Օրվա լրահոսը

Ինքնախաբեություն

Ոչ աշակերտներն են ուզում «մաքուր» աշխատել, ոչ՝ ուսուցիչները Մարտի 9-14-ը կայացան ԳԹԿ-ի կազմակերպած ընթացիկ գնահատումները հանրակրթական դպրոցներում: Այս «մինի-քննությունների» կապակցությամբ բազմաթիվ ահազանգեր եւ արձագանքներ ստացանք մեր ընթերցողներից: Հիմնականում դրանք վերաբերում էին դրամահավաքին. դպրոցներում չէին նախատեսել գումարներ ընթացիկ գնահատման համար, եւ հիմա, կանգնելով փաստի առաջ, ստիպված էին ծնողների օգնությանը դիմել՝ ԳԹԿ-ի տրամադրած թեստերը պատճենահանելու համար: Ի

ՓՈՔՐԻԿ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պարզվում է՝ Հայաստանում Մանուկների թագավորություն կա՝ իր 250 «բնակիչներով»: Թերահավատները կարող են այցելել Էջմիածին, Շահումյան 36 եւ դրանում անձամբ համոզվել: Այստեղ ամեն ինչի մեջ՝ շինությունից մինչեւ հանդերձանք, թագավորական շունչ կա: Թագավոր, իշխաններ, նաժիշտներ… մեկ տարի առաջ էլ արքունիքում դեսպաններ հայտնվեցին: Բոլոր երեխաները Էջմիածնի եւ հարակից բնակավայրերի դպրոցականներ են, որոնք այստեղ «ապրում» են դասերից հետո՝ ազատ

Մարտի 17

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ակտիվ օր է: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ բոլոր գործերը շատ թեթեւ կարվեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր անհամբեր բնավորությամբ առանց հոգնելու կհասցնեք անել նույնիսկ հաջորդ օրվա աշխատանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան ժամերն օրվա ամենահաճելին ու ամենաարդյունավետը կլինեն: Այցելեք մտերիմներին տեսության: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ժամանակ կունենաք ոչ միայն լիցքաթափվելու, այլեւ զբաղվելու ձեր սիրած գործով: ԱՌՅՈՒԾ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԽՈՒՄԱՐՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻՆ

Եվ ոչ միայն… Օրեր առաջ տոնեցինք մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, բայց մինչեւ ապրիլի 7-ը հայ տղամարդիկ հնարավորություն ունեն շնորհավորելու իրենց սիրելի կանանց եւ աղջիկներին միամսյակի կապակցությամբ։ Կհարցնեք՝ «ինչո՞ւ տղամարդիկ». չար լեզուներն ասում են, որ տղամարդիկ «միամսյակը» իրենց համար են մոգոնել, որ որքան ուզեն՝ այնքան խմիչք ըմբոշխնեն։ Յուրաքանչյուր կնոջ՝ տոնի առթիվ շնորհավորելիս, եթե թեկուզ մեկ

Գտնվել է գենը, որը «պատասխանատու» է դեպրեսիայի համար

Աստղերը՝ դեպրեսիայի մասին Գնալով ավելի շատ ճանաչված մարդիկ են առանց քաշվելու մամուլում պատմում իրենց հոգեկան շեղումի եւ դեպրեսիայի մասին: Բրիտանական հանրահայտ «The Independent» թերթը տեղեկություններ է հավաքել կինոյի, շոու-բիզնեսի եւ սպորտի 31 ներկայացուցիչների վերաբերյալ: Նրանք բոլորն էլ պատմել են, թե որքան ծանր է ընկճվածության ու շփոթված վիճակում լինելը, ինչքան երկար կարող է տեւել դեպրեսիան, եւ

ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ ԵՐԿՈՒՆՔԻ ՑԱՎԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ըստ բժշկի՝ բնությունն այսպես է նախատեսել Դեռեւս երկու տարի առաջ ծանոթներիցս մեկը՝ շվեդաբնակ հայուհի Նաիրան, երեխա ունեցավ: Ամիսներ անց պարզվեց, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Ծանոթուհուս անհանգստացած մայրը երեխայի առողջական խնդիրները վերագրեց աղջկա՝ կեսարյան հատումով ծննդաբերելուն: Հասարակության մեջ տարածվեցին ասեկոսեներ, թե կեսարյան հատումով երեխաները հետագայում առողջական խնդիրներ են ունենում՝ թուլակազմ են լինում, շուտ են հիվանդանում,

