Օրվա լրահոսը
Հաղթողները որոշվեցին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Վանաձորում ավարտվել են սամբո ըմբշամարտի հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցել են Հայաստանի եւ Ղարաբաղի մարզադպրոցների, մարզական ակումբների եւ կազմակերպությունների 206 մարզիկներ: Երկու տարիքային խմբերում, ըստ քաշային կարգերի, հաղթող ճանաչվել են: Պատանիներ. 48 կգ՝ Գրիգոր Խիթարյան, 52՝ Արա Մելքոնյան, 56՝ Սերյոժա Ալեքսանյան, 60՝ Գեւորգ Բունիաթյան, 65՝ Արայիկ Կարապետյան,
Աբրահամը գիտի ինչ պետք է անել
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը «BoxingScene»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը գիտի մարտի 27-ին Դետրոյտում ինչ պետք է անի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտում: «Վստահ եմ, որ նա ամբողջ ռինգով մեկ ինձնից պետք է փախչի ու ես դրան էլ եմ պատրաստ: Մենք մարզչիս հետ շատ լավ մարտավարություն
Անկանոն մրցելույթներ
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փոփոխակի հաջողությամբ է հանդես գալիս Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող արագ եւ «կույր» շախմատի «Amber» 19-րդ միջազգային գերմրցաշարում: Լեւոնը չորրորդ տուրում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկին եւ մրցաշարային աղյուսակում կրկին նահանջեց: Այժմ Արոնյանը արագ շախմատում մրցաշարային աղյուսակում 2,0 միավորով հինգերորդն է, «կույր» շախմատում՝ ութերորդը (1,5 միավոր), իսկ երկու մրցաձեւերի ընդհանուր
«Ֆեներբախչեն» նո՞ւյնպես հետաքրքրվում է
Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս Արգենտինայի «Նյուելզ օլդ Բոյզ» ակումբում, ամռանը կարող է տեղափոխվել Իտալիայի «Ռոմա» ակումբ: 22-ամյա հարձակվողին ձեռք բերել «Ռոմայի» ղեկավարությանը խորհուրդ է տվել իտալական ակումբի սելեկցիոներ Էմիլիանո Մասետտին: ԶԼՄ-ները գրում են, որ Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մոսկվայի «Լոկոմոտիվը», Իտալիայի «Սամպդորիան» եւ «Նապոլին», Անգլիայի «Ասթոն
Կկողմնորոշվեն մինչեւ մարտի վերջը
Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանի ըմբիշները չեն մեկնելու Բաքու, որտեղ ապրիլին կայանալու է ազատ եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը: Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով կապվեցինք հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ եւ ստացանք հետեւյալ մեկնաբանությունը. «Մեր երկու ազգային հավաքականներն էլ դեռ շարունակում են ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել: Ինչ վերաբերում է
ՀՈՒՄՈՐԻ ՆՇԱՁՈՂԸ՝ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ
Մարտի 17-24-ը կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը կբացվի Մոսկվայի էստրադայի թատրոնի դերասան Գենադի Խազանովի՝ «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացումով: Երեկվա ասուլիսին, անդրադառնալով ժամանակակից հումորին եւ դրա պահանջին, դերասան-հումորիստն ասաց. «Զանգվածային լսարանը ոչ խորհրդային, ոչ հետխորհրդային ժամանակներում երբեք ընդգծված վերաբերմունք չի ցուցաբերել խելացի հումորի նկատմամբ: Այսօր ասոցիատիվ մտածողության արդյունքում ստեղծված որակյալ հումորը ոչ մի տեղ զանգվածային
Դահլիճը պաշտպանելը պատվե՞ր է
Նորից «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանվող հուշարձանների ցանկում էր եւ այնտեղից դուրս է եկել ապօրինաբար. «Հուշարձանը՝ պատմաբաններից, ճարտարապետներից եւ հնագետներից կազմված փորձագիտական հանձնախմբի կողմից արժեւորվելուց հետո միայն կարող է ցանկ մտնել եւ ցանկից դուրս հանվել, ինչը այս դեպքում չարեցին»: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂ-ՏԵՂ, ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ըստ մշակույթի գծով ԵՄ փորձագետ Կատերինա Բոտանովայի՝ ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում «մշակութային» չինովնիկների մեծամասնությունը չի հասկանում՝ ինչ ասել է մշակութային քաղաքականություն: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովի՝ տարածաշրջանային նոր մշակութային ծրագրի իրագործման փորձագետ Կատերինա Բոտանովան վերջերս Երեւանում էր: Նա հարցազրույց տվեց «Առավոտին»: Համեմատելով Հայաստանն ու Ուկրաինան՝ տիկին Բոտանովան փաստում է. «Ուկրաինան ակտիվորեն
