Օրվա լրահոսը
Ներքնազգեստի խորհուրդը Լոնդոնցի մի խումբ հոգեբաններ ու դիզայներներ համատեղ յուրօրինակ հետազոտություններ են կատարել՝ կապված կանանց ներքնազգեստի գույնի հետ: Դիզայներների աշխատանքի արդյունքում ստեղծված գայթակղիչ, գունավոր ու ժանեկապատ ներքնազգեստները բաժանվել են 25 կնոջ՝ յուրաքանչյուրին 7 տեսակի, իսկ վերջիններս էլ 1 շաբաթ շարունակ կրել են դրանք: Ըստ հոգեբանների՝ կանանց կրած ներքնազգեստից կարելի է նախօրոք կռահել տվյալ գիշերվա նրա
ԷԺԱՆ ՍԵՔՍ
Խոսքը էրոտիկ ամսագրերի մասին է «Երկուսով», «Դու եւ Նա», «Տղամարդ եւ կին», «ըպջ ՍՏՎտսպՍրՏՉ», «ԽՈռՒ ոպջ ՏՑՊօւՈ», «Speed ԼվՒՏ»… Թվարկվածները էրոտիկա պարունակող ամսագրերի անուններ են, որոնք վաճառվում են Երեւանի գրեթե բոլոր կրպակներում: Նշենք նաեւ, որ էրոտիկ ամսագրերի այս ցանկը այսքանով չի սահմանափակվում ու կարելի է այսպես անվերջ թվել: «Մի քանի օր առաջ բռնվեցի՝ մայրս անկողնուս
Մրցակցուհիները հայտնի դարձան ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Նյոնում (Շվեյցարիա) կայացել է ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան եւ Սլովենիան: Որոշվել է նաեւ մրցաշարի խաղացանկը: Խմբում պայքարը մեր ֆուտբոլիստուհիների համար սկսվելու է սեպտեմբերի 19-ին: Այդ օրը մեզ հյուրընկալվելու
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԻՏԻ ԻՐԵՆՑ ԴՐՍԵՎՈՐԵՆ
Մոտ երկու շաբաթից Վիլնյուսում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նախապատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեւանյան ուսումնամարզական հավաքներն ավարտելուց հետո մեկնեց Բելառուս, որտեղ Ստայկիի մարզահամալիրում նախապատրաստության վերջին փուլը կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ: Բելառուս մեկնել են այն ըմբիշները, ում մարզիչները վստահել են Լիտվայում պաշտպանել մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: Նրանք են. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան,
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ՀՀ-ում, Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է թուրքական ֆիլմերի փառատոն՝ «23,5» խորագրով: Փառատոնը կբացվի մարտի 19-ին, ֆիլմերն էլ կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Ընդ որում, մուտքն ազատ է: Փառատոնի միակ՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը կորոշի հանդիսատեսը՝ քվեարկությամբ, եւ այն կտրվի 7 ֆիլմերից մեկին: ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ Կանանց միամսյակի կապակցությամբ օրերս «Նարեկացի» արվեստի
«ՊԱՏՐԱՆՔԻ ԹԵՎՈՎԸ» Ի՛Մ ՄԱՅՐԻԿԻՆ Է ՆՎԻՐՎԱԾ»
Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչող «Մայրիկ» երգի մասին ասում է երգահան Մարինե Ալեսը Օրերս «Առավոտի» խմբագրություն էր այցելել 50 եւ ավելի երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակ Մարինե Ալեսը: Ի տարբերություն շոու-բիզնեսում գործող հեղինակների, նա իր երգերը չի վաճառում, այլ նվիրում է, վճարում է կատարողին, գործիքավորողին, ձայնագրման ստուդիային ու ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք որեւէ առնչություն են
ԱՖՐԻԿԱՆ ՇԱՆՏԱԺՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարներ ուղիղ տեքստով հայտարարեցին. կամ Արեւմուտքը նրանց կվճարի այսօր, կամ հետագայում կկանգնի ավելի բարդ ու թանկարժեք խնդիրների առաջ: Ըստ «Գազետա» թերթի, հանդիպմանը մասնակցում էին Լիբերիայի, Տանզանիայի, Բոտսվանայի նախագահները, ինչպես նաեւ Քենիայի եւ Եթովպիայի վարչապետները: Աֆրիկյան Զարգացման
Առաջարկվում է խարակիրի անել Միացյալ Նահանգներում գագաթնակետին է հասել ցասումն այն կապակցությամբ, որ «AIG» ապահովագրական ընկերությունը միլիոնավոր դոլարների հավելավճարներ է տվել իր աշխատակիցներին: Ճգնաժամի պայմաններում ընկերությունը պետությունից ստացել է $170 միլիոնի օգնություն, որոնցից, սակայն, $165 միլիոնը տվել է իր բարձրաստիճան աշխատակիցներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Էնդրյու Կուոմոյի (նկարում) այդ հայտարարությունը ցնցել է
