Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՋՐԻ ՈՐԱԿԸ

Երեկ, Ջրի համաշխարհային օրվա առիթով, ջրի որակի թեմայով քննարկում էր կազմակերպվել: Անվտանգ խմելու ջուրը եւ համապատասխան ջրահեռացումը ծայրահեղ կարեւոր են չքավորության նվազեցման, կայուն զարգացման եւ հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու համար: Այս համոզմանն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Aysor.am-ի փոխանցմամբ, քննարկմանը ներկա «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի հայաստանյան ներկայացուցիչ Արեւիկ Հովսեփյանը նշել է, որ մաքուր ջուրը կյանք

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ

Այսօր վարչական դատարանի մոտ Թեղուտի պաշտպանության խումբը ակցիա եւ հացադուլ է անելու՝ հանուն արդարության վերականգնման: Այդ օրը վարչական դատարանը լսելու է «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Ինչպես Թեղուտի պաշտպանությունը ստանձնած բնապահպաններն են նշում, հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում

Բժշկի սխալը կապացուցե՞ն

Բժշկական սխալների մասին հայտնեք իրավաբաններին, ոչ թե ձեր հարեւանին Մեր երկրում բժշկական սխալները գրեթե (եթե ոչ՝ ամբողջովին) անապացուցելի են: Սակայն նման սխալների բացահայտումն ու ապացուցումն իր վրա է վերցրել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, ընդ որում՝ դա անում է անվճար: Չնայած դրան՝ գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ իրենք բողոքներ առայժմ չեն ունենում եւ փորձում են ինքնուրույն հայթայթել նման

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ՝ ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺ

Գործատուները քիչ վարձատրելու համար նույնիսկ շինարարության մեջ են աշխատեցնում անչափահաս երեխաներին եւ դարձնում նրանց ողնաշարային սուր ցավերի տեր: 13-ամյա Սաքոն աշխատում է բազալտի արտադրամասում. իր քաշից ծանր քարե սալիկները նա բեռնում է, մաքրում, սարքավորումներով փայլեցնում… մի խոսքով՝ անում նույն աշխատանքը, ինչ արտադրամասի մնացած մեծահասակ աշխատակիցները, եւ տարիքից ելնելով՝ ստանում ավելի քիչ աշխատավարձ, քան մյուսները: Նշենք,

ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԵՆ

Երեւանի բաժանորդների 90%-ն ունի 20-ժամյա ջրամատակարարում։ Այս մասին, ըստ tert.am-ի երեկ ասել է «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն՝ նշելով, որ կան նաեւ օրական 4 ժամ ջրամատակարարում ստացող գոտիներ, որոնց ուղղությամբ ընկերությունն աշխատանքներ է իրականացնում։ Ընկերությունն ամսական 400 ապօրինի ջրամիացման դեպք է հայտնաբերում։ 2009-ին «Երեւան Ջուրն» արտադրել է 307 մլն խմ ջուր, որից օգտագործվել

ՓՄՁ-ՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ԿՏԱՆ

ՎԶԵԲ-ը շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար՝ «Ամերիաբանկին» տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ՝ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, որին հղում է անում Արմինֆոն, ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա «Ամերիաբանկին» շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինանսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր

ԲՌՆԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «270 մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում» գործարքների մեկ տարվա իրականացնողը Սամվել Սիմոնյանն է: Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Սիմոնյանը 2009թ. ապրիլից-դեկտեմբեր տարբեր ընկերությունների ապրանքներ է մատակարարել եւ ծառայություններ մատուցել՝ մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Սահակյանի կազմակերպմամբ: Հարկային տեսչություն  չեն ներկայացվել հաշվետվություններ: Նախաքննությամբ ձեռք

Խաղե՞ր են տալիս

Դրամը կարծես թե կրկին արժեւորվում է, համենայնդեպս, պաշտոնական տվյալները այդ միտումն են ցույց տալիս: Երեկ՝ մարտի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 399.18 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 398.99 դրամ: Այնինչ, Երեւանի առեւտրային բանկերից «Արմինֆո» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի

Նոր համաշխարհային ճգնաժա՞մ է սպասվում

Զարգացած տնտեսություններով երկրները լրջորեն հայտնվել են պետական պարտքի խնդրի լուծման առջեւ, իսկ գոյություն ունեցող միջոցառումներից ձերբազատումը չի մոտեցնի դեֆիցիտի խելամիտ չափերին: Այս մասին, ըստ «Վզգլյադ» պարբերականի, որին մեջբերել է panorama.am կայքը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին: Լիպսկու կանխատեսումներով, G7 երկրներում՝ բացառությամբ Գերմանիայի եւ Կանադայի, 4 տարուց պետական պարտքը՝ ՀՆԱ–ի

«ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՄԵԶ ԿԵՐԱՆ»

Շաբաթ-կիրակի Նուբարաշեն մի՛ գնացեք. տեղ չեք հասնի «Շաբաթ-կիրակի օրերին մեր փողոցում այնպիսի խցանումներ են լինում, որ անգամ շտապօգնության ծառայությունից են հրաժարվում գալ, օգնություն ցուցաբերել, պատճառաբանելով, թե մեքենան ժամերով կմնա խցանումների մեջ»,- դժգոհում է Նուբարաշենի խճուղու բնակիչ Մարատ Մանուկյանը: «Բա որ, Աստված չանի, հրդեհ կամ այլ արտակարգ իրավիճակ լինի՞,- լրացնում է հարեւանուհին՝ Ռոզան ու շարունակում,- հանգստյան

Ցավալի անճշտություններ

Մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր օրաթերթի (16.03.10) «Ապակայունացման վտանգ չկա» վերտառությամբ հոդվածը: Գնահատելով իմ տված մամլո ասուլիսի հանգամանալից լուսաբանումը Ձեր օրաթերթում՝ ուզում եմ, այդուհանդերձ, Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված հոդվածը պարունակում էր մի շարք ցավալի անճշտություններ եւ որոշ նորություններ իմ մասին: Ես չեմ ասել եւ չէի կարող ասել, որ ԺՀՄԻԳ-ի հետընտրական դատավարությունների մոնիտորինգի

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ

ՀՀ դատախազությունը եվրոպական կոմիտեին ուղղված պատասխանում պնդել էր, թե 2008-ի մարտին ձերբակալվածների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու «փաստերը չեն հաստատվել»: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2010 թ. մարտի 19-ին հրապարակեց 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը՝ ՀՀ կառավարության պատասխանի հետ միասին: Արդեն

ՀԱԿ-Ի ԾՐԱԳՐԻՑ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրին՝ ասաց. «Շատ լավ բան է, երբ ծրագրային առաջարկ է ներկայացվում. դա պետք է խրախուսվի՝ անկախ նրանից, որ ես չեմ կիսում այն մոտեցումները, որոնք ներկայացվում են՝ սկսած նրանից, որ նման ծրագիրը պետք է առնվազն

ԵՐԿՈՒՍՏԵՔ «ՊԱՐԶԱԲԱՆԵՑԻՆ»

Անցյալ ուրբաթ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ մարտի 17-ին Մ. Հերացու փողոցում տեղի ունեցած մահվան ելքով պատահարին: «Վրաերթ տեղի չի ունեցել, այլ պատահար: Վրաերթը դա այն է, երբ վարորդը խախտում է կատարում, արգելված ճանապարհով է գնում եւ ինչ-որ պատահար է լինում՝ վրաերթի է ենթարկում»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ

Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ այս տարի պետք է մշակվի եւ ԱԱԽ հաստատմանը ներկայացվի սեյսմիկ անվտանգության հայեցակարգը: Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը երեկ արդեն նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Սեյսմիկ անվտանգության խնդիրները մեր երկրի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն: 20-րդ դարում մեր տարածաշրջանում 4 խոշոր երկրաշարժ

Ինչպես գնահատել Սերժ Սարգսյանի կոչը Ադրբեջանին

«Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահը կոչ է արել Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր: «Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք ստորագրենք ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Այն մարդկանց թույլ կտա համոզվել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Դրանից հետո կարելի է աշխատել մանրամասների