«ՄԱՔՈՒՐ» ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Եվրոպայի լավագույն շախմատիստուհիները տղամարդկանց հետ զուգահեռ Սանկտ Պետերբուրգում վիճարկում են կանանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի կոչումը: Այնտեղ խաղացված յոթերորդ տուրում մինչ այդ առաջատարի դերում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը զիջեց Հոան Տհան Չանգին ու եւս 11 շախմատիստների հետ հայտնվեց նրան հետապնդողի դերում: Նույն օրը հաղթանակ տոնեցին Լիլիթ Գալոյանն ու Աննա Հայրապետյանը, որոնք այդպես

Արոնյանն առաջատարների մեջ է Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ «Amber»-ը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի խոշորագույն 12 ներկայացուցիչները: Մասնակիցները պայքարում են «կույր» եւ արագ շախմատային մրցաձեւերում: Մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը օրերս Լինարեսում անցկացված մեկ այլ խոշոր մրցաշարում իր հնարավորություններից թույլ էր հանդես եկել, երկու անգամ առավելության

ԱԲՐԱՀԱՄԸ 9-ՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շաբաթ օրը, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո, Գերմանիայի Կիլ քաղաքի «Օստցեհալլե» մարզասրահում հերթական՝ իններորդ անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտին: Միանգամից ասենք, որ նա կատարեց խոստումը՝ մրցակցին առաջինն ընձեռելով ռինգը պարտվածի կարգավիճակով լքելու տհաճ պարտականությունը: «Արքա Արթուրն» այդ օրը միավորներով՝ եզրային մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:109, 117:110, 117:110, առավելության

BLACK BAN-Ը ԳՐԱՔՆՆՈ՞ՒՄ Է Մարտի 22-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ Գառուի մամուլի ասուլիսը, որին կարող են մասնակցել միայն հավատարմագրված լրագրողները։ Նորմալ է, որ հավատարմագրվելու համար լրագրողները պետք է ներկայացնեն համապատասխան նամակ՝ իրենց բոլոր տվյալներով: Մեղմ ասած, աննորմալ է այն, որ դրանից զատ ԶԼՄ-ն նախապես Գառուին տրվելիք հարցերն էլ պետք է ուղարկի համերգի

ՊՐԻՄԱԴՈՆՆԱՆ՝ ՄԵԾ ՍԻՐՈ «ՄԵՂԱՎՈՐ»

Օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանի շնորհիվ իսպանացի դիրիժոր Միգել Օրտեգան գտել է իր սերը Անահիտ Մխիթարյանը՝ Անուշի կերպարում: Միգել Օրտեգայի հայկական ընտանիքը: Օպերային երգչուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր եւ երեք «Գրան պրի»-ների թագակիր, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանը մարտի 18-ին հրավիրում է մենահամերգի՝ նվիրված թատրոնի հիմնադրման 75-ամյակին: Օպերային

ՎՆԱՍԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը շաբաթ օրը եթեր է հեռարձակել «Ալ-Ղաիդա» տեռորիստական շարժման ղեկավար Օսամա Բեն Լադենի ուղերձի ձայնագրությունը, հաղորդում է «Գազետա» թերթը: Բեն Լադենը կոչ է անում մահմեդականներին՝ պայքարել իսլամական աշխարհի չափավոր ռեժիմների դեմ, որոնք գործընկերային հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ: Բեն Լադենի կարծիքով, նման հարաբերությունները հավասարազոր են «սիոնիստների» հետ իրականացվող դավադրության, որի նպատակն

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին ղարաբաղյան կարգավորման խնդիրը

Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ Նպատակասլաց բազմավեկտորային քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն վարում էր վերջին տարիներին, երկրին թույլ էր տալիս հաջողությամբ խուսափել բազմաթիվ ռիսկերից եւ իրական քաղաքական-տնտեսական դիվիդենդներ քաղել տարբեր տերությունների հակասական շահերի հավասարակշռման ընթացքում։ Բայց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության խորացման եւ բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների սրման պայմաններում բազմավեկտորային քաղաքականության շարունակության հնարավորությունները անշեղորեն նվազում են, եւ

Հայաստանի եւ Ադրբեջանի մասով ամերիկյան ներգրավվածությունը հավասարակշռված է

Սկիզբը՝ Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ – Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Հայաստանի համար գլխավոր դասերը: – Դասերը հետեւյալն են. հարեւան պետության ղեկավարը իրավունք չունի տարածաշրջանում բռնկված պատերազմի պայմաններում օրերով գտնվել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Կարծում եմ, որ ճիշտ չէր, որ Սերժ Սարգսյանը արագ չվերադարձավ

