Օրվա լրահոսը
Մեկնարկել է «հեքիաթային» գիտաժողով
Հայ եւ արտերկրի մասնագետները տարբեր լեզուներով հեքիաթներ կպատմեն ու զեկուցումներ կկարդան «Ո՞վ երբեւէ չի մոլորվել խոր անտառում Մատնաչափիկի հետ կամ ո՞վ Կարմիր գլխարկի հետ չի դողացել գայլի հսկայական ատամներից…»,- երեկ Հ. Թումանյանի թանգարանում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ, հեքիաթասաց Կարին Բեկը: Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, «Fabula armeniaca» նախագծի, Ռուս-հայկական համալսարանի լեզվի տեսության եւ
ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՀԱՎԱՔ
Եվ ոչ միայն հայտնի գործերով Հայաստանյան պատկերասրահների ցուցադրություններում վաղուց տեղ գտած Մինասի հանրահայտ կտավների կողքին ապրիլի կեսերին Ազգային պատկերասրահում բացվող մեծանուն նկարչի անհատական ցուցահանդեսում առաջին անգամ հանրության ուշադրությանը կհանձնվեն նկարչի ստեղծագործական վերջին շրջանին պատկանող փորձարարական աշխատանքներ ու ժամանակին նրա արվեստանոցի հրդեհից փրկված բեկորներ, Մինասի անձնական արխիվի բացառիկ լուսանկարներ: «Առավոտի» հետ զրույցում նկարչի որդիներ Արման եւ
ԶՅՈՒԳԱՆՈՎՆ ԸՆԿԵՐԱՑԵԼ Է ԿՐԵՄԼԻ ՀԵՏ Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը վերջերս սկսել է վայելել Ռուսաստանի իշխանության բարեհաճությունը: Newsru.com-ը հաղորդում է, որ նրա առանձնասենյակում տեղադրվել են Մեդվեդեւի եւ Պուտինի հետ կապող ուղիղ հեռախոսներ, իսկ գլխավոր կոմունիստի հովանավորյալները համալրել են նախագահական կադրային ռեզերվը: Բացի այդ, Զյուգանովը ձեռք է բերել լիակատար հնարավորություն հանդես գալու ռուսաստանյան համապետական հեռուստաալիքով, իսկ
Հռոմի պապը դեմ է պահպանակներին Երեկ սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցը Աֆրիկա: Կաթոլիկ եկեղեցու առաջին իսկ հայտարարությունը սկանդալ է առաջացրել եւ արժանացել է հասարակական կազմակերպությունների եւ միջազգային հանրության քննադատությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեռեւս դեպի Կամերուն ուղեւորվող ինքնաթիռում նա ասաց լրագրողներին. «ՁԻԱՀ-ը հնարավոր չէ հաղթահարել պահպանակների տարածման միջոցով, դա միայն մեծացնում է խնդիրը»: Ինչպես
Անհավասա՞ր պայմաններ
Կամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը՝ Հայաստանում Երեկ մեկնարկեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի 570 դպրոցներ: ՀՀ-ից «Կենգուրուին» մասնակցեց 30 000 աշակերտ, բայց, միեւնույն ժամանակ, այդ մրցույթին մասնակցում էին աշխարհի 50 երկրների ավելի քան 5 միլիոն դպրոցականներ: «Առավոտը» փոքրիկ շրջայց կատարեց մրցույթին մասնակից ՀՀ դպրոցներ, պարզելու ինչպես են ընթանում աշխատանքները: Նշենք, որ
ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Նախագահի վերահսկողականը հիմա էլ «ինքնատիպ» խախտումներ է հայտնաբերել 12 պետական բուհերում: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի համապատասխան հանձնարարագրով ՀՀ 2008-2009 ուստարվա ասպիրանտուրայի (հեռակա ուսուցման) եւ միջբուհական (ներբուհական) տեղափոխությունների գործընթացների ուսումնասիրություն էր իրականացվել 12 պետական բուհում: Այս անգամ կանդրադառնանք տեղափոխություններին, որոնց ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Ըստ ԵՊՀ-ից ԿԳ նախարարություն ներկայացված տեղեկատվության, 2008-2009 ուստարվա
Ամբիցիաների ժամանակը չէ
Ճիշտ այս վերնագրով 2007թ. փետրվարի 3-ին, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, «Առավոտի» միջոցով բաց նամակ էի ուղարկել այն ժամանակվա ընդդիմության ղեկավարներին, որը սկսվում էր հետեւյալ տողերով. «Հարգարժան ընդդիմադիրներ, ո՞ւր եք գնում միայնակ. կործանմա՞ն»: Չլսեցին 76-ամյա ծերունուս ու էլի շատերին ու կործանվեցին, իրենց հետ խորտակելով նաեւ ժողովրդի հույսերն ու երազանքները: Հիմա դուք՝ ժողովրդի կողմից հարգված եւ սիրված
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ
