Օրվա լրահոսը

«Քառյակը» Մոսկվայում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այժմ Երուսաղեմի կարգավիճակի հարցը լուծելու ժամանակը չէ: Նրա ասելով, այդ հարցը պետք է հետաձգել մինչեւ վերջնական բանակցային գործընթացի մեկնարկը: Պան Գի Մունը նաեւ շեշտել է, թե մերձավորարեւելյան հակամարտության մեջ ներքաշված կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք կարող են տապալել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Ինտերֆաքսի»

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՈՎ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել է 2009 թվականին Մարդու իրավունքների վիճակի մասին իր տարեկան զեկույցը, որը չորեքշաբթի օրը ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ իրավապաշտպաններին ներկայացրել են այդ երկրի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդն ու Մարդու իրավունքների նախարար, բարոնուհի Քիննոքը: Զեկույցում առանձին գլուխներ նվիրված են թվով 22 այն երկրներին, որտեղ Մարդու իրավունքների վիճակը բրիտանական ԱԳՆ-ն համարում է «անհանգստացնող»:

Չտեսություն եւ ա-խոսություն

Լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը՝ վտանգված մայրենիի մասին «Ապե, ապերո, քուրո… Գրական՝ պարոն, տեր, տիկին, տիար-ների փոխարեն մարդիկ միմյանց այսկերպ են դիմում: Կորցրել ենք քաղաքակիրթ դիմելաձեւերը»,- ասում է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը: Երեկվա ասուլիսում նա խոսեց վտանգված մայրենիի եւ լեզվակառավարման ապարդյուն փորձերի մասին: Ռ. Սաքապետոյանը փաստեց, որ մայրենի լեզվի

Կենգուրուի «զգեստներով» եւ ոգեւորությամբ

Այսպես դիմավորեցին հայ երեխաները «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում երեկ մեկնարկել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը այս առիթով երեկ հյուրընկալվել էր Երեւանի Ա. Պուշկինի անվան դպրոցում: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մրցույթում նորամուծություն են մտցրել. առաջադրանքները կազմել են երկու՝ հայերեն եւ ռուսերեն

ԱՅՍՕՐՎԱ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ԾՆՈՂԻՆ

Մեկ-երկու էլիտար դպրոցով կրթական համակարգի բարեփոխման խնդիր չի լուծվի Երաշխավորված առաջընթաց ունեն այն երկրները, որտեղ զարգացած է շարունակական կրթական համակարգը, արդյունավետ՝ հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, եւ, բնականաբար, տնտեսությունը զարգանում է գիտելիքահենք ուղղությամբ: Մինչդեռ այս գաղափարները մեզ մոտ բարի ցանկություններից հեռու չեն գնում: Կրթությունը գործունեության ամենաավանդական եւ պահպանողական բնագավառն է, որտեղ խնդիրները հանգում են մարդու վերափոխմանը,

26. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ռոստոմի փողոցը «Օրենքով գող» Սանթուրը :«Օրենքով գող» «Մգլոն»: Նալբանդյանի անվան դպրոցի մոտ ինձ դիմավորեց Ռոստոմի փողոցի բնակիչ Խաչիկ Սարաֆյանը: Փողոցը հատում-անցնում էր Նար-Դոսը, հասնում մինչեւ Դավայադիք (հնում՝ ուղտերի քարվանատեղի), մյուս ծայրով հասնում Սարի թաղի փեշերը: Խաչիկն իրենց տուն առաջնորդեց, որտեղ ինձ էին սպասում իրենց փողոցի մի խումբ տարեց բնակիչներ: – Մեր փողոցը սկզբից Գորկու անունով

Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ

Մարտի 6-ին «Հիմա էլ դասական ժանտախտ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս վարակը տարածվել է նաեւ Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում: Սակայն անկված կենդանիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի համաճարակը ոչ թե դասական, այլ՝ աֆրիկյան ժանտախտ է: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության

Կառավարության ասածը մեզ համար…

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ «մարզպետ Սարգիս Սահակյանի որոշմամբ, Արագածի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղում մարտի 28-ին տեղի է ունենալու համայնքապետի արտահերթ ընտրություն: Նոր համայնքապետի համար առաջադրվել եւ գրանցվել է մեկ թեկնածու՝ Արտավազդ Գալստյանը: Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է»: Արտահերթ ընտրություն անցկացնելու պատճառը գյուղապետ՝ էլի հանրապետական Գեւորգ Գալստյանի մահն է: Հանգուցյալ գյուղապետը եւ գյուղապետի միակ թեկնածուն եղբայրներ

Աստղագիտությունից ու ինֆորմատիկայից Լոռին մասնակից չի ունենա

Դպրոցական առարկայական օլիմպիադայի Լոռու մարզային փուլին մասնակցած 450 աշակերտից միայն 90-ը կմասնակցի հանրապետական փուլին: Լոռին այս տարի մասնակից չի ունենա աստղագիտություն ու ինֆորմատիկա առարկաներից: Ֆրանսերեն լեզվի մասնակիցներն ընդամենը 2-ն են, իսկ ամենաշատ թվով մասնակիցներ՝ 10-12 աշակերտ, կլինեն մաթեմատիկա, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից: «Վերջին տարիներին ինֆորմատիկա առարկայից մենք կաղում ենք 2 ոտքով, իսկ աստղագիտությունից նույնիսկ հաղթողներ

ԵՐԱԶԱՆՔԸ ՄՆԱՑ ԿԵՍՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն

Բազմազավակ ընտանիքը ոչ տուն ունի, ոչ էլ՝ տուն ունենալու հույս եւ գոյատեւելու կայուն աղբյուր Գառնիկ Զաքարյան-Մարինե Հովհաննիսյան ամուսիններն ապրում են Էջմիածնում: Սեփական կացարան չունեն: Ժամանակավոր բնակվում են Պետական գույքի կառավարման գործակալության սեփականություն հանդիսացող, բայց անժամկետ օգտագործման իրավունքով «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոնին» փոխանցված եւ կենտրոնի տարածքում գտնվող կարտոֆիլի պահեստ ծառայող փայտաշեն տնակներից մեկում: Ունեն

4 մլն դրամ պարտք՝ ազատանցիներին

Օրերս Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, արձագանքելով մեր օրաթերթում հրապարակված «Բանակին անասնակերո՞վ են սնում» վերնագրով նյութին՝ դժգոհեց, որ իր բարձրաձայնած խնդիրը կառավարության որոշ անդամների կողմից սխալ է ընկալվել, եւ սկսել են իրեն վերագրել այնպիսի մտքեր, որոնց հեղինակը ինքը չէ: «Ես մարզխորհրդի նիստի ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չեմ ասել, թե մեր բանակին անասնակերով են

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լ. Ավագյանի նկատմամբ՝ Քրօրի 142 հոդվածի 2-րդ մասով (անառակաբարո գործողություններ երեխաների նկատմամբ): Հիշեցնենք, որ այդ դպրոցի հետ կապված առաջին բացահայտումը կատարել էր երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանը, որին անգամ առաջադրվել էր մեղադրանք՝ զրպարտության համար, սակայն հենց ԱՄՆ դեսպանի կողմից նա ճանաչվեց տարվա

«ԹԵԺ» ՏԱՍՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՎ

2008 թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել էր քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Նրանք ավազակային հարձակումներ էին արել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ, առեւանգել էին «Վաղարշ Վարդեւանյան» ոսկու շուկայի տնօրենին, թալանել տոնավաճառի հատվածներից մեկը, ծրագրել Նորք համայնքի

Օժիտը՝ որպես կռվախնձոր…

Դատարանը ժամանակ տվեց. կվերադառնա՞ կինը «ընտանիք» Մարտի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի քաղաքացիական հայցի քննությունը՝ ընդդեմ Աբովյան քաղաքի բնակիչ Դ. Ս.-ի: Ա. Գ.-ի կողմից միաժամանակ ներկայացվեց երեք հայցապահանջ՝ ամուսնալուծության, ալիմենտի վճարման եւ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու (274 հոդված, Քաղ. օրենսգիրք) վերաբերյալ: Նշենք, որ Ա.