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ
Ֆրանսիայի երկաթգծերի ազգային ընկերությունը թյուրիմացաբար իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր տեղեկություն՝ երկրում, իբր, տեղի ունեցած խոշորագույն երկաթուղային վթարի մասին: APA-ի մատուցմամբ, հաղորդագրության համաձայն, Մակոն քաղաքի շրջանում արագընթաց գնացքի վագոններում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, որի արդյունքում 102 ուղեւոր զոհվել եւ 380-ը վիրավորվել էին: Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ անհապաղ միջոցառումներ են իրականացվում տուժածներին հիվանդանոցներ
ԻՐԱՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԱՅՍՕՐ
Իրաքում մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում (վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, հաշվվել է քվեաթերթիկների միայն 80 տոկոսը) առաջին անգամ առաջատարի դիրքում է հայտնվել երկրի նախկին վարչապետ Ահյադ Ալաուի գլխավորած «Ալ-Իրաքիա» Լիբերալ-հայրենասիրական դաշինքը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, քվեարկության միջանկյալ արդյունքների համաձայն, այդ դաշինքը մոտավորապես 9 հազար ձայնով առաջ է անցել Իրաքի գործող վարչապետ Նուրի
ՔՈՒՐԴ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԷԻՆ ԿՈՐԾԱՆԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Դեռեւս մարտի 10-ին թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) հակերները սկանդալային բացատրություններ են տվել։ News.am-ի մատուցմամբ, պարզվել է, որ քուրդ հակերներն աշխատել են մի ծրագրի վրա, որը հնարավորություն էր տալու կործանել Թուրքիայի կողմից գնվելիք անօդաչու «Heron» հետախուզական ինքնաթիռները։ Իսրայելից գնվելիք այդ նորագույն ինքաթիռները օգտագործվելու են հենց PKK-ի դեմ։ «Սառը հարձակման խումբ» անունով թիմի
Ծայրահեղականները ծրագրել էին Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնել
Ադրբեջանում չեզոքացվել է ծայրահեղ կրոնական կազմակերպություններին անդամակցող մի խմբավորման 8 անդամ: Նրանք նախատեսել էին զանգվածային ահաբեկչական ակտեր իրականացնել այդ երկրի տարածքում: APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից: Կալանավորվածները ՌԴ քաղաքացիներ են, այդ թվում՝ Դաղստանից եւ Չեչնիայից: Վերջիններս կալանավորվել են Բալակենսկի շրջանի վարչական տարածքում՝ Վրաստանից Ադրբեջան զենք ներկրելու փորձի ժամանակ: Նրանց
ETA-ի անդամները ֆրանսիացի ոստիկան են սպանել
Ֆրանսիայում ոստիկանությունը մեծամասշտաբ գործողություն է իրականացրել բասկերին՝ անջատողական ETA խմբավորման անդամներին հայտնաբերելու եւ կալանավորելու նպատակով: Նրանք կասկածվում են Փարիզի արվարձաններից մեկում ֆրանսիացի ոստիկանի սպանության մեջ: Ֆրանսիական իշխանությունների հաղորդումների համաձայն, այդ սպանության հետաքննությանը միացել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ: Ոստիկանությունը հայտարարում է ոստիկանի վրա հարձակված խմբավորման մեկ անդամի կալանավորման մասին: Նա խոստովանել է, որ
Թեհրանում էլի բախումներ են եղել
Թեհրանում ընդդիմադիր երիտասարդների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 50 հոգի ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու մեջ: BBC-ի մատուցմամբ, անկարգությունները սկսել են Նովրուզի նախաշեմին տեղի ունեցող, այսպես կոչված՝ «կրակի տոնի» կամ «կարմիր չորեքշաբթի» տոնակատարության ընթացքում: Իրանի իշխանությունները հայտարարել էին, թե հավատացյալ մահմեդականներին խորհուրդ չի տրվում «կրակի տոնը» նշել, քանի որ մահմեդական
39 400 ԵՐԵԽԱ ԵՎ «ԿԵՆԳՈՒՐՈՒՆ»
Այսօր կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որը տարեցտարի ավելի լայն մասսայականություն է ստանում Հայաստանում: Ավելին, այն վերածվել է նոր մանկական կրթական շարժման: Անցյալ տարի, երբ «Կենգուրուն» առաջին անգամ անցկացվեց մեր երկրում, այն համախմբեց 30 000-ից ավելի աշակերտների՝ 570 դպրոցներից: Այս տարի բոլոր կանխատեսումները՝ մասնակից դպրոցների եւ աշակերտների թվի հետ կապված, ավելի քան գերազանցվեցին: Այս տարվա