Եթե հավատանք ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալներին եւ հաշվարկներ կատարենք, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու է ընդդիմությունը: Երեւանի ավագանու եւ հետեւաբար նաեւ՝ քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորելու ՀԱԿ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ որոշումը Հայաստանի քաղաքական կյանքում ձեւավորեց 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբերից հետո ստեղծված վիճակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ինչպես եւ 2007-ին,
Այսօր մարտի 20-ն է
Պետական կառույցները փորձում են ահազանգը մոռացության տալ Ամիսներ շարունակ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը եւ մենք գրում-ահազանգում էինք, որ Լոռու մարզում՝ Դսեղի անտառներում ապօրինաբար հատվում են հազվագյուտ ծառեր եւ տեղափոխվում Հայաստանից դուրս: Դատելով գործընթացի սահուն ընթացքից եւ պատկան կառույցների պասիվությունից, «ՉԻ»-ն եւ «Առավոտը» եզրակացրել էին, որ ապօրինի անտառահատումների գործում շահ ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրատվամիջոցների ահազանգերը պատկան մարմինները՝
ԱՐԺԵ ԳՆԱԼ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ
Համայնքապետերը եւ համայնքի բնակիչները պետք է մտածեն համայնքի մասին Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 12 տարեկան է, Հայաստանում կա 926 համայնք, Երեւանից դուրս՝ 914: Վերջին տարիներին շատ է խոսվում համայնքների խոշորացման մասին, նշվում է, որ դա կբերի միջոցների առավել ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործման: Սրա հետ բոլորն են համաձայն, առավել եւս, որ դեռ կան համայնքներ, ուր համայնքային՝
«Կարգը չի փոխվել»
Ասում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը: – Տիկին Գաբոյան, ՀՀ արդարադատության նախարարն օրեր առաջ հայտարարություն արեց այն մասին, որ ավելացվելու են նոտարիատի հաստիքները: Համատարած կրճատումների համատեքստում հնարավո՞ր է: – Նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման միջոցառումների ցանկում, որն ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում, նախատեսված է մինչեւ 2011 թվականն ավելացնել նոտարների թիվը:
ՇՈՂԻԿԻ ՏՈՒՆԸ «ԿԵՐԱՆ», «ԿՏՈՒՑՆԵՐԸ» ՔՍԵՑԻՆ ԳԵՏՆԻՆ
Երեւանի բնակիչ Շողիկ Հովհաննիսյանը հանրային-մասնավոր շահից տուժածության 19 տարվա «ստաժ» ունի Արաբկիր համայնքում գտնվող նրա սեփական տունը (Գայդարի 103 հասցեում) Երեւանի քաղսովետն ու 26 կոմիսարների շրջանի գործկոմը՝ համապատասխան որոշումներով, վերցրել են դեռեւս 1990 թ., որպեսզի քանդեն ու տեղը կառուցեն մանկապարտեզ ու բնակելի տուն։ Գործադիրը միաժամանակ պայմանագիր է կնքում Շողիկի հետ եւ պարտավորեցնում կառուցապատող «Հայջրշին» ՊՓԲԸ-ին
Հույս ունեն, որ մի օր իրենց ետ կտան են
Բոլորի՝ ծերանոցում հայտնվելու պատճառը մեկն է՝ լքվածություն 82-ամյա Ջեմմա Ազատյանն արդեն 2 տարի բնակվում է Երեւանի Նորքի տուն- ինտերնատում: «Մինչ այդ որպես թերապեւտ եմ աշխատել Մալաթիայում, 7 տարի էլ աշխատել եմ Սիբիրում: Աղջիկս ամուսնացել եւ ապրում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում: Նա հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրան խնամելու համար վաճառեցի բնակարանս, գնացի Բուլղարիա: Սակայն որոշ ժամանակ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՉԵՆ
Մեր երկրում մի շարք սպասարկման օբյեկտներ, բնակելի շենքեր ու հյուրանոցներ անմատչելի են հաշմանդամների համար: 16 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարեց Հաշմանդամների միջազգային օր, ու Հայաստանն արդեն 16-րդ տարին է՝ պետական մակարդակով նշում է այն: Բացի այդ, այսօր մեր երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպություններից մեծ մասը պաշտպանում է հաշմանդամների ոտնահարված իրավունքները եւ նրանց
