում են պասի վերջին շաբաթը: Պարոն Հովհաննիսյանը այս անգամ տեղի ու ժամանակի սխալ ընտրություն է կատարել, եթե ծոմ է պահում, պետք է Էջմիածին գնա, ոչ թե հրապարակ, իսկ եթե

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼԵՖԸ»

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ նախագահ Սարգսյանի՝ ընդդիմությանն արված «ծաղկաձորյան» ռեւերանսների, դատաիրավական համակարգում խոստացված փոփոխությունների ֆոնին չեն ընկալվում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից շարունակվող ճնշումները, մասնավորաբար՝ Սամսոն Խաչատրյանի հետ տեղի ունեցածը. արդյոք սա «սանիտարական մաքրո՞ւմ» է 17-ի հանրահավաքից առաջ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը, քաղբանտարկյալներին բանտերում պահելը, ընդդիմադիր գործիչներին մարզերում ու Երեւանում ոստիկանություն տանելը եւ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Օլավի Սալոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆիննական հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանն ու Ֆինլանդիան տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ներուժ ունեն, հատկապես, որ Ֆինլանդիան «Արեւելյան գործընկերության» երկրների եւ միջինասիական հանրապետությունների համար գերակա

Կհանդիպեն նաեւ զոհերի հարազատներին

Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հյուրընկալել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ

«ՇԱՏ ԶՈՒՍՊ ԲԱՌԵՐՈՎ ԿՈՆԿՐԵՏ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ»

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ իշխանությունը պարտավոր է իրականացնել ընդդիմության տրամաբանական ասածները: – ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում պահանջներից մեկն էլ այն էր, թե մարտի մեկի զոհերի հարազատներին մեկ միլիոն պետք է տրվի: Դուք այս հայտարարության մեջ վտանգ տեսա՞ք, թե՞ ոչ: – Ես այնքան չէի ուզենա, որ ՀԱԿ-ի լիդերը մտներ այդ դաշտը եւ իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031