Օրվա լրահոսը

Մարտի 18

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ անցյալը վերադարձնելու ցանկություն կառաջանա: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել

Ինչի համար են սիրուհիները

Սիրուհի պահելը՝ ինքնահաստատման միջոց Կան տղամարդիկ, որոնք կյանքում զբաղեցնում են բարձր դիրքեր, ունեն խոշոր բիզնեսներ, լավ ընտանիք, շքեղ մեքենաներ, մի խոսքով՝ ամեն ինչ: Խոսքը հարուստ տղամարդկանց մասին է: Իսկ է՞լ ինչ են ձգտում ունենալ նրանք: Այս հարցին մարդիկ տարբեր կերպ են պատասխանում, ոմանց կարծիքով՝ այդպիսիները սովորաբար չեն բավարարվում իրենց ունեցվածքով ու դարձյալ ձգտում են ավելի

«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԲՈՎՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ»

Ըստ հոգեբանի՝ դոգմա դարձած երեւույթը՝ ընտանիք կազմել հանուն ընտանիքի, պետք է վերացնել Ինչպես բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում, Հայաստանում էլ, անձը, չափահաս դառնալուն պես, ձեռք է բերում մի շարք իրավունքներ, օրինակ՝ մեքենա վարելու, աշխատելու, պայմանագրեր կնքելու, բնակարան գնելու եւ այլն: Բայց մեզանում ընդունված չէ ու չի խրախուսվում այն, որ չափահաս երիտասարդը փորձում կամ ցանկանում

Ներկայացում՝ վետերան գերաստղերի կատարմամբ

ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում 58-րդ անգամ անցկացված պրոֆեսիոնալ բասկետբոլի «Բոլոր աստղերի մրցամարտում», որում ավանդաբար հանդիպում են «Արեւմուտքի» եւ «Արեւելքի» լիգաների հավաքականները, այս անգամ հաղթեցին առաջինները՝ 146:119: Այդ հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչվեցին «Արեւմուտքի» հավաքականի անդամներ Շաքիլ Օ`Նիլը, որի խաղը լրատվամիջոցների բնորոշմամբ իսկական ներկայացում է եղել, եւ Կոբի Բրայանթը: Այս երկու բասկետբոլիստները ժամանակին կազմում էին «Լոս Անջելես Լեքերզի»

Լիլիթ Մկրտչյանը փայլում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երեկ կայացավ շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության 9-րդ տուրը: Մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներից ուժեղագույնը՝ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը անչափ կարեւոր հաղթանակ տարավ, այն էլ՝ նախորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող վրացուհի Սալոմե Մելիայի նկատմամբ եւ 7,0 միավորով կրկին բարձրացավ առաջատարների շարք: Առաջնության ավարտից երկու տուր առաջ

Հայորդաց տները դժվարություններ ունեն

Տարբեր պատճառներով դասարաններ են փակվում Միջին տարիքի սերունդը, անշուշտ, ինչ-ինչ հիշողություններ կունենա՝ կապված խորհրդային ժամանակներում գործող «պիոներպալատների» հետ: Դրանք արդեն գոյություն չունեն, փոխարենը այդ կրթօջախների հիմքի վրա 15 տարի առաջ հայոց եկեղեցու հովանավորությամբ հիմնադրվեցին հայորդաց տներ, որոնք այսօր Հայաստանում 7-ն են եւ ունեն շուրջ 2500 սան: Դրանցում գործում են արվեստի եւ արհեստների ճյուղերի գծով դասարաններ,

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԵԾ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

Կամ՝ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» Քեթրին Մանասյանի ու Արշալույս Հարությունյանի խաղը դուր եկավ հանդիսատեսին: Օրերս Կամերային թատրոնում դիտեցի «Հոբելյանական հաճախորդը» ներկայացումը: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է, դերերում՝ Արշալույս Հարությունյանն ու Քեթրին Մանասյանն են: Ներկայացումը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է: «Հոբելյանական հաճախորդը» սովորական