«ԱՊԱՌԻԿՈՎ» ՆՇԱՆԱԿԵԼ ԷԻՆ

Դասախոսների համար արդարացում են պահանջում Վանաձորում դեռ քննվում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի էլեկտրամատակարարման ամբիոնի վարիչի ու մյուս երեք դասախոսների՝ կաշառք վերցնելու վերաբերյալ գործը: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար:

Քաղաքացիներին «ցրում» են

Գործազուրկներն այնքան են շատացել, որ պետությունն ի վիճակի չէ բոլորին նպաստ տալ Վերջին շրջանում զբաղվածության պետական ծառայություններում աշխատանք փնտրող քաղաքացիների հերթեր են գոյանում, ինչը նշանակում է, որ մեր երկրում գործազուրկների թիվն ավելացել է: Մի շարք համայնքների զբաղվածության կենտրոնների աշխատանքից դժգոհ քաղաքացիներ դիմել էին «Առավոտին»՝ ներկայացնելով իրենց դժգոհությունները: Արաբկիր համայնքի բնակիչ տիկին Մկրտչյանը մեզ հետ զրույցում

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆ-ՎԸ-ՃԱՐ է

Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժի խոսքերով, երեխան մեղավոր չէ, որ իր ծնողը աղքատ է կամ հարուստ: Բժիշկը հավաստիացնում է, որ իրենց մոտ բուժվող երեխաները, անկախ սոցիալական դիրքից, ստանում են բժշկական նույն մակարդակի վերաբերմունք: Այսօր կերակրափողի բնածին արատներով նորածին երեխաների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելացել է: Եթե նախկինում տարեկան 7-8 նման դեպք էր արձանագրվում, ապա այսօր՝ 20-22:

ԱԺԻՈՏԱԺԻ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

«Այսօր ՀՀ արժութային շուկայում որեւիցե լուրջ նախադրյալներ՝ աժիոտաժի համար չկան. դոլար-դրամ փոխարժեքը ձեւավորվում է շուկայական հարաբերություններով՝ պայմանավորված առկա պահանջարկով եւ առաջարկով»,- aysor.am-ին ասել է ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Երեկ ֆոնդային բորսայում $1-ի միջին կշռված փոխարժքը կազմել է 405 դրամ: Սա այն դեպքում, երբ 5 օր առաջ $1-ի միջին կշռված փոխարժեքը 395 դրամ էր:

ՆԱՎԹՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՑԱՎ

Երեկ բենզինի գները Երեւանում հերթական 10 դրամով թանկացան. super տեսակը վաճառվում էր 430, premium-ը՝ 410, regular-ը՝ 390 դրամով: Սակայն, դատելով նրանից, որ նավթի գները առաջատար բորսաներում երեկվա առեւտրային նստաշրջանների արդյունքներով զգալիորեն բարձրացել են, այս «գրոշանոց» թանկացումները դեռ շարունակվելու են: Համաձայն aysor.am կայքի՝ ապրիլ ամսվա նավթային ֆյուչերսները Լոնդոնի InterContinental Futures Europe բորսայում կազմել են. IPE Brent

Մեկին կասեցնում են, մյուսին՝ տրամադրում

2010 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միեւնույն ժամանակ՝ շահումով խաղի կազմակերպման 3 եւ խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում տուգանվել են շահումով խաղերի

ՀԷԲ-ը առաջատար է

«Հայէկոնոմբանկը» մտադիր է պահպանել պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքը, «Արմինֆոյին» ասել է «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների իրականացման վարչության ղեկավար Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ 2010-ի մարտի 1-ի դրությամբ բանկը վերականգնել է պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքերը՝ ապահովելով 82755 ակտիվ պլաստիկ քարտ, որից ArCa լոկալ քարտերը կազմել են 70231 հատ, իսկ MasterCard միջազգային քարտերը՝ 12524