«Միասինը» գոհ է ակցիայից

Եվ կարծում է, որ դրանով «բարեփոխում» է իրականացնում Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ հասարակության կողմից ամենաշատ քննարկված թեմաներից էր ՄԻԱԿ-ի «Միասին» երիտասարդական ենթաճյուղի ակցիան՝ կաշառակեր դասախոսներին վերաբերող: Այն, որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողների շրջանում իրենց անցկացրած անանուն հարցումների արդյունքում ամբողջ քաղաքով մեկ փակցրին, իրենց կարծիքով, կաշառակեր դասախոսների նկարները, բազում քննադատությունների, նախատինքների եւ սպառնալիքների տեղիք տվեց:

ԹԻՎ 31 ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործընթացն ուղեկցվեց բազում դժգոհություններով Երեկ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում տեղի ունեցավ դպրոցի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում էր կրթօջախի տնօրենի ընտրությունը: Քանի որ 2009-ի հունվարի 15-ին լրացել էր նախկին տնօրեն տիկին Սարուխանյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ ըստ ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի՝ 65 տարին լրանալու պատճառով նա այլեւս չէր կարող աշխատել, ապա թիվ 31

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին Ղարաբաղյան կարգավորման խնդիրը

Հարցազրույց՝ քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ – Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա: – Վրաստանի իրադարձությունները ոչ միայն չնվազեցրին հետաքրքրությունը, այլեւ կտրուկ ակտիվացրին այլընտրական էներգետիկ նախագծերի իրականացման ընթացքը եւ բավական հրատապ դարձրին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը։ Փաստորեն, Վրաստանում լարվածության որոշ նվազումից հետո բոլոր գլխավոր

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Ինչպես եւ մի շարք այլ երկրներ, Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստիպված են բոլորից առավել հաշվի նստել վրաց-ռուսական պատերազմի եւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ: Ղարաբաղյան հակամարտությամբ սերտ փոխկապված Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ոչ թե պարզապես նվազագույն վնասներով դուրս գալ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական եւ տնտեսական կացությունից, այլ ոչ մի դեպքում դրանում չզիջել մեկմեկու: Ստորեւ բերվող

Հասան Տաթեւի վանքին

Հուսանք, որ այս հրաշք համալիրի կողքին «էլիտար» շենքեր չեն կառուցվի: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Արմինֆոյին» տեղեկացրել է, թե Տաթեւի վանքի գոտին ներառվելու է քաղաքաշինության հատուկ ռեժիմի տարածքների թվում: Վանքի վերականգնման ծրագիրն արժանացել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հավանությանը: Ծրագրի նախնական արժեքը $20 միլիոն է եւ ունի 3 բաղադրիչ: Առաջինը՝ ճոպանուղու

ՉԻ ՀԱՎԱՔՎԵԼ 52 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Ալավերդու քաղաքապետարանը խոստանում է դառնալ ավելի թափանցիկ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, համայնքի 2008 թվականի բյուջեի հաշվետվությունը բնակչությանը ներկայացնելու նպատակով, քաղաքապետարան էր հրավիրել ԶԼՄ-ների եւ հ/կ-ների ներկայացուցիչների: Ներկա էին «Հետք» (էլեկտրոնային) եւ «Առավոտ» օրաթերթերը, Ալավերդու «Անկյուն +3» եւ Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությունները: Թե ինչ հ/կ-ներ էին ընդունել քաղաքապետի հրավերը՝ մնաց գաղտնի: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին քաղաքապետի պատասխանները:

Դատախազների հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ծաղկաձորում՝ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ: Առաջին անգամ էր, որ հասարակական կազմակերպությունը ստանձնում է միջնորդի դեր, այն էլ՝ դատախազության եւ ԶԼՄ-ների միջեւ: Մինչ այդ բազմաթիվ էին հանդիպումները դատավորների եւ ոստիկանության ներկայացուցիչների, փաստաբանների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում ասաց, որ վերջին տարիներին ԶԼՄ-ները կայացել են,

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Անցյալ տարվա ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային վնասվածքից: Ավելին, ըստ դատաբժիշկների, Ոսկանյանի գլխի եւ դեմքի վնասվածքներից յուրաքանչյուրը կարող էր մահվան պատճառ դառնալ: Ապրիլի 7-ին Կենտրոնի քննչական բաժնում