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԶԻՋԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալումաոնանան երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել ապստամբ զինվորականներին եւ ընդդիմադիրներին, որոնք փորձում են իրեն պաշտոնանկ անել: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Մարկ Ռավալումաոնանան խոստացել է պայքարել մինչեւ վերջ, եւ եթե անհրաժեշտ է՝ զոհվելու է իր թիկնապահների հետ միասին: Այժմ նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ Մադագասկարի մայրաքաղաքից մի

Ավարտվեց դատավարության առաջին օրը Երեկ ավստրիական Սանկտ-Պելտենե քաղաքում ավարտվեց 73-ամյա Յոզեֆ Ֆրիտցելի դատավարությունը: Նա իրեն մեղավոր է ճանաչել սեփական աղջկան բռնաբարելու մեջ: Ըստ BBC-ի, երեկ դատարանը լսում էր աղջկա տեսագրված ցուցմունքները, որոնք տեւում են 11 ժամ: Ենթադրվում է, որ դատաքննությունը կարճ է լինելու, եւ արդեն ուրբաթ օրը դատավորը հայտնելու է իր որոշման մասին: Մեղադրանքների թվում

«Շատ սիրեմ ձեր երկիր»

Օտարազգի ուսանողների կրթությունն ու ուսանողական առօրյան Բալին Իրանից է: Արդեն 3-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Սովորում է Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանում: Ասում է, որ որպես ուսման վայր՝ Հայաստանն ընտրելու պատճառն այն է, որ այստեղ եւ՛ ընդունվելն է հեշտ, եւ՛ սովորելը: Երեւանի պետական համալսարանի ուսանող Ղաֆֆարին նույնպես Իրանից է: Նա դեռ չի հասցրել ընկերանալ իր

ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԵՐ՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կամ 5 տարում՝ 131 դիսերտացիա Անցյալ տարվա ապրիլի 25-ին, ելույթ ունենալով ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստեց, որ լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը: Նախագահը նաեւ նկատել էր. «Շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուներ եւ ոչ միայն թեկնածուներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին: Որոշ դեպքերում

Ամեն գնով՝ մեղադրական վճիռ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ «7 քաղբանտարկյալների գործով դատավարությունում վարչախումբը վերջապես կարողացավ հասցնել իր համար իդեալական իրավիճակի, այն է՝ դատավարություն անցկացնել առանց մեղադրյալների ու պաշտպանների, միայն դատավորի ու դատախազի կազմով։ Ի սկզբանե քաջ գիտակցելով, որ «7-ի գործը» ծայրեծայր կեղծիքների ու շինծու փաստերի վրա է հիմնված, դատարանը, ապօրինի վարչախմբի պարագլուխների պատվերով, նպատակ էր

«ՆՄԱՆՍ ԶՆՄԱՆԸ ԳՏԱՆԻ»

Վերջին մեկ տարում մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա հանգրվանն է: Քաջատեղյակ լինելով թուրքական հասարակության պատմական զարգացման առանձնահատկություններին եւ այդ երկրի քաղաքականության ողջ ներկապնակին, իմ պարտքն եմ համարում հանրությանը ներկայացնել իմ տեսակետը: Անկախության հռչակումից հետո ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը հռչակվեց հարեւան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ փոխադարձ շահավետության վրա

Գործարանը պարտք է գյուղացուն

Անցյալ տարի Այրումի պահածոների գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ դարձավ «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգեյ Կարապետյանը: 2008 թվականի օգոստոսի 22-ին ձեռնարկություն այցելեց գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, եւ գործարանի բաժնետերերի խորհրդի նոր նախագահը նրան վստահեցրեց, թե երկուսուկես տարի անց Այրումի գործարանը Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա: Կարապետյանը նաեւ լրագրողներին էր հավաստիացնում, որ հետագայում վարկավորման միջոցով

Տնտեսվարողներն անտարբեր են

Ասկերանի շրջանի Այգեստան գյուղը դարձել է «օտարերկրացի» երինջների նոր բնակավայր: Պետական հատուկ ծրագրով Արցախ է ներմուծվել 99 երինջ, որոնց մեծ մասը բերվել է հենց Այգեստան գյուղ, այստեղ անասունները պահվում են հատուկ գոմերում եւ հատուկ պայմաններում: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը համոզված է, որ Ղարաբաղի յուրաքանչյուր շրջան պետք է ունենա նման գոնե մեկ կայացած ծրագիր, որը

ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կպաշտպանի գյուղացու ունեցվածքը Մոտ մեկ ամիս է անցել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում կատարված վերջին անասնագողությունից: Ինչպես երեւում է՝ այս հանցագործությունն էլ, մյուսների նման, չբացահայտված կմնա: Փետրվարի լույս 21-ի գիշերը Ոսկեւանում անհայտ անձը կամ անձինք գողացել են Էդիկ Գարդիշյանին պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ ուշ գիշերին մետաղաձողով կոտրելով գոմի փականը: Գողերը Գարդիշյանների շանը

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ Շիրակի մարզի Հարթաշեն եւ Փանիկ համայնքներում սկսվել է ստորագրահավաք: Բնակիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են անհապաղ բացահայտել հարթաշենցի զինծառայող Վազգեն Հունանյանին սպանողներին: Ըստ նրանց, հունվարի 24-ին Պառավաքար գյուղի «Թազապոստ» զորամասում դաժանաբար սպանել են Հունանյանին, ձեւակերպելով, թե ինքնասպանություն է գործել: Ի դեպ, սա երրորդ դեպքն է, երբ գյուղի տղաներին բանակից սպանված են

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ «ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ» ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

«7-ի գործով» նոր զարգացումներ «7-ի գործով» Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ որոշեց կիրառել դատական սանկցիա՝ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանը դրանից հետո դատարան չներկայացավ, եւ դա դիտվեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատարանը նույնպիսի դիմումներ ուղարկեց ՀՀ

«Տաքացել» է՝ մարդ է ծեծել

Ըստ Բրյուսովի անվան լեզվաբանակա ն համալսարանում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության տնօրենի՝ իրենց աշխատակիցը բորբոքվել է՝ իր հասցեին ասված «սեռական բնույթի հայհոյանքներից»: Օրերս Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ նույն բուհի անվտանգության աշխատակցի կողմից ծեծի էր ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Նշենք, որ Գ. Շամշյանը մտել էր համալսարանի շենք՝ առանց անվտանգության աշխատակիցների

ԴԻԱԿԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԿՕԳՏՎԵՆՔ

Մինչ օրս չէր թույլատրվում մահացածի առողջ օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործել: Լրամշակված օրենքով դա թույլատրելի է: Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Նկատենք, որ գործող օրենքով, մեր երկրում երիկամ կամ սիրտ փոխպատվաստելու համար դոնոր գտնելը բարդ գործ է: Չնայած նրան, որ մարդու օրգանների փոխպատվաստման

Ստիպված են խնայել պետական փողերը

Որոշ նախարարություններ կրճատել են ծախսերը, իսկ որոշներն էլ այդ մասին չեն էլ մտածում Կառավարության կողմից խիստ խնայողությունների անցնելու մասին հայտարարությունը նշանակում է, որ Ազգային ժողովը, նախարարությունները, դատարանները, մարզպետարանները եւ այլ պետական կառույցներ պետք է վերանայեն իրենց տարեկան պլաններն ու հետաձգեն ծախսատար ծրագրերը: Նախօրեին ֆինանսների նախարարությունը հրավիրել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների գլխավոր ֆինանսիստներին ու

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Գյումրիում, առեւտուր չլինելու պատճառով, մեկը մյուսի հետեւից փակվում են անգամ հեղինակավոր խանութները Նախորդ ամսվա ընթացքում Գյումրիում առեւտրի եւ սպասարկման տասնյակ օբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը. փակվում են ինչպես հայտնի տեխնիկայի ու հագուստի խանութները, այնպես էլ սննդի օբյեկտներն ու նույնիսկ բաղնիքները: Ոչ պաշտոնական տվյալներով, այդպիսի օբյեկտները մոտ 200-ն են: Քաղաքի կենտրոնական խանութներում մեծ զեղչեր են, ինչը

Մտավորականների ֆորումի կոչը

Բաց նամակ բոլոր նրանց, ում ծանոթ է Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» կինոնկարը «Մինչ Մտավորականների ֆորումի ավագանու տարեցները, բնությունից իրենց սահմանված անշտապողականությամբ, թղթին կհանձնեին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ճակատագրին առնչվող խոսքը՝ վրա հասան լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ ֆաշիզմ հիշեցնող հաշվեհարդարն ու Պետական համալսարանի (թեկուզ եւ իրոք կաշառակեր) դասախոսների նկատմամբ ուղղակի եւ անուղղակի իմաստով փողոցային ակցիան:

«ՍՊԵՌՎԱ ՎԼԱՍՏ, Ա ՏԱՄ ԴԱԼՇԵ ՎԻԴՆՈ ԲՈՒԴԵՏ»

Մարքսիստ Դավիթ Հակոբյանն «իրենց սոցիալիստ հռչակածներին» խորհուրդ է տալիս իրենից սոցիալիստ չլինել «Սոցիալիստական արտադրական հարաբերություններին եւ սոցիալիստական պետական մեքենային անցնելը կնշանակի այսօրվա օլիգարխիկ կապիտալի կարկառուն ներկայացուցիչներին կուլակաթափ անել, ոչնչացնել այդ դասակարգը, որն այսօր մեզ կերակրում է»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով իրենց սոցիալիստ համարող ուժերի ու մարդկանց ակտիվացումներին,

Ո՞ՒՄ ՄԻՏՔԸ «ՂԱՅԻՄ» ՉԻ

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի միջեւ երեկ խորհրդարանի դատարկ դահլիճում ծավալվեց մի վեճ, որն ընդհանրապես կապ չուներ տվյալ պահին քննարկվող համաձայնագրի հետ: Քննարկվում էր «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: ԱԺ արտաքին հարաբերությունների

«Ժառանգությունը» դեռեւս ցուցակ չունի

Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չմեկնաբանեց ՀԱԿ-ի որոշումը Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ի վերջո ինչպե՞ս եւ ի՞նչ ցուցակով է «Ժառանգությունը» գնալու Երեւանի ավագանու ընտրություններին, այդ կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» դեռեւս ցուցակ չունի, առաջին համարը որոշված չէ, «Ժառանգությունը» ընդամենը ուրբաթ օրը առավելագույնը կարող է իր ցուցակի մասին ասել»: Ընտրություններին առանձին գնալու որոշումը մի՞թե

ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տարաձայնության թիվ մեկ թեման ցուցակի առաջին հորիզոնականներն են Մարտի 16-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունը համաձայնության չեն եկել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ին մաս կազմող 18 կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում կոնգրեսականները որոշում

ԿԱԽՎԱԾ Է ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՈՐՈՇՈՒՄԻՑ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի թաքցնում, որ ցանկացած օրենքի դեպքում կարեւորը լինելու է դատախազի սուբյեկտիվ որոշումը: – Որո՞նք են այն տարբերությունները, որոնք առկա են 225 եւ 300 հոդվածների փոփոխությունների առաջինից երկրորդ ընթերցում հասած նախագծերի միջեւ: – Հիմնական տարբերությունն այն է, որ մենք տալիս ենք զանգվածային անկարգություններ հասկացության սահմանումը: Այսօր 225 հոդվածում

ՀԱՅԵԼԻՆ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ

«Մի դժգոհիր հայելուց, երբ դեմքդ այլակերպված ու ծռմռված է»,- երեկ խորհուրդ տվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Պատգամավորի գնահատմամբ. «ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձեւերը չեն մեղավոր, որ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները կամայականորեն փակվել են, եւ մինչ օրս հեռուստաեթերը ենթարկվում է գրաքննության, որ ԱԺ-ն ընդունում է այնպիսի օրենքներ, որոնցով ուղղակի ոտնահարվում են մարդու իրավունքները, որ իրավապահ

ԽՐԱԽՃԱՆՔԻՑ՝ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԵՆ

Չնայած քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ շենքերի նկուղներում գործող օբյեկտների տերերին կարգի են հրավիրել, եւ այլեւս որեւէ բնակիչ չի տուժում այդ օբյեկտների գործունեությունից, սակայն օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Բաղրամյան պողոտայի թիվ 2 շենքի 4-րդ եւ 5-րդ մուտքերի բնակիչներն ամեն գիշեր իրենց նկուղում տեղի ունեցող խրախճանքներից քուն ու դադար չունեն: «Մենք բոլորս զայրացած ենք շենքի նկուղում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031