Անբաժանելի՝ բնությունից ու կանանցից
Երեկ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ճանաչված նկարիչ Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը: Այն նվիրված է արվեստագետի ծննդյան 60-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի վերջին հինգ տարիներին ստեղծած աշխատանքները, որոնց թվում են «Հայաստան», «Արցախ աշխարհ» մեծադիր նկարները, շուրջ 50 գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործություններ: «Փարավոն Միրզոյանի մեջ ապրում է մի քանի էություն, որոնք զարմանալի կերպով
Ասա ինչպես ես պահում գրադարանդ, ասեմ ով ես դու
Գրադարանավարները հաճախ են բողոքում, որ համայնքի շատ ղեկավարներ անուշադրության են մատնում իրենց տարածքում գործող գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանը փորձում է իր գրքային հավաքածուից համապատասխան գրականություն առաքել մարզային, քաղաքային եւ գյուղական գրադարաններ: Մարզային գրադարանների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ այցելում են Ազգային գրադարան՝ ստանալու համապատասխան նվեր-գրականությունը: Իսկ Տավուշի մարզային գրադարանից այսքան ժամանակ ոչ մի այց չի եղել:
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ ԵՆ
Իսկ մենք դեռ խոսում ենք բուհերի՝ որակի ապահովման գործընթացի «ա» ու «բ»-ից Կրթության որակի ապահովման գործընթացներին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է, սկսած նրանից՝ արդյո՞ք բուհերը գիտակցում են, որ որակի գնահատումն առաջին հերթին ի շահ իրենց է, վերջացրած այն փաստով, որ կրթության որակի ապահովման գործընթացները ՀՀ-ի ոչ բոլոր բուհերում են բավարար մակարդակի վրա: Ամբողջ աշխարհում գերիշխող է
ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ
Հայ մտաւորականութեան արձագանգը խեղագրութեան առթիւ Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10, 10.03.10 Հայ մտաւորականութիւնը թէ՛ սփիւռքում, թէ՛ հայրենիքում ընդվզեց ուղղագրական աղաւաղումների առթիւ: Անկախութիւնից յետոյ ի՞նչն է խանգարում մեզ հրաժարուելու գոյութիւն չունեցող երկրի (ԽՍՀՄ) լեզուական գաղափարախօսութիւնից ու օրէնքներից՝ վերականգնելու համար ընդամէնը ութ տասնամեակ առաջ խեղաթիւրուած մէկ ու կէս հազարամեայ աւանդական միակերպ գրահամակարգը (մնացած բոլոր
Ամփոփվել են օլիմպիադայի արդյունքները
Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններից դպրոցականների առարկայական օլիմպիադային մասնակցած 445 աշակերտից 120-ը զբաղեցրել է մրցանակային տեղ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցականներից 39-ը արժանացել է առաջին կարգի դիպլոմի, 41-ը՝ երկրորդ, իսկ 40 մասնակից երրորդ տեղ է զբաղեցրել: Մասնակցության ամենալավ արդյունքներ ցուցաբերած աշակերտներից 71-ը կմասնակցի մարտի 19-ից մայիսի 10-ը Երեւանում կայանալիք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Սյունիքի մարզպետարանի կրթության,
Էլի հանուն մայրենիի անաղարտության
Ովքեր եւ ինչն է խանգարում՝ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնության հաջող ելքին Այս տարվա փետրվարի 19-ին «Հանուն մայրենիի անաղարտության» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարել է Մայրենի լեզվի տարի՝ հաշվի առնելով, որ Հայաստանից դուրս բնակվող հայերին հայ է պահում հավատքը, լեզուն եւ հայրենիքը, Հայաստանում էլ հայոց լեզուն շատ անհարգալից վերաբերմունքի է արժանանում:
Բնական աղետ՝ Վանաձորում
Վերջին շաբաթվա ընթացքում Լոռու մարզում գրանցված աննախադեպ ուժեղ քամիները մեծ ավերածություններ ու վնասներ են պատճառել մի շարք համայնքների: Մասնավորապես Գուգարքի շրջանի Դարպաս, Քարաբերդ գյուղերում, գետերի վարարման պատճառով, վնասվել են ճանապարհն իրար կապող անցումային կամրջակը, բնակելի տների տանիքները՝ այդ թվում նորակառույց: Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղի դպրոցն է տուժել՝ քամին քշել է տանիքը, ջարդել ապակիները: «Հարավ-կովկասյան
ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Նախաքրիստոնեական դամբարանը «ռեմոնտ» են արել Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում խաչքար է տեղադրվել, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական
Այրվել է վագոն-տնակը Մարտի 16-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 119/193 վագոն-տնակում: Ամբողջությամբ այրվել է Յու. Ալավերդյանին պատկանող վագոն-տնակը՝ 36 քմ մակերեսով: Քաղաքացիները՝ ձորում Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում, քարանձավում քանդման աշխատանքներ կատարելիս, ձորն է ընկել երկու քաղաքացի: Պատահարի հետեւանքով Մասիս քաղաքի
ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՐԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ ԷԻՆ ՏՎԵԼ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 1994թ. ապրիլի 25-ի որոշմամբ հաստատվեց առանց գույքի գնման իրավունքի վարձակալության պայմանագրի կարգը: Այդ հիմքով, Երքաղխորհրդի գործկոմի ոչ պետական առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպման ձեռնարկությունը անհատ ձեռներեց Սամվել Խաչատրյանին տրամադրեց թույլտվություն՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց առեւտրի կրպակ տեղադրել: Ձեւակերպված էր անգամ նպատակը՝ առեւտուր կազմակերպելու համար: Նախատեսվել էր, որ «տնտեսվարող սուբյեկտը»
SMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹ
«SMS-հաղորդումը, արդյոք, կարո՞ղ է դառնալ քրեական հետապնդման առիթ». «Առավոտի» այս հարցին պատասխանում է Մոսկվայում գտնվող իրավաբան Արամ Մխիթարյանը: Փետրվարի 12-ին «ՍԻԼ» կոնցեռնի հայտնի միջադեպով կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2 եւ 7 ենթակետերով. ազատությունից ապօրինի զրկելը՝ նախապես համաձայնությամբ, շահադիտական դրդումներով: «Ազատությունից
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼ Է
Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում լույս տեսած «Կրկին ծառեր են հատվում» լուրին, բնապահպանության նախարարությունից պարզաբանեցին. «ՀՀ բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային բաժինը մեկնել է Աջափնյակ համայնքի Մազմանյան 4 հասցե, որտեղ շինարարության նպատակով ծառահատում է կատարվել: Տեսչության աշխատակիցները պարզել են, որ տվյալ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անժելա Հարությունյանին՝ առեւտրի եւ սպասարկման սրահ կառուցելու համար: Առկա են
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ՉԵՆ, ՎԱՐՔԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՈՎ ԵՆ
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը, որը մարտի 11-ին «Առավոտում» տպագրված «Օգտագործում են հեռախոսն ու ինտերնետը» հոդվածում մեզ հետ խոսել էր ինտերնետի եւ բջջային կապի միջոցով երեխաների շահագործման թեմայի մասին, անդրադառնալով հրապարակման մեջ նշված «անչափահաս մարմնավաճառ» բառակապակցությանը, իր խոսքում որոշ հստակեցումներ մտցրեց՝ հայտնելով, որ 2008 թվականին հայտնաբերված 32 անչափահաս մարմնավաճառների փոխարեն պետք է ասել
Առաջարկում են օդով ելումուտ անել
Մի քանի օր է՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները Գյումրիի Գարեգին Նժդեհի 7 հասցեի թիվ 2 հանրակացարանում բնակվող Հարությունյանների անօթեւան ընտանիքին «օր ու արեւ» չեն տալիս: Ընտանիքի հոր՝ Գեւորգ Հարությունյանի խոսքերով՝ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը հանրակացարանին կից 113,19 քմ հողակտորը իբրեւ թե ապօրինաբար զավթելու համար դատի է տվել իրենց ու դատը շահել: Եվ սա
ՆՈՒՅՆ ՏԱՐԱԾՔԸ 2 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՏՎԵԼ
Այդ մասին կողմերից ոչ մեկին տեղյակ չի պահվել Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող 6 քմ ընդհանուր մակերես ունեցող տաղավարը հիմա փաստացիորեն միաժամանակ վարձակալում է 2 ընկերություն: «Լինդա» ընկերությունն ավելի քան 17 տարի այդտեղ պատճենահանման բիզնես է ծավալում եւ այդ տարիների ընթացքում Արաբկիրի թաղապետարանի հետ օրինական կարգով պայմանագրեր է կնքել ու դեռ վերջին պայմանագրի ժամկետը չլրացած՝


















