Չեն կրճատում՝ վերաձեւավորում են

Հայաստանյան բջջային կապի օպերատորները վստահեցնում են, որ ճգնաժամը կապի ոլորտին ամենաուշն է հասնում: Արդեն քանի ամիս է՝ «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍել-MTC» ընկերությունների աշխատակիցների շրջանում խուճապ է տարածված: Ընկերությունների աշխատակիցներին տեղեկություններ են հասել, որ օպերատորները պատրաստվում են մեծ թվով կադրային կրճատումներ անել: Այն աշխատակիցներն էլ, որոնք վերջերս են ընդունվել կամ դիրքերն այնքան էլ ամուր չեն՝ «շունչները պահած»

ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՍԻՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՄԵՂՔԻ ՏԱԿ ՉԸՆԿՆԻ

Մասնագետի խոսքերով, եթե մարդը դիմում է ինքնասպանության, նշանակում է, որ նա ունի մի ուժեղ ցավ եւ այլեւս չի կարողանում այդ ցավը կրել: «Ոչ ոք չի կարող ասել, որ ես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն եմ եւ ինքս էլ իմ մասին այդ կարծիքին չեմ, պարզապես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում այնպիսի պահեր են լինում, որ նա այլեւս

Հարկադրված՝ կթանկացնեն վառելիքը

Նոր կանոնակարգի համաձայն՝ գազալցակայաններից յուրաքանչյուրը պետք է մոտ 200 հազար դրամի ծախս անի, ինչն էլ կհանգեցնի գազի գնաճի: Այսօր աշխարհը ուղիներ է փնտրում տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հնարավորինս մեղմելու համար, իսկ մեր կառավարության՝ նախորդ մի քանի ամիսներին ընդունված շատ հայեցակարգեր ու կանոնակարգեր տնտեսվարողների համար լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Մասնավորապես, նախորդ տարեվերջին մշակվել եւ հաստատվել է

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԳԼԽԻՑ ՄԵԾ ԳՈՐԾԵՐ ՉԻ ԲՌՆԻ

Տնտեսագետների կարծիքով, թեեւ ծախսերը կրճատելու մասին որոշումն ուշացած է, սակայն այն մեր ղեկավարներին կստիպի ոտքները վերմակի չափով մեկնել: Կառավարության վերջին նիստում որոշվեց, որ մեր պետությունն անցնելու է խնայողությունների խիստ ռեժիմի կամ, այլ կերպ ասած՝ «պետք է ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հավաքել հարկեր»: Որոշ տնտեսագետների հավաստմամբ՝ այս հայտարարության ենթատեքստն այն է, որ կավելանան տնտեսվարողների

Պաշտպանները լքեցին դատարանի դահլիճը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Յոթի» գործով դատավարությունը ավարտվեց առանց քաղբանտարկյալների եւ նրանց պաշտպանների: Փաստաբանները դուրս եկան դահլիճից այն բանից հետո, երբ դատավոր Մարտիրոսյանը որոշեց սանկցիա կիրառել ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի՝ արդեն նախկին պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատին վերջինիս դեմ կարգապահական վարույթ սկսելու միջնորդությամբ: Հիշեցնենք,

ԿԲ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Սակայն այդ կանխատեսումները հայտնի էին միայն Կենտրոնական բանկի կայքէջին հետեւողներին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից երեկ «Առավոտին» փոխանցեցին 2008-ի հոկտեմբերից սկսյալ՝ իրենց որոշ հաղորդագրություններ, որոնք պիտի ապացուցեին մեր հրապարակավ արած պնդումների հակառակը, թե կառավարությունն ու ԿԲ-ն քաղաքացիներին միայն լավատեսական սցենարներ չեն մատուցել ճգնաժամի պայմաններում հնարավոր զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս համոզմունքի համար հիմք էր

ՈՐ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԼԻՆԻ

ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան, որով փորձում են վիճարկել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 12 եւ 14-րդ հոդվածները: Պատգամավորները ուզում են, որ ՍԴ-ն պարզի այդ հոդվածների սահմանադրականությունը: ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը «Առավոտին» ասաց. «Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն այն իրականացնում է ընտրությունների

«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը համաձայնության չեկան

Առաջիկայում «Ժառանգությունը» կորոշի Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ձեւը: Երեկ, ժամը 20-ին, մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որը տեւեց շուրջ 3 ժամ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի մարտի 15-ի համատեղ նիստում ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել էին քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ, եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031