«Հանրակրթության մասին» օրենքի «այո»-ն ու «ոչ»-ը
Քննարկում են մասնագետները «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն հասցրել է քննարկվել չորս տարի: Այն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, եւ ինչպես երեկ «Առավոտին» ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, արդեն շատ շուտով, առաջիկա ամսվա ընթացքում օրենքը վերջապես կընդունվի: Երեկ օրենքի նախագծի վերաբերյալ «Դե ֆակտո» ակումբում իրենց դիտարկումները ներկայացրին Նարինե Հովհաննիսյանն ու ԿԳՆ զարգացման
ԻՆՉՊԵՍ ԿԲԱՇԽՎԵՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՏԵՂԵՐԸ
ԿԳՆ-ն եւ բուհերը սպասում են ՀՀ կառավարության պատասխանին Որքան ավարտին է մոտենում ուսումնական տարին, այնքան տարբեր բուհերի ասպիրանտուրայի դիմորդների շրջանում մեծանում է լարվածությունը: Եթե մի քանի շաբաթ առաջ դա պայմանավորված էր օտար լեզուների եւ ինֆորմատիկայի գծով քննություն հանձնելու համար նախապատրաստական դասընթացների տեղավորման գործընթացով, ապա այժմ ապագա ասպիրանտներին սկսել է տանջել այն միտքը՝ արդյո՞ք իրենց ֆակուլտետը
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընդամենը երեք տարի առաջ, երբ տողերիս հեղինակը վերլուծական հոդվածներով անդրադառնում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբին եւ ընթացքին, շատերը դա գնահատեցին իբրեւ աղմուկ հանելու հավակնության փորձ: Առայսօր էլ քաղաքականությամբ զբաղվողների եւ նախկին լայնախոհությունը դեռ պահպանած շարքային ընթերցողների մեծ մասը հնարավոր բոլոր միջոցներով վիճարկում է նոր համաշխարհային աղետի հնարավորությունը: Դա ոչ միայն պարբերական պատերազմական վիճակից հոգնած հայի,
Կառուցվել է, բայց չի՞ օգտագործվում
Իսկ ե՞րբ կլուծվի գազիֆիկացման հարցը Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Ոսկեպար-Բաղանիս նոր՝ սահմանագոտին շրջանցող 6.3 կմ ճանապարհի կառուցման համար ի սկզբանե պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ: 2007թ. սեպտեմբերին կառավարությունն՝ այն ավարտելու համար հավելյալ 67 միլիոն 962 հազար դրամ տրամադրեց: Անցյալ տարի գործարկված այս ճանապարհը նախատեսվել է սահմանամերձ հատվածում մեքենաների երթեւեկն անվտանգ դարձնելու բարի նպատակով՝ ճանապարհը հեռու է
«ՀՈ՞ ՁԻՈՎ ՉԷԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ»
Ավագանու որոշման համար մեղադրում են քաղաքապետին Դատավոր Սուրեն Բաղդասարյանը կորոշի քաղաքապետի եւ ավագանու մեղքի ու պատասխանատվության աստիճանը: Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի դեմ Լոռու մարզային դատախազությունը 2008 թվականին քրեական գործ է հարուցել՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2007-ին Ախթալայի քաղաքապետ եղած ժամանակ ակնհայտ բարձր արժեքով ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու մեղադրանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասով:
ԳՐՔԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ Եվրամիության «Եվրոպական կամավորական ծրագրով» Հայաստանում գտնվող եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հ/կ-ի հետ համագործակցող Լիտվայի քաղաքացի՝ 24-ամյա Լաուրա Վալաուսկայտեն հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա որոշել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համար գրականություն հավաքել: «Առավոտի» հետ զրույցում Լաուրան ասաց, որ Երեւանի դատարաններում ներկա է եղել դատաքննությունների եւ, տեսնելով ամբաստանյալների վիճակը, նման որոշում է կայացրել:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեղրաշենցիները պահանջում են բացահայտել զինծառայող Վազգեն Հունանյանի սպանությունը Մատաղիսի հանրահայտ գործը դեռ չավարտված, իրական հանցագործներին դեռ չբացահայտած, նմանատիպ մի պատմություն էլ արձանագրվեց պաշտպանության նախարարության մեկ այլ զորամասում՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի «Թազապոստում»: Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչների պնդմամբ, այս տարվա հունվարի 24-ին վերոհիշյալ զորամասում դաժանաբար սպանել են իրենց համագյուղացի 20-ամյա Վազգեն Հունանյանին: Նախաքննությամբ՝ վարկածներից մեկը
