Օրվա լրահոսը

Որոշելու էր վերջին տուրը

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի միջազգային փառատոնը երեկ պետք է հատեր եզրագիծը: Նախավերջին՝ ութերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում էին տեղ զբաղեցնել վերին հորիզոնականներում: Մասնավորապես, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով ընթանում էր երկրորդ հորիզոնականում՝ կես միավոր զիջելով ռուսաստանցի միանձնյա առաջատար Ալեքսանդր Ռահմանովին: Մեր հանրապետության մյուս տղաները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց

Էլինան լավագույնն էր կանանց մեջ

Հունաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ակրոպոլիս օփեն» 18-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում էր ներկայումս Հոլանդիայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ, ընդամենը մեկ միավոր ետ մնալով հաղթողների խմբից, 99 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 21-րդ հորիզոնականում: Սակայն Էլինայի այս ցուցանիշը լավագույնն էր Աթենքում հանդես

Եվս երկու կորուստ

Երեկ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Լեհաստանի Շչենցին քաղաքում շարունակվող Եվրոպայի 21-րդ առաջնությունում եւս երկու կորուստ տվեց: Եվ երկու դեպքում էլ մեր տղաների առջեւ դեպի մեդալ տանող ճանապարհը փակեցին Բելառուսի ներկայացուցիչները: Նախ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Աբրահամյանը քառորդ եզրափակիչում միավորների 1:3 տարբերությամբ տանուլ տվեց Ալեքսանդր Գրիգորչուկին, ապա նույն ճակատագրին արժանացավ 91 կգ

Կենտիկյանի հաջորդ մրցակիցը թրքուհի է

Երեւանում գտնվելու օրերին պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA/WIBF-ի վարկածներով մինչեւ 50,802 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», մի քանի անգամ լրատվամիջոցներին հայտարարել էր, որ իրեն այլեւս թույլ մրցակիցների հետ ռինգ մտնել չեն թույլատրում: «Հաջորդ մենամարտս կայանալու է հոկտեմբերի կեսերին: Թե ո՞վ է լինելու մրցակիցս, չգիտեմ: Վստահ եմ, որ այլ քաշային կարգում կամ վարկածով չեմպիոն

ԵՎՐՈՊԱՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռեւս 2,5 տարի առաջ: Սեպտեմբերի 11-13-ը մինչեւ 20 տարեկան երիտասարդ ձյուդոիստները կհավաքվեն Երեւանում: Առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 40 երկիր, ինչն էլ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքով, ռեկորդային է: Վերջերս հայտ ներկայացրեց նաեւ Ադրբեջանը. հարեւան երկրի հավաքականը կժամանի թիմի 8 անդամներով: Երեկ լրագրողների հետ հանդիպման

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Արցախի գեղանկարիչների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կբացվի «Արցախ-Ֆրանսիա» ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», ցուցահանդես կազմակերպելու մտահղացումն առաջացել է ֆրանսիական Կարրոս քաղաքի պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո, որի նպատակն էր ուսումնասիրել Ֆրանսիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տնտեսական, մշակութային եւ բարեգործական ոլորտներում կապերի ձեւավորման եւ խորացման հնարավորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՐԱԶԻԼԻԱ

Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերին Հայաստանում կցուցադրվի բրազիլաբնակ կինոռեժիսոր Ստեփան Նեսիսյանի՝ 2008-ին նկարահանած «Ball Rum» ֆիլմը՝ նվիրված երկու պետությունների՝ Բրազիլիայի (սեպտեմբերի 7) եւ Հայաստանի (սեպտեմբերի 21) անկախության ազգային տոներին: Այս մասին նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Նիկոդեմոսը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանում

«Հեռու եմ մայրաքաղաքային աղմուկից ու ամբիցիաներից»

Ասում է «մարզային» կոմպոզիտոր Վալերի Սարգսյանը Ստացվել է այնպես, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության մոտ 300 անդամ բնակվում է Երեւանում: «Առավոտի» տեղեկություններով, այսօր հանրապետության 10 մարզից միայն Լոռիում է ապրում ու ստեղծագործում միության անդամ մեկ կոմպոզիտոր. խոսքը Աիդա Ավետիսյանի մասին է: Սա, իհարկե, տարօրինակ է ու զարմանալի. պարզվում է, «ունիկալ» երեւույթները մեզանում եզակի չեն:

ԸՄԲՈՍՏ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Կամ արդյո՞ք բողոքի երաժշտություն է ռոքը Յան Գիլանը հոկտեմբերին երկրորդ անգամ է այցելելու Հայաստան: Առաջին այցի պատճառը երկրաշարժն էր, երկրորդ այցելության առիթը պետական պարգեւն է: Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ օրկեստրային տարբերակով կհնչեն «DEEP PURPLE» խմբի երգերը, որոնք միջազգային համբավ են բերել երաժշտին: Խորհրդային կիսաարգելված, կիսաճնշված եւ կիսաուղղորդված լինելու լուծը

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՀՂհ) մտադիր է մոտ ապագայում համաձայնագիր կնքել, ըստ որի՝ Ռուսաստանի ներքին առաջնության հանդիպումների վրա հնարավոր կլինի խաղադրույքներ կատարել հենց մարզադաշտում՝ հանդիպումների ընթացքում, հաղորդում է tert.am-ը։ Սպասվում է, որ այս պայմանագիրը շահավետ կլինի ՀՂհ-ի համար, քանի որ բուքմեյքերները խոստանում են փոխանցել Միությանը՝ ստացված գումարների 50%-ը (մոտ 5-15 հազար դոլար յուրաքանչյուր

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ ՓՈԽԵԼ

Թուրքական մամուլում շարունակվում է քննարկվել տեղանունների փոփոխությունների նպատակահարմարության հարցը: Ըստ aysor. am-ի, նշված թեմայի շուրջ վեճ-վիճաբանությունների մեկնակետը եղավ այն, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վերջերս Բիթլիս կատարած այցելության ժամանակ տեղի բնակավայրերից մեկը՝ ներկայիս Գյուրոյմաք ավանը, կոչել էր նախկին անունով՝ Նորշին: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին (նկարում) ծանր քննադատության ենթարկեց Գյուլին այդ տեղանվան թուրքական

10 ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԻՐԱՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ինչպես հաղորդում է 7or.am-ը՝ վկայակոչելով «AFP» գործակալությունը, օգոստոսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 95 մարդ, եւս 563 մարդ ստացել է վնասվածք։ Այդ օրը Իրաքի մայրաքաղաքում 10 պայթյուն է տեղի ունեցել։ Ամենամեծ ավերածություններն առաջացրել են ֆինանսների եւ արտգործնախարարության շենքերի մոտ տեղակայված բեռնատարների պայթյունները։ Պայթուցիկների հիմնական մասը դրված է եղել կառավարական շենքերի

Քրգործ՝ լրագրողի դեմ

Աբականի ներքին գործերի վարչությունը քրեական գործ է հարուցել «Նովի ֆոկուս» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասեւի դեմ՝ «զրպարտություն, որն ուղեկցվում է անձին ծանր հանցագործության համար մեղադրանքով» հոդվածով: ՆԳՎ-ի կարծիքով, Աֆանասեւը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել Սայանա-Շուշենյան ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի վերաբերյալ՝ իմանալով հանդերձ, թե փրկարարական ինչ աշխատանքներ են այնտեղ կատարվում: Լրագրողն իր բլոգում տեղեկատվություն էր

Մոլդովան փոխում է կողմնորոշումը

Մոլդովայի խորհրդարանական իշխող կոալիցիան պատրաստվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Ըստ newsru.com-ի, այդ մասին հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատը (նկարում), որը, ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ Մոլդովան անց էր կացնում չեզոք արտաքին քաղաքականություն: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մտադրությունը երկրի նոր իշխանության քաղաքականության մասն է, խորհրդարանական մեծամասնությունը ձգտում է փոխել

«Տէցի կռուգը»՝ Ստավրոպոլում

Երեկ Ստավրոպոլի մարզի Պելագիադա գյուղում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ըստ lenta.ru-ի, փոխհրաձգությամբ ուղեկցվող կռվին մասնակցել է մոտ 300 հոգի, մեկ մարդ մահացել է: Բախման պատճառն այն էր, որ դարղացիների մի խումբ ծեծի է ենթարկել ռուս երիտասարդի: (Դարղացիները Դաղստանի հիմնական ազգություններից մեկն են, նրանց ընդհանուր թիվը կազմում է 510 հազար հոգի, հավատքով մահմեդական սունիներ են):

ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին

Նոր են արթնացե՞լ

Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի կապակցությամբ, որ վերաբերվում է 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Ավագ դպրոցի համակարգի ներդրում» ծրագրի իրականացմանը, կառավարությունը հանձնարարել է երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության հետ հարցը մեկ անգամ եւս քննարկել եւ

Մշակութային պատասխան

Երեկ վերջապես մշակույթի նախարարությունը տվեց իր երկար սպասված պարզաբանում-պատասխանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի՝ 2009 թվականի հունիսի 30-ի թիվ 17/6 որոշման եզրակացության վերաբերյալ: ՎՊ-ի վերոհիշյալ փաստաթղթի հրապարակումից գրեթե երեք ամիս անց մշակույթի նախարարությունը երկնել է 19 էջանոց մի տեղեկանք, որը բաղկացած է 39+6 կետերից: Այդ տեղեկանքում կետ առ կետ նշված են ՎՊ-ի հայտնաբերած խախտումներն ու տրված

ՍԿՍՎԵ՜Ց

Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման, ավագ եւ հիմնական դառնալու արդյունքում ուսուցիչների կրճատումների պատճառով սպասվող բողոքները ու սոցիալական խնդիրները դեռ նոր են սկսվում: Թիվ 162 դպրոցի պատին հիմա «Երեւակի» ցուցատախտակն է: Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի անունը ժամանակին հիշատակվում էր հիմնականում դրական երանգներով՝ «Սիամանթոյական օրեր», «լավագույն դպրոց», «լավագույն տնօրեն», «լավագույն ուսուցիչ», մրցանակներ, օլիմպիադաներում հաղթող աշակերտներ… Սակայն վերջին 1

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՎԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Տարբերակներից մեկը ադրբեջանցիներին «թուրք» անվանելն է, ինչի հետ, սակայն, դժվար թե համաձայն կլինեն Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիները: «Զերկալո» թերթի օգոստոսի 8-ի էլեկտրոնային տարբերակում (www.zerkalo.az) Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլին (Ալեքպերով) հրապարակել է «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք առաջացել եւ ո՞ւր ենք գնում» հոդվածը: Հեղինակը

ՏՈՆ՝ ԱՐԻԶՈՆԱՅՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

news.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Արիզոնա նահանգ՝ Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցու հիմնարկեքի եւ օծման կապակցությամբ։ Սա Արիզոնա նահանգում կառուցված առաջին հայկական եկեղեցին է։ Եկեղեցու ճարտարապետական լուծումները վերցված են Հայաստանում գտնվող՝ յոթերորդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց: Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կանցկացնի Արեւմտյան Եպարխիայի Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս

ՎԱՐԿԸ ԾԱԽՍՎԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

«Առավոտը» տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրով Տավուշի 6 համայնքներում՝ Կողբում, Բերդավանում, Ջուջեւանում, Կոթիում, Ոսկեվանում եւ Կիրանցում նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների կառավարման իրավունքը պետք է փոխանցվեր համայնքներին կամ տեղական կազմակերպություններին: Այդ նպատակով կազմակերպվել էր ուսուցում, անտառտարածքների կառավարման պլաններ էին մշակվել, կատարվել էր ծառատունկ, անտառների կառավարման նպատակով ստեղծվել

ՄԱՔԱՌՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 15 ՏԱՐԻ ԱՆՑ

Սահմանամերձ Բաղանիսի կյանքը լի է վտանգներով ու խնդիրներով Վաղ առավոտյան Սոնիկ Ղուզանյանը բահով մաքրում է միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, այն սրբում գյուղի նախիրի թողած թարմ թրիքից: «Ամեն օր մի նախարար կամ դեսպան է անցնում այս ճանապարհով»,- ասում է Բաղանիսի համայնքի ղեկավար Ստեփան Սահակյանը: Բաղանիսով ձգվող 4 կմ ճանապարհն ամեն օր է մաքրվում, շաբաթը մեկ անգամ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԸ ԿԹՈՒՅԼԱՏՐԵՆ