«Շահող կտրոն»՝ միայն ՎՏԲ-ից

«Շահելու դեպքում Դուք պետք է դիմեք մոտակա բանկ՝ վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան մինչեւ տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, ներկայացնելով դիմում՝ կցելով վիճակահանության արդյունքում շահող թվեր պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը»: Հարկային տեսչության պաշտոնական կայքէջում այսպես են բացատրում «Շահող կտրոն» վիճակախաղի հավանական շահողներին, թե ինչպես նրանք կարող են

ԽՈԶԵՐՆ ԱՆԳԱՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԳՈՄ ՄՏՆԵԼ

Քամիներն ավերել են Շիրակի մարզի գյուղերը Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ի գիշերը ժամը 00.00-01.00-ի սահմաններում բարձրացած անձրեւախառն փոթորիկն ավերել էր Շիրակի մարզի Առափի, Շիրակավան, Հառիճ, Նոր կյանք, Գուսանագյուղ, Սարակապ, Մեղրաշեն, Հովտաշեն, Արեւիկ, Ջրառատ եւ մի շարք այլ գյուղական բնակավայրերը: Եվ եթե Հառիճն ու Սարակապը «էժան» էին պրծել՝ քամին թռցրել էր դպրոցի կտուրները, ապա Առափիում կամուրջն

Մարքսիստ միավորիչը

Հիմա էլ Դավիթ Հակոբյանն է որոշել միավորել ձախ քաղաքական դաշտը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն առաջիկա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել է համախմբել սոցիալիստական գաղափարախոսությամբ արտախորհրդարանական ուժերին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա հաստատեց մեր այդ տեղեկությունը եւ մանրամասնեց նպատակները. «21-րդ դարում պառլամենտարիզմի բոլոր ինստիտուտներում լիբերալ-բուրժուական ֆրակցիաներին իբրեւ հակակշիռ կա սոցիալիստական ֆրակցիա: Առաջինները պաշտպանում

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՆԵՂԱՆՈՒՄ Է

Ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – Ինչպե՞ս եք գնահատում այն, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքը՝ Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին, հիշեցրել էր 1915թ. դեպքերի մասին՝ այնուամենայնիվ նա նշեց, թե այդ հայտարարությունը չեն ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ: – Այս բոլոր իրադարձությունների մեջ մի տեսակ կեղծիք

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵՆ

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս հաստատեց այն տեղեկությունը, որը նախապես «Առավոտին» հայտնել էր պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, թե ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը մարտի 17-ին քննարկման նյութ չի դարձրել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած ժամանակացույցերը: Մեր խնդրանքով անդրադառնալով այս փաստին՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք ափսոսանքով տեղեկացանք «Ժառանգության» գրավոր առաջարկները ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի

ՁԻՆ ԵՎ ՁԻԱՎՈՐԸ

Մեր գյուղի նախագահի Վաժա անունով ձին, որը բոլոր ձիերի որձն էր եւ վերջին ժամանակներում ծնված քուռակների առհասարակ հայրը՝ արդեն ծերացել էր: Եվ զրկվելով տիրոջ արծաթազօծ թամբ ու լկամից՝ պարապ թափառում էր: Ծերացել էր նաեւ տերը, զրկվել կնոջից, քանի որ կինը մահացել էր, իսկ Վաժա ձին այլեւս չճանաչելով իր տիրոջը՝ անընդհատ փնտրում էր իր երամակը, որի

Նոր մարտահրավերներին կդիմակայեն միասին

Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի

Կեղծ հաշվետվություններ է ներկայացվել

«Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման՝ թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմվել եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն են ներկայացվել կեղծ հաշվետվություններ: Ըստ

Բայկալն էլ քննադատեց Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած՝ Թուրքիայում ապրող միգրանտ հայաստանցիներին վտարելու մասին հայտարարությանն անդրադառնալով՝ թուրքական խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդահանրապետականի» ղեկավար Դենիզ Բայկալը հայտարարել է. «Էրդողանի խոսքերը անընդունելի են, վտանգավոր եւ անհաջող: Թուրքիա աշխատելու եկած անձանց չի կարելի որպես հաղթաթուղթ օգտագործել ինչ-որ կոնֆլիկտում, այն դեմ է մարդու իրավունքներին»: Այդ մասին news.am-ի մատուցմամբ, Բայկալն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031