«Կուսական ամուսնությունն» ու նրա հետեւանքները
Զույգերն ամուսնանում են ու չեն կարողանում սեռական կյանք սկսել «Ես անելանելի վիճակում էի: Եթե պարզվեր, որ հղի էի, ուղղակի չէի պատկերացնում, թե ինչ կլինի, չգիտեի՝ ում դիմեի: Այդ ամենն իմ չտեղեկացվածության ու անգրագիտության հետեւանքն էր»,- մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա Հ. Գ-ն: Բժիշկ-մասնագետների ներկայացմամբ՝ սեռական դաստիարակության բացակայության պատճառով մեր երկրում երիտասարդները մի շարք խնդիրների առաջ
ԼՈՒՍԻՆԵԻՆ ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ «ԵՀՈՎԱ» ԵՆ ԿՈՉՈՒՄ
Աղջկա մայրը խորհուրդ է տալիս՝ «Բակունց-մակունց կարդալու փոխարեն՝ Եհովա աստծո մասին կարդա» «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Աստղիկ Ղուկասյանը որոշել է իր դստերն ամուսնացնել «եղբայրներից» մեկի հետ, որ օր ծերության ինքը ոչնչի կարիք չունենա: «Արդեն երեք տարի է, ինչ ես գտել եմ իմ աստծուն: Նա ինձ պահում է, հաց ու ջուր է տալիս: Եթե չլիներ նա,
Նախկին տնօրենին չեն պատժի
Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի այն պնդումները, իբր իրենք կատարել են $100 միլիոնի ներդրումներ՝ ճշմարտացի չեն, իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են միայն 30%-ով: Սակայն նախարարությունը չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել Ա. Կուզնեցովին: Այս մասին «Մեդիամաքսին» տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից եւ հավելել. «Պատասխանատվության
Ճգնաժամը մեր ավիացիային չի սպառնում
«Ավիատոմսի արժեքի փոփոխություն չի եղել, ուղղակի մարտի 29-ից սկսած, ՀՀ օդային տրանսպորտով մեկնող ուղեւորները 10 հազար դրամ ելքի տուրքը նախօրոք կվճարեն ավիատոմս ձեռք բերելու ժամանակ»,- կառավարության որոշմամբ «օդի գումարը» տոմսի արժեքի մեջ ներառելու որոշումը երեկ ասուլիսում այսպես մեկնաբանեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Հարցին, թե արդյո՞ք քաղավիացիան հակաճգնաժամային ծրագիր է մշակել, Ա. Մովսիսյանը
Պետեկամուտների կոմիտեն օրենք է խախտում
Երեկ «Առավոտը» տարբեր տնտեսվարողներից ահազանգ ստացավ այն մասին, որ Հարկային տեսչությունը համատարած՝ 150 հազար դրամով տուգանում է Գյումրիի հացի արտադրամասի տերերին՝ անգամ ուշադրություն չդարձնելով վերջիններիս արտադրանքի ծավալներին կամ արտադրամասի մեծ կամ փոքր լինելուն: Միաժամանակ բողոքներ ստացվեցին նաեւ երթուղային տաքսու վարորդներից, որ հարկայինը սկսել է նրանցով եւս հետաքրքրվել՝ պահանջելով համապատասխան լիցենզիա: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության «փայլուն»
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Շինարարական ընկերությունների հավաստմամբ՝ պետական աջակցություն գրեթե չեն ստանում, իրենք էլ ստիպված սեփական փողերով են «յոլա գնում»: Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը մշտապես պայմանավորված է եղել երկրում շինարարության մեծ պահանջարկով: Սակայն տնտեսական ճգնաժամի պարագայում արձանագրվեց անշարժ գույքի գների անկում, ինչով էլ պայմանավորված՝ շինարարության ոլորտը ներդրումների համար դարձավ խիստ ռիսկային եւ աճի տեմպերը բավականին նվազեցին: «Առավոտի» հետ
Հացպանյանի գործը մտավ դատարան
Մարտի 23-ին նշանակված է դատական առաջին նիստը Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում նշանակված է Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի գործով դատաքննություն՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Նա մեղադրվում է «զրպարտությամբ սուտ մատնություն կատարելու» մեջ: Սակայն դատաքննություն նշանակելու մասին Հացպանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն անտեղյակ է եղել: Քրգործի վարույթն իրականացնող մարմինը նրան նման որոշում