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ Գ. Սարգսյանն ու Շ. Շայդուլինը «լեզու չեն գտնում»: «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին բաց նամակ է ուղարկել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել նախարարի կողմից արված հայտարարությունների առնչությամբ: Հիշեցնենք, որ Գ. Սարգսյանը մարտի 17-ին լրագրողներին ասել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» չի կատարել կոնցեսիոն
ԱՊԱՌԻԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀԱՍԱՆԵԼԻ
Հայաստանում գործող առեւտրային բանկերը կամ ընդհանրապես դադարեցրել են սպառողական վարկերի տրամադրումը, կամ զգալի չափով բարձրացրել են կանխավճարը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 3-ին հայտարարեց, որ մեր բանկային համակարգը լիովին պատրաստ է լողացող փոխարժեքին, քանի որ գտնվում է բավականին կայուն վիճակում: Բացի այդ, ԿԲ նախագահի հավաստմամբ, բանկերն ունեն $700 մլն լիկվիդայնություն՝ «ի՞նչ խնդիր կարող են
Կես մլն ադրբեջանահայերին կրկին «մոռացան»
Խուսափել են անգամ հիշատակել նրանց «Տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները կրկին նենգափոխել են փախստականների խնդրի էությունը՝ այն դիտարկելով բացառապես ադրբեջանցիների՝ ներկայումս ԼՂՀ պետական տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու համատեքստում եւ, փաստորեն, խուսափել են անգամ հիշատակել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին»,- ասված է «Փախստականներ եւ միջազգային
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ասում է փաստաբանը, իսկ իրավապաշտպանը ՔՕ 225-րդ հոդվածի 5-րդ կետի ընդունումն անընդունելի է համարում Այս շաբաթ հայրենի խորհրդարանը իր քառօրյա նիստերում առանց դիմադրության ընդունեց «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը»: Հիշեցնենք, որ դրանցով փոփոխություններ կատարվեցին ՔՕ 225-րդ՝ «զանգվածային անկարգություններ», 300-րդ՝ «պետական իշխանությունը յուրացնելը», նաեւ 301-րդ՝ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային
ԽՆԴԻՐԸ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի որոշումը՝ չմասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քաղաքական կուսակցությունների համատեղ քննարկումներին, երեկ «Առավոտին» ասաց. «Նախագահ Սարգսյանը իր հրավերով եւս մեկ անգամ ապացուցեց, որ հետեւողական է՝ լուծելու կոնկրետ խնդիրները, եւ կարեւորում է քաղաքական դաշտում բոլոր ուժերի հետ երկխոսությունները։ Իսկ ՀԱԿ-ը իր չմասնակցելու մասին որոշմամբ մեկ անգամ եւս ապացուցեց, որ ոչ
ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների՝ Հայ ազգային կոնգրեսի ցուցակում իրենց հատկացված տեղերը իրենք տվել են «Ժառանգություն» կուսակցությանը։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, նման որոշումը կայացվել է Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» միակամության պահպանման համար։ Կոնգրեսական մյուս քաղաքական ուժերին էլ պարոն Սեֆիլյանը կոչ է անում նույն
Խոսեց նաեւ «ՄԱՊ-ի Ալիկը»
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով կառավարությունն առաջարկում է իր սահմանած կարգով ընտրված ընկերությունների կողմից որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարի ժամկետով, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթը կազմում է 300 մլն դրամ եւ ավելի: Դրույթը գործելու
ՀԿԿ-ն չի մասնակցի
ՀԿԿ ԿԿ-ն երեկ որոշել է բոյկոտել Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները ՀԿԿ կենտկոմը որոշել է բոյկոտել 2009 թվականի մայիսի 31-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները, եւ երեւանյան կոմունիստական ընտրազանգվածին էլ կոչ են անում հետեւել իրենց օրինակին: ՀԿԿ ԿԿ երեկ ընդունած որոշման մեջ մատնանշված պատճառները հետեւյալն են. «1990 թվականից երկրում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրությունները միշտ
«ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Ասում է ՀԺԿ նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանը: – Որպես Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցության ղեկավար՝ ինչպե՞ս եք վերաբերվում բանակցություններ վարելու այն կերպին, որը դրսեւորվեց «Ժառանգության» պարագայում: Չնայած դեռ փետրվարի 21-ին էր այդ կուսակցության խորհուրդն առաջարկել ՀԱԿ-ին Երեւանի քաղաքապետի ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով՝ բանակցություններ, ըստ էության, չէին եղել:
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՄԵՂՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ անկախ պատգամավորների՝ քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան գարնան վերջին օրը, եւ երեկ մեր գործընկերներից մեկը սրանում եւս «խորը» իմաստ եւ խորհուրդ տեսավ: Իսկ անկախ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը սրանում որեւէ հատուկ խորհուրդ չեն տեսնում: Վիկտոր Դալլաքյանը հույս հայտնեց, որ իր հեղինակած «Մեղվաբուծության մասին» օրենքի ընդունումը կնպաստի իշխանությունների
«ԲՋՆԻԻ» ՎԱՃԱՌՔԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՎԵՑ
ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, երեկ իր վճռով անվավեր ճանաչեց Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի եւ գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը եւ գնորդի հետ կնքված պայմանագիրը: Ըստ «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի՝ դատարանը հիմնավոր համարեց այն փաստարկը, որ գույքը կրկնաճուրդի չէր կարող դրվել, քանի որ լոտի արժեքը՝ 4 միլիարդ 934 միլիոն դրամ,
ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ
Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր դիմել 79-ամյա Ջեմմա Մանասյանը: Նրան վրդովեցրել էր օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուներից մեկի հայտարարությունը, որ այն ավանդատուները, որոնք ընդգրկված չեն նպաստառուների ցուցակում, առայժմ չեն կարող հաշվառվել եւ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը ստանալ: Ըստ տիկին Մանասյանի՝ «Նախարարության պաշտոնյան ասաց՝ երբ ձեր մասին հայտարարություն կլինի, այն ժամանակ էլ կհաշվառվեք: Վիրավորական էր
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԱՅՆ
«Առավոտի» ընթերցողների խմբագիր Մեսրոպ Հարությունյանը մեզ՝ «Առավոտի» լրագրողներիս ուղղված իր հերթական դիտողություն-նկատառումներում գրել էր, թե «օրերս» բառը շատ հաճախ ենք օգտագործում, հաճախ էլ՝ անհարկի ու անտեղի: Ես համաձայն եմ նրա հետ: Ես էլ եմ կարծում, որ եթե կատարվածին ժամանակին չենք անդրադարձել, ապա օրեր անց պետք է նյութը այլ կերպ մատուցենք կամ ընդհանրապես չգրենք դրա մասին
«ԼԱՎ ԵՐԳԵԼԸ ՎԱՏ ՄԻԿՐՈՖՈՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
Վերջերս երգիչներին մեծ անհանգստություն պատճառած ֆոնոգրամայի արգելքը կապված է ոչ միայն կենդանի կատարելու, այլեւ համերգասրահների տեխնիկական ոչ բավարար հագեցվածության հետ: Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում խոսեցին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը եւ նույն խմբի դիրիժոր-խորհրդատու, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: Մ. Վարդազարյանն ասում է. «Ֆոնոգրամայի մերժումը օգտակար
Մարտի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ համար շատ անհանգիստ օր կլինի: Բայց երեկոն անկրկնելի կլինի, եթե ընդունեք սիրելիի հրավերը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կարգավորեք ձեր բոլոր փաստաթղթերն ու գործերը: Մի ծուլացեք, որպեսզի սիրո եւ սեքսի մեջ հաջողություններ ունենաք:
ԹԵՍՏ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Առաջին հանդիպումից հետո երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել 1. Դուք ծանոթացել եք. ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1: բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2: գ) Աշխատանքի վայրում կամ ձեր մորաքրոջ (հնարավոր է՝ այլ ծանոթի) տանը- 3։ 2. Հայտնվել եք անկողնում. ա) Երկու ժամ անց՝ երրորդ բաժակից


















