ՄԻ ԲԱՆ ԱՍՈՒՄ ԵՆ «ԴՐՍԻ» ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԲԱՆ ԱՆՈՒՄ ԵՆ «ՆԵՐՍՈՒՄ»

ՀՀ իշխանությունների ու մասնավորապես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի մասին ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը: Մարտ ամիսը Հայաստանի համար առանձնացավ ոչ միայն դրամի արժեզրկմամբ ու գնաճով, այլ նաեւ Հայաստանի վերաբերյալ խիստ քննադատություններ պարունակող երեք՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԱՄՆ պետդեպի եւ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից զեկույցների հրապարակմամբ, որոնք երեքն էլ առնչվում էին երկու

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ

Գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը – ՀՀԿ-ական նախարար Ներսես Երիցյանի հայտարարությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին զայրույթ է առաջացրել ոչ միայն պատգամավորների, այլեւ գործարարների եւ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ նրանք իրենց ամենօրյա կյանքում անմիջականորեն են զգում, որ ճգնաժամը չի հաղթահարվել: – Ես մեր եւ ձեր նախարարների բաժանումը չեմ ընդունում: Ինձ համար կա

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին երեկ հայտարարել է. «Ի՞նչ կարիք կա, որ նախկին իշխանավորը վերադառնա: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կդիմենք: Պետք չի, որ անընդհատ հուշեն՝ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, վարչապետ դառնա: Այսօր, կարծում եմ, ե՛ւ Հանրապետականը, ե՛ւ կոալիցիան բավարար ուժեր ունեն իրենց նախընտրական ծրագրերն իրականացնելու, եւ նոր մարդ

ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Մարտի 23-25-ը Բեռլինում տեղի կունենա Microsoft-ի ամենամյա «Եվրոպական նորարար կրթության համաժողովը», որին կմասնակցեն ավելի քան 200 ուսուցիչներ՝ 40 եվրոպական երկրներից: Եվրոպական համաժողովին Հայաստանից կմասնակցեն ուսուցչուհիներ Անուշ Թորոսյանը, Վանաձորի թիվ 19 դպրոցից, եւ Սուսաննա Գալստյանը՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանից, ներկայացնելով կրթական գործընթացում իրենց կիրառած նորարար նախագծերը: Այս ուսուցչուհիների ուսումնական նախագծերը ճանաչվել էին լավագույնը 2009թ. դեկտեմբերի 16-ին «Մայքրոսոֆթ

«ՄՈՆՈ»-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Երեկ մշակույթի նախարարությունում կայացավ  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին հյուրընկալած մոնոփառատոների ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակցում էին  Վրոցլավի փառատոնի նախագահ Վեցլավ Գերասը (Լեհաստան), «Տեսպիս» փառատոնի տնօրեն Հանս Րաշկեն (Գերմանիա) եւ մի շարք մոնոփառատոների տնօրեն եւ խորհրդատու Նինա Մազուրը: Վերջինս ազգությամբ ուկրաինուհի է, սակայն  բնակվում է Գերմանիայում: Նա նաեւ դրամատուրգ է, որի գործերը, ինչպես բնօրինակով, այնպես էլ այլ լեզուներով

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ՊԱՏՄԵԼՈՒ ԿՅԱՆՔ Եվ ես ժպտալով Նինային ասացի՝ «տեղաշորը հեչ պարտադիր պայման չի. էս ամեն ինչը կարար Օստանկինոյի խոտերի վրա տեղի ունենար», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «օրը ցերեկո՞վ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ անտառի մեջ մեզնից բացի ուրիշ մարդ չկար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ ցինիկ եք» եւ մի

Մարտի 20

ԽՈՅ (21.03-20.04)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,

Թաքցնել ունեցվածքը

Խորհուրդ է տալիս Գալուստ Սահակյանը Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  շատ գումարներ ունեցողներին խորհուրդ տվեց «զուսպ ապրեն եւ թաքցնեն հասարակությունից իրենց ունեցվածքը, որպեսզի հասարակության նախանձը չշարժեն»: Իսկ դրամի արժեզրկման մասին հարցին պատասխանելով՝ հայտնեց, որ դա իրեն չի հուզում, քանի որ «ոչ դրամ շատ ունեմ եւ ոչ էլ դոլար»:

Քննարկել գների բարձրացման հարցը

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց. «Առաջիկայում խելամիտ կլինի քննարկել գների թանկացման խնդիրը ե՛ւ կոալիցիայում, ե՛ւ կառավարությունում, որովհետեւ այն մտահոգիչ է բոլորիս համար, որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի՝ աշխատավարձի բարձրացում չենք ունենում, թանկացումներն էլ բոլորիս է հարված: Այնպես որ, խելամիտ կլինի քննարկել եւ հասկանալ՝ ինչ պետք է անել, որ նպաստենք գոնե այն սոցիալապես անապահով

«Զանգեզուր» եւ «Սեւանի ձկնորսներ»

«Դժվար է վիճել մարդկանց հետ, որոնց քաղաքական պատկերացումները ձեւավորվում են «Սեւանի ձկնորսներ» եւ «Զանգեզուր» կինոնկարների հիման վրա: Էդքան տարիներ լինելով Անդրանիկ Մարգարյանի շքախմբի անդամ` այդպես էլ չսովորեցին, թե որն է Դաշնակցության դերն այս երկրում»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ ամենայնի, այս խոսքերով պարոն Հովհաննիսյանը ուղղել էր Հանրապետական Գագիկ Մելիքյանին,

Քաշաթաղի «Մերանը»

Անցած տարվա հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշեց Քաշաթաղի շրջանային թերթ հրատարակելու նպատակով հիմնել «Մերան» ընկերությունը: Դեկտեմբերին լույս տեսավ «Մերանի» առաջին համարը: «Մերանը» լույս է տեսնում ամիսը երկու անգամ, 500 օրինակ տպաքանակով: Ըստ «Մերան» ընկերության խորհրդի նախագահ Խաչիկ Բաղդասարյանի, Քաշաթաղը պետք է ունենար շրջանային թերթ,  ինչպես ունեն Ղարաբաղի այլ շրջանները: Բայց թերթը տարածվում է ոչ

ՓԱՍՏԱՐԿՆԵՐ՝ ՈՒՐԻՇ ՈԼՈՐՏԻՑ

Ինչո՞ւ պետք չէ վերադառնալ դասական ուղղագրությանը Ինչպես տեսնում եք, վերնագիրս փոխ եմ առել Նշան Որբերյանի հոդվածաշարից (կոչվում է՝ «Ինչո՞ւ պետք է վերադառնալ դասական ուղղագրությանը»), որը մի քանի ամիս շարունակ տպագրվում էր «Առավոտում»: Այդ հոդվածաշարում, ինչպես միշտ, նման նյութերում առատորեն գործածված են «խեղագրում», «այլանդակում» եւ այլ նման բառեր, ինչպես եւ այն, որ ուղղագրական բարեփոխումները իրականացվել են

«Անհարմար» ակնթարթներ

Սպորտը գեղեցիկ է պայքարի թեժությամբ, մարզումների ընթացքում հնարքների կատարման վարպետությունը հղկելու համար գործադրվող տաժանակիր աշխատանքով, հաջողության հասնելիս՝ մարզիկի զգացմունքայնության ժայթքման անկաշկանդ ցուցադրումով: Վերջապես, սպորտը գեղեցիկ է ներդաշնակության ու շարժման մեջ: Այս ամենը հեռուստացույցի առջեւ նստած մարզասերներին բազմաթիվ անգամ ըմբոշխնելու հնարավորություն ընձեռում են պայքարի այս կամ այն դրվագի դանդաղեցված կրկնողությունները: Իսկ ժամանակակից լուսանկարչական տեխնիկան այնքան է

Կադրային նոր փոփոխություն

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նիստում նախագահի պաշտոնից հրաժարված Սամվել Դիլոյանին քվեարկության արդյունքներով փոխարինել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Գրիգորյանը: Նա հաղթել է ֆեդերացիայի  գործադիր տնօրեն Ռոբերտ Ասատրյանին, որ մինչ այդ արդեն երկու անգամ գլխավորել է ֆեդերացիան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031