ՀԱՐՎԱԾ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ-ում զարմացած են տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հայտարարություններից: 2009 թ. հունվարի 1-ից պարզեցված հարկային համակարգի շեմը ամրագրեց 58 մլն 350 հազար դրամը, իսկ նախկինում այն մոտ 5 միլիոն դրամ էր: Շեմի բարձրացման որոշման հետ մեկտեղ որոշվեց, որ մինչ այդ հաստատագրված հարկ վճարողները այժմ վճարելու են պարզեցված հարկ՝ ըստ ապրանքաշրջանառության: Մանր եւ միջին գործարարների
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Երեկ նախկին դատախազը շուրջ 2 ժամ հանդես եկավ ոչ թե պաշտպանական, այլ 36 էջանոց, ինչպես ինքն ասաց՝ իշխանություններին ուղղված «մեղադրական ճառով»: «Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել ի մի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ
«Ժառանգության» որոշումը կայացվելու է՝ ելնելով ընդդիմության շահերից
Երեկ պնդեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հայելի» ակումբին երեկ հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ափսոսանք հայտնեց, որ ՀԱԿ-ի մարտի 15-ի որոշումը չկայացվեց «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում. «Կարծում ենք, որ պետք է այդ որոշումն ընդունվեր միասին՝ անկախ նրանից, թե ինչ ձեւ, տեսք կունենար այդ ցուցակը»: Նա ներկայացրեց «Ժառանգության» առաջարկած ցուցակի տրամաբանությունը. «Մոտեցումը հետեւյալն է,
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ
Կառավարությանն ու ԿԲ-ին հարցնում է Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը – ԿԲ-ն հիշեցնելով 2008-ի հոկտեմբերից իրենց խորհրդի նիստերի վերաբերյալ հաղորդագրությունները՝ փորձել էր հերքել պնդումները, թե չէին կանխատեսել ճգնաժամի պայմաններում հնարավոր բացասական զարգացումները, եւ այդ իմաստով՝ հասարակության առջեւ ազնիվ են եղել ու չեն փորձել մոլորեցնել, ինչը պնդում են ընդդիմախոսները: Համաձա՞յն եք ԿԲ այս
ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ «ԴԵ-ՖԱԿՏՈ»-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ «ԴԵ-ՅՈՒՐԵ»
Խորհրդարանը երեկ քննարկեց կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ներկայացնելով օրինագիծը, պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին: Վիկտոր Դալլաքյանը ուզեց իմանալ՝ ոստիկանության զորքերը կարո՞ղ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրել: Ի պատասխան՝ ոստիկանության
ՊԵՏԴԵՊԸ ՉԻ՞ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԱՄՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ԱԺ-ում հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչու Հայաստանը չի արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է ադրբեջանական տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիային»: Ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Եթե Դուք նկատի ունեք տարածքային ամբողջականության մասին, այսինքն՝ շեշտադրումը այդ զեկույցի մեջ, որը կար, ապա բազմիցս հայտարարվել
Ո՞վ է մեղավոր
Վերջերս տարբեր անկյուններում փակցված «կաշառակեր» դասախոսների նկարների մեջ դժվար չէր գտնել անհատականությունների, որոնք անշահախնդիր կրթել են սերունդներ՝ ամեն ինչից բարձր դասելով պարտականությունների սեփական խաչը ու այն կրելով ամենայն պատասխանատվությամբ, եւ այժմ, ասես, գամված են անարգանքի սյունին։ Մարդկանց սոցիալական վիճակը շատ դեպքերում խթանում է կաշառք վերցնելը։ Այսօր դասախոսի ստացած 70000 դրամի կեսն առնվազն գնում է կոմունալ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԱՆՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Masters» շարքի «Indian Wells» ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում են մարզաձեւի ուժեղագույն ներկայացուցիչները: Նրանց մեջ է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա վիճակահանությամբ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ շրջանից, որում 6:4, 6:4 հաշվով պայքարից դուրս թողեց ամերիկացի Ռոբերտ Կենդրիկին եւ այսօր հանդիպելու է սերբ Վիկտոր Տրոիցկու հետ: ՄԵԿՆԱՐԿԵՑ Երեկ քառորդ


















