Հուրախություն որսի սիրահարների, օգոստոսի 22-ից բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի տարածքում թույլատրվում է որս կատարել, իհարկե, բացառությամբ այն վայրերի, որոնք հատուկ պահպանվող տարածքներ են: Այսպես՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը թույլատրվում է 30 հազար լոր որսալ: Գայլ, շնագայլ, կաչաղակ, մոխրագույն ագռավի որսն էլ կտեւի մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը: Իսկ ջրլող թռչունների համար որսի սկզբնաշրջան է որոշվել սեպտեմբերի

ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՆՇԵԼ

«Առավոտի» նախորդ համարում տպագրված «Օրանժի» հեռախոսակապը՝ նոյեմբերից» հրապարակման մեջ տեղի է ունեցել անճշտություն: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան որեւէ կոնկրետ ժամկետ չնշելով, հայտնել է, որ «Օրանժ Արմենիան» պատրաստվում է շուկա մուտք գործել 2009 թ. տարեվերջին, այլ ոչ թե այս տարվա նոյեմբերից, ինչպես նշված է մեր հրապարակման մեջ: Ըստ ընկերության պատասխանատուների, հավանաբար, շփոթության պատճառ է դարձել

4 ՏԱՐԵԿԱՆԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ

Թուրքիայի Կարսի նահանգում A/H1N1 գրիպով վարակված լինելու կասկածանքով 4 տարեկան երեխա է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Կարսի նահանգի առողջապահության ծառայութան պետ Ֆահրի Սեւինչն ասել է, որ այդ երեխան Բելգիայից մեկնել է Գերմանիայի Քյոլն քաղաք, որտեղից էլ ինքնաթիռով եկել է Կարս եւ դեռ օդանավակայանում բուժզննման ժամանակ են հայտնաբերվել խոզագրիպի ախտանշաններ, մասնավորապես՝ բարձր ջերմություն:

ԱՄՌԱՆԸ ՇԱՏ ԵՆ ԾՆՎՈՒՄ

«Տարվա մյուս ամիսների համեմատությամբ, ամռան 3 ամիսներին եւ աշնան առաջին կեսին ծնելիության ցուցանիշը անհամեմատ աճում է: Նախեւառաջ սա կապված է ընտանիքի պլանավորման հետ, քանի որ մեր կանանցից շատերը նախընտրում են երեխա ունենալ տաք եղանակին, 2-րդ նախապայմանն այն է, որ հայաստանաբնակ տղամարդիկ իրենց արտագնա աշխատանքից վերադառնում են ձմռանը: Յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ գրանցվում է որոշակի ծնելիության

Տուժողի իրավունքների պաշտպանության բացերը

Քրգործերով մեղադրյալը հատուցումից հրաժարվում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ բնակչության շրջանում իրավական գիտելիքների տարածումը եւ բնակչության խոցելի խավին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների շղթայում կարեւորում է նաեւ քրեական գործերով տուժողի իրավունքների պաշտպանության խնդիրը: Կազմակերպության իրավաբանների կարծիքով, քրեական գործերով տուժողի (որը նաեւ կարող է քաղաքացիական հայց

Միայն Եվրոպական դատարանի որոշումից հետո՞

1998 թվականին Լենա Անտոնովան մնաց առանց բնակարանի: Յակուտսկի նրա բնակարանը քանդման էր ենթարկվել: Քաղաքային իշխանությունների առաջարկած բնակարանային տարբերակներից նա միանշանակ հրաժարվել էր, քանի որ դրանք չէին համապատասխանում Բնակարանային կոդեքսին: Տուժած բնակարանատերը դիմել էր Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որպեսզի Յակուտսկի քաղաքապետարանը Լենա Անտոնովային տրամադրի բարեկեցիկ բնակարան, գրում է SakhaNews-ը:

Ոստիկանության մայորի դեմ հայցը

Մոսկվայի Նագատինսկի շրջանային դատարանում լսվել է Լուիզա Սալիխովայի հայցը՝ ընդդեմ ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովի: Վերջինս այս տարվա ապրիլին մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում կրակահերթ էր բացել: Լուիզա Սալիխովան հայցով պահանջում է 4,5 միլիոն ռուբլի: Նա այդ գումարը պահանջում է ատամնաշարը վերականգնելու եւ դեմքի պլաստիկ վիրահատության համար, չնայած նրա դատապաշտպան Իգոր Տրունովը բավարար չի համարում նշված գումարը՝ ծախսերը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031